Blog

  • Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան

    Հիշեցում. Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    Օգոստոսի 12–13-ին մեզ սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ։

    Վեց մոլորակների շքերթ

    Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

    Արեգակի լրիվ խավարում

    Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

    Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

    Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

    Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։

  • Նախկինում կոռուպցիան կար, հիմա էլ կա․ փոխվել են միայն պաշտոնյաների անունները.Բաբայան

    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավորի միջև տեղի ունեցած հարցուպատասխանին։            ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին հարց է տալիս․

     

    Նախկինում կային կոռուպցիոն արատավոր երևույթներ։ Ինչի՞ կային և ովքե՞ր էին դրա մեղավորները։

     

    Պատգամավորը հարցին պատասխանում է, որ չգիտի, թե ինչի կային դրանք և ովքեր էին դրա համար մեղավոր։

     

    Բայց պատասխանն իրականում շատ պարզ է ու հեշտ․

    Կոռուպցիան նախկինում կար հենց այն նույն պատճառներով, որոնցով դրանք կան հիմա ու շատ ավելի խորացած։

     

    Ովքե՞ր էին մեղավոր։ Մեղավոր էին այն պաշտոնները զբաղեցնողները, որոնց պաշտոնները հիմա զբաղեցնում են այլ անձինք և հիմա մեղավոր են կոռուպցիայի գոյության համար։

  • Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներ

    Աֆղանստանի հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են Հերաթում ՄԱԿ-ի առաքելության երկու աշխատակցի․ հաղորդում է Afghanistan International-ը։

    Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք զեկույց են պատրաստել նահանգում կանանց ձերբակալման մասին։

    Շրջանում բողոքի ցույցեր են բռնկվել կանանց համար նոր կանոնակարգերի, այդ թվում՝ դիմահարդարման արգելքի դեմ։

    «Թալիբան» իսլամիստական շարժման հետախուզությունը ձերբակալել է աշխատակիցներին օգոստոսի 9-ի երեկոյան։ Նրանց հաջողվել էր հարցազրույց վերցնել տուժած կանանցից։

    ՄԱԿ-ը հայտարարել է, որ դեռևս տեղյակ չէ աշխատակիցներին առաջադրված մեղադրանքներից և նրանց հետ հանդիպելու թույլտվություն չի ստացել։
    ՄԱԿ-ի գրասենյակը կոչ է արել «Թալիբան»-ին հարգել ՄԱԿ-ի աշխատակիցների արտոնություններն ու անձեռնմխելիությունը։

    Հերաթում բողոքի ցույցերը ցրվել են կրակոցներով։ Աղբյուրների համաձայն՝ ավելի քան 20 մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ սպանվել։ ՄԱԿ-ի առաքելությունը մեկնաբանություն է խնդրել։ Կազմակերպությունը գրանցել է առնվազն 30 կնոջ ձերբակալություն։

    «Թալիբան»-ը նախկինում խստացրել էր կանանց համար կանոնակարգերը։ Ավելին՝ 2026 թվականի հունիսին ՄԱԿ-ը քննադատել է Աֆղանստանին մարդու իրավունքների խախտումների համար։

  • Կանխվել է շուրջ 1.2 միլիարդ դրամի թմրամիջոցների մաքսանենգություն. կան ձերբակալված օտարերկրացիներ | Հասարակություն

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության փորձի դեպք:

    • Հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք ՀՀ են տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հազար ՀՀ դրամ։

    •  Օտարերկրյա քաղաքացիներից մեկը (Մ.Ք.) փորձել է էլեկտրական ռելեների մեջ թաքցված 13.8 կգ «Ափիոն» ուղարկել Գերմանիա (2 փաթեթ) և Մեծ Բրիտանիա (1 փաթեթ), սակայն հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից։

    • Ձերբակալվածի բնակության վայրից և չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են թմրամիջոցների մնացած փաթեթները: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամները՝ օտարերկրացիներ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն։

    Ռ.Շ.-ի, Մ.Ք.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման, մաքսանենգության փորձի և օժանդակման հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 399-րդ, 44-399-րդ և 46-399-րդ հոդվածներ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

    Նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռազմավարությամբ 2027-ին իրականացվելիք քայլերը1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել ենՎարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասինԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումՍտորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԴավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռազմավարությամբ 2027-ին իրականացվելիք քայլերը1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել ենՎարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասինԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումՍտորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԴավիթ Թադևոսյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներինԱյս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձՎաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումըԱհազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆԱլիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել էԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունըԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինՄեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ ԳաբրիելյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը. Ավստրալիայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. ԽանդանյանՀալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել էԱսում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանըՇատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն ՔոչարյանինԿոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվելԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ ՖիդանՍելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներովԱրարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներՔասախ համայնքի ղեկավարը և ևս 6 անձ ձերբակալվել են՝ 28 հողամաս օտարելու մեղադրանքովԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՆոր նշանակումներ, փոխադրումներ և ազատումներ դատախազությունում՝ գլխավոր դատախազի հրամաններովՈստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունիցԱռաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ ՋուլհակյանԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումըFirebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ ՀայաստանումՇարունակվում է ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանըԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքներըԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերումՄեդվեդևը սպառնում է ՀայաստանինԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցըԽաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Նիկոլ ՓաշինյանՓարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթովՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»Այս օրը՝ մեկ տարի առաջ․ Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել Սպիտակ տնիցԵվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԱրթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿԲացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿՀայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում ենԱրթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերինԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառովՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամՀայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համարՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին ավտոբուսային երթուղիների մի շարք փոփոխություններ կլինենԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՇալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկՍպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանԵրևանին և մարզերին վերջին մեկ տարում որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Նիկոլ Փաշինյան Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըԴատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեինՄեր գործունեության հսկա հատվածը լինելու է շարունակական ժանրի մեջ, բայց պետք է անենք որոշ վերանայումներ․ վարչապետԿառավարությունն առաջարկում է փոփոխություն անել 3 նախարարությունների անվանումներումԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծըՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. ԴատախազությունՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՊատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի ԲաղդասարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըԱրագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույքԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներըԱմփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԻնչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասինԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըՀայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էՍլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ

  • Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին

    Բուլղարացի գուշակ Վանգային վերագրվող կանխատեսումները 2026 թվականին կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում, գրել է Daily Mail-ը։

    Նրա հետևորդների խոսքով՝ այս տարվա հինգ կանխատեսումներից երկուսն արդեն, իբր թե, իրականացել են, սակայն ևս երեքը՝ առավել մտահոգիչները, պետք է իրականանան մինչև տարվա վերջ։

    Մասնավորապես, Վանգայի կողմնակիցները նրա կանխատեսումների հետ են կապում բնական աղետների մի շարք և արհեստական բանականության արագ տարածումը, որն աստիճանաբար մարդկանց փոխարինում է աշխատաշուկայում։

    Միևնույն ժամանակ, երեք ենթադրյալ իրադարձությունները, որոնք դեռ տեղի չեն ունեցել, զգալիորեն ավելի դրամատիկ տեսք ունեն։ Դրանց թվում են՝ հսկայական տիեզերանավի հայտնվելը և մարդկության առաջին շփումն արտաերկրային քաղաքակրթության հետ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և իշխանափոխությունը Ռուսաստանում։

    Վանգան, որը մահացել է 1996 թվականին, իբր թե կանխատեսել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում, Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետը, արքայադուստր Դիանայի մահը, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամին և COVID-19 համավարակը։ Սակայն այս պնդումների հուսալի հաստատումներ չկան։

    Գուշակն իր կանխատեսումների մասին գրավոր գրառումներ չի թողել։ Նրան վերագրվող մարգարեությունների մեծ մասը գրի են առել հարազատներն ու հետևորդները միայն նրա մահից հետո և հետագայում դրանք մեկնաբանել են իրենք։ Այդ պատճառով անհնար է հավաստիորեն պարզել, թե կոնկրետ որ արտահայտություններն են իսկապես պատկանել Վանգային և արդյոք դրանք արվել են մինչև այն իրադարձությունները, որոնց այսօր դրանք վերագրում են։

    2026 թվականի ենթադրյալ կանխատեսումներից մեկը վերաբերում էր լայնածավալ բնական աղետներին։ Վանգայի հետևորդները դա կապում են մարտին Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում ուժեղ շոգի, անտառային հրդեհների, ջրհեղեղների և փոթորիկների հետ։ Ընդ որում, կանխատեսումը չէր պարունակում աղետների կոնկրետ ժամկետներ, վայրեր կամ բնույթ, իսկ նման երևույթներ տեղի են ունենում ամեն տարի։

    Երկրորդ կանխատեսումը կապում են աշխատաշուկայում մարդկանց մեքենաներով լայնածավալ փոխարինման հետ։ Սակայն արհեստական բանականության զարգացումը սկսվել է 2026 թվականից շատ առաջ, իսկ պարզել, թե կոնկրետ երբ է Վանգան, իբր թե, արել նման կանխատեսում և ինչ է նա իրականում ասել, անհնար է։

    Մնացած ամենաանսովոր կանխատեսումներից մեկը համարվում է արտաերկրային կյանքի հետ ենթադրյալ շփումը։ Տարածված մեկնաբանության համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերին հսկայական տիեզերանավը պետք է մտնի Երկրի մթնոլորտ։ Այս մարգարեության նկատմամբ հետաքրքրությունն ուժեղացել է ամերիկյան իշխանությունների կողմից չբացահայտված անոմալ երևույթների մասին գաղտնազերծված նյութերի հրապարակման ֆոնին։ Սակայն չբացահայտված օբյեկտների առկայությունն ինքնին արտաերկրային նավերի գոյության ապացույց չէ․ նման երևույթները կարող են բացատրվել անօդաչու սարքերով, օդապարիկներով, ինքնաթիռներով, արբանյակներով, մթնոլորտային երևույթներով կամ սենսորների սխալներով։

    Ավելի մտահոգիչ կանխատեսումը վերաբերում է երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբին։ Դրա մեկնաբանությունների համաձայն՝ Չինաստանը, իբր թե, կփորձի գրավել Թայվանը, որից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը կվերածվի ուղիղ ռազմական հակամարտության։ Օգոստոսի 7-ի դրությամբ այս իրադարձություններից ոչ մեկը տեղի չի ունեցել։

    Վերջապես, Վանգայի կողմնակիցները նրան վերագրում են մինչև 2026 թվականի վերջը Ռուսաստանի ղեկավարության փոփոխության մասին կանխատեսում։ Ըստ այս վարկածի՝ Վլադիմիր Պուտինը պետք է կորցնի իշխանությունը և իր տեղը զիջի նոր առաջնորդի։

    Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մոտալուտ հրաժարականի հրապարակային նշաններ չկան։ Նրա առողջության և քաղաքական ապագայի մասին բազմաթիվ լուրեր շրջանառվում են արդեն երկար տարիներ, սակայն մինչ այժմ չեն հանգեցրել իշխանափոխության։

    Փորձագետներն ու հետազոտողները զգուշացնում են, որ Վանգայի մարգարեությունները հուսալի ապացուցողական հիմք չունեն։ Այն պնդումները, թե նա, իբր թե, կանխատեսել է տեղի ունեցած իրադարձությունների մինչև 85 տոկոսը, նույնպես անկախ հաստատում չեն ստացել։

  • Երեկ Ալիևը «պայթեցրեց» իրավիճակը․․․ արագացրա՛ Նիկո՛լ, դե պատասխան տուր․ Էդիկ Անդրեասյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը


    Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը

  • Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

    Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։
    Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։
    Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

    Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

    Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
    Հանգամանքները պարզվում են։

  • Ռոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել Մեսսիին


    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրիշտիանու Ռոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել Մեսսիին՝ նրա հոր՝ Խորխեի մահվանից հետո։

    «Ամուր գրկում եմ քեզ և քո մերձավորներին այս ծանր պահերին, Լեո»,- մեկնաբանել է Քրիշտիանուն Մեսսի վերջին հրապարակման տակ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում



    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում oգոստոսի 12-ին բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և համայնքային կառույցներին։

    Տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օրվա ընթացքում կազմակերպվել են սպորտային տարբեր արշավներ և նախաձեռնություններ, թեմատիկ քննարկումներ ու պանելային հանդիպումներ, երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների և ստեղծագործությունների ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլ միջոցառումներ։

    «Նախաձեռնությունները հնարավորություն են տվել երիտասարդներին ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնելու, այլև ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստեղծագործական ներուժը: Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով, որն ընդգծում է տարբեր համայնքներում և միջավայրերում ապրող երիտասարդներին միավորող ընդհանուր արժեքները, նպատակներն ու ապագայի նկատմամբ ձգտումները»,-տեղեկացրին ԿԳՄՍ-ից։

    Հետևեք մեզ՝ այստեղ