Blog

  • «Զվարթնոց Հենդլինգի» առեղծվածը. ինչպես յոթօրյա ընկերությունը ստացավ ավելի քան քսանամյա մենաշնորհ

    Հայկական ժամանակը գրում է.

    2005 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանում գրանցվեց «Զվարթնոց Հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ընդամենը յոթ օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Հայաստանի կառավարությունը «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարչին թույլատրեց նորաստեղծ ընկերությանը ենթակոնցեսիա տրամադրել օդանավերի վերգետնյա սպասարկման և հարակից ծառայությունների համար։

    Դժվար է հավատալ, որ ռազմավարական նման որոշումը մշակվել և ընդունվել է մեկ շաբաթում։ Ավելի հավանական է, որ ընկերությունն ստեղծվել է նախապես համաձայնեցված քայլերի շրջանակում։ Տասնամյակներ շարունակ հանրության կողմից հնչում են հարցեր գործարքի շարժառիթների վերաբերյալ, քանի որ նշված իրադարձությունից երկու տասնամյակ անց էլ հրապարակված չէ ենթակոնցեսիայի ամբողջական պայմանագիրը։ Հայտնի չէ՝ անցկացվե՞լ է մրցույթ, քննարկվե՞լ են այլ օպերատորներ, ինչպե՞ս են գնահատվել բաժնեմասերը և ի՞նչ պարտավորություններ են ստանձնել սեփականատերերը։

    Այս հարցադրումները, սակայն, ավելի շուտ հռետորական են։ Որևէ վկայություն չկա, որ անցկացվել է մրցույթ կամ քննարկվել են այլ օպերատորներ։ Եթե նման գործընթաց եղել է, դրա արդյունքները քսան տարի շարունակ հանրությանը չեն ներկայացվել։ Այս անպատասխան հարցերից են ածանցվում հետագա բոլոր խնդիրները՝ մրցակցության բացակայությունն ու օդանավակայանի բարձր սակագները։

    «Զվարթնոցի» կոնցեսիոն պատմությունը սկսվել է 2001 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ Հայաստանի կառավարությունը և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությունը ստորագրեցին օդանավակայանի կառավարման պայմանագիրը։ 2002 թվականին կառավարչի իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվեցին Հայաստանում ստեղծված «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին։

    Երեք տարի անց ստեղծվեց «Զվարթնոց Հենդլինգը», իսկ գրանցումից մեկ շաբաթ անց կառավարությունը թույլատրեց կոնցեսիոն կառավարչին նրան տրամադրել վերգետնյա սպասարկման ենթակոնցեսիան։ Իրավական շղթան պարզ է. պետությունը բացառիկ իրավունքներ է տվել կոնցեսիոներին, իսկ վերջինս պետության համաձայնությամբ դրանց մի մասը փոխանցել է նորաստեղծ առանձին ընկերության։

    Սակայն անհասկանալի է այդ շղթայի տնտեսական և հանրային տրամաբանությունը։ Ինչո՞ւ օդանավակայանի պարտադիր, շարունակական և եկամտաբեր ծառայությունն առանձնացվեց հիմնական կառավարչից և տրվեց այդ պահին փաստացի միայն թղթի վրա գոյություն ունեցող ընկերությանը։ Ավելին՝ ծառայությունների երաշխավորված պահանջարկ ունեցող կազմակերպության 40 տոկոսը հայտնվեց մինչ այդ ավիացիայի հետ որևէ հայտնի կապ չունեցող օլիգարխ Գագիկ Ծառուկյանի բիզնես կառուցվածքների տնօրինության ներքո։

    Օդից՝ փող

    «Հետքի» ուսումնասիրության համաձայն՝ 2005 թվականին «Զվարթնոց Հենդլինգի» 40 տոկոսը պատկանում էր Գագիկ Ծառուկյանի բիզնես կառուցվածքների հետ կապված Fortex Investments Group-ին, իսկ 60 տոկոսը՝ կոնցեսիոն կառավարչի հետ կապված Blue Pinnacle ընկերությանը։ 2023 թվականի իրական շահառուների պաշտոնական հայտարարագրում Ծառուկյանն արդեն նշված է որպես ընկերության 40 տոկոսի ուղղակի սեփականատեր։

    Այս բաժնեմասի գոյությունը կասկածի առարկա չէ։ Հասկանալի չէ, թե ինչի դիմաց է այն տրամադրվել։ Հանրությանը հայտնի ավիացիոն փորձ չունեցող Գագիկ Ծառուկյանն ի՞նչ ներդրում էր բերում այս բիզնեսին՝ կապիտա՞լ, տեխնոլոգիա՞, կառավարման կարողությո՞ւն, թե՞ քաղաքական ազդեցություն։ Որքա՞ն է եղել ներդրումը, ինչպե՞ս է գնահատվել 40 տոկոսը և ի՞նչ պարտավորություններ են ստանձնվել դրա դիմաց։

    Կա նաև ավելի սուր հարց. արդյո՞ք այդ բաժնեմասի իրական տնտեսական շահառուն հենց Գագիկ Ծառուկյանն է։

    Տարիներ շարունակ հանրային շրջանառության մեջ է այն վարկածը, որ Ծառուկյանը կարող էր լինել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բաժնեմասի անվանական կրողը։

    Այս վարկածը սնուցվում է ոչ միայն այն հանգամանքով, որ հիմնական կոնցեսիան և ենթակոնցեսիան հաստատվել են Քոչարյանի նախագահության օրոք, այլև գործարքի շտապողականությամբ ու հիմնավորվածության բացակայությամբ։

    Թեև «Արմենիա միջազգային օդանավակայանները» հայտարարել է, որ Քոչարյանն ընկերությունում բաժնեմաս չի ունեցել, իսկ իրական շահառուների հայտարարագրում նրա անունը չկա, այս հերքումը չի կարող փարատել առկա կասկածները։

    Քանի դեռ հրապարակված չեն գործարքի պայմանները, լեգիտիմ հարց է առաջանում՝ արդյո՞ք պաշտոնական գրանցումն ամբողջությամբ արտացոլում է տնտեսական սեփականությունը, թե՞ դրա հետևում եղել է մեկ այլ ազդեցիկ շահառու։ Եթե երկրորդ վարկածը երբևէ ապացուցվի, խոսքը կլինի պետական որոշմամբ ստեղծված եկամտաբեր բիզնեսի քողարկված սեփականացման և քաղաքական կոռուպցիայի դրսևորման մասին։

    Չերևացող ծառայությո՞ւն, թե՞ մեծ բիզնես

    Վերգետնյա սպասարկումն անհրաժեշտ է յուրաքանչյուր չվերթի համար։ Այն ներառում է օդանավի ընդունումն ու ճանապարհումը, ուղևորների և ուղեբեռի սպասարկումը, բեռնումը, բեռնաթափումը, քարշակումը և այլ գործողություններ։ Այս ծառայությունն ունի երաշխավորված պահանջարկ։ Հայաստանի գլխավոր օդանավակայանում ավիաընկերությունը չի կարող ընտրել այդ ծառայությունը մատուցողին։ «Զվարթնոց Հենդլինգն» ունի փաստացի մենաշնորհ։ Դա ազդում է ավիացիոն ծառայությունների ամբողջ շղթայի և, հետևաբար, նաև ավիատոմսերի գների վրա։

    Վերգետնյա սպասարկումը մանր բիզնես չէ։ Դրա ծավալը երևում է հրապարակային թվերից։ 2026 թվականի առաջին կիսամյակում «Զվարթնոց Հենդլինգը» վճարել է 1.94 միլիարդ դրամ հարկեր և վճարներ ու զբաղեցրել Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 97-րդ տեղը։ «Արմենիա միջազգային օդանավակայանները» 10.86 միլիարդ դրամով 16-րդն է։

    «Հետքի» հրապարակած հայտարարագրերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը 2017 և 2018 թվականներին «Զվարթնոց Հենդլինգից» ստացել է մոտ 1.98 և 2 միլիարդ դրամ շահաբաժին։ 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի ապրիլը նրա հայտարարագրած շահաբաժինը կազմել է ևս 1.52 միլիարդ դրամ։

    Կրկնենք՝ այս ցուցանիշները փաստում են, որ խոսքը օդանավակայանի համակարգի երկրորդական օղակի մասին չէ։ Պետության թույլտվությամբ ստեղծվել է միլիարդավոր դրամի եկամուտ ապահովող բիզնես, որի 40 տոկոսի տրամադրման հիմքերը շարունակում են անհայտ մնալ։

    2026 թվականին կառավարությունը «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների հիմնական կոնցեսիան երկարաձգեց մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նոր պայմանագիրը կոնցեսիոն կառավարչին տալիս է գործունեության լայն շրջանակի բացառիկ իրավունք՝ ներառյալ վերգետնյա սպասարկումը։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում

  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը

    Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում՝ Այգի 10 հասցեում գտնվող՝ 630 քմ մակերեսով հողամասը:

    Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 182 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով

    Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեկեկատվական համակարգից:

    Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:

    Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:

    Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։

    Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

  • Սաակաշվիլին Վերին Լարսում ստեղծված իրավիճակը անվանել է «պետականությանը սպառնացող աղետալի սպառնալիք»

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի միջև միակ ցամաքային անցակետում՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակն անվանել է «պետականությանը սպառնացող աղետալի սպառնալիք»․ գրում է Aliq.ge-ն։

    «Իր ֆեյսբուքյան գրառման մեջ քաղաքական գործիչը վրդովմունք է հայտնել ոչ միայն ռուս քաղաքացիների մուտքի, այլև իշխանությունների և ընդդիմության արձագանքի կապակցությամբ։

    «Մեր աչքի առջև ծավալվում է դարի ողբերգությունը՝ ռուսների զանգվածային միգրացիան դեպի Վրաստան։ Մենք այս մասշտաբի աղետ չենք տեսել Շահ Աբբասի ժամանակներից ի վեր, որը վտարեց Քարթլ-Կախեթցիներին՝ Վրաստանը վրացիներից մաքրելու համար»,- գրել է քաղաքական գործիչը։

    Սաակաշվիլիի պնդմամբ` իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և Կրեմլը գործում են խիստ համակարգված ձևով. նախ` իշխանությունները սկսեցին «հիստերիկորեն կրկնել ռուսաֆոբիայի անընդունելիությունը», որին հաջորդեց ռուսների հոսքը, որոնք, ըստ քաղաքական գործչի, պլանավորում են մշտապես մնալ Վարստանում»,- նշում է լարտավմիջոցը։

  • Դպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտություն


    Միջազգային



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում նոր ուսումնական տարվանից աշակերտներին սկսում են սովորեցնել ոչ միայն օգտվել արհեստական բանականությունից, այլև ճանաչել դրա սխալներն ու սահմանափակումները։ Դասընթացներից մեկի ժամանակ ուսուցիչներին ցուցադրել են, թե ինչպես է AI գործիքը կազմել աշխարհի քարտեզ։ Արդյունքը զարմացրել է ներկաներին․ բազմաթիվ երկրների անուններ սխալ էին գրված, իսկ որոշ երկրներ ընդհանրապես սխալ էին ներկայացված։

    Մասնագետների կարծիքով՝ AI գրագիտությունը միայն ճիշտ հարցումներ կազմելու կամ չաթբոտերից օգտվելու մասին չէ։ Կարևոր է նաև հասկանալ, թե երբ չպետք է օգտագործել արհեստական բանականությունը, ինչպես ստուգել դրա տրամադրած տեղեկությունը և պաշտպանել անձնական տվյալները։ Դպրոցներում աշակերտներին նաև սովորեցնում են, որ AI-ն կարող է վստահ տոնով ներկայացնել հորինված փաստեր, ուսումնասիրություններ և պատասխաններ։ Ուստի ցանկացած կարևոր տեղեկություն պետք է ստուգել այլ աղբյուրներով։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Նորատուսցի Ալիկը», նույն ինքը՝ Ալիկ Բանդուրյանը, դատի է տվել ՀՀ Ներքին գործերի նախարարությանը

    Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող զենքի պահպանման իրավունքի սահման…
  • Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարա

    Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներումՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի ԲաղդասարյանԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տնտեսական կապերի ընդլայնումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահՌուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկություններըՆոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետովԴուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզումՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԴուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել էՀայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ ՍապարովինԳևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ

  • Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ





    Շիրակի թեմը շնորհավորել է Վեհափառին։

    «Վեհափա՛ռ Տեր,

    Շիրակի թեմի հոգևորականաց դասը, աշխատակազմն ու հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

    Հայրապետական Ձեր ծառայության տարիները մեր ժողովրդի հոգևոր կյանքի պատմության մեջ նշանավորվել են հավատքի պահպանման ու զորացման, եկեղեցական կյանքի վերակենդանացման և ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվության խորացմամբ։

    Ձեր հովվապետական տեսլականով Հայոց Եկեղեցին շարունակում է լինել այն սրբազան տունը, որտեղ մարդը վերադառնում է Աստծուն, ընտանիքը՝ իր հավատքի արմատներին, երիտասարդը՝ իր ինքնությանն ու կոչմանը, իսկ ժողովուրդը՝ իր հոգևոր ժառանգությանը։

    Այսօր, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը առավել քան երբևէ կարիք ունեն հոգևոր ամրության, համերաշխության և հույսի, Ձեր Հայրապետական խոսքն ու օրհնությունը շարունակում են հնչել որպես հավատքի, տոկունության և Աստծուն ապավինելու և միասնական լինելու կոչ։ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում։

    Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր անսահման ողորմությամբ և շնորհով զորացնի Ձերդ Սրբությանը, պարգևի քաջառողջություն, երկար և արևշատ կյանք, հոգու խաղաղություն ու անսպառ կորով՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի և ի շինություն մեր Հայրենիքի։

    Թող Աստծո Սուրբ Աջը միշտ հովանի լինի Ձերդ Սրբությանը, իսկ Ձեր Հայրապետական ծառայության յուրաքանչյուր օրը պսակվի նորանոր բարի գործերով, հոգևոր պտուղներով և Աստծուն հաճելի ծառայությամբ։

    Որդիական խոնարհութեամբ՝

    Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն»։




    դիտվել է 89 անգամ

  • «Էներգետիկ ենթակառուցվածքը կանցնի TRIPP երթուղուց դեպի հյուսիս»

    Էներգետիկ ենթակառուցվածքը, որը կկապի Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կանցկացվի TRIPP երթուղուց դեպի հյուսիս ընկնող հատվածում։ 

     

    Այս մասին գրում են ամերիկացի վերլուծաբաններ Բրենդա Շաֆերը եւ Սվանտե Կորնելը The Trump Route for International Peace and Prosperity is more than a road հոդվածում։ Մեդիամաքսը նշում է, որ Շաֆերն ու Կորնելը վերջին տասնամյակների ընթացքոում հետեւողականորեն աջակցել են Ադրբեջանի դիրքորոշումներին։

     

    «Այս երթուղին շատ ավելին է, քան ուղղակի ճանապարհ. այն արտացոլում է ԱՄՆ-ի ակտիվ ձգտումը՝ պահպանելու հասանելիությունը Եվրասիայի սրտին, օգնելու գործընկեր երկրներին պահպանել անկախությունը եւ թույլ չտալու, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը գերիշխանություն հաստատեն ռազմավարական նշանակություն ունեցող Կասպից տարածաշրջանի նկատմամբ։

     

    ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան դաշնակիցները պետք է զարգացնեն ենթակառուցվածքները, որոնք մեղմացնում են ծովերի ազատության խախտումների հետեւանքները եւ խթանում էներգետիկ ռեսուրսների յուրացումը Մերձավոր Արեւելքից դուրս։ TRIPP-ը այս քաղաքականության կարեւոր տարր է», – գրում են Շաֆերն ու Կորնելը։

     

    Նրանք նշում են, որ TRIPP-ը Եվրոպան եւ Ասիան միացնող ավելի մասշտաբային ցամաքային առեւտրային երթուղու՝ Միջին միջանցքի, մաս է կազմում։

     

    «Այս միջանցքի նշանակությունը համաշխարհային առեւտրի համար աճում է, քանի որ այն հնարավորություն է տալիս շրջանցել ժամանակակից ամենասուր աշխարհաքաղաքական խնդիրներից մեկը՝ ծովերի ազատությանը սպառնացող վտանգները։ Հորմուզի նեղուցը, Կարմիր ծովի նեղուցներն ու Սեւ ծովը վերահսկում են էներգառեսուրսների գլոբալ հոսքերը՝ Իրանի պես անբարեխիղճ խաղացողներին տրամադրելով ռազմավարական ազդեցության հսկայական լծակներ։ TRIPP-ը վերացնում է այս խնդիրը, իսկ քանի որ երթուղին չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով, դրա վրա չեն տարածվում ընթացիկ եւ ապագա պատժամիջոցները։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Սակայն միջանցքի առավելությունները չեն սահմանափակվում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի դյուրացմամբ։ Տարածաշրջանում կենտրոնացված են նավթի եւ գազի պաշարներ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել ածխաջրածինների համաշխարհային շուկաները՝ նվազեցնելով գների մակարդակը, ամրապնդելով մատակարարումների անվտանգությունը եւ կրճատելով կախվածությունը ավանդական արտադրողներից ու նրանց քաղաքականության քմահաճույքներից։ Բացի այդ, Կենտրոնական Ասիային է բաժին ընկնում ուրանի համաշխարհային արդյունահանման գրեթե կեսը, ինչպես նաեւ հազվագյուտ մետաղների զգալի հանքավայրեր, որոնց հիմնական պաշարները մնացած աշխարհում կենտրոնացված են Չինաստանում։ Արեւմուտքի հասանելիությունը այս ռեսուրսներին կախված է Միջին միջանցքից», – ասվում է հոդվածում։

     

    «Քանի որ TRIPP երթուղին անցնում է Իրանի հետ Հայաստանի սահմանի անմիջական հարեւանությամբ, այն ամենահարմար տեղը չէ խոշոր էներգետիկ ենթակառուցվածքների՝ էլեկտրական եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ ռազմավարական օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար։ Ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն TRIPP-ից ավելի հյուսիս ընկնող հատվածում», – կանխատեսում են Բրենդա Շաֆերն ու Սվանտե Կորնելը։

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ

    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ։

    Քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր, նշվել են ընթացիկ խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր։

    Ներկաներն ուշադրություն են դարձրել նաև մասնագիտական կրթությանը, բուհերում համապատասպան մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերին։ Մասնավորապես, կարևորվել են համապատասխան մասնագիտությունների ընտրության համար նախաձեռնած ծրագրերը։

    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ են հանդիսանում ՀՀ բոլոր մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները, ինչպես նաև մետալուրգիական մի շարք ընկերություններ։ Գործակցության արդյունքում խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ իրականացվում է գործունեություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոլորտում։ Պարբերաբար հանդիպումներով քայլեր են ձեռնարկվում մետալուրգիայի զարգացման ուղղությամբ։