Blog

  • «Էներգետիկ ենթակառուցվածքը կանցնի TRIPP երթուղուց դեպի հյուսիս»

    Էներգետիկ ենթակառուցվածքը, որը կկապի Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կանցկացվի TRIPP երթուղուց դեպի հյուսիս ընկնող հատվածում։ 

     

    Այս մասին գրում են ամերիկացի վերլուծաբաններ Բրենդա Շաֆերը եւ Սվանտե Կորնելը The Trump Route for International Peace and Prosperity is more than a road հոդվածում։ Մեդիամաքսը նշում է, որ Շաֆերն ու Կորնելը վերջին տասնամյակների ընթացքոում հետեւողականորեն աջակցել են Ադրբեջանի դիրքորոշումներին։

     

    «Այս երթուղին շատ ավելին է, քան ուղղակի ճանապարհ. այն արտացոլում է ԱՄՆ-ի ակտիվ ձգտումը՝ պահպանելու հասանելիությունը Եվրասիայի սրտին, օգնելու գործընկեր երկրներին պահպանել անկախությունը եւ թույլ չտալու, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը գերիշխանություն հաստատեն ռազմավարական նշանակություն ունեցող Կասպից տարածաշրջանի նկատմամբ։

     

    ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան դաշնակիցները պետք է զարգացնեն ենթակառուցվածքները, որոնք մեղմացնում են ծովերի ազատության խախտումների հետեւանքները եւ խթանում էներգետիկ ռեսուրսների յուրացումը Մերձավոր Արեւելքից դուրս։ TRIPP-ը այս քաղաքականության կարեւոր տարր է», – գրում են Շաֆերն ու Կորնելը։

     

    Նրանք նշում են, որ TRIPP-ը Եվրոպան եւ Ասիան միացնող ավելի մասշտաբային ցամաքային առեւտրային երթուղու՝ Միջին միջանցքի, մաս է կազմում։

     

    «Այս միջանցքի նշանակությունը համաշխարհային առեւտրի համար աճում է, քանի որ այն հնարավորություն է տալիս շրջանցել ժամանակակից ամենասուր աշխարհաքաղաքական խնդիրներից մեկը՝ ծովերի ազատությանը սպառնացող վտանգները։ Հորմուզի նեղուցը, Կարմիր ծովի նեղուցներն ու Սեւ ծովը վերահսկում են էներգառեսուրսների գլոբալ հոսքերը՝ Իրանի պես անբարեխիղճ խաղացողներին տրամադրելով ռազմավարական ազդեցության հսկայական լծակներ։ TRIPP-ը վերացնում է այս խնդիրը, իսկ քանի որ երթուղին չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով, դրա վրա չեն տարածվում ընթացիկ եւ ապագա պատժամիջոցները։

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Սակայն միջանցքի առավելությունները չեն սահմանափակվում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի դյուրացմամբ։ Տարածաշրջանում կենտրոնացված են նավթի եւ գազի պաշարներ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել ածխաջրածինների համաշխարհային շուկաները՝ նվազեցնելով գների մակարդակը, ամրապնդելով մատակարարումների անվտանգությունը եւ կրճատելով կախվածությունը ավանդական արտադրողներից ու նրանց քաղաքականության քմահաճույքներից։ Բացի այդ, Կենտրոնական Ասիային է բաժին ընկնում ուրանի համաշխարհային արդյունահանման գրեթե կեսը, ինչպես նաեւ հազվագյուտ մետաղների զգալի հանքավայրեր, որոնց հիմնական պաշարները մնացած աշխարհում կենտրոնացված են Չինաստանում։ Արեւմուտքի հասանելիությունը այս ռեսուրսներին կախված է Միջին միջանցքից», – ասվում է հոդվածում։

     

    «Քանի որ TRIPP երթուղին անցնում է Իրանի հետ Հայաստանի սահմանի անմիջական հարեւանությամբ, այն ամենահարմար տեղը չէ խոշոր էներգետիկ ենթակառուցվածքների՝ էլեկտրական եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ ռազմավարական օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար։ Ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն TRIPP-ից ավելի հյուսիս ընկնող հատվածում», – կանխատեսում են Բրենդա Շաֆերն ու Սվանտե Կորնելը։

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ

    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ։

    Քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր, նշվել են ընթացիկ խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր։

    Ներկաներն ուշադրություն են դարձրել նաև մասնագիտական կրթությանը, բուհերում համապատասպան մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերին։ Մասնավորապես, կարևորվել են համապատասխան մասնագիտությունների ընտրության համար նախաձեռնած ծրագրերը։

    Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ են հանդիսանում ՀՀ բոլոր մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները, ինչպես նաև մետալուրգիական մի շարք ընկերություններ։ Գործակցության արդյունքում խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ իրականացվում է գործունեություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոլորտում։ Պարբերաբար հանդիպումներով քայլեր են ձեռնարկվում մետալուրգիայի զարգացման ուղղությամբ։

  • Օգոստոսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Օգոստոսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Գոգարան, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեյի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փողոցների, Ներսիսյան թիվ 1, 2 բազմաբնակարան շենքերի, Ներսիսյան կոոպերատիվ թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

  • «ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է

    «ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է

  • ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։

    «Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ​​ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», – Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։

    Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Համաճարակը բռնկվել է այն ​​տարածքում, որտեղ 30 տարի շարունակ ընթանում է զինված հակամարտություն, և այնտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են, հավելել է նա։


    Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դ​​եմոկրատական Հանրապետութան հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, սակայն ըստ երկրի առողջապահական իշխանությունների՝ հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի 30-40 տոկոսը։

    Մայիսի 15-ին հայտարարված էբոլա տենդի բռնկումը տարբերվում է նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ այս վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգյոյի դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափով



    Հասարակություն






    Սեպտեմբերի 11-13-ը սիրված Buissup-ը կվերադառնա նոր ձևաչափով՝ Buissup

    Challenge-ով։ Երեք մրցութային օրերի ընթացքում տարբեր ոլորտների երիտասարդ

    մասնագետներ կմիավորվեն թիմերում՝ աշխատելու խոշոր ընկերությունների

    ներկայացրած իրական բիզնես քեյսերի վրա և մշակելու գործնական, կիրառելի

    լուծումներ։

    Այս տարվա Challenge-ին բիզնես մարտահրավերներ կներկայացնեն Dalma-ն, Ucom-

    ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, One Way

    Tour-ը, Sali-ն, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։ Մասնակիցները կաշխատեն

    այն ուղղություններով, որոնք այսօր առանցքային նշանակություն ունեն բիզնեսների

    զարգացման համար՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և

    վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային

    ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և

    արդյունավետության բարձրացում։

    Մասնակիցները բազմապրոֆիլ թիմերով երեք օր շարունակ կաշխատեն կոնկրետ

    բիզնես քեյսերի վրա։ Ամբողջ ընթացքում նրանց կողքին կլինեն ոլորտային

    փորձագետներն ու մենթորները՝ օգնելով զարգացնել գաղափարները և դրանք

    վերածել բիզնեսում կիրառելի առաջարկների։

    Ծրագրի ավարտին թիմերը իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների և

    բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Լավագույն գաղափարների հեղինակ

    թիմերը նաև կստանան մասնաբաժին 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային

    ֆոնդից։

    Buissup Challenge-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են

    մասնագիտական գիտելիքները դուրս բերել տեսական դաշտից և փորձարկել

    իրական բիզնես միջավայրում։ Մասնակցությունը նաև հնարավորություն է՝

    աշխատելու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերելու

    նոր փորձ, ընդլայնելու մասնագիտական կապերը և անմիջական շփում ունենալու

    խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։

    Ծրագրին կարող են դիմել առնվազն մեկ տարվա ոլորտային փորձ ունեցող

    մասնագետները։ Մասնակցությունը հնարավոր է ինչպես անհատապես, այնպես էլ

    նախապես ձևավորված թիմերով։

    Buissup Challenge-ը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում։Մասնակցության հայտերը դեռ բաց են։ Ծրագրին մասնակցության պայմաններին և

    դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://buissup.org/Challenge ։

    Հարցերի դեպքում՝

    Սարգսյան Էդուարդ՝ Marketing project manager

    Հեռ. 094980044



  • Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքն

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։

    «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

    Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։

    Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին։ Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ մեր ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Դա Ձեր հովվապետական վաստակի ամենաակնհայտ վկայությունն է։

    Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում։ Բռնի տեղահանությունից հետո Դուք հայ և միջազգային եկեղեցական ու պետական ամենաբարձր ամբիոններից անդադար բարձրաձայնել եք արցախահայության` իր հարազատ բնօրրան անվերապահ վերադարձի իրավունքի, Բաքվում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի և մեր բազում սրբավայրերի պահպանության մասին։ Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր և չեք համաձայնվել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն։

    Տեղահանված արցախահայությունը զգում է Ձեր աղոթքն ու հայրական հոգածությունը, և այդ զգացումը մեր հույսի ամրության աղբյուրներից է։

    Ձերդ Սրբություն

    Ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեզ ամուր առողջություն, երկար կենսուրախ տարիներ և վերին զորություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ի փառս Ձեր բեղմնավոր ծառայությունը շարունակելու համար։ Թող Տիրոջ շնորհը պահապան լինի Ձեզ և Մայր Հայրենիքին»։

  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին. Փաշինյան

    Պատրաստվում ենք Վարչաֆեստին. Փաշինյան

  • Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը գտնվել է ՀԽՍՀ սահմաններում. Մանուկյան

    «Իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում բոլոր հարցերում սկզբից շատ ավելի կոշտ դիրքորոշումների վրա է եղել, հետո վերջում եկել հանգել է միայն Ադրբեջանի ուզածներին»,-իր ելույթում ասաց   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

     Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրում սկզբում հայկական կողմը առաջարկել է ներառել 1995-98 թթ ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզը, իսկ վերջանական ստորագրվածի փաստաթղթում այն չկա։

    «Որովհետև Ադրբեջանին կոնկրետություն պետք չի եղել, դրա համար էլ ոչ կոնկրետ թուղթ է նախաստորագրվել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

     Անդրադառնալով կառավարության ճեպազրույցների ժամանակ հայկական բնակավայրերը, մասնավորապես Տիգրանաշենը ադրբեջանական անվանումներով հնչեցնելուն՝ Մանուկյանը տարակուսեց, թե ինչու Փաշինյանը նույն ջանասիրությամբ չի խոսում ադրբեջանի կողմից զավթած բնակավայրերի և տարածքների մասին։

     «Տիգրանաշենը տիգրանաշեցու սեփականությունը չէ, որ փոխհատուցման դիմաց համաձայնի, մենք էլ ասենք, իրենց գյուղից հրաժարվել են։ Տիգրանաշենը  ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականությունն է։ Այն առաջին հերթին Տիգրան Մելիքյանի սեփականությունն է, որովհետև Մելիքյանը զոհվել է Տիգրանաշենի կրակակետերը ոչնչացնելու ժամանակ և դրա համար իր անունով է գյուղը կոչվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

    Հիմնավորելով, որ Տիգրանաշենը եղել է ՀՀ-ի տարածք՝ Մանուկյանն ասաց.

    «Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը գտնվել է խորհրդային Հայաստանի սահմանների մեջ, որովհետև ադրբեջանական կրակակետերը ոչնչացվել են 1990 թվականի հունվարին»։

  • ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելով, որ պետք է լինի համապատասխան դիմում և հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։

    «Դիմելու և ներգրավված կողմերի հետ համաձայնեցման դեպքում ԿԽՄԿ-ն իր առաքելության շրջանակում պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,– ասաց Ամատունին։

    ԿԽՄԿ ներկայացուցիչ խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր մանդատի շրջանակում շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, մասնավորապես՝ անհետ կորած և պահվող անձանց խնդիրների շուրջ։

    «Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության բացակայության պատճառով երկխոսությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով»,– նշեց Զառա Ամատունին։

    Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

    Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: