Blog

  • Խաղալիքում երեխաների առողջության համար թունավոր նյութեր են հայտնաբերվել |

    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ԱՆՈՒՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՎԵՏԻՔԻ» Ա/Ձ-ում։ Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար թունավոր նյութեր։

    Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

    • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
    • արտադրանքի հետկանչման,
    • և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

    Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

  • Եթե պրոցեսներ խորհրդարանական ընդդիմությունը չի ուզում գեներացնի, ապա պետք է արտախորհրդարանական ուժերն անեն, ակտիվ քաղաքացիական խմբերը.Անի Գևորգյան

    Դուք զգու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Աժ սերիալներ են գրել, ընդդիմությունն էլ կամա, թե ակամա իր դերն ունի, արանքում ելույթով Տիգրանաշեն են փրկում, դե հեչ որ 2020 թ-ի աղետալի պատերազմից հետո գիտեին՝ ինչ է լինելու, վերջում կասեն ՝ Նիկոլն ու բնակիչները տվեցին: Ոչինչ որ իրավաբանորեն ՀՀ տարածքում որևէ անկլավ գոյություն չունի:

    Ընտրություններից անմիջապես հետո ասել էի չէ մարդկանց օխլոսի տեղ են դրել, մեկը հանձնելու է, մյուսը չի փրկելու, վերջում Փաշինյանն էլ կասի՝ չէիք ուզում հեղափոխություն անեիք: Ադրբեջանը հերթական անգամ կստանա այն ինչ ուզում է: Տավուշում սահմանազատման քողի ներքո տրվող տարածքների մասին էլ դեռ 2021-ին ասել էին Վահե Ղալումյանի բերանով. առաջինը Կիրանցում ծրագիրը իրականացրեցին, շուտով՝ այլ հատվածներին կանցեն:

    Վերին Ոսկեպարի վերաբերյալ Կիրանցից առաջ էի ուղիղ հեռարձակում արել . «Մարտական եղբայրները» ակցիա էին անում ու զգուշացնում՝ կենսական գիծ է: Փաստորեն իշխանությունները ժամանակ ձգեցին ու շարունակում են՝ «անկլավների», «էքսկլավների»ու «սահմանազատման» քողի ներքո:
    Պատասխանատուն ամբողջ քաղաքական համակարգն է:

    Էլի եմ կրկնում՝ պետք է քննել ոչ միայն հանձնողների , այլև՝ փրկողների գործողությունները, ինչպես նաև՝ անգործության մատնվածների:
    Եթե պրոցեսներ խորհրդարանական ընդդիմությունը չի ուզում գեներացնի, ապա պետք է արտախորհրդարանական ուժերն անեն, ակտիվ քաղաքացիական խմբերը:

    Վերին Ոսկեպարից 2 տարի առաջվա ուղիղը՝ ներքևում👇
    Անի Գևորգյան

     

     

  • «Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՆԳՆ-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մինչ իրավապահ համակարգը պայքար է մղում զենքի ապօրինի շրջանառության դեմ, քրեական հեղինակություններից մեկը դատարանի միջոցով փորձում է ոստիկանների ձեռքից փրկել իրեն պատկանող զենքերը. գրում է shamshyan.com-ը։

     

    «Դատական համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը ընդդեմ Ներքին գործերի նախարարության եւ պահանջում է, որպեսզի դատարանը ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության 24.03.2026թ-ի թիվ 7000001316 վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչի ։

     

    Դատելով իրավիճակից քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։

     

    Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Բանդուրյանը ոստիկանության «ձեռքից» փորձում է փրկել Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387–Ա հրամանագրով իրեն պարգևատրված «Գլոք 17 գեն 5» տեսակի 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքը, որը ոստիկանությունը փորձում է առգրավել»,- նշում է

  • ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել


    Միջազգային



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոչ են արել արագ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի առաջնորդի մամուլի ծառայությունը՝ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։

    «Նախագահներն ընդգծել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե հինգ տարի շարունակվող հակամարտության բանակցային լուծում գտնելու անհապաղ անհրաժեշտությունը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի․Ալիև | Քաղաքականություն

    Ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունները վերջին տարիներին հասել են բարձր մակարդակի և շարունակում են դինամիկ զարգանալ բոլոր ոլորտներում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանըտված հարցազրույցում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    «Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, իմ սիրելի եղբոր՝ հարգարժան Շավքաթ Միրոմոնովիչ Միրզիյոևի և իմ միջև գոյություն ունեցող անկեղծ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը և վստահությունը հատուկ դեր են խաղում ադրբեջանա-ուզբեկական եղբայրության ամրապնդման, միջպետական ​​կապերը ներկայիս մակարդակի բարձրացնելու և մեր դաշինքի զարգացման գործում։ Նախագահ Միրզիյոևի անխոնջ և վճռական աշխատանքը՝ հանուն մեր երկրների միջև եղբայրության, միասնության և դաշինքի, նրան խորը հարգանք և համակրանք է պարգևել Ադրբեջանում», – նշել է Ադրբեջանի նախագահը։

    Ալիևի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, մշակույթի, լեզվի և հոգևոր արժեքների, ինչպես նաև իրենց ժողովուրդների միասնության և փոխադարձ համակրանքի վրա։

    Իլհամ Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա։ Նա նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի ղեկավարները կատարել են 15 փոխադարձ այց։

    Նա նաև հիշեցրել է, որ ինքը պետական ​​այցով եղել է Ուզբեկստանում 2024 թվականի օգոստոսին, իսկ Միրզիյոևը՝ Ադրբեջանում 2025 թվականի հուլիսին։ Այս այցելությունների ընթացքում ստորագրվել են կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մասին հռչակագիրը և պայմանագիրը։

  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակ

    Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներումՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի ԲաղդասարյանԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տնտեսական կապերի ընդլայնումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահՌուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկություններըՆոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետովԴուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզումՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԴուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը«Հաղթանակ» կուսակցության թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է

  • «Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է





    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Տելեգրամ»-ի միջոցով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

    «Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն «Տելեգրամ»-ում գրանցված օգտահաշիվը կառավարող Ա.Ք.-ի հետ նախնական համաձայնությամբ տելեգրամյան մեկ այլ օգտատիրոջ կողմից մատնանշված վայրից վերցրել են 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից անմիջապես հետո ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին` իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով հանցագործության կատարումը:

    Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ ամիսներ առաջ Ա.Ք.-ն իրացնելու նպատակով տելեգրամյան օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն իր հետ խմբի կազմում գործող մեկ այլ օգտատիրոջ հետ, իր կողմից ղեկավարվող օգտահաշվով, իրացրել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց։

    Ա.Ք.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




    դիտվել է 66 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • «Թրամփն ունի լծակներ հայ գերիներին ազատելու համար»

    Ադրբեջանում պահվող գերիները հայերի մեծ մասի համար ապացույց են հանդիսանում, որ պատերազմն ամբողջությամբ չի ավարտվել։

     

    Այս մասին The Washington Times-ում հրապարակված Armenia-Azerbaijan peace deal must not leave prisoners behind հոդվածում գրում է Janus Forum հետազոտական ինստիտուտի տնօրեն Դարեն Սփինքը։

     

    «Թրամփի մասնակցությամբ կնքված կովկասյան գործարքի ամենահրատապ փորձություններից մեկը կլինի այն, թե արդյո՞ք հնարավոր կլինի ապահովել Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների վերադարձը։ Նրանց ազատ արձակումը կվկայեր, որ համաձայնագիրը արժեւորում է ոչ միայն առեւտուրը, այլեւ մարդկանց։

     

    Անցյալ տարվա Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Բաքուն համաձայնվեց սահմանազատմանը, հրաժարվեց Հայաստանի հանդեպ ապագա տարածքային պահանջներից եւ համաձայնվեց խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարգավորել Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունները։

     

    Սակայն 19 գերիների ազատազրկումը կամրապնդեր հայերի աջակցությունը համաձայնագրին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ աշխարհում, եւ կցուցադրեր, որ Հարավային Կովկասի նոր շրջանակային մոդելը հիմնված է ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլեւ մարդկային արժանապատվության վրա։

     

    Գերիների խնդիրը լուծելու համար Թրամփին պետք չէ նորից բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր վիճելի հարցերը։ Նա կարող է աջակցել խաղաղության շրջանակային համաձայնությանը եւ միաժամանակ պահանջել նրանց ազատազրկումը։ Ոչ մի համաձայնագիր հայերի կողմից ամբողջական չի ընկալվի, քանի դեռ ընտանիքները շարունակում են սպասել գերիների վերադարձին։

     

    ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների շեմին ամերիկահայ համայնքը ուշադիր հետեւում է՝ արդյո՞ք Վաշինգտոնը լսել է իր մտահոգությունը, որն հնչեցվում է տարիներ շարունակ։

     

    Թրամփը սեփական հեղինակությունը ներդրել է այս խաղաղ գործընթացում, ինչը նրան լծակներ է տալիս։ Նա պետք է դրդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ազատել 19 հայ գերիներին՝ որպես մարդասիրական ակտ եւ հաշտեցման գործին Բաքվի հավատարմության դրսեւորում։

     

    TRIPP-ը կարող է Հարավային Կովկասին նոր առեւտրային ուղիներ տալ, իսկ գերիների ազատազրկումը՝ մարդկային հենք ապահովել համաձայնագրին։ Եթե նախագահ Թրամփին հաջողվի իրագործել այս երկու նպատակները, դա կամրապնդի իր կովկասյան գործարքի երկարաժամկետ նշանակությունը»,- գրում է Դարեն Սփինքը։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

     

     

     

  • Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Անուշիկ Գևորգյան Ավետիքի» Ա/Ձ-ում։

    Նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր, թունավոր նյութեր։

    Հայտնաբերված խախտման հիմքով տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի կամ դրա խմբաքանակի իրացումը կասեցնելու, արտադրանքը հետ կանչելու և ոչնչացնելու վերաբերյալ։

    Տեսչական մարմինը հորդորում է այն սպառողներին, ովքեր ձեռք են բերել տվյալ խաղալիքը, կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել այն՝ երեխաների առողջությանը հնարավոր վնասի ռիսկից խուսափելու համար։

  • Օգոստոսի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝

    11:00-13:00 Աբովյան փողոց 29, 31, 33, 35 շենքեր, Իսահակյան փողոց 22, 24 շենքեր, Կորյունի փողոց 9, 11 շենքեր, Ամիրյան փողոց 1՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակոմանի,

    Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝

    12:00-14:00 Արամ Խաչատրյան փողոց 20 շենք, Վ. Փափազյան փողոց 21-21/2, 21/5, 23, 23/1, 23/2 շենքեր, Կոմիտասի պողոտա 19-21 շենքեր և 17/5-19/6 առանձնատներ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն Վարչական շրջան՝

    11:00-17:00 Ուլնեցի փողոց 32/22-58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթ փողոց 14/21-14/22 շենքեր,

    Երևանի Աջափնյակ Վարչական շրջան՝

    11:00-12:00 Սիլիկյան 13-րդ փողոց մասնակի,

    11:00-14:00 Նորաշեն թաղամաս, 2, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-16:00 Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարակից առանձնատներ, Աղաբաբյան փողոց մասնակի, Աղաբաբյան փողոց 7, 9, 13 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Ա. Բաբաջանյան փողոց 169, 169/2 հասցեներ, Ծ. Իսակովի պողոտա 24/3, 24/4 տարածքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Արշակունյաց պողոտա 42, 42/2, 44, 44/1, 44/2, 44/3, 46, 46/1, 46/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    10:00-12:00 Նուբարաշեն 11-րդ փողոց 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Օշական գյուղն ամբողջությամբ, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղեր մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Շահումյան գյուղ մասնակի,

    11:00-13:00 Գեղանիստ, Դաշտավան, Այնթափ, Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Արարատ, Ավշար և Այգավան գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:30 Արենի գյուղ մասնակի,

    14:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին մասնակի, Անտառային տնտեսության շենքեր, Գետափ գյուղ, Գլաձոր և Շատին գյուղեր մասնակի

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:30 Պռոշյան գյուղի ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան, Չաուշի փողոցներ, Գամի փողոց 1, 2, 3 հասցենր,

    11:00-17:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի փողոց, Արաբկիրի փողոց, Ն. Ավետիսյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին փակուղի, Սեդրակ Ջալալյան փողոց, Ա. Հարությունյան փողոց, Կարեն Դեմիրճյան փողոց, Շիրազի փողոց, Խաչանովի փողոց, Վահան Տերյան փողոց, Մուշ թաղամաս,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-11:30 Այգուտ գյուղ՝ 15-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:00 Թթուջուր և Ներքին Ճամբարակ գյուղեր, թիվ 4 դպրոց,

    12:00-12:30 «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «Ալ Մայնինգ» ավազահանք, Հայ Աէրո Նավիգացիա, Հ. Ավետիսյան ԱՁ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան, Պահլավունյանց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, ոստիկանություն, դպրոց, մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆյա Առաքելյան» ՍՊԸ, «Միքայել Վարդանյան», «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան Հայաստան» հանգստյան տներ և հարակից բաժանորդներ,

    12:00-12:30 Բարեպատ գյուղն ամբողջությամբ,

    13:00-13:30 Կալավան գյուղն ամբողջությամբ,

    14:00-14:30 Այգուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-15:30 Այգուտ և Դպրավանք գյուղեր մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Սարիգյուղ գյուղ, 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի,

    11:00-15:30 Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Հովք գյուղ մասնակի,

    13:30-15:30 Ծաղկավան գյուղ՝ 1-4-րդ փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բանդիվան, Հովտուն, Հողմիկ և Ձրաձոր գյուղեր, «Բանդիվան կաթ» ՍՊԸ,

    11:00-17:00 Աշոցք համայնք՝ Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն, Սարապատ գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    11:00-13:00 Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան գյուղեր,

    11:00-15:00 Սիսան քաղաք՝ Ա. Մանուկյան, Շահումյան, Լալայան, Արցախի, Աբովյան փողոցներ, Ն. Ադոնցի նրբանցք մասնակի,

    11:00-15:30 Դաստակերտ և Նժդեհ գյուղեր,

    13:00-15:00 Սառնակունք և Սպանդարյան գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: