Blog

  • Ռոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլ



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն 46 տարեկանում պատրաստվում է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Նա միացել է Իտալիայի Սերիա C-ում հանդես եկող «Ռավեննա» ակումբին՝ վերջին պաշտոնական հանդիպումից 11 տարի անց, հայտնում է Reuters-ը։

    2002 թվականի աշխարհի չեմպիոնը և 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը Իտալիա է ժամանել օգոստոսի 20-ին և ներկայացվել «Ռավեննայի» երկրպագուներին։ Ռոնալդինյոն դարձել է նաև ակումբի բաժնետեր և ներգրավվելու է թիմի զարգացման նախագծում։

    Միևնույն ժամանակ դեռ վերջնականապես պարզ չէ, թե որքան հաճախ նա խաղադաշտ դուրս կգա։ Ռոնալդինյոն հայտարարել է, որ այդ որոշումը կախված է գլխավոր մարզչից և ակումբի ղեկավարությունից, սակայն չի բացառել խաղալու հնարավորությունը։ Նրա նպատակներից մեկը կարիերայի 300-րդ գոլը խփելն է։

    Ռոնալդինյոյի վերջին պաշտոնական հանդիպումը եղել է 2015 թվականին բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում։ «Ռավեննայի» ղեկավարությունը հույս ունի, որ լեգենդար ֆուտբոլիստի ներկայությունը ոչ միայն կմեծացնի ակումբի ճանաչելիությունը, այլև կօգնի թիմի՝ իտալական ֆուտբոլի բարձրագույն մակարդակներ վերադառնալու ծրագրին։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ.

    «Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:

    Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

  • ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ

    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ներկայացրել էբոլայի համաճարակաբանական իրավիճակի մասին 2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ:

    Ըստ այդմ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված էբոլայի բռնկումը։

    Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝

    5290 հաստատված դեպք

    2516 մահվան դեպք։

    Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում։

    ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։

    Հայաստանի Հանրապետության համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

    Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։

    ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկությունները:

  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է շինարարության որակի վերահսկման համակարգը |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր:

    Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման և իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ, որոնք ուղղված են լինելու նախագծերի փորձաքննության և որակի բարելավմանը, գնագոյացման նոր քաղաքականության ընդունմանը, շինարարական, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորմանը, շենքերի միջազգային հավաստագրման համակարգերի կիրառության խրախուսմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ինստիտուտի զարգացմանը:

    Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումների առցանց իրականացում, աշխատանքների արձանագրում իրական ժամանակում, տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար, գործընթացների թափանցիկության և վերահսկելիության ապահովում, շինարարության որակի բարելավում:

    Այս համատեքստում ծավալվել է քննարկում շինարարական ծրագրերի կառավարման և տեխնիկական հսկողություն իրականացնող համակարգի ներդրման, մասշտաբայնության, շահագործման և սպասարկման վերաբերյալ:

    Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման և վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը և հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը:

  • Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպում է ունեցել Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Թաֆանկեջյանի հետ

    Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Այսօր հանդիպում ունեցա Ֆրանսիայի քույր քաղաք Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի տեղակալ, միջազգային հարաբերությունների, Հայաստանի հետ համագործակցության և ֆրանկոֆոնիայի հարցերի համակարգող Ռոբերտ Թաֆանկեջյանի հետ։

    Հանդիպման ընթացքում քննարկեցինք Թալին և Բուրգ-լե-Վալանս քաղաքների միջև համագործակցության խորացման, համատեղ ծրագրերի իրականացման և նոր նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։

    Երկուստեք կարևորեցինք սերտ շփումների շարունակականությունը, փոխադարձ փորձի փոխանակումը և երկու քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդումը։

  • Բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան բախվել են Արարատում․ տուժածներ չկան

    Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

  • Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։

    Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։

    Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։

    Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում իրականացվում է նոր կարգով։

    Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից՝ հետևյալ երկու քայլերով․

    Քայլ 1. Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջ։ Էջի ստեղծման մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացման գործընթացը և my.emis.am հարթակում ունեք օգտատիրոջ էջ, կարող եք ընտրել մասնագիտական ուսումնական հաստատությունը և նախընտրելի մասնագիտությունը։ Հայտագրման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման ուղեցույցում։

    Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ | Հայաստան

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Երկրորդի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ։ Այս մասին  հայտնում են Սերժ Սարգսյանի աշխատակազմից։

    «Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:

    Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասված է Սերժ  Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

  • Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

    Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

  • Հայոց Հովվապետին մաղթում ենք արևշատ օրերով երկար տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված հովվապետական ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք. Վիրահայոց թեմ





    Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։

    «Վիրահայոց թեմի հավատացյալների անունից որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։

    Հայոց Հովվապետին մաղթում ենք արևշատ օրերով երկար տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված հովվապետական ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամներով հոգևորն ու ազգայինը պահելու և պահպանելու մեծ նվիրում, Աստվածային իմաստությամբ քրիստոնյա հոտն առաջնորդելու դեպի հավիտենական կյանքի խաղաղ անսահմանություն՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի»։




    դիտվել է 77 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը