Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն 46 տարեկանում պատրաստվում է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Նա միացել է Իտալիայի Սերիա C-ում հանդես եկող «Ռավեննա» ակումբին՝ վերջին պաշտոնական հանդիպումից 11 տարի անց, հայտնում է Reuters-ը։
2002 թվականի աշխարհի չեմպիոնը և 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը Իտալիա է ժամանել օգոստոսի 20-ին և ներկայացվել «Ռավեննայի» երկրպագուներին։ Ռոնալդինյոն դարձել է նաև ակումբի բաժնետեր և ներգրավվելու է թիմի զարգացման նախագծում։
Միևնույն ժամանակ դեռ վերջնականապես պարզ չէ, թե որքան հաճախ նա խաղադաշտ դուրս կգա։ Ռոնալդինյոն հայտարարել է, որ այդ որոշումը կախված է գլխավոր մարզչից և ակումբի ղեկավարությունից, սակայն չի բացառել խաղալու հնարավորությունը։ Նրա նպատակներից մեկը կարիերայի 300-րդ գոլը խփելն է։
Ռոնալդինյոյի վերջին պաշտոնական հանդիպումը եղել է 2015 թվականին բրազիլական «Ֆլումինենսեի» կազմում։ «Ռավեննայի» ղեկավարությունը հույս ունի, որ լեգենդար ֆուտբոլիստի ներկայությունը ոչ միայն կմեծացնի ակումբի ճանաչելիությունը, այլև կօգնի թիմի՝ իտալական ֆուտբոլի բարձրագույն մակարդակներ վերադառնալու ծրագրին։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply