Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպում է ունեցել Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Թաֆանկեջյանի հետ

Written by

in

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր հանդիպում ունեցա Ֆրանսիայի քույր քաղաք Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի տեղակալ, միջազգային հարաբերությունների, Հայաստանի հետ համագործակցության և ֆրանկոֆոնիայի հարցերի համակարգող Ռոբերտ Թաֆանկեջյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Թալին և Բուրգ-լե-Վալանս քաղաքների միջև համագործակցության խորացման, համատեղ ծրագրերի իրականացման և նոր նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորեցինք սերտ շփումների շարունակականությունը, փոխադարձ փորձի փոխանակումը և երկու քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts