Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ։
Քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր, նշվել են ընթացիկ խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր։
Ներկաներն ուշադրություն են դարձրել նաև մասնագիտական կրթությանը, բուհերում համապատասպան մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերին։ Մասնավորապես, կարևորվել են համապատասխան մասնագիտությունների ընտրության համար նախաձեռնած ծրագրերը։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ են հանդիսանում ՀՀ բոլոր մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները, ինչպես նաև մետալուրգիական մի շարք ընկերություններ։ Գործակցության արդյունքում խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ իրականացվում է գործունեություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոլորտում։ Պարբերաբար հանդիպումներով քայլեր են ձեռնարկվում մետալուրգիայի զարգացման ուղղությամբ։
Leave a Reply