Blog

  • Orer.am | Խոշոր հրդեհ` Վահագնի թաղամասում



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Վահագնի թաղամասում: 

    ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ այրվում է չոր խոտածածկ տարածք:

    «Չորս մարտական հաշվարկ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Oragir.live | Խոշոր հրդեհ` Վահագնի թաղամասում


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Վահագնի թաղամասում: 

    ՀՀ ՆԳՆ-ից հայտնեցին, որ այրվում է չոր խոտածածկ տարածք:

    «Չորս մարտական հաշվարկ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա Ղահրամանյան



    Քաղաքականություն






    Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ «Ուժեղ Հայաստանը» ՔՊ-ական իշխանության պատասխանատվությունը որևէ կերպ և որևէ չափով չի կրում և չի կրելու․ Մարիաննա Ղահրամանյան




  • «Եվրասիա» մրցանակաբաշխությունը հայտեր է ընդունում ավանդական արժեքների ամրապնդման համար

    «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխությունը շարունակում է հայտերի ընդունումը, այդ թվում՝ Հայաստանից մասնակիցներից։ Այս մասին հայտնել են մրցանակաբաշխության մամուլի ծառայությունից։

    Մրցանակը հիմնադրվել է այն մարդկանց և կազմակերպություններին աջակցության համար, որոնք նախագծեր են իրականացնում միջազգային համագործակցության, սոցիալական և մշակութային զարգացման, ավանդական արժեքների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ոլորտում։

    Ընդհանուր մրցանակային ֆոնդը 17 մլն ռուբլի է (շուրջ 190 հազար դոլար)։ Կազմակերպիչների խոսքով՝ մասնակցությունը հեղինակներին հնարավորություն կտա իրենց նախագծերը ներկայացնել միջազգային հարթակում, գործընկերներ գտնել և մեդիաաջակցություն ստանալ ծրագրերի հետագա զարգացման համար։

    Հայտ կարող են ներկայացնել անհատ մասնակիցներ, կոլեկտիվներ և թիմեր։ 14-17 տարեկան երիտասարդների համար նախատեսված է առանձին անվանակարգ՝ «Վառ մեկնարկ» (Яркий старт)։

    Ընդհանուր առմամբ, մրցանակաբաշխությունը ներառում է 10 անվանակարգ։ Դրանցից յուրաքանչյուրում հաղթողը կստանա 1 մլն ռուբլի (շուրջ 11 հազար դոլար), երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 500 հազար ռուբլի (շուրջ 5 հազար դոլար), երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 200 հազար ռուբլի (շուրջ 2 հազար դոլար)։

    Նախագծերի փորձագիտական գնահատումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ից 27-ը, միջազգային քվեարկությունը՝ հոկտեմբերի 5-ից 13-ը։ Մասնակիցների համար ուսուցողական ծրագիրը նախատեսված է սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախագծերի պաշտպանությունը առկա ձևաչափով կկայանա հոկտեմբերի 14-ին։

    Եզրափակիչ դուրս կգա 100 մասնակից՝ յուրաքանչյուր անվանակարգում տասական լավագույն նախագիծ։ Նրանց կհրավիրեն Մոսկվա՝ պաշտպանության և պարգևատրման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։

    Եզրափակչի մասնակիցների ճանապարհածախսի, կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումները կկայանան Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ից 15-ը։

    Հայտ ներկայացնել և մասնակցության պայմաններին ծանոթանալ կարելի է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

    Կառավարության որոշմամբ՝ կապահովվի Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելը։

    Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը։

    Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի հերթական նիստում։

    Ըստ հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա ՀՀ տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով։

    Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից 3-ն է համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ ՀՀ-ում հյուրընկալվելու պայմանին:

  • 8 տարի փորձեցին «թալանչու» պիտակ կպցնել ինձ․ տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում․ Արմեն Աշոտյան

    Գլխավոր դատախազության այսօրվա տարածած հայտարարությունը «սպասված» էր, նույնիսկ՝ ուշացած, քանզի հերթական հորինված գործն իմ դեմ դատարան էր ուղարկվել դեռ 20 օր առաջ։

    Գործող ռեժիմը քաղաքական օպոնենտների դեմ գործի է դրել բոլոր հնարավոր լծակները, այդ թվում՝ այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման զենքը։ Այս գործընթացի հարուցման հիմքում ընկած է մեկ այլ շինծու պրոցես, որն իմ դեմ սկսվել է 2022 թվականին և ուղեկցվել է երկու տարուց ավել ապօրինի կալանքով, իսկ այժմ դատավարությունը այնքան անհետաքրքիր է և գործն այնքան փլված է, որ անգամ իշխանամետ մամուլը այն չի լուսաբանում։

    Ես կտրականապես եւ ամբողջությամբ հերքում եմ ինձ կամ իմ ընտանիքին պատկանող կամ վերագրվող որևէ ապօրինի ֆինանսական միջոցի կամ անշարժ գույքի առկայությունը։

    Իրականում ապօրինի են ոչ թե ինձ կամ իմ ազգականներին պատկանող գույքը, այլ այն քրեական և քաղաքացիական գործերը, որ հարուցվել են իմ և իմ թիմակիցների հանդեպ։

    Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նույն հաջողությամբ ինձ վերագրվող գումարների չափով կարող էին երկու զրո ավել գրել, էլ ավելի աստղաբաշխական թիվ նկարեին, եւ դա նույնքան կապ կունենար իրականության հետ, որքան այս պահին մոգոնվածը։

    Որևէ առնչություն ապօրինությունների հետ ես չունեմ և չեմ ունեցել ոչ իմ պաշտոնավարումից առաջ, ոչ պաշտոնավարման ընթացքում և ոչ պաշտոնավարումից հետո, և իրավունքները, անկախ այսօրվա գործող դատական համակարգի ողբալի վիճակից, պատրաստվում եմ պաշտպանել նաև դատարանում.

    Հ.Գ. Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել։ Տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում։ Ձեր հորինած մեղադրանքներն ու քրգործերը վկա։

    Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ
    «Ձորաղբյուր» ՏԿՀ
    20.08.2026

  • Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

    Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

    Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է:

  • Լիլիթ Գալստյանն ընտրվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ

    Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգմավոր Լիլիթ Գալստյանը։

    «Այս պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազորություն է/ ընդդիմությունն իրավունք ունի համամասնորեն ընտրվելու և մաս կազմելու ԱԺ ղեկավար մարմիններին/:

    Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ ՀՅԴ –ին և Հայաստան խմբկացությանը՝ այս կարևորագույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։

    Բնականաբար, մեր իրականության և Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել։

    ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքը դիտում ենք իբրև ծառայություն, հարթակ և գործիքակազմ, որը կփորձի Հայաստանի իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերել և մեղմել երկրում տիրող ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։

    Հանձնաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձագանքող մարմին, այլև պրոակտիվ, մարդու իրավունքների համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։

    Հայաստանում ոչ միայն պիտի երաշխավորված լինեն մարդու անօտարելի իրավունքները, սահմանադրական նորմերն ու օրենքի գերակայությունը, այլև դրանց իրացումը։

    Մարդու արժանապատվությունը գերագույն արժեք է։

    Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է՝ մասնագիտական հանրության, քաղհասարակության և հանրության լայն շրջանակների ներգրավվածություն, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։

    Ինձ համար առաջնահերություններ են Բաքվում պատանդառված Հայ գերիների վերադարձը, քաղաքական բանտարկյալների իրավունքների պաշտպանությունն ու քաղաքական նպատակադրումներով հետապնդումների բացառումը, միջազգային իրավունքով պաշտպանված արցախահայության բնական իրավունքները:

    Դեպի առավել կենսունակ երկիր, ուր պաշտպանված են ՀՀ բոլոր քաղաքացիների/ազգային փոքրամասնությունների/ քաղաքական, սոցիալական և մշակութային իրավունքները, երկիր, որն ունակ է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը։

    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ!!!!!!»,-գրել է նա։

  • Ասիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկման



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Չինաստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել անշարժ գույքի ոլորտում աշխարհի խոշորագույն փոխառուի՝ China Evergrande Group-ի հիմնադրին։ Սա տեղի է ունեցել ընկերության փլուզումից հինգ տարի անց, ինչը ցնցել էր երկրի տնտեսությունն ու ֆինանսական շուկաները։

    Հուեյ Կա Յանը, որ մի ժամանակ Ասիայի ամենահարուստ մարդն էր, ապրիլին մեղավոր էր ճանաչվել ութ հոդվածներով, այդ թվում՝ միջոցների ոչ նպատակային օգտագործման, ներդրումների ներգրավման ժամանակ խարդախության, պետական ավանդների ապօրինի յուրացման, ապօրինի վարկերի տրամադրման, արժեթղթերի խարդախ թողարկման և կաշառակերության մեջ։

    Նշենք, որ 2020 թվականին նրա Evergrande ընկերության տարեկան վաճառքի ծավալը հասել էր 700 միլիարդ յուան (100 միլիարդ դոլար):


    2017 թվականին Հուեյի կարողությունը գնահատվում էր 45,3 միլիարդ դոլար, ինչը, Forbes-ի տվյալներով, ամենաբարձր ցուցանիշն էր Ասիայում: 2023 թվականին այն նվազեց մինչև մոտ 3 միլիարդ դոլար:

    Ի դեպ, դատարանը որոշեց բռնագրավել նրա ամբողջ անձնական գույքը:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Եթե մենք թողնենք, TRIPP-ը միջանցք է լինելու, բայց մենք չենք թողնի, մենք խանգարելու ենք իրենց միջանցքին․Սամվել Կարապետյան | Քաղաքականություն

     

    ճեպազրույցում Սամվել Կարապետյանը խոսել է Նարեկ Կարապետյանի կողմից հնչեցված մտքին, որը TRIPP-ը միջանցք չէր համարել։Հարցին,  թե TRIPP-ի    հետ կապված որն է այն կարմիր գիծը, որ Հայաստանը չպետք է հատի Սամվել Կարապետյանը պատասխանել է․

    «Եթե մենք թողնենք, դա միջանցք է լինելու, բայց մենք չենք թողնի, մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»։

    Իսկ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Տիգրանաշենը հայկական տարածք չէ, և թե ինչ է հաջորդելու այս հայտարարությանը,  Կարապետյանը պատասխանել է, որ դրան հաջորդելու է հինգերորդ հանրապետության հռչակումը,եթե Փաշինյանը մնա իշխանության։

    «Բայց մենք չենք թողնի, որ Փաշինյանը մնա իշխանության»,-հայտարարել է Սամվել Կարապետյանը։