Blog

  • «Խնդիրը ուժեղ Հայաստան կամ ուժեղ սփյուռք ընտրելը չէ»

    Ներկայացնում ենք «Ազդակ» օրաթերթում  հրապարակված Րաֆֆի Արտալճեանի «Ո՞րն Է Իսկական «Տարածուած Միֆը». ԱԺ Պատգամաւոր Արման Եղոյեանի սփիւռքի մասին արտայայտած տեսակէտներուն առիթով հոդվածի արեւելահայերեն տարբերակը:

     

    Րաֆֆի Արտալճեան

     

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վերջերս խորհրդարանի ամբիոնից վիճարկման նյութ դարձրեց Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին տարածված պատկերացումներից մեկը: Նա պնդեց, որ սփյուռքի հզորացումը կարող է տեղի ունենալ հիմնականում Հայաստանի հաշվին, քանի որ սփյուռքի թվային աճը գալիս է Հայաստանից արտագաղթից կամ մի գաղութից մյուսը տեղափոխությունից: Հետեւաբար, իր խոսքով, սփյուռքի հզորացումը Հայաստանի տկարացումն է:

     

    Այս մտածելակերպի մեջ ճշմարտության բաժին կա, բայց դրանից բխող եզրակացությունը հիմնովին սխալ է:

     

    Նախ պետք է ընդունել, որ սփյուռքը պետություն չէ: Չունի կառավարություն, բանակ, միասնական բյուջե կամ որոշումներ կայացնող մեկ կենտրոն. համաձայն ենք: Բայց սփյուռքը նաեւ նոր երեւույթ չէ, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո: Այն դարերի ընթացքում, մեր պատմության բերումով ձեւավորված հայկական ցանց է, որ գոյություն է ունեցել ներկա հանրապետությունից շա՜տ առաջ եւ տարբեր ժամանակաշրջանների ընթացքում ստեղծել է տնտեսական, մշակութային, մտավոր եւ քաղաքական լուրջ հայկական կարողություն:

     

    Երկրորդ. Հայաստանի ժողովրդագրական տկարացումը սփյուռքի հզորացում համարելն անշուշտ սխալ է: Երբ Երեւանը կամ Գյումրին պարպվում են, իսկ Գլենդեյլը մեծանում է, հայկական հավաքական ուժը չէ, որ աճում է: Մեզանից շատերը ցավով դիտել են անկախությունից ի վեր արտագաղթի ալիքները եւ դրանց պատճառով Հայաստանի ժողովրդագրական տկարացումն ու արտագաղթի շարունակական ալիքները: Ավելին. տարածաշրջանի անկայունության պատճառով նույնքան ցավով ենք դիտել Հայաստանում ապաստան փնտրող, Հայաստանից դուրս ապրող հայերի ալիքները, որոնց, ցավոք, չկարողացանք մշտապես Հայաստանում պահել` Բաքվի հայերին, իրաքահայերին, սիրիահայերին, լիբանանահայերին եւ, վերջերս, նույնիսկ արցախահայերի մի մասին: Բայց ի վերջո, յուրաքանչյուր հայ ինքն է, որ որոշում է իր կյանքի ուղին ու իր ճակատագիրը եւ թե որտեղ է ուզում ապրել: Մեր հավաքականությանը մնում է ստեղծել այն պայմաններն ու հաստատությունները, որոնք հային կխրախուսեն հայրենադարձվել Հայաստան եւ հնարավորություն կտան այնտեղ մշտապես հաստատվել, երբ Հայաստանում ապաստան է փնտրում:

    Լուսանկարը` REUTERS

    Հետաքրքրական է նաեւ հակառակ շարժումը: Եթե ուշադրությամբ նայենք Հայաստանում հաստատված սփյուռքահայերին, կտեսնենք, որ նրանց մեջ զգալի ներկայություն ունեն գիտակից հայեր, որոնք մեծացել կամ կրթվել են հայկական հաստատություններում: Այսինքն` երբեմն հենց սփյուռքի ստեղծած ազգային կարողությունն է, որ տարիներ անց վերադառնում է Հայաստան:

    Այո՛, հայրենադարձությունը պետք է քաջալերել: Հայաստանը հզորանում է, երբ սփյուռքահայերն այնտեղ ապրում են, աշխատում, ձեռնարկություններ հիմնում, արժեք ստեղծում եւ իրենց ընտանիքները կազմում:

     

    Բայց հենց այստեղ է Եղոյանի փաստարկի հիմնական խնդիրը: Սփյուռքի ուժը հնարավոր չէ չափել միայն մարդկանց թվով: Մեկ միլիոն լավ կրթված, կազմակերպված, իրար կապված եւ հաստատություններ ունեցող հայեր կարող են շատ ավելի մեծ կարողություն ունենալ, քան երկու միլիոն մասնատված հայեր: Հարցը միայն թիվը չէ, այլ կարողությունը: Դրամագլուխը, գիտելիքը, համալսարանների, կառավարությունների եւ ընկերությունների հասանելիությունը, քաղաքական կապերը, մշակութային հաստատությունները, տեխնոլոգիան եւ համաշխարհային ցանցերը բոլորն էլ ուժի աղբյուրներ են: Սփյուռքը կարող է թվային առումով տկարանալ, բայց դեռ կարողությամբ հզորանալ:

     

    Այս երեւույթը նոր չէ մեր պատմության մեջ: Մադրասի փոքրաթիվ հայկական գաղութը դարձավ հայկական մտքի կարեւոր կենտրոններից մեկը: Այնտեղ գործեցին Շահամիր Շահամիրյանն ու Հովսեփ Էմինը, այնտեղ ծնվեցին հայկական պետականության եւ քաղաքական վերածննդի մասին գաղափարներ առանց այդ գաղութը Հայաստանից արտագաղթով մեծացնելու: Նույն ժամանակաշրջանում Մխիթարյանները Վենետիկում եւ Վիեննայում ստեղծեցին մտավոր ու մշակութային հսկայական կարողություն: Հայկական ուժը միշտ չէ, որ ստեղծված է Հայաստանի աշխարհագրական սահմաններում եւ զորացած Հայաստանից արտագաղթով:

     

    Եղոյանն իր ելույթում հետաքրքիր հարց է ուղղում սփյուռքի մասին. «Ո՞վ է այդ հեռախոսահամարի տերը»: Պատասխանը պարզ է. ոչ ոք: Եվ թերեւս այդպես էլ պետք է լինի:

     

    Պարտադիր չէ, որ ազգը մեկ հրամանատարական կենտրոն ունենա: Նրան անհրաժեշտ են հաստատություններ, որոնք կարող են իր տարբեր կենտրոնների միջեւ կապ, համակարգում եւ համագործակցություն ստեղծել: Այո՛, Հայաստանի Հանրապետությունն այսօր հայ ազգի ինքնիշխան քաղաքական կենտրոնն է: Բայց դրանից չի բխում, որ հայկական ամբողջ կարողությունը պետք է գտնվի Հայաստանում: Մեր պատմության ընթացքում մենք ոչ միայն այլ պետությունների մեջ կարողություն ենք ստեղծել, այլեւ պետականազուրկ ժամանակաշրջաններում նույնիսկ Կիլիկիայում հայկական պետականություն ենք կերտել:

     

    Այստեղ, սակայն, արժե մի պահ հիշեցնել, թե այս «առանց հեռախոսահամարի» սփյուռքն ինչ է արել Հայաստանի համար վերջին չորս տասնամյակների ընթացքում: 1988-ի երկրաշարժից սկսած այն օգնության հասավ աղետյալներին, անկախությունից հետո մասնակցեց նոր պետության վերականգնմանը, ֆինանսավորեց ճանապարհներ, դպրոցներ, բնակարաններ եւ հիվանդանոցներ, Հայաստանի դեսպանատների համար շենքեր գնեց ու նվիրեց տարբեր մայրաքաղաքներում, միջազգային քաղաքական աջակցություն կազմակերպեց Արցախի առաջին պատերազմի տարիներին եւ դրանից հետո: Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը միայն ավելի քան մեկ միլիարդ դոլար տրամադրեց Հայաստանին: Սփյուռքահայ նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ ստեղծվեցին ու զարգացան Հայաստանի ամերիկյան համալսարանը, ԹՈՒՄՕ-ն, FAST-ը, COAF-ը, «Հայաստան ծառատունկ ծրագիր»-ը, «Ավրորա»-ն եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սփյուռքահայ դրամագլուխը մասնակցեց «Զվարթնոցի» արդիականացմանը, Հայաստանի տեխնոլոգիական համակարգի զարգացմանը, գիտության, մշակույթի, կրթության եւ ձեռնարկատիրության վերելքին: Իսկ հազարավոր ուրիշներ իրենց դրամը, գիտելիքը, կապերը, ժամանակը եւ երբեմն կյանքը դրեցին Հայաստանի ու Արցախի ծառայության: Սփյուռքահայ դրամագլուխը, գիտելիքն ու կապերն իրենց կարեւոր բաժինն ունեցան նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կայացման ու զարգացման մեջ, ներառյալ վերջերս իրագործված Firebird-ի արհեստական բանականության գործարանը: Մեր ընտանիքի փոքր հիմնադրամն էլ այս բազմաթիվ օրինակներից մեկն է. իր համեստ միջոցներով իր նպաստը բերել է Հայաստանի մի շարք ծրագրերի եւ կարեւոր դեր է ունեցել` ազգային պատվաստման ծրագրի հիմնադրման մեջ:

    Լուսանկարը` REUTERS

    Եվ վստահ եմ` հազարավոր այլ լուսավոր կետեր եմ մոռանում այս կարճ թվարկման մեջ: Հայաստանի ժողովուրդը գիտի, թե ինչի՛ մասին եմ խոսում: Ամեն այցելության ժամանակ մարդկանց աչքերում տեսնում եմ այդ ճանաչումն ու երախտագիտությունը սփյուռքի հանդեպ:

     

    Այս ամենը կատարվեց առանց «մեկ հեռախոսահամարի», առանց մեկ կենտրոնի եւ առանց մեկ հրամանատարի:

     

    Ուրեմն խնդիրը ուժեղ Հայաստան կամ ուժեղ սփյուռք ընտրելը չէ: Քաղաքական խնդիրը երկուսի կարողությունները բազմապատկելն ու իրար կապելն է: Բայց սա երկար նյութ է, որի պատասխանը, անկախությունից ի վեր, դեռ միասնաբար չենք գտել:

     

    Եվ հենց այս պատճառով այսօր մեկ վտանգից պետք է զգուշանալ: Հայաստանի ներքաղաքական պայքարն արդեն իսկ բավական խոր բաժանումներ է ստեղծել: Այն սփյուռք արտահանելը նոր ուժ չի ստեղծի: Ընդհակառակը, կմասնատի այն հայկական կարողությունը, որը պետք է այսօր համախմբել ու բազմապատկել:

    Մեզ պակասողը նոր ճակատներ չեն: Մեզ պակասողը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում տարածված հայկական կարողությունները իրար կապելու քաղաքական երեւակայությունն ու հաստատություններն են:

     

    Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը, թերեւս, պետք է նկատի ունենա, որ սփյուռքը կարող է «հստակ քաշային կարգ» չունենալ: Բայց Հայաստանում տարածված իսկական «միֆը», կարծես, այն է, թե հայկական ուժը ուժ է միայն այն ժամանակ, երբ Երեւանում է կենտրոնացած:

     

    Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

     

  • «Լռել, թե՞ բարձրաձայնել․ լրագրողի ամենադժվար ընտրությունը». Մարգարիտա Դավթյան

    Լրագրող Մարգարիտա Դավթյանն  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լրագրողի մասնագիտական պատասխանատվության, բարձրաձայնելու և երբեմն՝ լռելու դժվար ընտրությանը՝ ընդգծելով, որ լռությունը չպետք է վերածվի անտարբերության, իսկ բարձրաձայնումը՝ պարզապես աղմուկի։

    Նա գրել է․

    Երբեմն լինում են պահեր, երբ որպես լրագրող ուզում ես կանգնել ու հատիկ-հատիկ բացել ամեն ինչի կափարիչը՝ ցույց տալ բոլոր թերությունները, անփութության դրսևորումները, անգործությունն ու այն բացերը, որոնք այս կամ այն գերատեսչության աշխատանքում այլևս պարզապես «թերություն» անվանել չի կարելի։

    Ուզում ես բարձրաձայնել։ Ուզում ես հարցեր տալ։ Ուզում ես գրել այնքան, մինչև ամեն մեկը ստիպված լինի պատասխանել իր արածի կամ չարածի համար։

    Բայց հետո մի պահ կանգ ես առնում։

    Ոչ թե որովհետև հարցեր չունես։ Ընդհակառակը՝ հարցերը շատ են։ Ոչ թե որովհետև ասելիք չունես։ Ասելիքը երբեմն այնքան շատ է, որ դժվար է այն մեկ գրառման մեջ տեղավորել։

    Պարզապես հասկանում ես, որ լրագրող լինելը միայն առաջինը տեղեկություն հրապարակելը, ամենասուր հարցը բարձրացնելը կամ ամենաաղմկոտ վերնագիրը գրելը չէ։ Լրագրող լինելը նաև ճիշտ պահին կանգ առնելու, փաստը ենթադրությունից տարանջատելու, զգացմունքը մասնագիտական պատասխանատվությունից վեր չդասելու կարողությունն է։

    Իսկ երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին, զինծառայողների ճակատագրին, ընտանիքների ցավին ու պետության համար զգայուն իրավիճակներին, այդ սահմանն առավել քան կարևոր է։

    Որպես լրագրող՝ ես բազմաթիվ հարցեր ունեմ, ես բազմաթիվ պատասխաններ եմ պահանջում։

    Որպես քաղաքացի՝ ես իրավունք ունեմ դրանք բարձրաձայնելու։

    Բայց որպես այս երկիրը սիրող մարդ՝ հասկանում եմ նաև, որ յուրաքանչյուր բառ իր հետևանքն ունի։

    Եվ հենց այստեղ է ամենադժվար պահը՝ գրել, թե չգրել, բարձրաձայնել, թե սպասել, խոսել հիմա, թե մի փոքր էլ լռել՝ մինչև ամբողջ պատկերը պարզ դառնա։

    Չգիտեմ՝ մարդը որքան ժամանակ կարող է իր մեջ հավաքել այս ամենը։ Որքան ժամանակ կարող է տեսնել, լսել, հասկանալ, հարցեր ունենալ ու շարունակել լռել՝ հանուն ավելի մեծ պատասխանատվության։

    Բայց մի բան հաստատ գիտեմ․ լռությունը չպետք է դառնա անտարբերություն, իսկ բարձրաձայնումը՝ պարզապես աղմուկ։

    Ես ուզում եմ, որ իմ յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր հարց և յուրաքանչյուր քննադատություն ունենա մեկ նպատակ՝ ոչ թե որևէ մեկին վնասել, այլ ստիպել, որ համակարգը աշխատի ավելի պատասխանատու, ավելի ազնիվ և ավելի մարդկային։

    Որովհետև մենք այս պետության մասին չենք խոսում կողքից։

    Մենք այս պետության մեջ ենք ապրում։

    Եվ երբ ցավում է հայրենիքը, լրագրողի համար ամենադժվարն այն է, որ պետք է կարողանա միաժամանակ և՛ խոսել, և՛ ճիշտ պահին լռել։

    Բայց այդ լռությունը երբեք չպետք է լինի հաշտություն անարդարության հետ։

    «Մեգանյուզ» լրատվական 

  • «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր



    Հասարակություն


    Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

    Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։

    Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։

    Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։

    «Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:

    «Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

     

    «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։

    Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։





  • ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե Ճամբարակում վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով։

    ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

    «Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:


    ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Նավթի համաշխարհային գները կրկին աճել են



    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նավթի համաշխարհային գները բարձրացել են՝ հասնելով վերջին երեք շաբաթվա ամենաբարձր մակարդակին։ Սա պայմանավորված է այն մտահոգություններով, որ Իրանի շուրջ շարունակվող պատերազմական իրավիճակը կարող է հետագայում ևս խաթարել Մերձավոր Արևելքի՝ նավթի արդյունահանման և արտահանման համար առանցքային տարածաշրջանից մատակարարումները։

    «Brent» տեսակի նավթի ֆյուչերսների գինն աճել է 2,80 դոլարով կամ 3,1%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 94,42 դոլարի։ Ամերիկյան «West Texas Intermediate» (WTI) տեսակի նավթի ֆյուչերսներն ավելացել են 2,84 դոլարով՝ հասնելով 88,67 դոլարի։

    Ե՛վ «Brent»-ի, և՛ WTI-ի գները հասել են հուլիսի 24-ից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ գրանցելով աճ հինգերորդ անընդմեջ առևտրային նստաշրջանում։


    «Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է բարձր մնալ, ինչը մեծացնում է մատակարարումների հետագա խափանումների վտանգը», — ասել է «UBS»-ի վերլուծաբան Ջովաննի Ստաունովոն։ Նրա խոսքով՝ տարածաշրջանից նավթի արտահանման կրճատումը կրկին սրում է շուկայի իրավիճակը։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում։

    Ինչպես հաղորդում է Mehr-ը, ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը որոշի Իրանի դեմ նոր ռազմական արկածախնդրության գնալ, պատասխան հարվածի բնույթը «լիովին այլ» կլինի։ Նա հայտարարել է, որ իրանական հրթիռների մարտական մասերն այժմ զգալիորեն ավելի մեծ կործանարար ուժ ունեն, քան նախկին պատերազմներում կիրառվածները։

    «Եթե սկսվի նոր պատերազմ, մեր զենքը բոլոր առումներով բոլորովին այլ կլինի»,- նշել է Մոհեբբին։

    yerkir.am

  • Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական

    Civic.am-ը գրում է.

     

    Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն այս տարվա հունվարի 16-ին, թեմի ֆեյսբուքյան էջով  հրապարակեց մի գրություն, որով, նվազագույնը քսան կետերով հիմնավորեց Եկեղեցու բարեկարգության անհետաձգելի անհրաժեշտությունը։ Այդ քսան կետերը ներառում են թե՛ կոնկրետ հիմնահարցեր, որ ծառացած են եկեղեցու առջև և լուծման կարոտ են, և թե՛ փաստական մեղադրանքներ Կտրիճ Ներսիսյանին, որը լինելով թիվ մեկ պատասխանատուն, պառատկել և ընթացք չի տվել եկեղեցու մեջ հակականոնական երևույթների և բարոյական անկման մեջ հայտնված հոգևորականների խնդրահարույց վարքի հանգամանքների քննությանը և դրանց չեզոքացմանը։

     

    Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի այդ հրապարակումը այսօր էլ հասանելի է, ֆեյսբուքյան էջից հեռացված չէ, խնդրով հետաքրքրվածները կարող են ևս մեկ անգամ ուշադիր կարդալ։ Հարկ է ընդգծել, որ Հովնան Սրբազանի բարձրաձայնած հարցերի պատասխանները դեռևս տրված չեն և սպասում են իրենց իրական գործուն լուծումներին։ Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր բարձրաձայնող հոգևորական, Հովնան սրբազանը նույնպես ենթարկվեց հարձակումների և զրպարտությունների։ Փետրվարի 6-ին տեղադրվեց թեմական խորհրդի հայտարարությունը, որով Թեմական խորհուրդը հայտնեց թե՛ Էջմիածնի նկատմամբ իր անսասան հավատքը և թե՛ ամբողջական զորակցություն Հովնան սրբազանին։ Այդ ընթացքում սրբազանը, դարձյալ քննարկումներ ունենալով Թեմական խորհրդի հետ հայտարարեց Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսական հավաքին մասնակցելու իր մտադրության մասին, ինչին հաջորդեց Մայր Աթոռի լրատվականներով Հովնան սրբազանի թիրախավորումը և զրպարտչական նյութերի տարածումը։

     

    Արդեն փետրվարի 12-ին սրբազանն անդրադարձավ Կտրիճ Ներսիսյանի շահերը սպասարկող լրատվամիջոցի տնօրինությանը և մոլորության մեջ գտնվող եղբայրներին՝ մասնավորապես գրելով «Այս զրպարտչական արշավին մեջ ներգրավվածներուն համար մենք խորապես կցավինք։ Անոնք խաբված են և կծառայեցվին պառակտում հրահրելու նպատակով»։

     

    Անշուշտ, Ավստրիայի եպիսկոպոսական հավաքին սրբազանի մասնակցելը, նոր շահարկումների դուռ բացեց, և սրբազանին անվանարկելու առաքելությանը լծվածները սկսեցին լուրեր տարածել սրբազանի նահանջի և Կտրիճ Ներսիսյանի հակաեկեղեցական խմբակին միանալու մասին։ Իսկ արդեն օգոստոսի 12-ին՝ Կտրիճ Ներսիսյանի դատարան ներկայանալուց օրեր անց, երբ Թեմի առաջնորդական դիվանը մի գրություն հրապարակեց, որի իմաստն այն էր, որ պետք է վստահել Աստծուն, աղոթել և հավատարիմ մնալ արդարության վերականգնման և իրավունքի առաջնահերթության անանց արժեքներին, Մայր աթոռին սպասարկող լրատվականն այս անգամ շտապեց այդ հայտարարությունը ներկայացնել որպես հաջակցություն Կտրիճ Ներսիսյանին։

     

    Հունվար 16-ին հնչեցված հարցերը լեգիտիմ են, և բարեկարգության օրակարգը դրանց լուծման անհետաձգելի անհրաժեշտության մասին է։

     

     

  • Հայաստանը 2026-ի երկրորդ եռամսյակում գրանցել է 6.7% տնտեսական աճ |

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ։ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով։ Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4%-ով, շինարարությունը՝ 20%-ով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7%-ով։ Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում»։

  • «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել

    «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել

  • Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

    Չեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։

    Միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք։

    Նա բարձր է գնահատել Ծառուկյանի ավանդը Հայրենիք–Սփյուռք կապի ամրապնդման, ինքնության պահպանման ու ազգային արժեքների տարածման գործում՝ ընդգծելով, որ նա իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով կոտրել է «միայն Սփյուռքն է օգնում Հայաստանին» կարծրատիպը, և համոզմունք հայտնել, որ արդարությունը կհաղթի։