Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում. Շիրակի թեմ

Written by

in





Շիրակի թեմը շնորհավորել է Վեհափառին։

«Վեհափա՛ռ Տեր,

Շիրակի թեմի հոգևորականաց դասը, աշխատակազմն ու հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Հայրապետական Ձեր ծառայության տարիները մեր ժողովրդի հոգևոր կյանքի պատմության մեջ նշանավորվել են հավատքի պահպանման ու զորացման, եկեղեցական կյանքի վերակենդանացման և ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվության խորացմամբ։

Ձեր հովվապետական տեսլականով Հայոց Եկեղեցին շարունակում է լինել այն սրբազան տունը, որտեղ մարդը վերադառնում է Աստծուն, ընտանիքը՝ իր հավատքի արմատներին, երիտասարդը՝ իր ինքնությանն ու կոչմանը, իսկ ժողովուրդը՝ իր հոգևոր ժառանգությանը։

Այսօր, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը առավել քան երբևէ կարիք ունեն հոգևոր ամրության, համերաշխության և հույսի, Ձեր Հայրապետական խոսքն ու օրհնությունը շարունակում են հնչել որպես հավատքի, տոկունության և Աստծուն ապավինելու և միասնական լինելու կոչ։ Ձեր հայրական սերն առավելաբար է դրսևորվում մեր ազգի հանդեպ՝ անտեսելով անգամ այն բոլոր ապօրինություններն ու հալածանքը, որ կա այսօր Եկեղեցու կյանքում։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր անսահման ողորմությամբ և շնորհով զորացնի Ձերդ Սրբությանը, պարգևի քաջառողջություն, երկար և արևշատ կյանք, հոգու խաղաղություն ու անսպառ կորով՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի և ի շինություն մեր Հայրենիքի։

Թող Աստծո Սուրբ Աջը միշտ հովանի լինի Ձերդ Սրբությանը, իսկ Ձեր Հայրապետական ծառայության յուրաքանչյուր օրը պսակվի նորանոր բարի գործերով, հոգևոր պտուղներով և Աստծուն հաճելի ծառայությամբ։

Որդիական խոնարհութեամբ՝

Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն»։




դիտվել է 89 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts