Blog

  • Որոշվել է ազատականացնել ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը

    Երեւան: Մեդիամաքս: ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնեցրել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացման ժամանակավոր միջոցառումների սահմանումը՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։

    Այս միջոցները ազատականացնում են դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը: Հատուկ ռեժիմն ուղեկցվում է որոշակի պայմաններով, ինչպես նաեւ ներառում է միջոցառումներ ԵՄ շուկայի պաշտպանության համար, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա: 

     

    «Եվրոպան համերաշխ է Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ, որոնք ընտրել են բարեփոխումների եւ Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցության հստակ ուղին: Այսօրվա որոշումը հստակ ազդանշան է. Երբ տնտեսական հարկադրանք է կիրառվում, ԵՄ-ն արձագանքում է: Մենք ստեղծելու ենք նոր հնարավորություններ եւ աջակցելու ենք մեր գործընկերներին», – հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Հելեն ՄաքԷնթին: 

     

    Այս պահին Իռլանդիան նախագահում է ԵՄ Խորհւրդում:

     

    Կանոնակարգը սահմանում է հայկական ապրանքների լայն տեսականու ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում, ներառյալ որոշակի գյուղատնտեսական ապրանքներ, որոնց համար սահմանված են սակագնային քվոտաներ: 

     

    Միջոցները գործելու են կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում եւ կընդգրկեն դեպի Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի եւ բույսերի հայկական արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաեւ ըմպելիքների եւ ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը: 

     

    Ռեժիմը պայմանավորված կլինի Հայաստանի կողմից ապրանքների ծագման համապատասխան կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ, ԵՄ-ից ներմուծման նկատմամբ նոր առեւտրային սահմանափակումների ներդրումից հրաժարմամբ եւ CEPA-ի առանցքային դրույթների պահպանմամբ, ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները: 

     

    Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանն այսօր ընդունված որոշումը առանց փոփոխությունների կհաստատի սեպտեմբերյան լիագումար նիստի ընթացքում: 

  • Էդգար Սեւիկյանը տեղափոխվել է իսպանական ակումբ

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Սեուտա»:

    Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

  • Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան

    Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան

  • Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

    ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС)…
  • Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի երկինքն ապահով չէ. Պուտինն արձագանքել է

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի երկնքում անվտանգ վայրեր չեն մնացել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է «պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն»: Զելենսկին իր Telegram ալիքում ավիաընկերություններին նախազգուշացրել է, որ ռուսական երկինքը շատ վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։

    «Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող յուրաքանչյուր ավիաընկերության, յուրաքանչյուր ապահովագրողի, բոլոր նրանց, ովքեր շարունակում են օգտագործել Ռուսաստանի հիմնական օդանավակայանները՝ Ռուսաստանի երկինքը դառնում է լիովին վտանգավոր», – ասել է Զելենսկին։

    Նա շեշտել է, որ Կիևը «որպես այդպիսին չի սպառնում քաղաքացիական ավիացիային»։

    «Ռուսաստանի երկնքում պարզապես անօդաչու թռչող սարքեր կլինեն, և դա պետք է հաշվի առնել: Չնայած Ռուսաստանի իշխանությունները պատշաճ կերպով չեն հաղորդում այս մասին, սակայն Ռուսաստանի երկինքը փաստացի կփակվի. Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը փակում է նրա երկինքը», – հավելել է նա։

    Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանում աշխատող դեսպանները պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն իրենց երկրներին, իսկ ավիաընկերությունները, որոնք թռչում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի այլ հիմնական ուղղություններով, պետք է լսեն այս նախազգուշացումը։

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։

    «Ես նման հայտարարություններ չեմ լսել, բայց եթե դրանք բարձրաձայն ասվում են, ապա դա պարզապես պետական ​​ահաբեկչության մասին հայտարարություն է։ Եվ ես ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ նրանք մեզ խնդրում են վերսկսել բանակցությունները, խնդրում են անձնական հանդիպումներ: Ահաբեկիչների հետ բանակցություններ չեն լինի: Սա առաջին։ Եվ երկրորդ, նույն մասով՝ եթե, Աստված մի արասցե, նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք արձագանքելու միջոց, թող ոչ ոք չկասկածի դրանում», – ասել է Պուտինը։ Հարցուպատասխանի սղագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին վերջին օրերին շատ է խոսվում՝ օգոստոսի վերջին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա այցից հետո։ Օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հեռախոսազրույց են ունեցել Զելենսկու հետ։ Բացի այդ, նույն օրը Հյուսիսային Կարոլինայում Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանդիպել էր իր ռուսաստանցի գործընկեր Անտոն Սիլուանովի հետ։ Ըստ ամերիկյան կողմի՝ զրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։

  • Գագիկ Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է

    ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով հաշմանդամություն ունի, կալանքի հարցի քննարկմանը բերվել էր պատգարակով, այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

    Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է:

  • Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է, նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում.Արամ Սարգսյան | Քաղաքականություն

    Վլադիմիր Պուտինի բերած արգումենտներին, իհարկե, կարելի է հակադարձել։ Վստահ եմ՝ հակադարձողների պակաս չի լինի, և ՀՀ վարչապետն էլ տեղը-տեղին հակադարձել է։ Դրա համար էլ` մեր մասով արտահոսքեր չկան։

    Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է։ Նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում և ընդհանրապես։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

     

    «Հենց այդ շահերի իրականացման պատճառով էր, որ Արցախը հանձնեց ու առ այսօր միջանցք է ուզում, որ 2022-ին պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որ ամեն կերպ միջամտեց Մոլդովայի ընտրություններին, որ Վրաստանում օլիգարխ օպերացիա իրականացրեց և որ նույնը փորձեց անել Հայաստանում 2026-ին, բայց չհաջողեց ու էլի չի հաջողելու։

    Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։

    Թե չէ՝ դրել է Հարավկովկասյան երկաթուղիներն ու ապրանքաշրջանառությունն է քննարկում, իսկ ռազմաբազան էլ, իբր, պահում է ՀՀ շահերից ելնելով…

    ՀՀ-ն քայլեր է անում դեպի ինքնիշխանություն և դեպի առաջադեմ աշխարհ և թող Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Արամ Սարգսյանը։

  • Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համարՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

    Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համարՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

  • Դարձ ի 2018 թվական





    Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

    Ինչքան բարդանում են երկրի արտաքին հարաբերությունները, ինչքան լկտիանում են մեր հակառակորդները, դաշնակիցներն էլ կամաց համալրում են հակառակորդների շարքերը, այնքան մեր երկրում ավելի ուժգին են մոլեգնում ռեպրեսիաները: Նիկոլ Փաշինյանը որոշել է բոլոր այն անձանց, ովքեր բացասական իմիջ ունեն եւ նախկին իշխանությունների մաս են կազմել, բռնել, կալանավորել, դատել, որ հասարակությունը ժամանակ չունենա որեւէ այլ խնդիր նկատելու: Հիմա մի նորույթ էլ են կիրառում փաշինյանական իրավապահները` ապօրինի գույքի բռնագրավման գործերը, որոնք քաղաքացիական դատավարության հիմունքներով են քննվում եւ դատական երկարուձիգ քննության առարկա են, քրեականացվում են: Գույքի կասկածելի ցանկերը, որոնք կազմվել են դատախազությունում, եւ որոնց մեծ մասը դատարաններում ջրվում են, հրապարակում են որպես քրեական հանցանքի հիմք եւ ապացույց: Այսինքն, ստացվում է գույք, բիզնես, հարստություն ունենալը համարվում է հանցանք:

    Եվ հանրային գիտակցության մեջ փորձում են ամրագրել այդ միտքը` եթե մարդը հարուստ է, ուրեմն պետք է նստի: Առանց այն էլ մեր հասարակությունը մասամբ գալիս է սովետական ակունքներից, եւ սոցիալական անտագոնիզմի աստիճանը բարձր է, նաեւ քիչ չեն աղքատ ու նախանձ մարդիկ, որոնք աշխատել չեն սիրում եւ հարստանալու հնարավորություն չունեն, ուստի բոլոր հարստացածներին ատում են ու հանցագործ համարում: Այն անձը, որ մի ժամանակ ասում էր` «աղքատությունը ձեր գլխում է», այսօր ասում է` հարուստները ձեր թշնամիներն են, երբ բոլորին կալանավորենք, նրանց ունեցվածքը կխլենք եւ կսկսենք լավ ապրել: Թալանը վերադարձնելու թեման, որ թվում է՝ 2018-19 թվականներին արծարծվել, քննարկվել, փակվել է, նորից ասպարեզ է բերվել, որ հանրությունը մի քիչ էլ դրանով զբաղվի:

     




    դիտվել է 432 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ եւ ձկնամթերք. ՍԱՏՄ

    ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

    «Հարգելի՛ տնտեսավարողներ,

    Տեղեկացնում ենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։

    Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

    Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։

    Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ [email protected], հեռ՝ 015404040-220)»: