Blog

  • Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան

    Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան

  • Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն ազատվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոններից

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանն ազատվել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններից։

    ՀՀ վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

    Արաքսիա Սվաջյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. հունվարի 3-ից, իսկ Արթուր Մարտիրոսյանը՝ 2020 թվականի փետրվարի 12-ից։ 

     

  • ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

    Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

     

    «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

  • Հայաստանի և Վիետնամի գործընկերությունը հետագայում ևս կզարգանա. Նիկոլ Փաշինյան |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունին՝ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

    Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստան-Վիետնամ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը զարգացել է կառուցողական մթնոլորտում, ամրապնդվել է համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում:

    Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների:

    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • Հայաստանի կառավարիչը ազգի փառավոր էջը անվանում է թոկ. մենք ոչ միայն վայրէջքի, այլև գահավիժման փուլում ենք. Էդուարդ Շարմազանով

    Հայաստանի կառավարիչը ազգի փառավոր էջը անվանում է թոկ, մենք ոչ միայն վայրէջքի, այլև գահավիժման փուլում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

    «Սեպտեմբերի 2-ը ոչ միայն արցախահայության, այլ նաև Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում նշանակվոր օր է: Իմ համար սա և հիշողություն է, և պայքար, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ի տարբերություն շատերի, ովքեր կարծում են՝ Արցախը Ադրբեջանի կազմում է, ես և մեր քաղաքական ուժը կարծում ենք, որ Արցախը ադրբեջանական օկուպացիայի տակ է: Քանի դեռ Հայաստանում իշխում է մի ռեժիմ, որի համար Արցախը այլևս Ադրբեջան է, և որի համար Արցախի էջը փակված է, չենք կարող ասել որևէ լավատեսական գնահատական:

    Ուզում եմ փառք ու պատիվ հղել մեր բոլոր նահատակներին, կարծում եմ, որ մեր քաղաքականության մեջ մնալու առաքելություններից մեկը պետք է լինի ապագա սերունդներին ասելը, որ արցախյան գոյամարտը մեր հավաքական հայ ազգի մեծ հաղթանակն էր, դա մեր փառավոր էջն է: Երբ ազգի փառավոր էջը Հայաստանի կառավարիչը անվանում է թոկ, սա պրոբլեմ է: Այսօր մենք ոչ միայն վայրէջքի, այլև գահավիժման փուլում ենք, բայց պետք է ուժ գտնենք ու ասենք, որ Արցախը օկուպացված է»,- նշել է Շարմազանովը:

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև.
  • ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախ

    ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

  • «Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը





    1926 թվականի սեպտեմբերի 1-ին ստեղծվեց Հանրային ռադիոն: Հենց այդ օրը հեռարձակվեց 25 րոպե տեւողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը: Հնչում էր ժողովրդական երաժշտություն, որը պարբերաբար ընդմիջվում էր տեղական լուրերով։ Այսօր` սեպտեմբերի 1-ին, Հանրային ռադիոն նշեց իր հոբելյանական 100 ամյակը:
    Հանրային ռադիոյի նախկին լրագրող Ալիսա Գեւորգյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ տրանսֆորմացիայի է այս տարիներին ենթարկվել Հանրային ռադիոն: Գեւորգյանը նկատեց. «Այն ռադիոն, որտեղ աշխատել եմ, արդեն չկա: Չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր այսօր աշխատում են այնտեղ, բայց իսկապես` այսօրվա ռադիոն պրոադրբեջանական է ու հակահայ: Երբեմն ինչ-որ ռիլեր եմ տեսնում. ակնհայտ պրոադրբեջանական քարոզ, պրոթուրքական քարոզ, եւ ամենակարեւորը` ինչքան հակառուս, այդքան լավ: Ես աշխատում եմ չհետեւել ռադիոյի հրապարակումներին, երբեմն միայն ռիլեր եմ տեսնում: Որ գիտեմ, թե ով է ղեկավարում ռադիոն, ինձ համար ամեն ինչ պարզ է: Ես աշխատել եմ ուրիշ ռադիոյում: Ես աշխատել եմ այնտեղ 30 տարի, նաեւ Արցախյան պատերազմից հետո:

    30 տարի շարունակ ռադիոյում` երկու հայկական պետության ծնունդը, չափահասությունը, զարգացումը՝ իր թերություններով ու առավելություններով, իմ աչքի առաջ է տեղի ունեցել, ես դրա մի մասն եմ եղել: Ինձ զգացել եմ մի փոքրիկ մասնիկ, որն իր փոքրիկ ներդրումն է ունենում երկու հայկական պետության կայացման գործում: Արցախի ազատագրման ընթացքն ինձ համար հրաշք է եղել: Ցեղասպանությունից հետո` 100 տարի անց արցախյան ազատամարտն իրապես ցնծության առիթ էր: Հանրային ռադիոն մշտապես հայկականության կարեւորագույն մասն է եղել: Ազգային ինքնության պահպանման գործում այն կարեւոր ներդրում է ունեցել: Պատերազմից հետո ես մեկուսացած եմ եղել իմ հաղորդման մեջ, այն ուրիշ աշխարհ էր ինձ համար: Պատերազմի ճանապարհով անցած մարդկանց ճակատագրերն էի ներկայացնում, բայց հետո` Արմեն Քոլոյանի ղեկավարումից հետո ամեն ինչ փոխվեց: Ես հասկացա, որ իմ աչքի առաջ ռադիոն փոխվում է ամեն օր, հասկացա, որ այն այլեւս այն ռադիոն չէ, որտեղ ես աշխատել եմ երեք տասնամյակ»:

    Կարծիքներ կան, որ թե՛ Հանրային հեռուստաընկերությունը, թե՛ ռադիոն մշտապես ծառայել են օրվա իշխանություններին: Այդ երեք տասնամյակի ընթացքում հատկապես ո՞ր իշխանությունն է ամենաշատը ճնշում գործադրել լրագրողական ազատության դեմ։ «Ես 30 տարվա լրագրող եմ եղել այնտեղ եւ երբեք չեմ եղել պրոիշխանական լրագրող: Եթե ես այնտեղ տեսնեի բաներ, որոնք իմ սկզբունքներին դեմ էին, անգամ մեկ օր չէի աշխատի: Այո, բնականաբար, հանրայինում աշխատող լրագրողը քիչ թե շատ ներքին տաբուներ է ունենում, սակայն դա ինձ ոչ մեկը չի թելադրել: Այո, ես գիտեի, որ չեմ կարող բանակի դեմ նյութեր հրապարակել, քանի որ բանակն իմ ընտանիքն է, իմ զավակն է: Ռադիոականն այդ զգացողությամբ է ապրում: Ես ինչ խնդիրներ տեսել եմ, դրանց մասին բարձրաձայնել եմ ռադիոյում, առանց հայհոյանքի, առանց վիրավորանքի: Հայհոյանքն այս իշխանությունը ներմուծեց մեր կյանք` բոլոր ոլորտներ: Անգամ ակադեմիական դիվանագիտական մակարդակով են իրար վիրավորում ու հայհոյում: Ունեցել ենք սոցիալական հաղորդումներ, որտեղ մարդիկ իրենց խնդիրների մասին են բարձրաձայնել: Մենք մարդկանց դժգոհությունը տարիներ շարունակ եթեր ենք տվել, ինչը հիմա հնարավոր չէ անել: Ցանկացած սոցիալական քննադատություն կվերագրեն պետության դեմ սաբոտաժի: Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը, իսկ ես աշխատել եմ մի լրատվամիջոցում, որը կարեւորել է հանրության խոսքը, ազգային արժեքները, երկու հայկական պետությունները եւ այլն:

    Այսօր Հանրային ռադիոն վերածվել է ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի: Ղեկավարը, ղեկավարի դիրքորոշումը շատ կարեւոր են: Ռադիոյում աշխատող լրագրողը կա՛մ պիտի ինձ նման ակնհայտորեն դեմ գնա այդ ամենին, կա՛մ պետք է հանուն աշխատանքի հանդուրժի եւ աշխատանքը պահի: Կան հարցազրուցավարներ, որոնք վերջին տարիներին են ռադիո ներմուծվել: Նրանք բացահայտ պրոադրբեջանական, պրոթուրքական եւ հակառուսական քարոզչություն են իրականացնում: Անգամ Ռուսաստանի դեմ թշնամանք են հրահրում եթերից: Ռուբեն Մեհրաբյան եւ այս կարգի մարդիկ են հայտնվել ռադիոյում, նրանք են հիմնական ձայները դարձել, եւ ես աշխատում եմ այլեւս չհետեւել այդ ամենին, քանի որ ռադիոն ինձ համար ուղղակի աշխատավայր չի եղել, եղել է մի վայր, որտեղ ես կարողացել եմ իմ մասնաբաժինը բերել երկու հայկական պետությունների կայացման ճանապարհին»:

     



    դիտվել է 170 անգամ

  • Տիգրան  Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

    Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։
    Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերիալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։