Blog

  • Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավ

    Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում

  • Բաքվի բռնապետ Ալիևն է անգամ Փաշինյանին հիշեցրել իր արածը․ Արցախի ԱԺ պատգամավոր (video)

    Բաքվի բռնապետ Ալիևն է անգամ Փաշինյանին հիշեցրել իր արածը․ Արցախի ԱԺ պատգամավոր (video)

  • «Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսել

    «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկը ֆիքսել է գորշուկի (փորսուղ):

    «Կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է։ Մարմնի երկարությունը կազմում է 60–90 սմ, պոչինը՝ 16–20 սմ։ Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ»,- նշված է հրապարակված տեսանյութին կից։

  • ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

    Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին.

    Հարգելի Նիկոլ Վովայի, սիրելի՛ բարեկամներ, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։


    Եվ, նախևառաջ, ընդգծեմ գլխավորը և հենց դրանից էլ կցանկանայի սկսել. մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։ Ելնում ենք այն հանգամանքից, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի հիմնարար շահերին, Ռուսաստանի հիմնարար շահերին, և ես արդեն չեմ էլ կրկնի, մենք Ձեզ հետ դա բազմիցս նշել ենք, համապատասխանում է նաև այն պատմական արմատներին, որոնք կապում են մեր երկու ժողովուրդներին։


    Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրող է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։


    Իրականացվում են փոխշահավետ նախագծեր արդյունաբերության և գյուղատնտեսության, հանքարդյունահանման, խաղաղ ատոմի, տրանսպորտի, թվային տնտեսության ոլորտներում։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են՝ ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում ժամանակակից տեխնոլոգիաներ, ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը։


    Կցանկանայի նշել նաև այն, որ մենք Ձեզ հետ արդեն բազմիցս քննարկել ենք Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հայտարարված մտադրության հետ կապված հարցերը։ Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք թե՛ հեռախոսազրույցների ընթացքում, թե՛ անձնական հանդիպումների ժամանակ։


    Դուք լավ գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։


    Մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան 10 տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է. 2015 թվականին այն կազմել է 10,6 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 29,2 միլիարդ դոլար (ամեն դեպքում՝ ըստ մեր վիճակագրության)։ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է 10 անգամ. այսօր միության շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%:


    Հետևաբար, իհարկե, երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը, սակայն միևնույն ժամանակ, ինչպես մենք և ասում էինք, կարևոր է բացառապես օբյեկտիվորեն՝ իրողությունների հիման վրա մոտենալ նաև համապատասխան քայլերի ընդունմանը։


    Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել։


    Ես հիշում եմ, Դուք հրապարակայնորեն ասում էիք, որ անհրաժեշտ եք համարում հետագայում այդ հարցով հանրաքվե անցկացնել, և ես աջակցեցի Ձեր դիրքորոշմանը Եվրասիական տնտեսական միության ղեկավարների վերջին գագաթնաժողովում, ուղղակիորեն հիշատակեցի, որ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին և խնդրեցի նաև գործընկերներին աջակցել դրան։ Եվ որքան արագ մենք հստակություն մտցնենք, այնքան լավ, որովհետև մեզ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։


    Կարգավորումներին վերաբերող հարցեր, ասենք՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում բացարձակապես չեն համընկնում։ Մենք բազմիցս առնչվել ենք դրան, փորձերը՝ դեռ այն ժամանակ, երբ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ էին, եվրոպացիների հետ ինչ-որ փոխզիջումների շուրջ պայմանավորվելու, ոչ մի արդյունքի չհանգեցրին, ոչ մի արդյունքի։ Նրանք բավական կոշտ բանակցողներ են, բավական համառ։ Եվ այդպես էլ մենք չգտանք գրեթե որևէ հարց լուծելու հնարավորություն։


    Ինչ-որ պահի, հավանաբար, այնուամենայնիվ ստիպված կլինենք նաև դա անել՝ նկատի ունենալով և՛ մեր տնտեսության, և՛ եվրոպական տնտեսության հիմնարար շահերը, որոշ առումներով՝ փոխլրացվող լինելը։ Հուսով եմ՝ այս բոլոր ճգնաժամային երևույթները մի օր կանցնեն։ Բայց նույնիսկ, երբ դրանք անցնեն… Ահա, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ կային՝ պայմանավորվելը շատ դժվար էր։ Եվ այս կապակցությամբ, միանգամայն անկասկած, խնդիրներ կառաջանան՝ կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա ներթափանցման հետ։ Այնտեղ հազարավոր հարցեր կան։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե այս ոլորտում ինչ է տեղի ունենալու։


    Հուսով եմ՝ մենք հիմա Ձեզ հետ հանգիստ, բարեկամական, գործնական մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկենք։

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

    Շատ շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։ Նախևառաջ, շատ ուրախ եմ այս հանդիպման և այս առիթի համար, որովհետև իսկապես կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։


    Առաջին հերթին ցանկանում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։


    Պարզապես պետք է նաև արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է և մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։


    Եվ կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը, մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և դա շատ կարևոր է։


    Դուք հիշատակեցիք այն ռուսական ձեռնարկությունները, որոնք գործում են Հայաստանում, և ես պետք է ասեմ, և այսօր մենք քննարկում էինք այս հարցը, որ շատ ռուսական ընկերություններ շատ հաջողությամբ են գործում Հայաստանի Հանրապետությունում, դրանք բարձր շահութաբերություն ունեցող ընկերություններ են: Դուք իրավացի եք, նրանք հարկեր են վճարում, բայց պետք է այդ ընկերությունները նաև բաժանել երկու մասի։ Կան ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են և զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում։ Եվ սա, կարծում եմ, խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա նույնպես հարց է, պետք է դիտարկել և քննարկել նաև այս հարցերը, այս նրբությունները։


    Իսկ ԵՄ-ի վերաբերյալ, գիտեք, այս հարցը շատ է քննարկվում և՛ աշխատանքային մակարդակով, և՛ հրապարակայնորեն։ Գիտեք, անցյալ տարի մենք ընդունեցինք Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը և շատ է քննարկվում, թե որքանով է այս օրենքի ընդունումը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին։


    Մենք և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վերլուծել ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրային բազան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գոյություն ունեցող պայմանագրային բազան, և, անկեղծ ասած, որևէ խախտում չենք հայտնաբերել այն պարտավորությունների, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որովհետև նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։


    Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է այդ մասին նախապես՝ վեց ամիս առաջ, տեղեկացնի գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք այս իրավիճակին պետք է նայենք հենց այս տեսանկյունից։


    Այս պահի դրությամբ մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք հենց այս փաստի վրա, որովհետև այս առնչությամբ հանրաքվեի հարցը շատ է քննարկվել։


    Անկեղծ ասած, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում, որովհետև, եթե այն ժամանակ խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ուզում եմ հիշեցնել, որ այս օրենքը քաղաքացիական հասարակության կողմից էր նախաձեռնվել, այսինքն՝ նրանք, Սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի քաղաքացիների ստորագրություններ էին հավաքել և այդ նախագիծը ներկայացրել խորհրդարան։


    Եթե խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, մենք պետք է հանրաքվե անցկացնեինք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ ստացվում է, որ մենք հրաժարվեցինք հանրաքվեի գաղափարից։


    Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք, որովհետև այս հարցը, ես Ձեզ հետ այդ առնչությամբ հնարավորություն ունեցել եմ խոսելու, դեռևս չէր հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև։


    Ինչո՞ւ մենք ընդհանրապես ընդունեցինք այս օրենքը։ Նախ՝ հանրաքվե չանցկացնելու համար, և երկրորդ՝ ինչպես ես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր երկիրը և մեր ժողովուրդն այլընտրանքներ ունենան։ Կարծում եմ՝ դա լեգիտիմ նպատակ է։


    Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից, չնայած որ ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, մենք միշտ դրանք քննարկում ենք՝ և՛ ռազմավարական, և՛ տակտիկական հարցերը։


    Պարզապես մենք կարծում ենք, որ, հատկապես ներկայիս միջազգային իրավիճակում, ցանկացած երկրի համար, ի դեպ՝ այսօր մենք նույնպես քննարկում էինք սա, ՇՀԿ-ի գագաթնաժողովի թեման էր՝ բազմաբևեռ աշխարհակարգը, այսինքն՝ դա համարվում է լեգիտիմ նպատակ՝ պետության, երկրի համար այլընտրանքներ ունենալը։


    Եվ այս գործընթացը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Սա իսկապես, Դուք արդեն հիշատակեցիք, այնքան կարևոր է մեզ համար, մեր երկրի համար։ Մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև Ռուսաստանի Դաշնության համար։


    Եվ կարծում եմ՝ մենք պետք է՝ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ մենք անձամբ, շատ զգուշորեն վերաբերվենք այդ հարաբերություններին։ Եվ ուզում եմ հաստատել, որ ես՝ անձամբ, և մեր Կառավարությունը, շատ զգուշորեն ենք վերաբերվում այդ հարաբերություններին և վստահ եմ, որ Դուք նույնպես զգուշորեն եք վերաբերվում այդ հարաբերություններին և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար։

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին.

    Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք հիմա Ձեզ հետ կքննարկենք։ Ինձ միշտ հետաքրքիր է Ձեզ հետ ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ քննարկումներ վարելը, բայց հիմնական հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, թույլ կտամ ինձ չհամաձայնել Ձեզ հետ։


    Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև այնտեղ և այստեղ միաժամանակ գտնվելն անհամատեղելի է։ Ահա այս է խնդիրը։


    Դե, եկեք հիմա հանգիստ քննարկենք այս ամենը։

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

    Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ։


    Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի։ Դե, այդպիսի տարբերակներ էլ կան։ Ես սիրով կշարունակեմ Ձեզ հետ այս զրույցը և կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին.

    Համաձայն եմ այն բանի հետ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե, ուրեմն ստեղծեք այդ հնարավորությունը և փակենք թեման։ Ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց դիմելն է և հարցնելը՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ։


    Լավ, հիմա կզրուցենք։

     

  • Գերմանիան ՌԴ-ին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի…

    Գերմանիան ՌԴ-ին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի…

  • ԱՄԷ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք |

    ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։

    «Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

    Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։

    Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ [email protected], հեռ՝ 015404040-220)»։

  • Արցախի Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

    Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

    Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

    Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

  • Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համարՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով

    Պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համարՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով

  • Ի՞նչ կլինի, եթե փակվի 102-րդ ռուսական ռազմաբազան





    Ի՞նչ կլինի, եթե փակվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան։

    Տարբեր գնահատականներով՝ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում ձևավորվում է 2-3 աշխատատեղ։

    102-րդ ռազմաբազայում շուրջ 5000 զինծառայողի հաշվարկով՝ դրա փակումը կարող է նշանակել մինչև 15,000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում։

    Եվ սա՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, որտեղ աղքատությունը 40%-ից ավելի է։

    Ի՞նչ ազդեցություն կունենա դա Գյումրու և ամբողջ Շիրակի տնտեսության վրա։

    Հետևությունները թողնում եմ հանրությանը։

    Հայկ Ֆարմանյան

     




    դիտվել է 274 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Մայր Տաճարում հնչել է աղոթք արցախահայության եւ Բաքվում պահվող գերիների համար

    Երեւան: Մեդիամաքս: Արցախի Անկախության օրվա առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք։

    Մայր Աթոռից հայտնել են, որ միաբանությունը եւ ներկա ժողովուրդը աղոթք են բարձրացրել  առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության եւ ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաեւ ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

     

    Արարողության ավարտին նաեւ աղոթք է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։