Երեւան: Մեդիամաքս: Արցախի Անկախության օրվա առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք։
Մայր Աթոռից հայտնել են, որ միաբանությունը եւ ներկա ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության եւ ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաեւ ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։
Արարողության ավարտին նաեւ աղոթք է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Leave a Reply