Blog

  • Կալաս․ ԵՄ-ը 2023 թվականից չի կարողանում ապաշրջափակել Կիևի համար նախատեսված 6,6 մլրդ եվրոն

    Խաղաղության եվրոպական հիմնադրամում, որից ԵՄ-ը ռազմական գործողությունների սկզբից վճարում էր Ուկրաինային զենքի մատակարարումների համար, 2023 թվականից արգելափակված է մնում 6,6 մլրդ եվրո, որը Բրյուսելը չի կարող փոխանցել Կիևին՝ միության երկրների միջև տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Իռլանդիայում գտնվող «Դրուիդների հովիտ» հանգստավայր ժամանելով, որտեղ անցկացվում է ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

    «Մենք ակտիվորեն աշխատում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամի ապաշրջափակման ուղղությամբ։ ԵՄ շատ երկրներ արդեն ասել են, որ եթե դա տեղի ունենա առաջիկա օրերին, ապա իրենց հասանելիք գումարները պատրաստ են փոխանցել Ուկրաինային։ Մենք գիտենք, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամում արգելափակված է մնում 6,6 մլրդ եվրո, և այժմ քննարկում ենք, թե այդ գումարի որ մասը կուղղվի Ուկրաինային, իսկ որը՝ ԵՄ երկրներին», – ասել է Կալասը։

    դիտվել է 277 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է հանդիպել Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այն տնակների բնակիչների հետ, որոնց տները երեկ փորձում էին քանդել։

    Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Շենգավիթ վարչական շրջանում փորձել էին քանդել վեց տնակ, սակայն բնակիչները կտրականապես դեմ էին արտահայտվել այդ գործընթացին և ամեն կերպ խոչընդոտել էին քանդման աշխատանքներին։ Տնակների բնակիչների պնդմամբ՝ իրենց առանց այդ էլ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքներին պարզապես անօթևան թողնելու վտանգ էր ստեղծվում։

    Դեպքը բավականին լարված իրավիճակ էր ստեղծել։ Բնակիչները հրաժարվել էին հեռանալ իրենց կացարաններից՝ պահանջելով նախ հասկանալ, թե քանդումից հետո իրենք և իրենց ընտանիքները որտեղ են ապրելու։ Արդյունքում՝ քանդման աշխատանքները չեն իրականացվել։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Երևանի քաղաքապետարանը հանդիպում է կազմակերպելու Շենգավիթի այդ բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն է հասկանալ ստեղծված իրավիճակը, գնահատել բնակիչների սոցիալական պայմանները և որոշել, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկվեն։

    Ուշագրավ է, որ հանդիպմանը, ըստ մեր տեղեկությունների, հրավիրվել են նաև սոցիալական ոլորտի պատասխանատուներ, որոնք պետք է ուսումնասիրեն բնակիչների խնդիրները և քննարկեն հնարավոր աջակցության տարբերակները։

    Բանն այն է, որ այս մարդկանց ապրելու պայմանները, մեղմ ասած, հեռու են արժանապատիվ լինելուց։ Նրանք տարիներ շարունակ բնակվում են տնակներում, որոնք, ըստ բնակիչների ներկայացրած խնդիրների, չեն ապահովում նորմալ և անվտանգ կենցաղային պայմաններ։ Ստացվում է՝ քաղաքապետարանը մի կողմից ցանկանում է լուծել տարածքի հետ կապված իր խնդիրները, մյուս կողմից՝ դեռևս հստակ պատասխան չունի այն հարցին, թե քանդումից հետո այդ ընտանիքներն ուր պետք է գնան։

    Հենց սա էլ դարձել էր բնակիչների հիմնական հակափաստարկը․ եթե քաղաքային իշխանությունը որոշում է քանդել նրանց կացարանները, ապա պետք է նախ ներկայացնի նրանց հետագա բնակության կամ աջակցության հստակ ծրագիր։

    Փաստացի, երեկվա լարված իրավիճակից հետո քաղաքապետարանը ստիպված է գնալ երկխոսության ճանապարհով։ Հիմա արդեն առանցքային հարցն այն է, թե վաղվա հանդիպումը կվերածվի՞ իրական լուծումների, թե՞ հերթական քննարկման, որից հետո բնակիչները կրկին նույն անմարդկային պայմաններում կհայտնվեն»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

    դիտվել է 219 անգամ

  • Փեզեշքիանը վստահ է ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի հաղթանակին

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ԱՄՆ-ի հետ հակամարտության ֆոնին, վստահություն է հայտնել Թեհրանի հաղթանակի նկատմամբ։

    «Մենք այստեղ ենք գտնվում հենց միակողմանիության դեմ պայքարելու համար։ Եվ այդ մոտեցմանն ենք մենք, որն ունենք հենց այդպիսի միակողմանիությանը հակազդելու համար, մենք աջակցում։ Եվ մենք նույնպես համաձայն ենք ձեզ հետ այս հարցում։ Եվ մենք ցանկանում ենք դուրս գալ այդ միակողմանիության շրջանակներից։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք»,- հանդիպման ընթացքում ասել է Փեզեշքիանը։

    դիտվել է 281 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Իրաքն ավարտել է Սիրիայից ԱՄՆ-ի փոխանցած և ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 5,7 հազար անձանց հարցաքննությունը

    Իրաքի դատական համակարգն ավարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 5 704 անդամների հարցաքննությունը, որոնց ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ-ն փոխանցել էր Սիրիայից: Այժմ կասկածյալների գործերն ուղարկվել են դատարան։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Իրաքի Բարձրագույն դատական խորհրդին:

    Քննության ընթացքում ի հայտ են բերվել ԻՊ մի շարք հրամանատարներ (այդ թվում՝ բարձրաստիճան), որոնք կասկածվում են միջազգային բնույթի հանցագործություններին մասնակցելու մեջ: Իրաքյան կողմի տվյալներով՝ մեղադրյալներից վեցն անմիջականորեն մասնակցել են եզդի համայնքի ներկայացուցիչներին ստրկացնելու գործընթացին:

    ԱՄՆ-ն ձերբակալվածներին Իրաքին էր հանձնել փետրվարին: Մինչ այդ կասկածյալները տարիներ ի վեր պահվում էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարներում, որոնք վերահսկում էին քրդական ուժերը: Իրաք տեղափոխվելուց հետո սկսվել են 67 երկրի քաղաքացիների հարցաքննություններն ու քննչական գործողությունները:

    Իրաքին փոխանցվածների թվում կան Սիրիայի մոտ 3497 և Իրաքի 474 քաղաքացիներ: Եվս 457 սիրիացի ստուգումներից հետո ազատ կարձակվի և կհանձնվի իրենց երկրի իշխանություններին, քանի որ քննությունը նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքեր չի գտել:

    Իրաքի դատարաններն արդեն իսկ հարյուրավոր մահապատժի և ցմահ ազատազրկման վճիռներ են կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվողների, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների նկատմամբ: Երկրի բանտերը շարունակում են գերբեռնված մնալ ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվողներով:

    «Իսլամական պետությունը» 2014 թվականին զավթել էր Սիրիայի ու Իրաքի ընդարձակ տարածքները՝ իրականացնելով զանգվածային սպանություններ և կանանց ու աղջիկներին մատնելով սեռական ստրկության: Իրաքը խմբավորման ջախջախման մասին հայտարարել է 2017 թվականին, իսկ քրդական ուժերը, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, ԻՊ-ին Սիրիայի տարածքից վերջնականապես դուրս են մղել 2019-ին:

    դիտվել է 172 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Վերջին 3 ամսվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների. փաստաբանական խումբը տեսանյութ է հրապարակել

    Ցավով արձանագրում ենք, որ Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։

    «Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք։

    Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո դեռևս 2020 թվականին ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։ Ներկայումս ՄԻԵԴ-ում քննվում են նրա անունից ներկայացված երկու դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Դիմումները հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։

    Այս ամբողջ ընթացքում մենք գիտակցաբար զերծ ենք մնացել Գագիկ Խաչատրյանի ծանր վիճակը պատկերող կադրերի հրապարակումից՝ հարգելով նրա և ընտանիքի անդամների արժանապատվությունն ու անձնական կյանքը։ Սակայն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել կատարվածը՝ ցույց տալու համար նրա նկատմամբ վերաբերմունքի իրական ծանրությունը։

    Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից»։

    Ավելին՝ տեսանյութում։

    դիտվել է 359 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար: Բայց մենք տեղեկացանք, որ բավականին խոչընդոտներ են ծագել այդ ճանապարհին. Փաշինյանի ծավալած քրեական հետապնդումները, մարդկանց ունեցվածքը խլելու ապօրինի գործընթացները վախեցրել են մարդկանց եւ թեկնածուներ գտնելու դժվարություններ առաջացրել, հատկապես համայնքապետերի թեկնածուներ գտնելն է շատ բարդացել: Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հաղթել, իսկ հաղթելու դեպքում` բանտում չհայտնվել կամ չզրկվել ունեցվածքից ու աշխատատեղից, ուստի խուսափում են առաջադրվելուց:

    դիտվել է 326 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը․ Վադեֆուլ

    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը սեպտեմբերի 18-ին կփակվի։

    Նա նաև հայտարարել է, որ Բեռլինում «Ռուսական տան» գործունեության վերաբերյալ համաձայնագիրը կդադարեցվի՝ պնդելով, որ դա «անվտանգությունն ամրապնդելու» համար է։

    Նա նշել է, որ Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։

    դիտվել է 129 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

    Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 ամիս տնային կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը վերջերս Արզումանյանի խափանման միջոցը փոխել է վարչական հսկողությամբ։ Սա նշանակում է, որ նա այլեւս ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:
    Ավելի վաղ մենք գրել էինք, որ պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացնում տնային կալանքը փոխարինել ազատությունը չսահմանափակող այլ խափանման միջոցներով, սակայն դրանք մերժվում էին։
    Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի պաշտպանության և Թալիշի ուղղությամբ ենթադրյալ անփութության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով հակառակորդին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շուշին։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։ Միաժամանակ, Շուշիի դրվագով անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում այդ դրվագով նա չի կարող ազատազրկվել։

    դիտվել է 151 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Պուտինի և Էրդողանի բանակցությունները 30 րոպեի փոխարեն տևել են մոտ մեկուկես ժամ և հիմնականում անցել են մամուլի համար փակ ձևաչափով

    Բիշքեկում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, ինչը շուրջ երեք անգամ երկար էր նախատեսված 30 րոպեից, հայտնում է «Կոմերսանտը»։

    Զրույցի սկզբում Պուտինը նշել է ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և առանձին ընդգծել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Բանակցությունների հիմնական մասը անցել է մամուլի համար փակ դռների հետևում։

    Հանդիպման բաց հատվածում կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու խոշոր համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ Թուրքիայի առաջին «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունը։

    Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ առաջնորդները նախատեսում էին նաև քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։

    դիտվել է 282 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը Երևանի քրեական դատարանում այսօր ստացվել է։ Մակագրման մասին տվյալներ այս պահին դեռևս առկա չեն։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ դատավորն էր հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշել էր ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերամակագրվել էր Սերժ Ռուշանյանին, որն էլ օգոստոսի 28-ին որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան։

    Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

    Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

    դիտվել է 163 անգամ