Blog

  • 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Օգոստոսի 31-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրել են մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևանի Ռուբինյանց փողոցում ձերբակալել են երեք երիտասարդի և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

    «Չանգան» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք հաղորդակցուղիները…

    Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք հաղորդակցուղիները…

  • ՌԴ-ի և ՀՀ-ի գործընկերությունը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին. Պեսկով

    Մոսկվան շարունակում է Հայաստանի հետ գործընկերությունը համարել երկու երկրների ժողովուրդների շահերին և օգուտին համապատասխանող։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում։

    «Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք շարունակում ենք համարել, որ մեր երկու երկրների գործընկերությունն այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների օգուտին և երկու ժողովուրդների շահերին», — հայտարարել է Պեսկովը։

    Պեսկովի խոսքով՝ եթե Փաշինյանն այլ դիրքորոշում ունի և կարողանա այն բացատրել Հայաստանի քաղաքացիներին, ապա հայերը հանրաքվեի միջոցով իրենց վերաբերմունքը կարտահայտեն այդ հարցի վերաբերյալ, եթե այն տեղի ունենա։

    «Օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է սկսել Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստման գործընթացը։

    Նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի հետ բարձր մակարդակով յուրաքանչյուր շփում։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հետ քննարկելու է Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը», – հիշեցնում է «Վեստի»-ն:

  • Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

    Սեպտեմբերի 6-ին Վանա լճի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կմատուցվի 14-րդ պատարագը։ Նշվում է, որ պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կիրակնօրյա պատարագին կմասնակցեն բարձրաստիճան հայ հոգևորականներ և մեծ թվով զբոսաշրջիկներ․ գրում է Ermenihaber.am-ը։

    Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։ Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

    Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

    Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

    95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:

  • Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

    Ըստ Դոբրինդտի՝ Գերմանիայի կառավարությունը ռուսական ներգրավվածության վերաբերյալ եզրակացության է հանգել՝ վերլուծելով դիվերսիայի փորձի ժամանակ կիրառված տեխնոլոգիաները և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական տվյալները։

    Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ի պատասխան դիվերսիայի փորձի՝ Գերմանիան փակում է Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը և Բեռլինում գտնվող «Ռուսական տունը»՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված մի մեծ շինություն, որը վաղուց կասկածվում էր լրտեսական գործունեության մեջ ներգրավված լինելու համար։

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անմիջապես արձագանքել է Գերմանիայի կառավարության հայտարարությանը՝ վստահեցնելով, որ Եվրոպական միությունը համերաշխ է եղել և շարունակում է համերաշխ մնալ Գերմանիայի հետ։ Նա հավելել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն, թե ինչպես արձագանքել Ռուսաստանի այդ գործողություններին։

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անունից նույնպես հանդես է եկել համերաշխության նմանատիպ հայտարարությամբ։

    Ավելի վաղ Լայպցիգի «Հալլե» օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել էր պայթուցիկ սարքով հագեցած անօդաչու թռչող սարք։ Այն վնասազերծվել էր պայթուցիկ սարքերի վնասազերծման ռոբոտի միջոցով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Աննա Հակոբյանն անդրադարձել է կանանց նկատմամբ բռնությանն ու նվաստացմանը | Հասարակություն

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել կանանց նկատմամբ բռնության, նվաստացման և շահագործման դեմ ուղղված հայտարարությամբ։ 

     

    «Մեր էպոսի կնոջ կերպարը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն․ նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն»,— գրել է Աննա Հակոբյանը։

    Հրապարակմանը կից ներկայացվել է տեսանյութ, ինչպես նաև «այլևս չենք հանդուրժում» և «ո՛չ բռնությանը, այո՛ հարգանքին» հեշթեգները։

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի

  • Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ ճանապարհի 19-րդ և 51-րդ կմ հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում (Այգուտի և Աղբերքի հատվածներ) կատարվում են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

    Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։ Նախորդ տարի աշխատանքներ են կատարվել նշված ճանապարհի 51-րդ կմ-ում՝ Աղբերքի տեղամասում, իսկ ընթացիկ տարում՝ 19-րդ կմ-ում՝ Այգուտի տեղամասում։ Կապալառուի կողմից կատարվել են հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, հարթեցում։ Տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, սողանքային տեղամասերը վերականգնվել են կոպճային ծածկով։

    Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ բանակում իրականացվող բարեփոխումները

    Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ 

    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

    ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում իրայանացվող պաշտպանական բարեփոխումները, նաև դրանց շրջանակում ընթացող ԶՈՒ կերպափոխման գործընթացը։

    Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

     

  • Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտին

    Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ. Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։

    Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

    «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։

    Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է»,- ասել է նա։