ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ բանակում իրականացվող բարեփոխումները

Written by

in

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում իրայանացվող պաշտպանական բարեփոխումները, նաև դրանց շրջանակում ընթացող ԶՈՒ կերպափոխման գործընթացը։

Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *