Blog

  • Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար․ Թևանյան

    «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից․

    «Թրքաբոլշևիկության մասին

    Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա։

    Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հպարտ քաղաքացուն երջանկություն է խոստանում՝ Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից ու մյուսներից խլելով։ Խլում է, բայց հպարտ քաղաքացին երջանիկ չի դառնում։ Այլ բան, որ քպականները հեղափոխական արագությամբ հաղթահարում են աղքատությունն իրենց գրպաններում։

    Բոլշևիկները գոնե սկզբնական փուլում հավատում էին մարքսիզմին։ Նիկոլ Փ.-ն «իզմ» չունի։ Ինքն էն գլխից հավատում էր միայն ստի զորությանը։

    Բոլշևիկները կուլակաթափ էին անում՝ Մարքսի «Կապիտալը» մտքներում։ Իսկ Նիկոլ Փ.-ն քաղաքական հետապնդման ենթատեքստով սեփականության վերաբաշխում է իրականացնում՝ Էրդողանի գիրքը սրտին մոտ պահած։

    Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն։ Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար։

    Բոլշևիկները որոշեցին քաղաքացիական պատերազմ հրահրել՝ Ռուսաստանի տարածքը գրավել ցանկացող Գերմանիայի հետ գործարքի գնալով և նախկին իշխանությանը թշնամի հռչակելով։ Նիկոլ Փ.-ն Հայաստանը գրավել ցանկացող Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում։

    Բոլշևիկները խաղաղություն էին խոստանում՝ ազգային շահերի հաշվին։ Նիկոլ Փ.-ն էլ է նույնն անում։ Տարբերությունն այն է, որ Նիկոլ Փ.-ինը թրքաբոլշևիկություն է։

    Անդրանիկ Թևանյան,

    «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

    26.08.2026»

    դիտվել է 259 անգամ

  • «Հովո ջան, ընկերս Լույսի մեջ մնաս»

    Հովհաննես Գրիգորյանի մահվան մասին սոցցանցերում ցավակցական գրառումներ են տարածվում։

    Նրա ընկերներից մեկը՝ Դավ Աթանեսյանը, հրապարակել է Հովհաննեսի լուսանկարը՝ գրելով․ «Հոգու ցավ, ընկերոջս, լույսի մեջ մնաս» և կից տեղադրելով լուսանկար։

    դիտվել է 402 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Լավ զրույց եմ ունեցել

    Լավ, մանրամասն և կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

    «Կարևոր է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցային թիմերի միջև երկխոսությունը մշտական բնույթ է կրում, և այժմ քննարկում ենք Ուկրաինա այցելության ամսաթիվը։ Այս այցը շատ օգտակար կլիներ խաղաղությանն ուղղված լուծումներ մշակելու համար։

    Տեղեկացրի նաև ռազմադաշտում տիրող իրավիճակի մասին, որտեղ Ռուսաստանի ձեռքբերումներն չնչին են և ձեռք են բերվում հսկայական կորուստների գնով, ինչպես նաև օդային հարվածների մասին։

    Թիմերը կապի մեջ կլինեն, որպեսզի մշակեն օրակարգը և որոշեն հետագա հաղորդակցության ամենահարմար ժամանակացույցը։ Շնորհակալ եմ նախագահ Թրամփին, Սթիվին և Ջարեդին, ինչպես նաև Միացյալ Նահանգներում բոլոր նրանց, ովքեր աշխատում են հանուն նրա, որ խաղաղությունը դառնա մեր ընդհանուր ձեռքբերումը», — նշել է Զելենսկին։

    դիտվել է 290 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Ռոբերտ Քոչարյանի կալանավորման իրական պատճառն ու Փաշինյանի ժպիտն Ալիևին (video)

    Ռոբերտ Քոչարյանի կալանավորման իրական պատճառն ու Փաշինյանի ժպիտն Ալիևին (video)

  • Սիրիր քո պետությունն ու հաղթանակները անգին, Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին. Մխիթարյան

    Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով բանաստեղծություն է հրապարակել․

    «Բարև որդիս, այսօր արդեն քո սեպտեմբերի մեկն է…

    Լավ հիշիր, որ քո հայրենիքն ու քո հավատքը մեկն է,

    Քո խաչը պահապան է քեզ, ինչպես որ քո ծնողը,

    Անգին է հայրենիքիդ ամեն սանտիմետր հողը:

    Ոսկի է քո հայոց լեզվի մեսրոպածնունդ տառը,

    Պետք է արժեք ունենա խոսքիդ ամեն ասած բառը,

    Հիշիր, որ պետք է լավ սովորես ազգիդ պատմությունը,

    Որ քեզ չխաբի ղեկավարող թյուրիմացությունը…

    Որդիս դու պետք է իմանաս, որ կյանքը բումերանգ է,

    Որ ոչ թե սեւ է կամ սպիտակ, այլ վառ ու բազմերանգ է:

    Հարգիր քո ուսուցիչներին, առույգ պահիր մտքերդ,

    Գիտելիքով ամուր են կանգնելու հողին ոտքերդ…

    Երբեք չներես անարդար ու անազնիվ պահվածքը,

    Միշտ պետք է պարզ լինի հայի ճակատը ու հայացքը:

    Սիրիր քո պետությունն ու հաղթանակներդ անգին,

    Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին»:

    դիտվել է 282 անգամ

  • Փաշինյա՛ն, վերանաք դուք, 5 երեխու ո՞նց եք հանում գցում փողոց․ բնակչուհի (video)

    Փաշինյա՛ն, վերանաք դուք, 5 երեխու ո՞նց եք հանում գցում փողոց․ բնակչուհի (video)

  • 5 անչափահաս էստեղ են քնում,նրանց վերցնեմ ո՞ւր գնամ․ շենգավիթցի կինը չի կարողանում զսպել արցունքները (video)

    5 անչափահաս էստեղ են քնում,նրանց վերցնեմ ո՞ւր գնամ․ շենգավիթցի կինը չի կարողանում զսպել արցունքները (video)

  • Էստեղ «մաֆիա» է գործում․ խայտառակ վիճակ Շենգավիթում․ ի՞նչ անուններ են տալիս բնակիչները (video)

    Էստեղ «մաֆիա» է գործում․ խայտառակ վիճակ Շենգավիթում․ ի՞նչ անուններ են տալիս բնակիչները (video)

  • Բարսելոնան հուզիչ ուղերձով արձագանքել է Մեսսիի` հավաքականից հեռանալու որոշմանը

    39-ամյա լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին օգոստոսի 31-ին պաշտոնապես հայտարարեց Արգենտինայի ազգային հավաքականում իր փառահեղ ելույթներն ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

    Այս պատմական որոշմանն արձագանքել է նրա հարազատ ակումբը՝ կատալոնական «Բարսելոնան»՝ հուզիչ մեկնաբանություն թողնելով ֆուտբոլիստի սոցցանցային գրառման տակ։

    «Դու տվեցիր քո բոլոր ուժերը, խաղացիր մինչև վերջին շունչդ։ Արգենտինան ու ողջ Բարսելոնան հպարտանում են այն մեծագույն ժառանգությամբ, որը դու թողնում ես»,- նշված է կատալոնական ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

    դիտվել է 184 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը

    Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 970-ը

    Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն օգոստոսի 31-ի երեկոյի դրությամբ հասել է 974-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի ոստիկանության վերջին տվյալները։Ըստ Reuters գործակալության՝ փրկարարները նաև կառուցել են ժամանակավոր կամուրջներ և հիդրոէլեկտրակայանների թունելներում ու ստորգետնյա օբյեկտներում արգելափակված մոտ 300 աշխատողի դուրս են բերել։ 600 հոգի դեռ արգելափակված է։

    Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ջրհեղեղի ազդեցության գոտուց շուրջ 11 000 մարդ փրկվել է։

    Աղետի պատճառած վնասների վերականգնման համար տրամադրվել է մոտ 42 միլիոն դոլար։Ջրհեղեղը, որը տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանին, Տիբեթում 16 զոհի պատճառ է դարձել, 546 մարդ անհետ կորած է։ Չինաստանի իշխանությունների ներկայացրած այս տվյալներն անփոփոխ են օգոստոսի 30-ից։ Տիբեթում գետի արագ հոսքի պատճառով ճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակ ձախողվում են։

    Տարերային աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում։ Նախնական տվյալներով՝ հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։

    Ջրի, ցեխի և լեռնային ապարի հուժկու հոսքը գետի հունով վիթխարի արագությամբ անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակայքի բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի հեղեղման:

    դիտվել է 65 անգամ