Իրաքն ավարտել է Սիրիայից ԱՄՆ-ի փոխանցած և ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 5,7 հազար անձանց հարցաքննությունը

Written by

in





Իրաքի դատական համակարգն ավարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 5 704 անդամների հարցաքննությունը, որոնց ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ-ն փոխանցել էր Սիրիայից: Այժմ կասկածյալների գործերն ուղարկվել են դատարան։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Իրաքի Բարձրագույն դատական խորհրդին:

Քննության ընթացքում ի հայտ են բերվել ԻՊ մի շարք հրամանատարներ (այդ թվում՝ բարձրաստիճան), որոնք կասկածվում են միջազգային բնույթի հանցագործություններին մասնակցելու մեջ: Իրաքյան կողմի տվյալներով՝ մեղադրյալներից վեցն անմիջականորեն մասնակցել են եզդի համայնքի ներկայացուցիչներին ստրկացնելու գործընթացին:

ԱՄՆ-ն ձերբակալվածներին Իրաքին էր հանձնել փետրվարին: Մինչ այդ կասկածյալները տարիներ ի վեր պահվում էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ճամբարներում, որոնք վերահսկում էին քրդական ուժերը: Իրաք տեղափոխվելուց հետո սկսվել են 67 երկրի քաղաքացիների հարցաքննություններն ու քննչական գործողությունները:

Իրաքին փոխանցվածների թվում կան Սիրիայի մոտ 3497 և Իրաքի 474 քաղաքացիներ: Եվս 457 սիրիացի ստուգումներից հետո ազատ կարձակվի և կհանձնվի իրենց երկրի իշխանություններին, քանի որ քննությունը նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքեր չի գտել:

Իրաքի դատարաններն արդեն իսկ հարյուրավոր մահապատժի և ցմահ ազատազրկման վճիռներ են կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվողների, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների նկատմամբ: Երկրի բանտերը շարունակում են գերբեռնված մնալ ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվողներով:

«Իսլամական պետությունը» 2014 թվականին զավթել էր Սիրիայի ու Իրաքի ընդարձակ տարածքները՝ իրականացնելով զանգվածային սպանություններ և կանանց ու աղջիկներին մատնելով սեռական ստրկության: Իրաքը խմբավորման ջախջախման մասին հայտարարել է 2017 թվականին, իսկ քրդական ուժերը, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, ԻՊ-ին Սիրիայի տարածքից վերջնականապես դուրս են մղել 2019-ին:




դիտվել է 172 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *