Գերիների վերադարձը պետք է լինի ամենափակ հարցերից մեկը, կարծում է Վահագն Ալեքսանյանը։
«Հանրային քննարկման տեսանկյունից գերիների հարցը պետք է փակել, դնել դարակում, բայց հարցը միշտ մեր սեղաններին է ու մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է։
Հանրային ոչ մի քննարկում այս հարցին ոչ մի օգուտ չի բերում, եթե չասեմ՝ վնասում է, ոչ մի օգուտ չի բերում, երբեք»,-ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի բանտից հայերի ուղերձներին՝ Ալեքսանյանն ասաց, որ չի կարելի գերիների ասածը դարձնել հանրային քննարկման առարկա. «Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են, դա միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն»։
ՔՊ-ականի խոսքով՝ հաճախ գերիների հայտարարածն իրենց սեփական մտքերը չեն։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Ք.-ն և հայտնել, որ 2025 թվականի ապրիլ ամսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով Երևանում իր հետ համատեղ բնակվող իր քրոջ՝ Ալլա Ք.-ի անվամբ Հայաստանում հիմնել են «Սմարթ Կարգո» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան շաքարավազ ներկրելով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հարություն Ք.-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հ. Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։Նա հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցված 470 միլիոն դրամ վարկը, դիտավորությամբ ստեղծելով սնանկության հատկանիշներ, իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։
Հարություն Ք.-ն հայտնել է նաև, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիս ամսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ հանդիսանա, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Ս. Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։
Սուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատում բունտ է հասունանում․ ըստ տեղեկությունների՝ հունվարից շեշտակի բարձրանալու է վարչությունների եւ բաժինների պետերի աշխատավարձերը, իսկ այդ պաշտոններում հիմնականում քաղաքական նշանակումներ են արվում՝ ՔՊ-ականների շարքերից։
Ստացվում է, որ առաջատար, գլխավոր մասնագետները, որոնք այդ կարգավիճակին հասել են համակարգում քայլ-քայլ առաջ գնալով եւ իրենց աշխատանքի շնորհիվ, մի քանի անգամ ավելի քիչ են ստանալու, քան իրենց պետերը, որոնց գործը ենթականերն են անում։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է կանոնակարգվելու այս հարցը, մեր աղբյուրն ասաց՝ օրենքի կետով։
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածու։ Այս մասին տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը` հավելելով, որ այն խմբագրել են ինքը և Նեբրասկա–Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մաթոսյանը։
Գզոյանը նշել է, որ «The Concentration Camps of the Armenian Genocide» («Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները») ժողովածուն հրատարակել է «Բլումսբերի» հրատարակչությունը՝ «Հայերը արդի և վաղ արդի աշխարհում» մատենաշարի շրջանակում։
Գզոյանը հայտնել է, որ գրքի ստեղծման պատմությունը սկսվել է 2023 թվականին, երբ Դեր-Մաթոսյանի հետ քննարկում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտական հաստատության զարգացման հեռանկարները։
Նրա խոսքով՝ որոշել էին զբաղվել նաև միջազգային հրատարակություններով և սկսել մի քանի ամիս առաջ անցկացված գիտաժողովի թեմայից։ Գիտաժողովի գաղափարը Միհրան Մինասյանինն էր, իսկ այն կազմակերպվել էր Հարություն Մարությանի՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն լինելու ժամանակ։
«Մեր նպատակն էր ամեն տարի գիտաժողով կազմակերպել որևէ կարևոր, սակայն համեմատաբար քիչ ուսումնասիրված թեմայի շուրջ, ապա գիտաժողովի նյութերի հիման վրա հատոր հրատարակել»,– գրել է Գզոյանը։
Նա ընդգծել է, որ հատկապես կարևոր էր ժողովածուում Հայաստանում աշխատող բազմաթիվ հետազոտողների ուսումնասիրությունների ընդգրկումը։ «Հատկապես ուրախ եմ, որ այս հատորում ընդգրկվելու էին բազմաթիվ գործընկերներիս ուսումնասիրությունները․ վերջապես մեր խոսքը լսելի էր դառնալու»,– նշել է Գզոյանը։ Ժողովածուն ներառում է 21 գլուխ, որոնց հեղինակները Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից և Ավստրալիայից պատմաբաններ ու հասարակագետներ են։
Աշխատությունում ուսումնասիրվում են Դեյր էզ Զորի, Ռաս ուլ Այնի, Մեսքենեի և այլ վայրերի ճամբարները, դրանց ձևավորումն ու գործունեությունը, տեղահանված հայերի կյանքի պայմանները, մարդասիրական օգնությունը, ինքնօգնության մեխանիզմները, տեղի բնակչության հետ հարաբերությունները, դիմադրության դրսևորումները և երեխաների փորձառությունը։
Առանձին տեղ է հատկացված վերապրողների հուշագրություններին ու օրագրերին, ինչպես նաև ճամբարներին վերաբերող օսմանյան օրենքներին, հրամանագրերին և վարչական գործելակերպին։
Հեղինակների գնահատմամբ՝ չնայած Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների զարգացմանը՝ համակենտրոնացման ճամբարների համակարգը, հատկապես ներկայիս Սիրիայի տարածքում գործած ճամբարները, մինչ այժմ բավարար չափով ուսումնասիրված չեն եղել։ Նրանք այս ժողովածուն համարում են Ցեղասպանության՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված այդ փուլի փաստագրման կարևոր քայլ։
«Երեք տարվա ընթացքում մենք եռանդագին աշխատել ենք հեղինակների հետ՝ յուրաքանչյուր գլխի գիտական բարձր որակն ու պատմական ճշգրտությունն ապահովելու համար»,– նշել են Դեր-Մաթոսյանն ու Գզոյանը։
Նրանց խոսքով՝ աշխատանքը հոգեբանորեն ևս ծանր է եղել, քանի որ ստիպված են եղել բազմիցս անդրադառնալ ճամբարներում հայերի կրած տառապանքների և նրանց նկատմամբ գործադրված բռնությունների վկայություններին։
Ժողովածուն արդեն արժանացել է ցեղասպանագիտության ոլորտի մասնագետների արձագանքներին։ Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին նշել է, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններում համակենտրոնացման ճամբարների թեման երկար ժամանակ անտեսված է եղել, իսկ նոր աշխատությունը հնարավորություն է տալիս այլ դիտանկյունից ուսումնասիրել 1915–1916 թվականների իրադարձությունները։
Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տալաատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ «անվտանգության խնդիրների քաղաքականացումը խոչընդոտում է դրանց լուծմանը»:
«ՀԱՊԿ-ի նպատակն է ապահովել անվտանգությունը սեփական պատասխանատվության գոտում, որը ներառում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանները։ Հնարավո՞ր է ապահովել ՀԱՊԿ անդամ պետությունների հուսալի և երկարաժամկետ անվտանգությունը հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության բացակայության պայմաններում։ Սա հռետորական հարց է։ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ են խաղաղություն և համագործակցության պայմաններ ողջ եվրասիական տարածաշրջանում։ Հենց սա է կազմակերպության ռազմավարական շահը»,- ասել է նա «Национальная оборона» պարբերականում հրապարակված հոդվածում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո՝ նվիրված դրա պատմությանը, արտադրության ավանդույթներին և առանձնահատկություններին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Գործարար Կարեն Մեյմարյանը ներկայացրել է հայկական բրենդիի պատմությունն ու արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համտեսի համար ընտրված տեսակները։
Երեկոն նաև հնարավորություն է տվել քննարկել հայկական բրենդիի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա համար նոր շուկաների ներուժը։
Միջոցառմանը ներկա են գտնվել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նաեւ Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել ապրանք են ուղարկել ՌԴ, մինչ այն պահը, երբ կոնյակի գործարանը խլվեց սեփականատիրոջից եւ վերցվեց պետական կառավարման, իսկ Ծառուկյանն էլ կալանավորվեց հուլիսի 7-ին։ Թերեւս հենց դա է պատճառը, որ «Արարատի» խմիչքը մնացել է ճանապարհին՝ այդ խմիչքի վաճառքից գոյացած եկամուտը պետությանն է
Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժեների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1858 –ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։
1889 –ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։
1896 –ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։
1899– ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։ 1
905 –ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։
1906 –ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։
1918 – Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։
1945-վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլ յանը, որը եղել է, այսպես կոչված, «Մանհեթենի նախագծի» մշակողներից մեկը։
1954 – ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։
1996- Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։
2003-ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «Պահանջում ենք որակյալ կապ», «Պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:
2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:
2008-Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը:
2011-Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
2013- վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։
2016- ԱԺ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:
2018-Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։
2021- Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:
ԱՇԽԱՐՀ
533 –Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Արևել յան Հռոմեական կայսրության բանակը՝ Վելիսարի գլխավորությամբ, մտել է Կարթագեն։
668 – սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։
1254 – ծնվել է Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը՝ իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոն։
1514 – թուրքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։
1613 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։
1675 – ծնվել է գրող, Քարթլիի (Արևել յան Վրաստան) թագավոր Վախթանգ 6-րդը։
1776 – անգլիական բանակը պաշարել է Նյու Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։
1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։
1792 – Ֆրանսիայի ապագա կայսր Նապոլեոնը ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։
1812 –Ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։
1821 – Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։
1821 – Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։
1843 – Ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։
1847 – ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։
1890 – ծնվել է անգլիացի գրող Ագաթա Քրիստին՝ դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը։
1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49 Mk1 մոդելի տանկ։
1928 – անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլինը։
1930 – կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։
1935 – նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացիությունից։
1945 – վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։
1959 – սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։
1971 – ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։
1997– սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։
2008 – ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը դարձել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։
2025 – Ֆլորիդայում մահափորձ է իրականացվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ, որի արդյունքում վերջինս վիրավորվել է ականջից:
Հայաստանում խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունը, իսկ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
ՀՎԿԱԿ-ից նշել են, որ Հայաստանում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ներկայում սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։
«Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»,-ասվում է պարզաբանման մեջ։
Կենտրոնը միաժամանակ ընդգծել է, որ ՀՎԿԱԿ-ը ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։
«Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ»,-հայտնել են կենտրոնից։
ՀՎԿԱԿ-ից շեշտել են, որ ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և կենտրոնի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը։