Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տալաատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ «անվտանգության խնդիրների քաղաքականացումը խոչընդոտում է դրանց լուծմանը»:
«ՀԱՊԿ-ի նպատակն է ապահովել անվտանգությունը սեփական պատասխանատվության գոտում, որը ներառում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանները։ Հնարավո՞ր է ապահովել ՀԱՊԿ անդամ պետությունների հուսալի և երկարաժամկետ անվտանգությունը հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության բացակայության պայմաններում։ Սա հռետորական հարց է։ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ են խաղաղություն և համագործակցության պայմաններ ողջ եվրասիական տարածաշրջանում։ Հենց սա է կազմակերպության ռազմավարական շահը»,- ասել է նա «Национальная оборона» պարբերականում հրապարակված հոդվածում։
Leave a Reply