Blog

  • Պետական ապարատում բունտ է հասունանում

    «Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատում բունտ է հասունանում․ ըստ տեղեկությունների՝ հունվարից շեշտակի բարձրանալու է վարչությունների եւ բաժինների պետերի աշխատավարձերը, իսկ այդ պաշտոններում հիմնականում քաղաքական նշանակումներ են արվում՝ ՔՊ-ականների շարքերից։

    Ստացվում է, որ առաջատար, գլխավոր մասնագետները, որոնք այդ կարգավիճակին հասել են համակարգում քայլ-քայլ առաջ գնալով եւ իրենց աշխատանքի շնորհիվ, մի քանի անգամ ավելի քիչ են ստանալու, քան իրենց պետերը, որոնց գործը ենթականերն են անում։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է կանոնակարգվելու այս հարցը, մեր աղբյուրն ասաց՝ օրենքի կետով։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել





    Լույս է տեսել Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգին նվիրված 500-էջանոց գիտական ժողովածու։ Այս մասին տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը` հավելելով, որ այն խմբագրել են ինքը և Նեբրասկա–Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մաթոսյանը։

    Գզոյանը նշել է, որ «The Concentration Camps of the Armenian Genocide» («Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները») ժողովածուն հրատարակել է «Բլումսբերի» հրատարակչությունը՝ «Հայերը արդի և վաղ արդի աշխարհում» մատենաշարի շրջանակում։

    Գզոյանը հայտնել է, որ գրքի ստեղծման պատմությունը սկսվել է 2023 թվականին, երբ Դեր-Մաթոսյանի հետ քննարկում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտական հաստատության զարգացման հեռանկարները։

    Նրա խոսքով՝ որոշել էին զբաղվել նաև միջազգային հրատարակություններով և սկսել մի քանի ամիս առաջ անցկացված գիտաժողովի թեմայից։ Գիտաժողովի գաղափարը Միհրան Մինասյանինն էր, իսկ այն կազմակերպվել էր Հարություն Մարությանի՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն լինելու ժամանակ։

    «Մեր նպատակն էր ամեն տարի գիտաժողով կազմակերպել որևէ կարևոր, սակայն համեմատաբար քիչ ուսումնասիրված թեմայի շուրջ, ապա գիտաժողովի նյութերի հիման վրա հատոր հրատարակել»,– գրել է Գզոյանը։

    Նա ընդգծել է, որ հատկապես կարևոր էր ժողովածուում Հայաստանում աշխատող բազմաթիվ հետազոտողների ուսումնասիրությունների ընդգրկումը։
    «Հատկապես ուրախ եմ, որ այս հատորում ընդգրկվելու էին բազմաթիվ գործընկերներիս ուսումնասիրությունները․ վերջապես մեր խոսքը լսելի էր դառնալու»,– նշել է Գզոյանը։
    Ժողովածուն ներառում է 21 գլուխ, որոնց հեղինակները Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից և Ավստրալիայից պատմաբաններ ու հասարակագետներ են։

    Աշխատությունում ուսումնասիրվում են Դեյր էզ Զորի, Ռաս ուլ Այնի, Մեսքենեի և այլ վայրերի ճամբարները, դրանց ձևավորումն ու գործունեությունը, տեղահանված հայերի կյանքի պայմանները, մարդասիրական օգնությունը, ինքնօգնության մեխանիզմները, տեղի բնակչության հետ հարաբերությունները, դիմադրության դրսևորումները և երեխաների փորձառությունը։

    Առանձին տեղ է հատկացված վերապրողների հուշագրություններին ու օրագրերին, ինչպես նաև ճամբարներին վերաբերող օսմանյան օրենքներին, հրամանագրերին և վարչական գործելակերպին։

    Հեղինակների գնահատմամբ՝ չնայած Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների զարգացմանը՝ համակենտրոնացման ճամբարների համակարգը, հատկապես ներկայիս Սիրիայի տարածքում գործած ճամբարները, մինչ այժմ բավարար չափով ուսումնասիրված չեն եղել։ Նրանք այս ժողովածուն համարում են Ցեղասպանության՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված այդ փուլի փաստագրման կարևոր քայլ։

    «Երեք տարվա ընթացքում մենք եռանդագին աշխատել ենք հեղինակների հետ՝ յուրաքանչյուր գլխի գիտական բարձր որակն ու պատմական ճշգրտությունն ապահովելու համար»,– նշել են Դեր-Մաթոսյանն ու Գզոյանը։

    Նրանց խոսքով՝ աշխատանքը հոգեբանորեն ևս ծանր է եղել, քանի որ ստիպված են եղել բազմիցս անդրադառնալ ճամբարներում հայերի կրած տառապանքների և նրանց նկատմամբ գործադրված բռնությունների վկայություններին։

    Ժողովածուն արդեն արժանացել է ցեղասպանագիտության ոլորտի մասնագետների արձագանքներին։ Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին նշել է, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններում համակենտրոնացման ճամբարների թեման երկար ժամանակ անտեսված է եղել, իսկ նոր աշխատությունը հնարավորություն է տալիս այլ դիտանկյունից ուսումնասիրել 1915–1916 թվականների իրադարձությունները։



    դիտվել է 154 անգամ

  • «Հարավային Կովկասը մնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»

    Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տալաատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ «անվտանգության խնդիրների քաղաքականացումը խոչընդոտում է դրանց լուծմանը»:

    «ՀԱՊԿ-ի նպատակն է ապահովել անվտանգությունը սեփական պատասխանատվության գոտում, որը ներառում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանները։ Հնարավո՞ր է ապահովել ՀԱՊԿ անդամ պետությունների հուսալի և երկարաժամկետ անվտանգությունը հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության բացակայության պայմաններում։ Սա հռետորական հարց է։ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ են խաղաղություն և համագործակցության պայմաններ ողջ եվրասիական տարածաշրջանում։ Հենց սա է կազմակերպության ռազմավարական շահը»,- ասել է նա «Национальная оборона» պարբերականում հրապարակված հոդվածում։ 

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո՝ նվիրված դրա պատմությանը, արտադրության ավանդույթներին և առանձնահատկություններին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

     

    Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Գործարար Կարեն Մեյմարյանը ներկայացրել է հայկական բրենդիի պատմությունն ու արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համտեսի համար ընտրված տեսակները։

     

     

    Երեկոն նաև հնարավորություն է տվել քննարկել հայկական բրենդիի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա համար նոր շուկաների ներուժը։ 

     

    Միջոցառմանը ներկա են գտնվել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

  • Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»

    15 սեպ 2026 10:20

    Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Մեկ շաբաթից ավելի է՝ ռուսական կողմը չի ընդունում նաեւ Ծառուկյանին պատկանող Արարատ կոնյակի, գինու, օղու գործարանի արտադրանքը։ «Նոյ» կոնյակով բարձված շուրջ 2 տասնյակ բեռնատար անցել են սահմանը, սակայն ռուսական կողմն անհայտ պատճառներով թույլ չի տալիս առաջ շարժվել։Մեր աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո իրենք անարգել ապրանք են ուղարկել ՌԴ, մինչ այն պահը, երբ կոնյակի գործարանը խլվեց սեփականատիրոջից եւ վերցվեց պետական կառավարման, իսկ Ծառուկյանն էլ կալանավորվեց հուլիսի 7-ին։ Թերեւս հենց դա է պատճառը, որ «Արարատի» խմիչքը մնացել է ճանապարհին՝ այդ խմիչքի վաճառքից գոյացած եկամուտը պետությանն է

    Մեկնաբանություններ

    Համընկնող լուրեր

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժեների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    1858 –ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։


    1889 –ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։


    1896 –ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

    1899– ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։ 1


    905 –ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։


    1906 –ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

    1918 – Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։


    1945-վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլ յանը, որը եղել է, այսպես կոչված, «Մանհեթենի նախագծի» մշակողներից մեկը։


    1954 – ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

    1996- Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։


    2003-ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «Պահանջում ենք որակյալ կապ», «Պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:


    2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

    2008-Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը:


    2011-Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:


    2013- վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

    2016- ԱԺ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:


    2018-Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։


    2021- Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:

    ԱՇԽԱՐՀ


    533 –Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Արևել յան Հռոմեական կայսրության բանակը՝ Վելիսարի գլխավորությամբ, մտել է Կարթագեն։


    668 – սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

    1254 – ծնվել է Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը՝ իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոն։


    1514 – թուրքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։


    1613 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

    1675 – ծնվել է գրող, Քարթլիի (Արևել յան Վրաստան) թագավոր Վախթանգ 6-րդը։


    1776 – անգլիական բանակը պաշարել է Նյու Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։


    1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

    1792 – Ֆրանսիայի ապագա կայսր Նապոլեոնը ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։


    1812 –Ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։


    1821 – Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

    1821 – Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։


    1843 – Ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։


    1847 – ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

    1890 – ծնվել է անգլիացի գրող Ագաթա Քրիստին՝ դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը։


    1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49 Mk1 մոդելի տանկ։


    1928 – անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլինը։

    1930 – կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։


    1935 – նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացիությունից։


    1945 – վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։

    1959 – սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։


    1971 – ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։


    1997– սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

    2008 – ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը դարձել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։


    2025 – Ֆլորիդայում մահափորձ է իրականացվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ, որի արդյունքում վերջինս վիրավորվել է ականջից:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

    Հայաստանում խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունը, իսկ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

    ՀՎԿԱԿ-ից նշել են, որ Հայաստանում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ներկայում սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։

    «Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»,-ասվում է պարզաբանման մեջ։

    Կենտրոնը միաժամանակ ընդգծել է, որ ՀՎԿԱԿ-ը ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։

    «Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ»,-հայտնել են կենտրոնից։

    ՀՎԿԱԿ-ից շեշտել են, որ ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և կենտրոնի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը։

     

  • Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին․ Վահագն Ալեքսանյան

    Ռուսաստանը Հայաստանից՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երևանից որևէ հարցում չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

    Նրա խոսքով՝ ռազմաբազան շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը։

    Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է դուրս գալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։

    Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում ռազմաբազայի հարցը չեն քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետը նշել էր, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա շարունակել իր ներկայությունը, հայկական կողմը պատրաստ է քննարկել այդ հարցը։

    Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռուսական ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։

    Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականից։ Հայ-ռուսական պայմանագրի համաձայն՝ դրա տեղակայման ժամկետը սահմանված է մինչև 2044 թվականը։

  • «Անհրաժեշտ քայլերն արդեն արվել են». Միրզոյան |

    Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գանձասարի շուրջ ադրբեջանական պնդումներից հետո հայկական կողմն անհրաժեշտ քայլերն իրականացրել է։

     «Անհրաժեշտ քայլերն արդեն արվել են»,- ասել է նախարարը։

    Հիշեցնենք՝  անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած Ադրբեջանի նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարը ոչ թե հայկական է, այլ աղվանական եկեղեցի է։

    Անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ դրա դուրսբերման ուղղությամբ որևէ պաշտոնական գործընթաց չկա, սակայն հիշեցրել է վարչապետի դիրքորոշումը, որ Հայաստանը ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չի տեսնում։ 

  • Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք. Նազելի Բաղդասարյան

    Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Առուշ Առուշանյանն ու ՔՊ-ի դաշինք ձևավորելու հետ կապված քննարկումներին:

    «Քրեական գործերը չեն կարող բանեցվել որպես գործիք համայնքապետերի վրա, բայց ՔՊ-ն չի դուրս գալիս այն ելակետից, որ բոլոր համայնքներում պետք է լինեն ՔՊ-ական համայնքապետեր: Հակառակ պարագայում՝ նույն պարոն Առուշանյանը, կամ մեկ այլ համայնքապետ, կարող էին հին ձևերով դառնալ կուսակցական և դառնալ համայնքապետ: Մենք զերծ ենք մտնում այդ ընթացքից, իսկ դաշինքով հանդես գալը, կարծում եմ, որ արդար որոշում է՝ հաշվի առնելով Կառավարության այն մեծածավալ ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր համայնքներում:

    Դրան զուգահեռ, եթե տվյալ համայնքում համայնքապետը ունի բարձր հեղինակություն, ապա որևէ բան չի խանգարում, որպեսզի ինքը շարունակի պաշտոնավարումը։ Մեր ելակետը այն է, որ եթե տվյալ համայնքում կա անձ, ով վայելում է բարձր հեղինակություն, ապա որևէ խնդիր չկա դաշինքով հանդես գալու։ Դուք փորձում եք ենթատեքստ գտնել, բայց ես վստահեցնում եմ, որ այստեղ ենթատեքստ չկա»,- նշել է նա:

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում նշել էր, որ Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում Առուշ Առուշանյանն ու ՔՊ-ն դաշինք են ձևավորելու. «Առուշ Առուշանյանը ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- նշել էր նա: