Blog

  • ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ…

    ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ…

  • Ես տվեցի նշանը՝ սրտիկի տեսքով, ի նշան սիրո և ողջախոհության․ Գալյան |

    «Մենք չենք հանել համազգային նպատակները, մենք փոխակերպել և կոնկրետացրել ենք դրանք։ Մենք գրել ենք, որ Հայաստանի Հանրապետության հարատևությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և զարգացումն են մեր նպատակները»,- ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում։

    Նրա խոսքով՝ ինչպե՞ս կարող են գալ և ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունենալ՝ ասելով․ «Եթե տեքստը մշակվել է օտարերկրյա ազդեցությամբ, խնդրում ենք՝ նշա՛ն տվեք»․ «Ես տվեցի նշանը՝ սրտիկի տեսքով, ի նշան սիրո և ողջախոհության, որպեսզի սիրեք մեր քաղաքացիներին և սիրեք նրանց։ Չգաք և այս ամբիոնից չունենաք պաթոսախեղդ, ճշմարտանման, իրականությունը առհասարակ չարտացոլող ելույթներ»,- շեշտել է նախարարը։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը էապես չի փոխվի, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

    Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին և 16-18-ին կեսօրից հետո, 19-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամինարևմտյան2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

  • Առավոտյան ժամերը՝ սրտի համար ամենազգայուն պահը․ ի՞նչ է կատարվում օրգանիզմում

    Ի՞նչ է կատարվում սրտի հետ առավոտյան արթնանալիս

    Առավոտյան արթնանալը պարզապես քնի ավարտը չէ, այլ սրտի համար իսկական «մեկնարկ»:

     

    Այդ պահին օրգանիզմում ակտիվանում է սիմպաթիկ նյարդային համակարգը:

    Արյան մեջ բարձրանում են սթրեսի հորմոնները (ադրենալին, կորտիզոլ), սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, իսկ անոթները սեղմվում են:

    Սա բերում է ճնշման բնականոն բարձրացման, որը բժշկության մեջ կոչվում է «առավոտյան ճնշման թռիչք»:Առողջ մարդու համար սա նորմալ է: Սակայն սրտաբանների միջազգային ուղեցույցները (ESC/AHA) փաստում են, որ սրտամկանի ինֆարկտների և կաթվածների (ինսուլտների) մեծ մասը գրանցվում է հենց առավոտյան ժամերին (6:00-ից 10:00-ն):

     

    Եթե ունեք հիպերտոնիա կամ անոթների խնդիրներ, այս հորմոնալ «փոթորիկը» կարող է վտանգավոր ձգան դառնալ:

     

    ☕ Իսկ ի՞նչ կապ ունեն սուրճը, ծխախոտը և դեղերի ժամը Սրտի առողջության համար երբեմն կարևոր է ոչ միայն ինչ ենք անում, այլ նաև՝ երբ ենք դա անում.

     

    🚬Առավոտյան սուրճն ու ծխախոտը.

    Արթնանալուց անմիջապես հետո, երբ անոթներն արդեն սեղմված են, դրանք կրկնապատկում են սրտի ծանրաբեռնվածությունը:

     

    🕺🏻Կտրուկ շարժումները.

    Անկողնուց կտրուկ վեր կենալը կամ անմիջապես ծանր ֆիզիկական գործ սկսելը սրտի իշեմիայի ռիսկ են ստեղծում:

     

    💊Դեղերի ճիշտ ժամը.

    Ըստ վերջին խոշոր հետազոտությունների՝ հիպերտոնիկ դեղերի ընդունման ժամը պետք է ընտրվի անհատական:

    Եթե 24-ժամյա մոնիտորինգով (ԱԴՇՄ) տեսնում ենք, որ պացիենտի ճնշումը գիշերը չի իջնում, դեղերի մի մասը տեղափոխում ենք երեկոյան ժամերի, որպեսզի պաշտպանենք սիրտը հենց առավոտյան թռիչքից:

     

    Բժշկի խորհուրդը. Եթե արթնանալիս պարբերաբար նկատում եք սրտխփոց, կրծքավանդակի ճնշող ցավ, օդի պակաս կամ գլխապտույտ, մի՛ հետաձգեք այցը սրտաբանին: Ճիշտ ժամին ընդունված մեկ հաբը կարող է կանխել մեծ աղետը:

    Եղե՛ք առողջ:

  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դ

    ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը

  • ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզում ՔՊ-ի առաջիկա ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հարցում պատկերը ամբողջությամբ չի ուրվագծվում։ Եթե Հրազդանի, Ծաղկաձորի և Արզնիի մասով իշխանությունն արդեն որոշակի որոշումներ ունի, ապա ամենամեծ հարցականը շարունակում է մնալ Աբովյանը։

    Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկար քննարկումներից հետո ՔՊ-ում, կարծես թե, կանգ են առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա։

    Նա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է։

    Սակայն ուշագրավն այն է, որ ՔՊ-ն Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հարցում այլ մարտավարություն է ընտրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը մտադիր չէ նրա դեմ կոշտ պայքար մղել կամ բանակցությունների միջոցով նրան ՔՊ-ի թեկնածու դարձնել։ Ընդհակառակը՝ Բաբայանին, ըստ իշխանական աղբյուրների, «ազատ են թողնելու»։

    Այսինքն՝ Էդուարդ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ընտրություններին սեփական նախաձեռնությամբ, իսկ ՔՊ-ն, ըստ էության, չի խոչընդոտի նրա ընտրարշավին։

    Ավելին՝ իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ ՔՊ-ում բավական իրատեսական գնահատական կա՝ Աբովյանում Էդուարդ Բաբայանի ավելի մեծ ընտրազանգված ունի, հաղթանակի մեծ շանսեր, քան իշխանության կողմից առաջադրվելիք թեկնածու Հովհաննես Աբրահամյանը։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՔՊ-ում որոշել են ոչ թե գնալ Բաբայանի հետ մրցակցության կամ նրան իրենց թեկնածու դարձնելու բանակցությունների, այլ նրան թողնել ազատ, սեփական ճանապարհով։

    Իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև այն սցենարը, որ եթե Էդուարդ Բաբայանը հաղթի ընտրություններում, ՔՊ-ն կընդունի այդ արդյունքը և նրա համար հաղթանակի հարցում խնդիրներ չի ստեղծի։ Կաշխատեն Բաբայանի հետ, ինչպես՝ այսօր»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video)

    Լրահոս


    Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video)



    «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video)



    Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video)



    «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video)



    «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video)



    Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video)



    «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video)



    Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին



    «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video)



    Վայ, արա… Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video)



    Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա



    Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video)



    Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video)



    Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել



    Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video)



    Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video)



    Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն»



    Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց



    Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի



    «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է



    Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը



    «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»



    Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»



    «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»



    Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

  • Կայացել է հայ-ամերիկյան սերժանտական վերապատրաստման հերթական փուլը

    Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այն շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարեւոր բաղադրիչներից է։

    Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն

    «Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները եւ ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչները փոխանակվել են գիտելիքներով եւ փորձով սերժանտական առաջնորդության ու մարտավարական պլանավորման ոլորտներում։ 

    Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն

    Վերապատրաստումն ավարտվել է մի քանի օր տեւած գործնական վարժանքներով, որոնք միտված էին անհատական եւ թիմային առաջնորդության հմտությունների զարգացմանն ու հայ եւ ամերիկացի զինծառայողների միջեւ համագործակցության խորացմանը», – ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

  • Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ ու խնդրահարույց պնդումներ է արել։

    «Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է ճեպազրույցի ընթացքում նրա բարձրաձայնած խնդրահարույց պնդումները ու ստուգել դրանք՝ հակադրելով փաստական տվյալներ։

    «ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» պնդումը սխալ է

    «Ռուսական սահմանապահ զորքերը ՀՀ-ում գործունեություն են ծավալում 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով, որով Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքած պետական սահմանի մասին համաձայնագիրը։ Եթե ռուսական սահմանապահ զորքերը հանվեն Հայաստանից և չեղարկվի այդ համաձայնագիրը, ըստ էության կչեղարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը իրավաբանորեն։ Եվ դա կարող է Թուրքիային իրավունք տալ իրավաբանորեն հիմնավոր փոխել Հայաստանի հետ իր սահմանային շփումները», —հայտարարել է Ղազարյանը։

    Այո, ճիշտ է Ղազարյանի պնդումը, որ ռուս սահմանապահները Հայաստանում են 1992 թ. սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրի հիման վրա։ «ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը պատվիրակում է Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերին։

    Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից

    Բայց իրավաբանորեն անհրաժեշտ է տարբերել, որ  պայմանագիրը վերաբերում է սահմանի պահպանությանը, ոչ թե հայ-թուրքական սահմանի ստեղծմանը կամ ճանաչմանը։ Այդ պայմանագրի չեղարկումը կարող է փոխել միայն սահմանը ֆիզիկապես պահպանողներին, սակայն դրանից պետական սահմանը չի վերանում։ 

    Ղազարյանի նույն խոսքում մեկ այլ սխալ ձևակերպում ևս կա։ Մասնավորապես, նա ասում է․ «1992-ի պայմանագրով Հայաստանը ճանաչել է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագիրը»։

    Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից

    1992-ի պայմանագրի 3-րդ հոդվածում գրված է, որ ՌԴ սահմանապահ զորքերը պետական սահմանը պահպանելիս, ի թիվս այլնի, առաջնորդվում են գործող նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ու Իրանի միջև միջպետական պայմանագրերով։ Բացի այդ, պայմանագրում թվարկվում է, թե ինչ իրավական ակտերով պետք է առաջնորդվեն ռուս սահմանապահ զորքերը իրենց գործունեության ընթացքում։ 

    Հետևաբար պայմանագրում չի ասվում, որ Հայաստանը ճանաչում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված պետական սահմանի մասին համաձայնագիրը։

    Ռուս սահմանապահները աստիճանաբար հեռանում են 

    Էդգար Ղազարյանի այս հայտարարությունից, թե «եթե ՌԴ սահմանապահները հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» տպավորություն է, թե ամբողջ հայ-թուրքական սահմանը պահպանվում է ռուսական ուժերի կողմից։ Սակայն իրականությունն այլ է՝ այս պահին վերահսկողությունը մասնակիորեն արդեն փոխանցված է հայկական սահմանապահներին։

    Մասնավորապես՝ 2025 թ. մարտի 1-ից Մարգարայի անցման կետում ռուս սահմանապահներն այլևս սահմանային ծառայություն չեն իրականացնում, և այն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ է։

    Ավելին՝ կառավարության՝ 2025 թվականի գործունեության հաշվետվության համաձայն, 2026 թվականի սկզբից հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։

    Միաժամանակ, սա չի նշանակում, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ հեռացել են հայ-թուրքական սահմանից․ սահմանի այլ հատվածներում պահպանությունը շարունակվում է ռուսական և հայկական սահմանապահ ուժերի մասնակցությամբ։

    Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների՝ առանձին անցակետերից հեռանալը չի հանգեցրել 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի չեղարկմանը կամ վերանայմանը, ինչպես կանխատեսում կամ վստահեցնում է Էդգար Ղազարյանը։ 

    Էդգար Ղազարյանի այս պնդումը, թե ռուս սահմանապահների հեռանալով Հայաստանի և նրա հարևանի հետ «սահմանը կչեղարկվի» չի դիմանում նախադեպային իրողություններին ևս։ Ագարակի դեպքում իրականությունն արդեն ցույց է տվել, որ 1992-ի պայմանագրով նախատեսված ռուսական ներկայությունը կարող է հատվածաբար փոփոխվել՝ առանց պայմանագիրը չեղարկելու և, առավել ևս, առանց պետական սահմանի իրավական կարգավիճակի որևէ փոփոխության։ Հիշեցնենք՝ 2024-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել էին, որ հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան, և 2025-ի հունվարի 1-ից այնտեղ ծառայությունը կիրականացնեն միայն հայկական ուժերը։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հատուկ պարզաբանել էր, որ այդ փոփոխության հետևանքով 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի լինելու։ 

    Այսպիսով, Էդգար Ղազարյանը ճիշտ է, երբ ասում է, որ ռուսական սահմանապահ զորքերի գործունեությունը Հայաստանում, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի պահպանությանը նրանց մասնակցությունը, կարգավորվում է 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով։ Սակայն նա այդ փաստից սխալ իրավական հետևություն է անում։

    1992 թվականի պայմանագիրը չի սահմանել հայ-թուրքական պետական սահմանը․ այն կարգավորում է Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեության պայմանները։ Հետևաբար պայմանագրի հնարավոր դադարեցումը կարող է փոխել սահմանի պահպանության ձևաչափը և ռուս սահմանապահների ներկայության իրավական հիմքը։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանից վերանում կամ չեղարկվում է Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։ 

    Ավելին՝ հայ-թուրքական սահմանի պահպանությունն արդեն ամբողջությամբ ռուսական կողմի վերահսկողության տակ չէ։ Մարգարայի, այնուհետև նաև Ախուրիկի անցման կետերում ծառայությունն իրականացվում է հայկական սահմանապահների կողմից, մինչդեռ սահմանի մյուս հատվածներում ռուս սահմանապահների ներկայությունը պահպանվում է։

    Հետևաբար ռուս սահմանապահների ներկայությունը, 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի գործողությունը և հայ-թուրքական պետական սահմանի իրավական գոյությունը փոխկապակցված, բայց նույնական հարցեր չեն։ Դրանց նույնացումը և այն պնդումը, թե ռուս սահմանապահների հեռացմամբ ու 1992 թվականի պայմանագրի չեղարկմամբ «կչեղարկվի» նաև հայ-թուրքական պետական սահմանը, իրավական հիմք չունի։

    Հասմիկ Համբարձումյան

  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան

    Գյումրիում ունենք անիշխանություն, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այս պահի դրությամբ փաստացիորեն քաղաքն են կառավարում, այդ կառավարումը ձախողել են: Արտահերթ ընտրությունները հրամայական են, բայց, բնականաբար, բացառապես օրինական եղանակով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

    «Առաջիկայում ունենք հերթական ՏԻՄ ընտրությունները գրեթե 40-ից ավելի համայնքներում: Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է ավարտ ունենա, իրավական ինչ-որ եղանակ պետք է գտնվի»,- ասաց նա:

    Անդրադառնալով հարցին, թե ով է իշխող ուժի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ չկան հայտարարված ընտրություններ, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ չի խոսում թեկնածուի մասին, բայց միանշանակ է այն հանգամանքը, որ Գյումրիում պետք է իշխանափոխություն: Ցավով եմ տեսնում, թե ինչ է կատարվում [Գյումրիում]»:

    Անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի աշխատանքներին՝ Նազելի Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին հետևել քաղաքապետարանի պաշտոնական էջին, որտեղ, ըստ պատգամավորի, տարածվում են Կոմունիստական կուսակցության հայտարարությունները:

    «Կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս, և այնտեղ տարածվում են անհեթեթ հայտարարություններ, որոնք բոլորի ուշադրությանն են արժանի»,- ասաց նա: