Blog

  • Երիկամների «լուռ» վնասումը կանխելու կարևոր թեմա․ կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանի զեկույցը՝ սեպտեմբերի 26-ին

    Բազմադեղորայքային բուժման պայմաններում դեղերի ճիշտ ընտրությունն ու համակցումը կարևոր նշանակություն ունեն հիվանդի անվտանգության համար։ Դեղերի անցանկալի փոխազդեցությունները, ոչ ճիշտ դեղաչափերը և որոշ դեղամիջոցների երկարատև կամ ոչ նպատակային կիրառումը կարող են վնասել երիկամների աշխատանքը։

    Այս կարևոր թեմային կանդրադառնա կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանը՝ «Երիկամները՝ բազմամասնագիտական բժշկության խաչմերուկում» գիտաժողովի շրջանակում։

    Նրա զեկույցի թեման է՝ «Դեղորայքային կասկադը․ ինչպե՞ս խուսափել երիկամների լուռ վնասումից»։

    Մասնագետը կներկայացնի, թե ինչպես կարելի է ժամանակին նկատել դեղորայքային ռիսկերը, կանխել անցանկալի փոխազդեցություններն ու նվազեցնել երիկամների դեղորայքային վնասման հավանականությունը։

    📅 Սեպտեմբերի 26, 2026 թ.

    📍 «Իբիս Երևան Կենտրոն»

    ✅ Մասնակցությունն անվճար է

    💫 Մասնակիցներին կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ

    📝 Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20։

    📌 Զեկույց, որը հատկապես կարևոր է բազմադեղորայքային բուժում իրականացնող բժիշկների և բուժաշխատողների համար։

    🔗 Գրանցման հղումը՝ Գրանցվել գիտաժողովին⁠�

    #ՀայկականՆեֆրոլոգիականԱսոցիացիա #Նեֆրոլոգիա #ԵրիկամներիԱռողջություն #ԿլինիկականԴեղագիտություն #ԲազմամասնագիտականԲժշկություն #ՇՄԶ

  • Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը



    Բանկային ոլորտը շարունակում է արագ փոխվել՝ ձևավորելով նոր կանոններ և սպասումներ։ Թվայնացումը, մրցակցության աճը և հաճախորդների վարքագծի փոփոխությունն ստիպում են ֆինանսական կառույցներին վերանայել իրենց մոտեցումները և կառուցել ավելի ճկուն ու երկարաժամկետ ռազմավարություններ։ Այս համատեքստում Ֆասթ Բանկը հանդես է գալիս որպես ակտիվ և դինամիկ խաղացող՝ կենտրոնանալով ոչ միայն աճի, այլ նաև արժեք ստեղծող լուծումների վրա։ Այսօր զրուցելու ենք Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանի հետ։

    -Տիկի՛ն Տեր-Հովսեփյան, ինչպիսի՞ զարգացման փուլում է այսօր գտնվում Ֆասթ Բանկը, և որո՞նք են ձեր հիմնական ռազմավարական ուղղությունները։

    -Առաջին հերթին կուզենայի նշել, որ Ֆասթ Բանկում մենք ռազմավարությունը կառուցում ենք հիմնարար և արժեք ստեղծող գաղափարների վրա։ Այսօր Ֆասթ Բանկը գտնվում է զարգացման կարևոր փուլերից մեկում և մեր առաջադեմ աճի, մասշտաբավորման քաղաքականության ռազմավարությանը զուգահեռ մեզ համար այս փուլում էական կարևորություն ունի զարգացման որակական հեռանկարը։ Ուստի, մեր մոտակա տարիների ռազմավարության հիմքում առկա են 4 այդպես կոչված հենասյուներ, ուղենիշեր, որոնց վրա կառուցվում է ամբողջ ռազմավարությունը։ Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցի, դա մասշտաբավորման և արագ աճի քաղաքականությունն է՝ նոր շուկաների, նոր սեգմենտների ներգրավումը։ Երկրորդ կարևորագույն կետերից մեկը հաճախորդի ամբողջական, լավագույն կենսափորձի ապահովումն է, սպասարկման որակի գերազանցությունը։ Հաջորդիվ, ընդհանուր արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները թ՛ե բիզնես արդյունավետության, թե՛ գործառնական արդյունավետության։ 

    Եվ վերջինը, ոչ պակաս կարևոր, դա կորպորատիվ կառավարման, կորպորատիվ մշակույթի  և ընդհանուր առմամբ որակի նոր նշաձողի ապահովումն է։  Եվ ինձ համար շատ կարևոր է այն փաստը, որ նշված բոլոր գաղափարները ծառայում են ամեն օր հաճախորդի ևս մեկ քայլ ավելի բարեկեցիկ և լավ ծառայություններ մատուցելու նպատակին։ 

    – Ի՞նչ սկզբունքներով է Ֆասթ Բանկը ձևավորում հաճախորդների սպասարկման մշակույթը։ 

    -Մեզ համար սպասարկման որակը միայն չափանիշ չէ, այլ ըստ էության աշխատանքային մշակույթ։ Մենք հավատում ենք, որ հաճախորդի կենսափորձը, այն փորձառությունը, որը վերջինս ստանում է Բանկի հետ շփվելիս, այն տպավորությունը, այն էմոցիան․․․ դրանք են հենց հիմնական մրցակցային առավելություններն այսօր, քանզի պրոդուկտներով և ծառայություններով այժմ մրցելը բավարար չէ։ Եվ հավատացնում ենք և հավատում ենք այն մտքին, որ հենց այդ էմոցիան, տպավորությունը, որը կստեղծի հաճախորդը  մեզ հետ առնչվելիս ցանկացած ուղիով թե՛ մասնաճյուղերում, թե՛ հեռահար պրոցեսներում առնչվելիս տարբեր գործիքակազմերի հետ, դա է, որ կստիպի իրեն հետագայում նորից և նորից վերադառնալ մեզ մոտ։

    -Ինչպե՞ս է Ֆասթ Բանկի զարգացման ռազմավարությունն արտացոլվում մարքեթինգային մոտեցումների և բրենդի զարգացման մեջ։

    -Մենք ձգտում ենք չլինել միջինացած լավը, այլ՝ լինել լավագույնը և տարբերվել, երբեմն լինել համարձակ, տարբերվող։ Եվ ամենակարևոր սկզբունքներից է մեր մարքեթինգային ռազմավարության` լինել մարդկանց մոտ, մարդկանց համար  հասկանալի և պարզ։ 

    Մեր բրենդի տարբերակիչ սկզբունքն է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Մենք հավատում ենք, որ հասարակության կյանքը, հասարակության բարօրության ամրապնդումն ու զարգացումը նպաստում են նաև բրենդի ճիշտ և ավելի դրական ընկալմանը, ուստի մեծ քանակով նախաձեռնություններ ունենք այդ ուղղությամբ, ինչպես օրինակ  կրթական, սպորտի և մշակութային ոլորտներում։ Անհրաժեշտ է նշել, որ անցյալ տարի 600 միլիոն դրամի նախաձեռնություններ են իրականացվել հենց այս ուղղությամբ։  

    -Տիկի՛ն Տեր-Հովսեփյան, ինչպե՞ս է Ֆասթ Բանկում գաղափարը վերածվում  իրական նախագծի և ինչպե՞ս եք ապահովում դրանց արդյունավետ իրագործումը։

    -Այսօր շատերիս մոտ շատ կառույցներում են ծնվում մտքեր, գաղափարներ, որոնք պակաս կարևոր չեն և կարող են դառնալ մեծ փոփոխությունների աղբյուրներ։ Բայց այդ մտքերից ոչ բոլորն են հաջողության հասնում  հենց այն հանգամանքից ելնելով, որ իրագործման բարդ ճանապարհին կորում է հիմնական գաղափարը  և արդյունքն իր վերջնական ավարտին չի հասնում։ Շատ կարևոր է բացի ունենալուց  համապատասխան ներուժը, տեխնիկական հնարավորությունները և կադրային ռեսուրսը, համակարգը, կառույցը գործի փոխընկալման պայմաններում։ Այսինքն՝ օրինակ IT գործընկերներն ավելի լավ ընկալեն և հասկանան ինչ է ուզում բիզնեսը, և հակառակը՝ բիզնես գործընկերները կարողանան պատկերացնել, թե տվյալ նախագծի և ցանկության ներքո ինչ աշխատանք, ինչ տեխնիկական  լուծումներ են պահանջվում։ Եվ հավատացնում եմ այդ ընկալման, այդ սիներգիայի արդյունքում նախագծերն իհարկե հասնում են հաջողության։

    Եվ ամփոփելով, կարծում եմ, որ ցանկացած նախագիծ՝ փոքր, թե մեգանախագիծ կառույցի համար սկսելիս պետք է հստակ հիմնական հարցերի պատասխաններն ունենալ՝ ինչ ենք անում, ինչի համար ենք դա անում, ինչպես ենք դա անում և երբ ենք ունենալու արդյունքը։ 

    -Ինչպիսի՞ն է այսօր ամենամեծ մարտահրավերը զարգացման տեսանկյունից։

    -Այսօր ժամանակին համընթաց քայլելը բավարար չէ, ցավոք, և պետք է ժամանակից, համապատասխան տենդենցներից առաջ լինել։ Բոլորն արագ են, կա մրցակցություն ակտիվ, մասնավորապես բանկային համակարգում, և հետևաբար արագությունը մտքի և նախագծի իրականացման այն հիմնական մարտահրավերն է, որը բերում է հաջողության։ Մյուս մարտահրավերը, որը ես կուզենայի առանձնացնել, վերջին ժամանակներում բավական կարևոր է, դա ավելի գլոբալ է, ընդհանրական է, դա ապատեղեկատվությունն է, քանի որ ինֆորմացիայի աղբյուրները բազմազան են, ինֆորմացիայի տեսակներն ու ճշմարտությունը բազում է, և երբեմն թե՛ ընկերության ներսում, թե՛ գլոբալ շատ կարևոր է հասկանալ ընդհանուր ընկալում կա՞ որոշ հարցի շուրջ, թե՞ կան տարբեր ընկալումներ։

    -Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ձևավորում արդյունավետ առաջնորդին, և արդյո՞ք սեռն այստեղ որևէ կապ ունի։

    -Առհասարակ, կարծում եմ՝ առաջնորդությունը, ըստ էության սեռով չի որոշվում, այլ որոշվում է գիտելիքներով, ունակություններով և ամենակարևորն այն արդյունքով, ինչ տվյալ աշխատակիցը, տվյալ ղեկավարը կարողանում է տալ ընկերությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, լինելով կին, ով ունի երկու փոքրիկ մանկահասակ երեխաներ, շատ լավ պատկերացնում և հասկանում եմ, թե երբեմն ինչքան բարդ է լինում համատեղել առօրյա հոգսերը և աշխատանքում գերազանցությունը, և արդյունքում իմ անձնական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ կանայք շատ հաճախ, կամ գրեթե միշտ կարողանում են զարգացնել մի ունակություն, մի հմտություն, որի արդյունքում կարողանում են միաժամանակ մի քանի ուղղությամբ  աշխատել, մտածել, որն այս դեպքում կարող եմ ասել, որ կանանց տալիս է առավելություն։ Եվ անպայման կուզեմ նշել, որ շատ կարևոր է նաև այս հարցում այն կառույցը, այն մշակույթը, որտեղ աշխատակիցն աշխատում է, և հավատացնում եմ, որ Ֆասթ Բանկն այն միջավայրն ունի զարգանալու․․․ այստեղ կարևորում են գիտելիքը և տրված արդյունքը։ 

    Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


  • Հայտարարություն․ Տեղական Ինքնակառավարման խաթարումը՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով

    «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միա…
  • Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզերում առաջիկայում իրավապահ համակարգի կողմից նոր գործողություններ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները մարզերում արդեն իսկ սկսել են ակտիվորեն հավաքագրել և ստուգել օպերատիվ տեղեկությունները, իսկ որոշ ուղղություններով գործընթացները կարող են վերածվել քրեական վարույթների և ձերբակալությունների։

    Մեր տեղեկություններով՝ իրավապահների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի գործոնով՝ այդ թվում՝ մարզերում ստացված օպերատիվ տվյալներով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։

    Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին մի շարք մարզերում և համայնքներում նախատեսված են համայնքապետի ընտրություններ, և հենց այդ ընտրական գործընթացին ընդառաջ իրավապահների գործողությունները կարող են նոր թափ ստանալ։

    Արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները, ցույց են տալիս, որ գործընթացը միայն նախնական փուլում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենով, սակայն, իրավապահների ակտիվությունը չի ավարտվելու, և առաջիկայում այլ մարզերում ևս կարող են նոր գործողություններ լինել։

    Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրական պայքարը կարող է առավել թեժանալ։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իրավապահների կողմից տարբեր համայնքներում տեղի ունենան ստուգումներ, խուզարկություններ, բերման ենթարկելու և այլ գործողություններ։

    Թե հատկապես որ համայնքներում և ինչ դրվագներով են իրավապահները պատրաստվում գործողություններ իրականացնել, այս պահին հստակ չէ։ Սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ իրավապահ համակարգի ակտիվությունը կարող է դառնալ ընտրական գործընթացի կարևորագույն ուղեկիցը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video)

    Լրահոս


    Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video)



    Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video)



    «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video)



    Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video)



    «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video)



    «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video)



    Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video)



    «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video)



    Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին



    «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video)



    Վայ, արա… Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video)



    Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա



    Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video)



    Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video)



    Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել



    Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video)



    Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video)



    Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն»



    Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց



    Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի



    «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է



    Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը



    «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»



    Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»



    «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

  • Ի՞նչ ասեմ, 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում

    Ի՞նչ ասեմ, 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում

  • ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»

    ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանի վերաբերյալ։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ահաբեկչության հոդվածով մեղադրվող, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ-ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։ Հիշեցնենք՝ Հակոբ Սիմիդյանն էլ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։

    «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հակոբ Սիմիդյանի հետ։ Պատգամավորը չհերքեց Մանդալյանի հետ քավոր-սանիկական կապը և ասաց, որ ինքն էլ զարմացած է նրա արարքից։ Սիմիդյանի խոսքով՝ Րաֆֆին, ըստ ամենայնի, «վատ շրջապատ է ընկել»՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

    Մինչդեռ Մանդալյանը իրավապահներին տված ցուցմունքում իր քայլը բացատրել է ոչ թե որևէ խմբի կամ անձի ազդեցությամբ, այլ երկրի անվտանգության վիճակով իր մտահոգությամբ։ Նա հայտնել է, որ ցանկացել է կոտրել հասարակական լռությունը և ցույց տալ, որ «բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

    Նա բացատրել է՝ հենց մարդկային վնասներից խուսափելու համար նա ԱԱԾ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին, իսկ շշերը նետելուց հետո չի հեռացել դեպքի վայրից և սպասել է իրավապահներին։ Դատարանում ևս Մանդալյանը հայտարարել է. «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում», դիմել է դատավորին։

    Այս ֆոնին ուշագրավ է Հակոբ Սիմիդյանի՝ «վատ շրջապատի» մասին գնահատականը։ Ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչը երկրի վիճակով մտահոգությունն ու դրանից բխած գործողությունը բացատրում է «վատ շրջապատի» ազդեցությամբ, մինչդեռ Մանդալյանն ինքը բոլորովին այլ շարժառիթ է ներկայացրել։

    Նշենք, որ Րաֆֆի Մանդալյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է։ Իսկ Հակոբ Սիմիդյանը շարունակ բացատրություններ է տալիս նրա արարքների համար, անգամ հանդիպել է Րաֆֆիի հորը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    svpressa.ru–ն «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռևս այս տարվա սկզբին էր Փաշինյանը հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու ծրագրերի մասին, և դա դիտարկվում է TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում:


    Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել Ազգային հեռուստատեսությանը, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ապագային։ Նա պնդել է, որ կայանը «վաղ թե ուշ պետք է փակվի», քանի որ այն իբր «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Ադրբեջանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Հայաստանին սպառնում է «լիարժեք էներգետիկ ճգնաժամ»։ Միաժամանակ նա նշել է, որ էներգետիկ միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և այնուհետև դեպի Թուրքիա ու Եվրոպա, «հնարավորություն կտա հայկական էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամին»։


    Իսկ ահա քաղաքագիտության դոկտոր և էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի խոսքով, «տարածաշրջանային ինտեգրման օրակարգի քողի ներքո Հայաստանի համար ձևավորվում է էներգետիկ նոր կախվածություն»։ «Ադրբեջանը չի ցանկանում մեզ պարզապես էլեկտրաէներգիա վաճառել. նա ցանկանում է մեզ կախվածության մեջ գցել, որպեսզի կարողանա ցանկացած պահի փակել «անջատիչը» և պայմաններ թելադրել», – նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

    Միաժամանակ, Դավթյանը գնահատել է, որ ներկա փուլում Ադրբեջանը չունի բավարար էներգետիկ հզորություններ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում իրականացնելու համար, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Նա նաև պարզաբանել է, որ ներկայում առկա են պայմաններ արտաքին մատակարարների՝ Հայաստանի շուկա մուտք գործելու համար, քանի որ երկրի էլեկտրաէներգիայի շուկան 2022 թվականի փետրվարից ազատականացվել է։ Այդ համատեքստում փորձագետն ընդգծել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի առանձնահատուկ նշանակությունը, որը Հայաստանին հնարավորություն է տալիս արտահանել էլեկտրաէներգիա և մասնակցել այնպիսի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, ինչպիսին է, օրինակ՝ Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման ձգվող «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։


    Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս նախկինում հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Հայաստանին էներգետիկ առումով կախվածության մեջ կդնի այլ երկրներից։


    Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է հասնել էներգետիկ լիարժեք անկախության՝ արևային էներգիայի արտադրության և էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։ Ավելորդ չի լինի հիշեցնել նաև, որ մայիսին Երևանն ու ԵՄ-ն ընդունեցին համատեղ հռչակագիր, որում խոսվում է «Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը համապատասխան՝ 2040 թվականին հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման» մասին։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, սեպտեմբերի 29ին նախատեսված է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան՝ երկրում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Նա, սակայն, հստակեցրել է, որ ատոմակայանի կառուցման հարցը աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չէ. «Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Մենք կընտրենք նրան, ով մեզ կներկայացնի լավագույն առաջարկը»։

    Բայց ինչպե՞ս կարող է ազգային էներգահամակարգի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը կապված լինել այս ծրագրերի հետ. svpressa.ru–ն այս հարցն է ուղղել քաղաքագետ, Եվրասիական վերլուծական ակումբի նախագահ Նիկիտա Մենդկովիչին:


    «Իմ կարծիքով, նման խոսակցությունների ի հայտ գալը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը աբսուրդի հասցնելու դրսևորում է։ Իսկապես, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում (ինչը ներկայացվում է որպես հենց այս քայլի հիմնավորում) Հայաստանը հետևողականորեն զիջումների է գնում Ադրբեջանին։ Ղարաբաղը կորսվեց։ Հայաստանի էլեկտրացանցերի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը տրամաբանական քայլ կլիներ դեպի Երևանի և հայկական այլ քաղաքների հանձնումը ադրբեջանական վերահսկողությանը։ Ենթադրաբար, սա ևս կապված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ։ Այսպիսով, սա փորձ է ռացիոնալացնելու, կանխատեսելու կամ, ավելի ճիշտ, էքստրապոլ յացիայի ենթարկելու ներկայիս քաղաքական գործընթացները։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա հստակ տպավորություն է ստեղծվում, որ նա պարզապես չի գիտակցում իր գործողությունների հետևանքները։ Նա խոսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի մասին և քննարկում Եվրոպական միությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Եվ այս ամենի ֆոնին էլ հայտարարում է Մոսկվայի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ համաձայնության գալու ցանկության մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իմաստ չունի ներդրումներ կատարել ոչ բարեկամական երկրում։ Եթե Եվրոպական միությունը որոշեր (ինչպես արել են Հունգարիան և այլ երկրներ) օգտագործել ռուսական միջուկային տեխնոլոգիաները, կարծում եմ, որ եվրոպացի ներկայացուցիչները ուղղակիորեն կբանակցեին Մոսկվայի հետ, փոխանակ այդ հարցը վստահելու Փաշինյանին։ Ուստի, կրկնում եմ, այս պահին ես կապ չեմ տեսնում այդ իրադարձությունների միջև։ Ինչ վերաբերում է գործող միջուկային օբյեկտների վերանորոգմանն ու սպասարկմանը, ապա դա կրկին երկկողմ համաձայնագրերի խնդիր է։ Եվ այդ համաձայնագրերը, ինչպես արդեն նշել եմ, պետք է դիտարկել այս համատեքստում. Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների՝ թե՛ գաղափարական, թե՛ տարածքային։ Ըստ էության, սա ազգային կապիտուլյացիայի տանող ուղի է։ Եվ եթե այն իսկապես հասցվի իր տրամաբանական ավարտին, ապա դա կնշանակի հայկական պետականության վերացում»,– ասել է Մենդկովիչը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն

    Ժողովրդին հուզող խնդիրները, պետության առջև կանգնած մարտահրավերները լինելու են մեր օրակարգը, և մենք, հավատարիմ մեր ծրագրին, առաջարկելու ենք մեր մոտեցումները, մեր լուծումները և դրանք ներկայացնելու ենք մեր հասարակությանը։
    Մենք հավատարիմ ենք մեր ընտրողներին, հասարակությանը մեր տված խոստումներին։ Մեզ համար ուղենիշային է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ամիսներ առաջ տված ձևակերպումը, որ «այս ծրագիրը մեկ ամսվա կամ մեկ ընտրության համար չէ»։
    Մենք կարևորում ենք նաև միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքը և հանձնառու ենք պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի շահը բոլոր միջազգային հարթակներում։ Մենք կարևորում ենք երկրի ներսում տարբեր քաղաքական, հասարակական միավորների հետ համագործակցությունը՝ ի շահ մեր պետության։
    Ցանկանում ենք ընդգծել մեր կուսակցության առաջնորդի առանցքային ձևակերպումը. Հայաստանի համար պատմական այս բարդ փուլում կարևորագույն գործոնը ներքին համերաշխությունն է։
    Այդ համերաշխությունը, ցավոք, խաթարված է, և դրա ապացույցներից մեկն էլ մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ապօրինի ազատազրկումն է։ Նրա ազատ արձակումը և բարի համբավի պաշտպանությունը մեր պայքարի առանցքային պահանջներից են։ Այդ պայքարը չի դադարելու ոչ մի վայրկյան, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ։ Գագիկ Ծառուկյանի անձնական բարձր վարկանիշը, հանրային լայն աջակցությունը և դժվար իրավիճակներում նրա դրսևորած արժանապատիվ կեցվածքը մեծ վստահություն ու ամրություն են տալիս մեզ բոլորիս։
    Ազատությո´ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո´ւն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն՝ Բաքվում պահվող հայորդիներին։

    1.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյան

    2.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արթուր Աղբալյան

    3.ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Նորա Առուստամյան

    4.ԲՀԿ Ապարանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Գրիգորյան

    5.ԲՀԿ Թալինի տարածքային կառույցի ղեկավար Արծվիկ Նիկողոսյան

    6.ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Կամո Կակոյան

    7.ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Դավթյան

    8.ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Միրզոյան

    9.ԲՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արման Փիրոյան

    10.ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հովհաննիսյան

    11.ԲՀԿ Բաղրամյանի տարածքային կառույցի ղեկավար Սևակ Մարգարյան

    12.ԲՀԿ Փարաքարի տարածքային կառույցի ղեկավար Ոսկան Թովմասյան

    13.ԲՀԿ Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Լևոն Հովհաննիսյան

    14.ԲՀԿ Գավառի տարածքային կառույցի ղեկավար Արամայիս Ապրոյան,Հարություն Ավետիսյան

    15.ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Արման Դավթյան

    16.ԲՀԿ Գեղամասարի տարածքային կառույցի ղեկավար Վաչագան Մարգարյան

    17.ԲՀԿ Ճամբարակի տարածքային կառույցի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյան

    18.ԲՀԿ Մարտունու տարածքային կառույցի ղեկավար Սևակ Կարապետյան,Վաչագան Սարգսյան,Արման Վանոյան

    19.ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյան

    20.ԲՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Միշա Թամամյան,Արգամ Մաթոսյան

    21.ԲՀԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Ռոման Կոնինյան

    22.ԲՀԿ Ստեփանավանի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյան

    23.ԲՀԿ Թումանյանի տարածքային կառույցի ղեկավար Ռոման Շաքարյան

    24.ԲՀԿ Աշոցքի տարածքային կառույցի ղեկավար Վարուժան Հարությունյան

    25.ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյան

    26.ԲՀԿ Ախուրյանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սերգոյան

    27.ԲՀԿ Մարալիկի տարածքային կառույցի ղեկավար- Արտակ Ավդալյան

    28.ԲՀԿ Եղեգնաձորի տարածքային կառույցի ղեկավար Հրաչյա Վարդանյան

    29.ԲՀԿ Իջևանի տարածքային կառույցի ղեկավար Արա Իսրայելյան

    30.ԲՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Սարգսյան

    31.ԲՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավար Արսեն Փալանդուզյան

    32.ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար֊Սեյրան Մամյան

    33.ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Գրիշա Մնացականյան

    34.ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Ստեփան Սաֆրազյան

    35.ԲՀԿ Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյան

    36.ԲՀԿ Մեղրի֊Ագարակ տարածքային կառույցի ղեկավար Սաթենիկ Կարապետյան

    37.ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Մխիթար Հարությունյան

    38.ԲՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Գայանե Գրիգորյան

    39.ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար-Արմեն Քոսակյան

    40.ԲՀԿ Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավար Մարատ Ղազարյան

    41.ԲՀԿ Զեյթունի տարածքային կառույցի ղեկավար Հակոբ Այվազյան

    42.ԲՀԿ Մալաթիա֊Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավար Արմեն Թորոսյան,Արշակ Խաչատրյան

    43.ԲՀԿ Բանգլադեշի տարածքային կառույցի ղեկավար Անահիտ Ստեփանյան

    44.ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հերոյան

    45.ԲՀԿ Չարբախի տարածքային կառույցի ղեկավար Էրիկ Գրիգորյան

    46.ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար Ռուբեն Խաչատրյան

    47.ԲՀԿ Նորք Մարաշի տարածքային կառույցի ղեկավար Միքայել Առուշանյան

     

  • Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

    Շիշկերտից 2 կմ հյուսիս–արևելք գտնվող այդ գյուղի մասին հիշատակություն կա Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 1488 ձեռագրում։

    Պահպանվում են գյուղի ավերակները։ Գրեթե կանգուն է գյուղի եկեղեցին՝ 17-րդ դարում կառուցված, որ միանավ սրահ է։

    Ըստ նոր հարկացուցակի՝ Տաթևի վանքին տարեկան վճարում էր 1650 դահեկան պտղի հարկ։

    Գրավոր աղբյուրներում գյուղի մասին այլ տեղեկություններ չգտանք։