Blog

  • Գազ չի լինելու մինչև սեպտեմբերի 16-ի 20:00-ն – ԱՄԲԻՈՆ NEWS

    Պլանային աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ին 10:00–18:00 կդադարեցվի Արարատի մարզի Այգեստանի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, իսկ 10:00–17:00՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի գազամատակարարումը։

    Սեպտեմբերի 15-ի 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ի 18:00-ը գազ չի լինի Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք բնակավայրերում, իսկ սեպտեմբերի 15-ի 10:00-ից մինչև սեպտեմբերի 16-ի 20:00-ը՝ Լոռու մարզի Հարթագյուղում։

    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և հորդորում պահպանել անվտանգության պահանջները։

  • ՀՀ-ն ՌԴ-ից դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ.ԱԺ փոխնախագահ | Քաղաքականություն

    Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

    «Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, և հատկապես խորհրդարանն էլ Ռուսաստանի Դաշնությունից նման դիմում չեն ստացել կամ նման տեղեկանք կամ հաղորդում, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- պատասխանեց Ալեքսանյանը։

    Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել։

     

  • Գալուզին․ ՌԴ-ն Հայաստանից Գյումրիից բազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չի ստացել

    Ռուսաստանը Հայաստանից Գյումրիից ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

    «Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում մենք չենք ստացել»,- ասել է նա «Իզվեստիա» թերթին։

    Դիվանագետը ընդգծել է, որ Մոսկվայում շարունակում են ելնել այն հանգամանքից, որ տվյալ ռազմական բազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։

  • Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց





    Հունիսի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և կողմերը միմյանց վրա քարեր են նետում։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշենի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Երևանի բնակիչ 25-ամյա Արգիշտի Հ.-ն է։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Արգիշտի Հ.-ն Դավիթաշեն 4-րդ փողոցի 2/5 շենքի բակի ավտոկայանատեղիում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է անծանոթ երեք անձանց հետ, որոնցից մեկը քարով հարվածել է նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ՝ վնասվել է նաև նրան պատկանող ավտոմեքենայի աջ անվաթևը (կրիլոն)՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի նյութական վնաս։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դավիթաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արգիշտի Հ.-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Մ.-ն, 33-ամյա Արմեն Մ.-ն և 27-ամյա Տիգրան Մ.-ն։

    Վիճաբանության ընթացքում Վարդան Մ.-ն քարով հարվածել է Արգիշտի Հ.-ին, ապա ոտքով հարվածել և վնասել նրա ավտոմեքենան։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։




    դիտվել է 211 անգամ

  • ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասին

    Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

    ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անկախ բոլոր անարդարություններից ու իր դեմ իրականացված բռնաճնշումներից, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում։

    Ժողովրդին հուզող խնդիրները, պետության առջև կանգնած մարտահրավերները լինելու են մեր օրակարգը, և մենք, հավատարիմ մեր ծրագրին, առաջարկելու ենք մեր մոտեցումները, մեր լուծումները և դրանք ներկայացնելու ենք մեր հասարակությանը։

    Մենք հավատարիմ ենք մեր ընտրողներին, հասարակությանը մեր տված խոստումներին։ Մեզ համար ուղենիշային է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ամիսներ առաջ տված ձևակերպումը, որ «այս ծրագիրը մեկ ամսվա կամ մեկ ընտրության համար չէ»։

    Մենք կարևորում ենք նաև միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքը և հանձնառու ենք պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի շահը բոլոր միջազգային հարթակներում։ Մենք կարևորում ենք երկրի ներսում տարբեր քաղաքական, հասարակական միավորների հետ համագործակցությունը՝ ի շահ մեր պետության։

    Ցանկանում ենք ընդգծել մեր կուսակցության առաջնորդի առանցքային ձևակերպումը. Հայաստանի համար պատմական այս բարդ փուլում կարևորագույն գործոնը ներքին համերաշխությունն է։

    Այդ համերաշխությունը, ցավոք, խաթարված է, և դրա ապացույցներից մեկն էլ մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ապօրինի ազատազրկումն է։ Նրա ազատ արձակումը և բարի համբավի պաշտպանությունը մեր պայքարի առանցքային պահանջներից են։ Այդ պայքարը չի դադարելու ոչ մի վայրկյան, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ։ Գագիկ Ծառուկյանի անձնական բարձր վարկանիշը, հանրային լայն աջակցությունը և դժվար իրավիճակներում նրա դրսևորած արժանապատիվ կեցվածքը մեծ վստահություն ու ամրություն են տալիս մեզ բոլորիս։

    Ազատությո´ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո´ւն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն՝ Բաքվում պահվող հայորդիներին։

    1.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյան

    2.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արթուր Աղբալյան

    3.ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Նորա Առուստամյան

    4.ԲՀԿ Ապարանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Գրիգորյան

    5.ԲՀԿ Թալինի տարածքային կառույցի ղեկավար Արծվիկ Նիկողոսյան

    6.ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Կամո Կակոյան

    7.ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Դավթյան

    8.ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Միրզոյան

    9.ԲՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արման Փիրոյան

    10.ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հովհաննիսյան

    11.ԲՀԿ Բաղրամյանի տարածքային կառույցի ղեկավար Սևակ Մարգարյան

    12.ԲՀԿ Փարաքարի տարածքային կառույցի ղեկավար Ոսկան Թովմասյան

    13.ԲՀԿ Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Լևոն Հովհաննիսյան

    14.ԲՀԿ Գավառի տարածքային կառույցի ղեկավար Արամայիս Ապրոյան,Հարություն Ավետիսյան

    15.ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Արման Դավթյան

    16.ԲՀԿ Գեղամասարի տարածքային կառույցի ղեկավար Վաչագան Մարգարյան

    17.ԲՀԿ Ճամբարակի տարածքային կառույցի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյան

    18.ԲՀԿ Մարտունու տարածքային կառույցի ղեկավար Սևակ Կարապետյան,Վաչագան Սարգսյան,Արման Վանոյան

    19.ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյան

    20.ԲՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Միշա Թամամյան,Արգամ Մաթոսյան

    21.ԲՀԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Ռոման Կոնինյան

    22.ԲՀԿ Ստեփանավանի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյան

    23.ԲՀԿ Թումանյանի տարածքային կառույցի ղեկավար Ռոման Շաքարյան

    24.ԲՀԿ Աշոցքի տարածքային կառույցի ղեկավար Վարուժան Հարությունյան

    25.ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյան

    26.ԲՀԿ Ախուրյանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սերգոյան

    27.ԲՀԿ Մարալիկի տարածքային կառույցի ղեկավար- Արտակ Ավդալյան

    28.ԲՀԿ Եղեգնաձորի տարածքային կառույցի ղեկավար Հրաչյա Վարդանյան

    29.ԲՀԿ Իջևանի տարածքային կառույցի ղեկավար Արա Իսրայելյան

    30.ԲՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Սարգսյան

    31.ԲՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավար Արսեն Փալանդուզյան

    32.ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար֊Սեյրան Մամյան

    33.ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Գրիշա Մնացականյան

    34.ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Ստեփան Սաֆրազյան

    35.ԲՀԿ Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյան

    36.ԲՀԿ Մեղրի֊Ագարակ տարածքային կառույցի ղեկավար Սաթենիկ Կարապետյան

    37.ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Մխիթար Հարությունյան

    38.ԲՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Գայանե Գրիգորյան

    39.ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար-Արմեն Քոսակյան

    40.ԲՀԿ Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավար Մարատ Ղազարյան

    41.ԲՀԿ Զեյթունի տարածքային կառույցի ղեկավար Հակոբ Այվազյան

    42.ԲՀԿ Մալաթիա֊Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավար Արմեն Թորոսյան,Արշակ Խաչատրյան

    43.ԲՀԿ Բանգլադեշի տարածքային կառույցի ղեկավար Անահիտ Ստեփանյան

    44.ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հերոյան

    45.ԲՀԿ Չարբախի տարածքային կառույցի ղեկավար Էրիկ Գրիգորյան

    46.ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար Ռուբեն Խաչատրյան

    47.ԲՀԿ Նորք Մարաշի տարածքային կառույցի ղեկավար Միքայել Առուշանյան»։

  • «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան



    Քաղաքականություն





    ԱԺ–ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Արցախի պետնախախար Նժդեհ Իսկանդարյանը պատրաստվում է հանդիպել քաղաքական ուժերի հետ, ասաց, որ իրենք ուրախ են հանդիպելու, կընդունեն հրավերն ու կքննարկեն։

    «Ամենակարևորն արցախահայության իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք, մարդկանց բնակավորման հարցն է։

    Արցախահայությունը պետք է ունենա կազմակերպվածություն, մեկ մեծ կազմակերպություն, որը իրեն կպահի նաև մշակութային առումով: Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ ու նոր սերունդը կօգտագործեն բարբառը։ Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ: Իհարկե, գերնպատակն անվտանգ վերադարձի իրավունքն է»,–ասել է նա։




  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

    Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին և 16-18-ին կեսօրից հետո, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Քամին` արևմտյան` 2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ Սիսականի փողոց 2/1 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

    Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,03 հա մակերեսով, 563 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

    Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

    Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված 5234,48 քմ մակերեսով 10 հողատարածք: Դրանք են՝

    1.     0,03 հա մակերեսով հողատարածքը,

    2.    0,03 հա մակերեսով հողատարածքը,

    3.    0,05308 հա մակերեսով հողամասը,

    4.    0,0450 հա մակերեսով հողամասը,

    5.    0,05 հա մակերեսով հողամասը,

    6.   0,0451 հա մակերեսով հողամասը,

    7.    0,08 հա մակերեսով հողամասը,

    8.   0,02 հա մակերեսով հողամասը,

    9.   0,0402 հա մակերեսով հողամասը,

    10. 0,13 հա մակերեսով հողամասը:

    9 անձի տրամադրված 10 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին

    Ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է և խնամքը խաղաղության նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:

    «Այն, որ պարոն Հաջիևի այդ հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից, մի բան էլ անհիմն են, սրա մասին ասվել է, ասել է նաև ԱԺ նախագահը՝ ի պատասխան պատգամավորի հարցին»,- ասաց Ալեքսանյանը:

    Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ԱԺ-ն հայտարարության տեսքով չարձագանքեց Հաջիևի հայտարարություններին, Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ դիվանագիտական տարբեր մակարդակների հարց է:

    «Դուք ՀՀ-ն փորձում եք դիտարկել որպես ինչ-որ բազար: Կներե՛ք արտահայտությանս համար: Սա բազար չէ, սա պետություն է, և ՀՀ կառույցները՝ Ազգային ժողովը, Կառավարությունը և մնացած բոլորը, ռեզոլյուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի արտահայտության համար, որքան էլ դա անհիմն լինի»,- ասաց նա:

    Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները որակել էր անհիմն՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:

  • Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարին

    Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին: Այս մասին Ազատությանը հայտնել է նախարար Արարատ Միրզոյանը:

    «Հանդիպումը կլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա:

    Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չներկայացրեց: