ՀՀ-ն ՌԴ-ից դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ.ԱԺ փոխնախագահ | Քաղաքականություն

Written by

in

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

«Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, և հատկապես խորհրդարանն էլ Ռուսաստանի Դաշնությունից նման դիմում չեն ստացել կամ նման տեղեկանք կամ հաղորդում, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- պատասխանեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *