Blog

  • Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

    Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

  • Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video)

    Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video)

  • Հանդիպումներ երազում եւ արթմնի – Mediamax.am

    Պատկերացրեք, որ ապրում եք Նյու Յորքում եւ օրը մեջ փողոցում հանդիպում եք ամերիկյան կինոյի կենդանի որեւէ դասականի, օրինակ, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային: Պատկերացնել կարելի է, բայց իրականություն դժվար դառնա:

    Բայց ես ապրում եմ Երեւանում եւ վերջին մեկ ամսվա ընթացքում երեք անգամ տեսել եմ ռեժիսոր Ռոման Բալայանին՝ խորհրդային կինոյի կենդանի դասականին: 

    Երեքից երկու անգամ նրան տեսել եմ Մոսկովյանի եւ Բաղրամյանի խաչմերուկի ֆուդկորտում՝ աղցան «բզբզելիս»: Թվում է, որ խորհրդային լավագույն ֆիլմերից մեկի՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմի հեղինակը անկեղծ գոհ է նրանից, որ նրան Երեւանում առանձնապես չես ճանաչում:

    Ռոման Բալայանի հետ վաղուց ընկերություն է անում լրագրող Տիգրան Հակոբյանը: 

    Հունիսի 16-ին նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս նկարը ու գրել.

    «Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ  բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՛ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։  ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․  Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՛ Նատալյան տանը չէին եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր»։

    Իսկ այս նկարն արվել է 1990-ականների կեսերին: Վերեւի շարքում Տիգրան Մանսուրյանն է, Ռոման Բալայանը, Հրանտ Մաթեւոսյանը եւ Վանո Սիրադեղյանը:

    2013 թվականին «Ոսկե ծիրան»-ին մասնակցող ռեժիսորներին եւ դերասաններին մեկ հարց էինք ուղղել. «Ի՞նչ կլիներ, եթե չլիներ կինոն»: Ու ամենաանսպասելի պատասխանը տվել էր Ռոման Բալայանը.

    «Ես երջանիկ կլինեի, եթե կինեմատոգրաֆը չստեղծվեր: Կինո չեմ սիրում, բոլորն էլ գիտեն: Իմ կյանքում կինոն պարզապես մի կիրք էր, որով տարվեցի: Մարդկությունն էլ երջանիկ կլիներ, հավատացնում եմ ձեզ` առանց կինոյի մարդիկ ավելի երկար կյանք կունենային: Հիշենք Վերածննդի դարաշրջանը` կինո չկար, ամեն ինչ հիասքանչ էր ու այնքան հանճարներ կային»:

    Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

  • Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

    Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

  • Այսօր – 12:52 Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան

    Այսօր – 12:52 Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան

  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին

    Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ավտոբուսային երթուղիների փոփոխություն տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 21-ին:

     

    Թիվ 22 երթուղի․ Աբովյան փ. – Մոսկովյան փ. – Նալբանդյան փ. – Թումանյան փ. – Խանջյան փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝  Տ. Մեծի պ. – Խանջյան փ. – Սայաթ-Նովայի փ. – Նալբանդյան փ. – Մոսկովյան փ. – Աբովյան փ. – շարունակությունը՝ նույնը։

     

    Թիվ 33 երթուղի․ Ծիծեռնակաբերդի խճ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը նույնը։

    Հետադարձը․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – շարունակությունը՝ նույնը։

     

    Թիվ 75 երթուղի․ – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը․  Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Ծով. Իսակովի պ. – շարունակությունը՝ նույնը։

     

    Թիվ 44 երթուղի․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

     

    Թիվ 54 երթուղի․ Մաշտոցի պ. – Գր. Լուսավորչի փ. – Արշակունյաց պ. – շարունակությունը նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

     

    Թիվ 58 երթուղի․ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – շարունակությունը նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

     

    Թիվ 67 երթուղի – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Արգիշտի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կ/ջ – Ծով. Իսակովի պ.։

     

    Թիվ 97 երթուղի – Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Բաղրամյան պ. – շարունակությունը՝ նույնը։

    Հետադարձը՝ նույնը։

  • Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում. Դանիելյան

    2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։

    Միայնակ մնացած Արցախը հայաթափվեց։

    Արցախի օկուպացիան մեր ժողովրդի ազգային ողբերգություններից է, որի հետևանքները կրում ենք այսօր և կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել արցախցի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները, գրել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում։

    «Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում։

    Եվ այսօր՝ Արցախի հայաթափման տարելիցին, երբ Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, իշխանության ղեկավարը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ։

    Սա՛ է սրանց իրական վերաբերմունքը ոչ միայն Արցախի, այլև մեր հայրենակիցների վշտի նկատմամբ։

    Բայց գիտակից, արժանապատիվ հայի համար չկա գեթ մեկ օր, որ չհիշի Արցախի կորուստը։

    Արցախի էջը փակված չէ։

    Արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի ապահովումը պետք է լինի Հայաստանի ազգային իշխանության քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

    Խոնարհումս հայրենիքի համար ընկած մեր բոլոր հերոսների, անմեղ զոհերի հիշատակին»,-գրել է Դանիելյանը։

  • Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը՝ սեպտեմբեր 19

    1988-ին Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին ու վառել նրանց տները։ Երեք օրում զինվորականների հովանու ներք Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին՝ հայերից։

    2023-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի՝ հրթիռա-հրետակոծությամբ, ԱԹՍ-ներով և ինտենսիվ մարտերով։

    1666-ին տպագրվել է առաջին հայերեն Աստվածաշունչը։ Նշանավոր տարեթվերից են նաև՝ 2010-ին Աղթամարում պատարագ, 2011-ին Տիգրան Մուկուչյանի ընտրությունը, 2019-ին Արման Սարգսյանի և Էդուարդ Մարտիրոսյանի նշանակումները։

  • Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video)

    Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video)

  • Իլյա Յաշինը չեղարկել է այցը Երեւան «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով

    Երեւան: Մեդիամաքս: Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը չեղարկել է Երեւան կատարելիք այցը, որտեղ նա պատրաստվում էր սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիա անցկացնել ՌԴ դեսպանությունում տեղակայված ընտրական տեղամասում:

    «Մինչ ես Վաշինգտոնում էի, ինձ զգուշացրեցին Հայաստան իմ այցի հետ կապված որոշ ռիսկերի մասին: Մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, այս տեղեկությունը անտեսել չեմ կարող եւ ստիպված եմ հետեւել անվտանգության ընթացակարգերին: Ուստի Հայաստան այցը հետաձգվում է, իսկ այնտեղ նախատեսված միջոցառումներին իմ մասնակցությունը չեղարկվում են», – գրել է քաղաքական գործիչը իր տելեգրամյան ալիքում:
    Ավելի վաղ Յաշինը հայտարարել էր Երեւանում ակցիա անցկացնելու մասին.
    «Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում քվեարկություն է: Այդ օրը ես կլինեմ Երեւանում եւ ժամը 12:00-ին կմոտենամ ընտրական տեղամասին՝ ՌԴ դեսպանատանը: Մենք միասին հակապատերազմական մեծ հերթ կկազմենք՝ ցույց տալու համար մեր անհամաձայնությունը պատերազմի եւ բռնապետությանը»:
    Յաշինը նաեւ հունիսի 20-ի երեկոյան Երեւանի Կինոյի տան դահլիճում պետք է հանդիպեր համախոհների հետ: