Արմեն Հովասափյանը գրում է. «Իմ կարծիքով 2023 թվականից հետո՝ սեպտեմբերի 19-ը պետք է հռչակվի համահայկական ազգային ամոթի օր․ մտածում եմ՝ երևի նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը։ Ավելի ուշ թերևս նույն ապրումներն մեջ էին 1045 թվականին Անիում ապրողներն կամ Սիս քաղաքի բնակչությունը՝ 1375 թվականին։
Եթե առաջին երկու դեպքում տեղի ունեցածը բացի աշխարհաքաղաքական առևտուր ու կայսերական շահերի վերաբաշխումների հետևանք, որոշ առումով պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, ապա վերջինը՝ Արևմուտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհաներին էր։
Ինչ վերաբերվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, և առհասարակ Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր:
Ի դեպ՝ նախորդ երեք դեպքերում հայոց պետականության կործանումը տեղի ունեցավ արտաքին ուժերի ճնշման, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքին թուլությունների համադրությամբ, իսկ 2023-ին այդ ամենին ավելացավ ամենակարևորը՝ հայկական պետության ոչ բարով ղեկավարություն կոչված ռեժիմը գիտակցված քաղաքական ընտրություն կատարեց»:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Այսօր – 12:32 Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան
2023թ. այս ժամերին արդեն մայրաքաղաք Ստեփանակերտն ինտենսիվ ռմբակոծվում էր ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող Շուշիի բարձունքներից. կրակի տակ էին նաև այդ պահին Արցախի տիրապետության տակ մնացած մյուս բոլոր շրջանները, իսկ ադրբեջանական բանակը ողջ թափով հարձակման էր անցել շփման գծի ամբողջ երկայնքով։
Արցախի համար վերջին պատերազմը մեկ օր տևեց. 9 ամիս շրջափակման մեջ մնացած, սովի շեմին գտնվող Պաշտպանության բանակը ավելի քան 24 ժամ անհավասար մարտեր մղելով և ծանր կորուստներ կրելով՝ փորձեց անել այն, ինչը կարող էր։ Հայաստանը որևէ օգնություն չցուցաբերեց Ադրբեջանի դեմ միայնակ մնացած Արցախին. մինչ Արցախի ողջ շփման գծի երկայքով թեժ մարտեր էին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու կատարվողին։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, որոնք չկարողացան կանխել կամ կասեցնել ադրբեջանական հարձակումը, հրադադար հաստատվեց։ Մեկ օր տևած պատերազմում Պաշտանության բանակն ահռելի կորուստներ կրեց՝ տալով 223 զոհ։ Սկսվեց պաշտպանության բանակի լուծարումը, և մի քանի օր անց, չունենալով իրենց կյանքի և անվտանգության որևէ երաշխիք, Արցախի հայությունը ստիպված եղավ հեռանալ։ Ավելի քան 100 հազար հայ, թողնելով իր տունը, հարազատների շիրիմները, որոնցից շատերին հազիվ հասցրին հողին հանձնել, բռնի տեղահանվեցին Հայաստան։
Այս քաոսային օրերին տեղի ունեցավ ևս մեկ ողբերգություն. մարդիկ խուճապահար վառելիք էին փնտրում, որպեսզի կարողանան վերցնել ընտանիքներին և դուրս գալ ժամ առաջ, և այդ քաոսի պայմաններում Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյուն, ինչի հետևանքով ևս 218 մարդ զոհվեց, մոտ 2 տասնյակը մինչ օրս անհետ կորած է համարվում։
Մի քանի օրվա ընթացքում Արցախի ողջ բնակչությունը ստիպված եղավ դուրս գալ հայրենիքից և ապաստան գտնել Հայաստանում, և Արցախը վերջին մի քանի հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվեց։ Անցավ մի քանի ամիս, և Բաքվի պահանջով այնտեղից դուրս բերվեցին նաև ռուս խաղաղապահները, որոնցից մի քանիսին ադրբեջանցիները միտումնավոր գնդակահարել էին՝ շրջափակման մեջ հայտնված գյուղերից մեկին մոտենալու պահին։
Այդ պահից սկսած Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն փորձում են վերացնել հայկական ողջ ժառանգությունը՝ կամ քանդելով եկեղեցիներն ու գերեզմանոցները, կամ էլ պատմական կոթողները ներկայացնելով իբրև աղվանական, ինչի վերջին դրսևորումն Ալիևի օգնականի կողմից էր օրեր առաջ՝ արտասահմանցի դիվանագետների՝ դեպի օկուպացված Արցախ կազմակերպված սկանդալային այցի ժամանակ։
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։
Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։
Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։
ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը, ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Ամփոփվել են վերջին տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը։ Ուսումնասիրվել է համագործակցության բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման առկա ներուժը։ Գեներալ-մայոր Երոյանը, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, ընդգծել է, որ նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։
ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։ Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
Առավոտյան սուրճը տաղանդավոր դերասան, ռեժիսոր, 《Ամերիկացին》 ֆիլմի գլխավոր դերակատար Մայքլ Գյուրջյանի հետ էր։
《Ամերիկացին》ֆիլմն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Woodstock Film Festival-ի՝ լավագույն խաղարկային ֆիլմ, Hamburg Film Festival-ի՝ հանդիսատեսի մրցանակ, Pomegranate Film Festival-ի՝ լավագույն խաղարկային ֆիլմ և հանդիսատեսի մրցանակ, ինչպես նաև FIFOG-ի Silver Award։
Բացի այդ, Հայաստանը ֆիլմը ներկայացրել էր «Օսկար»-ի լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում, և այն ընդգրկվել էր 15 ֆիլմից բաղկացած կարճ ցուցակում։
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ինՍրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցերՎարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետԳագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարությունՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿԸնդդիմության դատարկ աթոռները շարունակում են քրտնաջան աշխատել. Տարոն Չախոյան8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակըՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունըՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ Գևորգ ՊապոյանԳործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Արդեն մի քանի տարի է սեպտեմբեր ամիսն այլ կերպ է ընկալվում, սեպտեմբերյան սառն առավոտներից մարմնի սարսուռը ցրտի հետ քիչ կապ ունի, օդի փոփոխությունը ոչ թե եղանակի, այլ հիշողությունների մասին է՝ 2020-ի պատերազմի ու դրա շարունակության ծանր շղթայի մասին: Արդեն մի քանի տարի է սեպտեմբեր ամսից կարոտի հոտ է գալիս:
«Պետք է զգույշ լինենք մարդկանց հետ շփումներում, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն փոխենք, մենք չգիտենք նրանց պատմությունը»,- 2020-ի պատերազմից հետո ասում էր վավերագրող լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, ում լուսանկարները, երբեմն, վերջինն էին հերոսների պատմություններում:
Իրար կրկնող ճակատագրերը պատերազմի վավերագրող Դավիթ Ղահրամանյանի լուսանկարներում
2021-ի ամռանը, փշալարված Շուշիի կողքով Ստեփանակերտ գալուց, այնուհետեւ Շուշիի բարձունքից վերահսկվող ճանապարհով Սարուշեն գյուղին կից դիրքեր հասնելուց հետո «ծակ պալատկայում» սերժանտ Մաթեւոսյանը պատմում էր Ամարասի բնագիծը զինադադարին նախորդած օրերին պահելու մասին, որ չդադարի IV-րդ դարից հնչող աղոթքը: Հետո թշնամու՝ արդեն իսկ ամրաշինված դիրքի ներքո պետք է ուտեինք ամենահամեղ տապակած կարտոֆիլը՝ ասես ոչինչ չի եղել, ասես ոչինչ չի լինելու:
Պատմության էջը ետ շրջելու ու ցամաք հացի արժեքի մասին. սերժանտ Մաթեւոսյան
2020-ի սեպտեմբերը նորովի ծանրացավ 2022-ի սեպտեմբերով՝ կորստի նոր ալիքներ: Բայց երբ թվում էր՝ էլ ուժ չկա, մեր սրտերը զինելու եկավ հայ զինվորի տեսանյութը, որն արհամարհանքով մերժեց հանձնվելու առաջարկը ու մինչեւ կյանքի վերջին ակնթարթը պայքարեց։ Այդ զինվորը Տարոն Անդրեասյանն էր։
Տարոն Անդրեասյանի կյանքն ու կռիվը
2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախի խաղաղ բնակչությանը, որը փաստացի ցեղասպանություն էր:
Թերսնուցում, մշտական սթրես, ներքին տեղաշարժի անհնարինություն, անհրաժեշտ բուժօգնության հասանելիության խնդիր, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ու գազի իսպառ բացակայության հետեւանքով կենցաղային ծանր պայմաններ. 9-ամսյա բլոկադայի բերումով այդպես էլ չծնված երեխաների մասին շատերը նախընտրեցին լռել։
Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակված բնակչության վրա ու իրականացրեց հայկական բնակչության ամբողջական էթնիկ զտում։
«Հենց երեխաներին պառկեցրինք, պատերազմը սկսվեց: Չէինք նայում, թե ինչ ձեւով էինք երեխաներին իջեցնում նկուղ, քանի երեխա էինք գրկում, դնում նկուղի հատակին ու արագ բարձրանում՝ մյուս երեխաներին իջեցնելու: Երեխաների դողը, խուճապը երբեք չեմ մոռանա»․ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրն այսպես էր հիշում Ստեփանակերտի մանկապարտեզում դաստիարակ աշխատող Անուշը։
Ոստիկանի պատիվը, կնոջ խոստումը եւ ապրեցնող հավատը
Պատերազմի ու տեղահանության միջեւ եղան նաեւ երջանիկ օրեր. սեպտեմբերի 22-ին ծնվեց Մարիամի ու Արսենի դուստրը: Փոքրիկ Ալվինան դիրքերից ծննդատուն շտապող հայրիկին առաջին անգամ տեսավ ոչ թե զինվորական համազգեստով, այլ «ուրիշի շորերով». համազգեստ կրելն արդեն անվտանգ չէր: Դուրս գրվելուց հետո՝ սեպտեմբերի 24-ին մեկ երջանիկ օր ունեցան երեքով։ Սեպտեմբերի 25-ին ողբերգական պայթյունն էր, որը խլեց 200-ից ավելի կյանքեր։ Այդտեղ էր նաեւ Արսենը՝ ընտանիքին ապահով տեղափոխելու համար գնացել էր բենզինի հետեւից, ինչպես շատերը։
Մեկ երջանիկ օր՝ պատերազմի ու տեղահանության միջեւ
Սեպտեմբերի 24-ից սկսվեց բռնի տեղահանության դժոխային ճանապարհը, որի երկարուձիգ ժամերը հայրենի լեռներին ծանր հրաժեշտից բացի, նաեւ վերջին մնացած հացը կիսելու մասին էին:
Սեդա բաբոն միայն իր թարմ թխած հացերն էր վերցրել, ուրիշ ոչինչ: Օգնում էր բոլորին, որ երեխաներին կարողանան կերակրել, անցնեն բարդ ճանապարհը:
«Էս մինին՝ հաց, էն մինին՝ ջուր … ես ինչ եմ իմանում, որ իմ տղեն էլ չկա, 200-300 թուրք էնքան ավտոմատով թխալ են, անճանաչելի ա դարձել լրիվ»: Սեդա բաբոյի որդին՝ Անդրեյ Իսրայելյանը, զոհվել է Սարուշեն գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ եւ թաղված է Եռաբլուրում:
Պատերազմների զուգահեռներն ու հարազատ դարձած օտարները
Արցախի էթնիկ զտման մասին աշխարհին պատմած ամենաազդեցիկ լուսանկարներից մեկում փոքրիկ աղջնակը նայում է հայրենիքից հեռացող մեքենաների շարասյանը. այդ ճանապարհն անցել է ինքը, իր նման ավելի քան 30 000 երեխաներ, 120 000 արցախցիներ:
«Նայում էի, թե ոնց են ավտոմեքենաները հեռանում, երբ քեռիս նկարեց այդ նկարը: Տեսա նկարն ու մտածեցի, որ մենք էլ չենք տեսնելու Արցախը»,- ասում է նկարի հերոսուհին՝ 10-ամյա Գոհարիկն ու չի կարողանում զսպել արցունքները:
Հրաժեշտ հայրենիքին. հայտնի լուսանկարի աղջնակի պատմությունը
Այդ օրերին Գորիսի բարձրադիր շրջաններից դեպի քաղաքի սիրտ նայող տեսարանն անհնար է ջնջել հիշողությունից: Արցախ տանող մեր հանգույցը, որտեղ անցնում էին երջանիկ կանգառները՝ վեհակերտ լեռներից դեպի եղբայր վեհակերտ լեռներ, այլեւս նույնը չէր. այլև հակառակ ուղղությամբ չէինք գնալու։ Քաղաքում խցանումներ էին, բազում մարդիկ կանգնած էին փողոցներում, որովհետեւ չգիտեին՝ ինչ անել, ուր գնալ։
Կոռնիձոր. ցավը, ցասումը, հուսահատությունն ու… լույսի շողերը
Մեր շատ հայրենակիցներ հանդիպեցին իրենց հարազատներին, թեկուզ նեղվածքով, բայց տեղավորվեցին փոքր բնակարանների ջերմության մեջ, իրար թիկունք դարձած սկսեցին առաջ նայել: Բայց կային նաեւ հայրենակիցներ, որոնք դեռ պետք է գտնեին ու ճանաչեին իրենց հարազատների դիակները:
«Եկանք այստեղ, պարզվեց՝ կորցրել են դիակը: Մի շաբաթ մորգից մորգ ման էի գալիս՝ չկար: Ասում էի՝ ես ձեզանից ո՞ղջ եմ ուզում, որ չեք տալիս, մեռած երեխուս տվեք էլի». այսպես էր Ալլան փնտրում կրտսեր որդուն՝ Արսենին, որ ավագի՝ Սամվելի հետ միասին հուղարկավորի Եռաբլուրում:
«Երեւի գնաց, որ եղբորը պահի». Սամվելն ու Արսենը մնացին կորսված Արցախի բարձունքում
Ողբերգության կողքին կյանքը չդադարեց. Երեւանում վերաբացվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Տավուշի Գետահովիտ գյուղում շարունակվեց Մհերի՝ Հադրութում ընդհատված մեղրի արտադրությունը՝ նոր կյանք տալով նաեւ կնոջ՝ Սոֆիայի Սասունից, իսկ հետո Գանձակից գաղթած ընտանիքի մեղվապահության ավանդույթին:
Որ բլոկադան չհաղթի. «Սարն ի վեր»-ի երազանքն ու Գետահովտում կյանքը զրոյից
Պատերազմում ծանր վիրավորում ստացած Սուրենը չհանձնվելու անկոտրում որոշում կայացրեց, հաղթահարեց, հետո նորից հաղթահարեց, ու նորից. հիմա իր երազանքի ոլորտում է՝ ֆուտբոլի դաշտում սովորեցնում է երեխաներին մասնագիտական, ու էլ ավելի կարեւոր՝ մարդկային հմտություններ:
«Երբեք պետք չէ հանձնվել». պատերազմի մասնակից Սուրենի նոր կյանքը ֆուտբոլում
Սիրելիներին կորցնելուց հետո ոմանք նրանց գտան նոր այս աշխարհ եղած երեխաների աչքերում:
«Իրեն միշտ Ալբերտի դիմագծերով եմ պատկերացրել, իսկ հիմա նայում եմ ու տեսնում՝ իմ պատկերացրածից էլ ավելի շատ է նման հայրիկին»,- նորածին Ալբերտինային նայելիս ասում է Լուսինեն, որի ամուսինը 2023թ. սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անհայտ բացակայող է ճանաչվել:
15 տարվա սպասում. փոքրիկ Ալբերտինան պատերազմից չվերադարձած հայրիկին է նման
Ամուսիններին կորցնելուց ու տունը թողելուց հետո կանայք չթուլացան, իրավունք էլ չունեին՝ մայրեր են: Նորից զրոյից սկսելու դժվար ճանապարհին նրանք միայնակ չէին:
«Շուրջդ լավ մարդկանց առկայությունը մի փոքր մեղմացնում է կորստի ցավը, քանի որ ասում ես՝ մենակ չես, ամուսնուդ արածը գնահատող կա, ուրեմն հենց այնպես չի զոհվել»,– ասում է Հրազդանում բնակարան ձեռք բերած, երեք երեխաների մայր Անուշը։
Առանց ամուսինների եւ հայրերի, բայց ոչ միայնակ
Արդեն մի քանի ամառ է Մեդիամաքսը լինում է «Հայորդի» ճամբարում, որտեղ ծնող կորցրած երեխաներն ու նրանց ցավը կիսող մեծահասակները փորձում են միասին ապաքինվել ու առաջ գնալ՝ առանց ավելորդ խղճահարության, առանց ավելորդ զրույցների, պարզապես ներկայությամբ։
Երեխաների հետ զրույցները լրագրողի հետ սկսվում են «դեսից դենից», բայց ավարտվում սիրելի մարդկանց միշտ սրտում պահելու մասին մտքերով. չէ՞ որ չկա ժամանակ ու տարածություն, երբ սերը սահմաններ չի ճանաչում: Բայց մյուս կողմից մենք՝ որպես հանրություն, պետք է միշտ ձգտենք տալ այն պակասող ջերմությունը, որից զրկվել են այս երեխաները մեր բոլորիս ապահով կյանքի համար, պետք է վերադարձնենք այն գողացված մանկությունը, որի ծիծաղը խլեցվել է արկերի պայթյունների ձայնով, բայց նորից՝ մեր բոլորիս հողի համար, թեկուզ հիմա կորսված, բայց միեւնույն է թանկագին:
Չմոռանալ կորուստը, բայց նայել առաջ ու լինել երջանիկ. «Հայորդի 2026»-ի ուղերձը
Ժամանակները ծանր են. ծանր են ոչ միայն կորուստների բերումով, այլեւ դրանց արժեզրկման անբարոյական արշավի դեռեւս չդադարող հոսքով: Բայց դա միայն մակերեսն է, անցողիկը, փոշին … Իսկ սրտի խորքում մենք նույնն ենք՝ մի քիչ ծանրացած հույզերով, մի քիչ տխուր աչքերով, մի քիչ ծանր գլխով, բայց սրտով նույնն ենք, ուստի սրտներս լայն պահենք: