2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Միայնակ մնացած Արցախը հայաթափվեց։
Արցախի օկուպացիան մեր ժողովրդի ազգային ողբերգություններից է, որի հետևանքները կրում ենք այսօր և կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել արցախցի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները, գրել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում։
Եվ այսօր՝ Արցախի հայաթափման տարելիցին, երբ Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, իշխանության ղեկավարը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ։
Սա՛ է սրանց իրական վերաբերմունքը ոչ միայն Արցախի, այլև մեր հայրենակիցների վշտի նկատմամբ։
Բայց գիտակից, արժանապատիվ հայի համար չկա գեթ մեկ օր, որ չհիշի Արցախի կորուստը։
Արցախի էջը փակված չէ։
Արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի ապահովումը պետք է լինի Հայաստանի ազգային իշխանության քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Խոնարհումս հայրենիքի համար ընկած մեր բոլոր հերոսների, անմեղ զոհերի հիշատակին»,-գրել է Դանիելյանը։
Leave a Reply