«Մինչ ես Վաշինգտոնում էի, ինձ զգուշացրեցին Հայաստան իմ այցի հետ կապված որոշ ռիսկերի մասին: Մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, այս տեղեկությունը անտեսել չեմ կարող եւ ստիպված եմ հետեւել անվտանգության ընթացակարգերին: Ուստի Հայաստան այցը հետաձգվում է, իսկ այնտեղ նախատեսված միջոցառումներին իմ մասնակցությունը չեղարկվում են», – գրել է քաղաքական գործիչը իր տելեգրամյան ալիքում:
Ավելի վաղ Յաշինը հայտարարել էր Երեւանում ակցիա անցկացնելու մասին.
«Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում քվեարկություն է: Այդ օրը ես կլինեմ Երեւանում եւ ժամը 12:00-ին կմոտենամ ընտրական տեղամասին՝ ՌԴ դեսպանատանը: Մենք միասին հակապատերազմական մեծ հերթ կկազմենք՝ ցույց տալու համար մեր անհամաձայնությունը պատերազմի եւ բռնապետությանը»:
Յաշինը նաեւ հունիսի 20-ի երեկոյան Երեւանի Կինոյի տան դահլիճում պետք է հանդիպեր համախոհների հետ:
Իլյա Յաշինը չեղարկել է այցը Երեւան «ֆիզիկական սպառնալիքի» պատճառով
Երեւան: Մեդիամաքս: Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը չեղարկել է Երեւան կատարելիք այցը, որտեղ նա պատրաստվում էր սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիա անցկացնել ՌԴ դեսպանությունում տեղակայված ընտրական տեղամասում:
Leave a Reply