Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն

Written by

in


Ֆրանսիայի Պա դը Կալե դեպարտամենտում երկարատև հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

Փրկարարները տարհանել են շուրջ 800 մարդու։ Ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար ներգրավվել են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որոնք հագեցած են ջուրը պոմպերով հեռացնելու հզոր սարքավորումներով։

Նունյեսը նաև վարչապետի հետ պայմանավորվել է արագացնել տուժած տարածքները տարերային աղետի գոտի ճանաչելու ընթացակարգը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *