Blog

  • Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ․ Սուրենյան (տեսանյութ)

    Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ․ Սուրենյան (տեսանյութ)

  • Հայկական Տարազ (Ալեքսանդրապոլ) – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ալեքսանդրապոլի ազգային տարազը կազմում է Բարձր Հայքի(Կարնո) տարազախմբի անբաժանելի մասը։ Կարնո տարազում գերակշռում էին մուգ կարմիր, մուգ կապույտ և մանուշակագույն երանգները, օգտագործում էին մահուդ, թավիշ և մետաքսե կերպասներ։
    Կանացի հագուստի կարևորագույն մասերից էր վերնազգեստը և գոգնոցը։ Վերջինս կարվում էր մետաքսից կամ թավշից և ցույց էր տալիս աղջկանից կնոջ կարգավիճակի անցումը։ Գոգնոցի աջ և ձախ հատվածներում ասեղնագործվում էր նշանախշը, որը պտղաբերության խորհրդանիշն էր։ Գոգնոցի ծայրերը եզրագծված էին ոսկեգույն ձեռագործով։
    Գոտին հյուսում Էին դեղին և կարմիր գույնի մետաքսյա թելից և կարող էին ունենալ մակագրություններ “բարի վայելում”, կամ “ի վայելումն կապողին”։
    Կանանց գլխի հարդարանքը ևս յուրօրինակ շքեղ էր։ Կազմված էր 3 հիմնականմասերից. վարդթանթանա, ֆես փյուսքյուլ և մետաքսյա քող։ Վարդթանթանան պատրաստվում էր հիմնականում թավշից, գլխի հատվածում շրջանակաձև էր և բաց։ Թանթանայի ծաղիկների գույնով կարելի էր որոշել ամուսնացած էր աղջիկը, թե ոչ։ Գլխի հարդարանքի կարևոր մաս էին քունքակախիկները՝ յուրաքանչյուր կողմում 5-ից 6-ական զույգ։ Զույգի ծայրը ներքևում միացվում էր և կախվում մեկ ոսկյա դրամ։ Ճակտնոցը բաղկացածր էր երկու շարք ոսկյա դրամների շարանից, կենտրոնում մեկ մեծ

  • «Գրատախտակի գնացած» Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր. «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։

    «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը։

    Վարդանյանի շրջապատում ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննադատությունը ծանր է ընդունել նաև պատգամավորի ընտանիքը, ինչն ավելի է ազդել նրա հուզական վիճակի վրա։

    Հատկանշական է, որ այս օրերին ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը փորձում են պաշտպանել իրենց նոր գործընկերուհուն՝ ընդգծելով, որ նա նոր է խորհրդարանում, առաջին անգամ է հանդես եկել ԱԺ ամբիոնից և ժամանակ է անհրաժեշտ քաղաքական դաշտում ու խորհրդարանական աշխատանքում փորձ ձեռք բերելու համար։

    Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին ավագանու անդամ Վարդանյանի շուրջ աղմուկը սկսվեց սեպտեմբերի 16-ին՝ նրա առաջին ելույթից հետո։ Պատգամավորը, անդրադառնալով դպրոցական տարիներին, պատմել էր, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակի գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանար կավիճը բռնել և խնդիր լուծել։ Միաժամանակ օգտագործել էր նաև «գրատախտակի գնալ» ձևակերպումը։

    Ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անգամ նրան հորդորել էր խոսել օրակարգային թեմայից, ինչին Վարդանյանը պատասխանել էր, որ սա իր առաջին ելույթն է և «ներելի է»։

    Դրանից հետո սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսվեց Վարդանյանի խոսքի լայն քննադատություն՝ նրան մեղադրելով անգրագիտության մեջ։

    «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը վերջին օրերին զրույց է Արաքսյա Վարդանյանի հետ։ Մեր դիտարկմամբ՝ պատգամավորը ակնհայտորեն հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը։

    Այսպիսով՝ ԱԺ-ում առաջին ելույթով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված նոր պատգամավորի համար խորհրդարան մտնելու առաջին իսկ օրերը սպասվածից բավական ծանր ընթացք են ստացել։

    Հիշեցնենք, որ Արաքսյա Վարդանյանը ՔՊ է մտել Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունից հետո. նա 2021-ին ԱԺ ընտրություններին մասնակցում է այդ կուսակցության ընտրացուցակով»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



    դիտվել է 44 անգամ

  • Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին․ դա պետք է իմանան մեր սերունդները․ Մեսրոպ Հովհաննիսյան

    Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

    Քանի որ տեսաուղերձ հրապարակելու հնարավորությունն առայժմ սահմանափակ է, իմ դիրքորոշումը կներկայացնեմ գրավոր՝ թեկուզ երկար, բայց հիմնավորված։

    Կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հայտարարություններին՝ դպրոցներում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող խոսույթների նկատմամբ պետական գործողությունների անհրաժեշտության մասին դիրքորոշմանը և պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարձրացմանն ու վերանայմանը։

    Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Դա փաստ է, և դա պետք է իմանան մեր սերունդները։

    Եվ մի՛ կարծեք, թե մեկ հայտարարությամբ կամ մեկ ստորագրությամբ կարելի է ժողովրդի պատմական հիշողությունից Արցախը ջնջել։

    Մեր բարոյահոգեբանական կերտվածքում չի կարող Ադրբեջանը կամ Թուրքիան այդքան արհավիրքից հետո դառնալ մեր բարեկամը, ընկերը և խաղաղասեր հարևանը։ Մեզանից խլողը մեզ չի կարող փորձել մոռացնել, ուրացնել տալ մեր ինքնությունը, մեր արժեքը և մեր հայրենիքը, որը խլել են մեզնից։ Դա խաղաղության կոչ չէ, սա ներողություն չէ։ Սա քաղաքական փորձ է՝ շրջանցելու պատմական պատասխանատվությունը, լռեցնելու հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի հարցը և «խաղաղության» անվան տակ մեզ պարտադրելու մոռացություն։

    Իրենց պետական քարոզչամեքենան միշտ մեր նկատմամբ թշնամական է եղել։ Եվ մեր երեխաներն էլ պետք է իմանան ու հիշեն դա։

    Իսկ եթե մի օր խաղաղություն էլ լինի, դա չի նշանակում, որ մենք պետք է բարեկամներ դառնանք ու մոռանանք իրենց արածը։

    Եթե, ըստ որոշ տգետների, մենք էլ ենք վատ վարվել իրենց հետ, ապա ես ասում եմ՝ մենք պատասխան ենք տվել իրենց սկսածին ու իրենց արած դաժանություններին։ Սումգայիթ, Բաքու և այլն։ Սումգայիթի և Բաքվի հակահայկական ջարդերը պատմականորեն փաստագրված են։

    Ի՞նչ է՝ եղբոր մեջ ցասում չկա՞, երբ քրոջն են սպանում կամ եղբորը։ Ցասում չկա՞, երբ զավակիդ են սպանում, ծնողիդ են սպանում կամ, վերջիվերջո, ազգակցիդ, թեկուզ անծանոթ։

    Ուրեմն մենք մեղավոր չենք հիշելու համար։ Մենք մեղավոր չենք վաղը արդար պահանջ ներկայացնելու համար։ Եվ եթե վաղը ունենանք արժանի քաղաքականություն ու արժանի դիվանագիտություն, պարտավոր ենք կարողանալ մեր արդար պահանջները ներկայացնել։

    Այո՛, ցանկացած մանկավարժ պետք է իր աշակերտին սովորեցնի ճանաչել իր իրական հայրենիքը, իր պատմությունը, իր ազգային արժեքները։

    Եվ այո՛, թող մեր կրտսեր սերունդն իմանա՝ մենք ասում ենք՝ Արցախը հայկական է։

    Արցախի հարցը փակված չէ, և այն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով օրակարգ վերադարձնելու ուղղությամբ քայլեր պետք է լինեն։ Բայց արդեն ձեր կառավարությունից հետո։

    Ոչ թե արկածախնդրությամբ։

    Ոչ թե դատարկ գոռգոռոցով։

    Այլ իրական դիվանագիտությամբ և հզոր պետություն կառուցելով։

    Հզորանալը մեզ միշտ է անհրաժեշտ։

    Ուժեղ պետության հետ հաշվի են նստում բացառապես բոլորը։

    Իսկ եթե վաղը որոշեք դպրոցներում արգելել Արցախից, ազգային արժեքներից կամ պատմական հիշողությունից խոսելը, ի՞նչ եք անելու՝ մանկավարժներին աշխատանքից ազատելո՞ւ եք։

    Ինքն իրեն հարգող մանկավարժը կամ տնօրենը, չեմ կարծում,մնա մի համակարգում, որտեղ իրեն պարտադրում են սեփական պատմության մասին լռել ու ուրանալ՝ հանուն տաք ու պինդ աթոռի, գրոշների կամ նույնիսկ ավելիի։

    Եվ խաղաղությունն էլ չի նշանակում հիշողության կորուստ։

    Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» երևի չեք կարդացել։ Փորձեք։ Հնարավոր է՝ գիտակցեք, հիշելով այտեղ գրված հայտնի տողերը որ

    «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…»

    Մարդը չի կարող այդպես ապրել։

    Մարդը հիշում է։

    Եթե խաղաղություն է լինելու, ապա նախ՝ փոխադարձության հիմունքներով։

    Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության հետ մեր պատմական հակասությունները մեկ ստորագրությամբ չեն վերանում։

    Դուք ոչ ոք եք, որ որոշեք՝ ժողովուրդը վաղվանից այլևս չպետք է հիշի Հայոց ցեղասպանությունը, չպետք է ունենա իր պատմական պահանջները կամ պետք է Արցախյան հարցն ընդմիշտ փակված համարի։

    Դա կարող է փակված լինել արժեզուրկ մարդու համար։

    Բայց ինձ ու իմ նման մտածողները, փառք Աստծո, դեռ կան և լինելու են։

    Ի՞նչ է նշանակում՝ եթե հիշենք, խոսենք, ասենք, ուրեմն պատերա՞զմ է լինելու։ Ի՞նչ է նշանակում՝ եթե խոսում ենք մեր պատմությունից ու մեր պահանջներից, ուրեմն խաղաղության գործընթացին ենք վնասո՞ւմ։

    Խաղաղությունն առաջին հերթին ներքին համոզմունքից է գեներացվում՝ այն համոզմունքից, որ դիմացինդ իսկապես ցանկանում է քեզ հետ խաղաղ ապրել։

    Իսկ երբ քեզ ստորացնում են, արժեզրկում քո պատմամշակութվյին ժառանգությունը, խլում են, հետո էլ ասում՝ եթե չհամաձայնես, պատերազմ կլինի, դա արդեն խաղաղություն չի հիշեցնում։ Դա բռնատիրական և զավթողական քաղաքականություն է։

    Մեր անվտանգության առաջին երաշխիքը ՀՀ զինված ուժերն են։ Բանակը զսպող մեխանիզմ է այն պետության համար, որը կփորձի սպառնալիքով խոսել մեզ հետ։

    Իսկ բանակը և, առհասարակ, ժողովուրդը պարտավոր են պաշտպանել իրենց ինքնությունը ժառանգածը հայրենիքը, որովհետև այն, ինչ ժառանգել ենք, միայն մեզ չի պատկանում, այլ այն ոսկյա սերնդին որը ունենք և դեռ ունենալու ենք։

    Ես պատերազմ չեմ տենչում բացարձակ։

    Եվ եթե նույնիսկ պատերազմ պետք է լինի՝ ցավով եմ ասում, բայց ինձ համար ավելի ընդունելի է առաջինը իմ կյանքի հաշվին պաշտպանել այն, ինչ ունենք, քան անընդհատ կորցնենք, լռենք ու գաղափարազրկված ապրենք։

    Հասկացողը կհասկանա իմ ասածի խորությունը։

    Հիմա անդրադառնանք ձեր և պետական պաշտոնյաների բարձր վարձատրությանը։

    Նիկոլ Փաշինյան, երբ ընդդիմադիր էիք, փողոցներից ու ամբիոններից խոսում էիք աղքատությունից, ժողովրդից թալանված հարստությունից, երկիր թալանածներից։

    Հիմա հարցս շատ պարզ է, այդ ժամանակ դուք ժողովրդի աղքատության դե՞մ էիք պայքարում, թե՞ ձեր սեփական աղքատությունը հաղթահարելու համար։

    Եթե նախկինում բարձր պաշտոնյաների հարստացման թալանի դեմ էիք պայքարում, իսկ այսօր նույն ժողովրդի ծանր կյանքի կողքին իշխանական բարձր վարձատրությունը ներկայացվում է որպես օրինական ու բնական, ապա հարց է առաջանում՝ տարբերությունն ո՞րն է։

    Այն, որ նախկինում ձեր անվանած թալանը ապօրինի էր, իսկ հիմա ամեն ինչ թղթավորված է՞։

    Ժողովրդի համար դրանից ի՞նչ է փոխվում, եթե իր կյանքի ծախսերը շարունակում են ծանրանալ օրեցօր թանկացումների շնորհիվ։

    Եթե պետությունում գումար կա, ապա մանկավարժի համար էլ պետք է լինի։

    «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը ներկայացրել է հստակ առաջարկներ։

    2026 թ. օգոստոսի 17-ին համապատասխան գրությունը մուտքագրել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նախարար Արսեն Թորոսյանի անունով։ Հաջորդ իսկ օրը նախարարությունից ստացել եմ ծանուցում, որ դիմումն ընդունված է։ Այսօր արդեն սեպտեմբերի 18-ն է, սակայն մինչ այս պահը պատասխան դեռ չեմ ստացել։

    «Հանրագրերի մասին» օրենքը հստակ է․ հանրագրին պատասխան պետք է ներկայացվի այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Եթե ժամկետը երկարաձգվում է, հանրագիր ներկայացրած անձը դրա մասին պետք է ծանուցվի սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

    Բայց նման ծանուցում նույնպես չեմ ստացել։

    Մի քանի անգամ ձեզ ուղղված նամակները հասցեագրել եք ԿԳՄՍ նախարարություն, իսկ այնտեղից ստացված պատասխաններում մեր բարձրացրած հիմնական հարցերը շրջանցել են։ Հարցին ուղիղ պատասխան չկա։

    Ու հետո բողոքում եք կրթության որակից։

    Նախ ձեր իսկ քաղաքական ու պետական համակարգում եղած որակին նայեք։

    Ձեզ սատարող բլոգերների որակին նայեք։

    Որոշ պատգամավորների որակին նայեք, որոնք երկու բառ իրար չեն կարողանում կապել։

    Իսկ երբ խոսում եք 1990-ականների Հայաստանի դպրոցների մասին, մի մոռացեք, որ այդ ծանր թվականներին դպրոցում տուժողը ու այդ ամբողջ ծանրությունը սեփական ուսերին տանողը հենց մանկավարժն էր։

    Այն մանկավարժը, որը ցրտին ու ծանր պայմաններում, շատ ժամանակ առանց տրանսպորտի, ոտքով դպրոց էր գնում, աշակերտներին համախմբում էր վառարանի շուրջ և փորձում էր կրթել։

    Մանկավարժը դպրոցի հենասյունն է, աշակերտը՝ նրա միջուկը։

    Դպրոցի պատերը վերանորոգելով, բայց մանկավարժին արժեզրկելով և կրթության որակը կորցնելով՝ դուք պետություն չեք կառուցում, այլ այդ պետության փոսն եք փորում։

    Հա՛, ու Արցախի հարցն էլ փակված չէ։

    Հ.Գ.

    Լուսանկարը։ 2022 թ․ Հայկական Արցախ՝ Գանձասար։ Պատմությունը չեն կեղծում՝ սեփականացնելով հայկական ժառանգությունը։

  • Գյումրու Հաղթանակի պողոտայի այգու բարեկարգո՞ւմ, թե՞ կանաչ տարածքի կորստի վտանգ․ «Ամբիոն Նյուզ»-ը կրկին անդրադառնում է խնդրին

    Գյումրու Հաղթանակի պողոտայում մեկնարկած բարեկարգման աշխատանքների վերաբերյալ «Ամբիոն Նյուզ»-ը նախկինում արդեն անդրադարձել էր՝ բարձրաձայնելով քաղաքացիների մտահոգությունները։ Այսօր, սակայն, խնդիրը նոր հարցեր է առաջացնում, հատկապես՝ այգու տարածքում իրականացվող ծառահատումների և ծառերի վնասման մասով։

    Բարեկարգման անվան տակ իրականացվող աշխատանքների ընթացքում հատվել են ինչպես խոշոր, այնպես էլ երիտասարդ ծառեր, իսկ մի շարք կանգուն ծառերի արմատային հատվածներ, ըստ տարածքից ստացված տեղեկությունների և տեսանելի վիճակի, նույնպես վնասվել են։

    Այս իրավիճակում «Ամբիոն Նյուզ»-ը Գյումրու համայնքապետարանից և աշխատանքների պատասխանատուներից ակնկալում է հստակ պատասխաններ.

    🔹 Արդյո՞ք ծառահատումների վերաբերյալ օրենքով նախատեսված կարգով իրականացվել է հանրային քննարկում կամ լսում։

    🔹 Կատարվե՞լ է արդյոք մասնագիտական ուսումնասիրություն, և նախապես հստակեցվե՞լ է, թե որ ծառերն են ենթակա հատման և ինչ հիմքով։

    🔹 Ծառահատումների հարցը քննարկվե՞լ է բնապահպանների և համապատասխան մասնագետների հետ։

    🔹 Բարեկարգման նախագծում նախատեսվա՞ծ է ծառերի հատում։ Եթե այո՝ ո՞ր ծառերի և ինչ հիմնավորմամբ։

    🔹 Ո՞վ է տվել համապատասխան մասնագիտական եզրակացությունը կամ համաձայնությունը։

    🔹 Ընդհանուր առմամբ քանի՞ ծառ է նախատեսվում հատել, և այս պահի դրությամբ քանի՞ ծառ է արդեն հատվել։

    🔹 Ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում ծառահատման ու շինարարական աշխատանքների ընթացքը։

    Առանձին հարց է առաջացնում նաև արդեն հատված ծառերի տեղադրման եղանակը։ Եթե հատված ծառերը լցվում են կանգուն ծառերի վրա և այդ ընթացքում վնասվում են վերջիններիս ճյուղերը կամ արմատային հատվածները, ապա անհրաժեշտ է պարզել՝ ո՞վ է պատասխանատու այդ գործողությունների համար և ինչ վերահսկողություն է իրականացվում տարածքում։

    Բարեկարգումը, որպես կանոն, պետք է ենթադրի տարածքի բարելավում և հանրային միջավայրի որակի բարձրացում։ Հետևաբար, քաղաքային այգու դեպքում բնական հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանությամբ է բարեկարգումը զուգորդվում կանաչ տարածքի էական կրճատման հետ։

    «Ամբիոն Նյուզ»-ը խնդրի վերաբերյալ շարունակելու է հետևողականորեն տեղեկություններ հավաքել և պատրաստ է հրապարակել նաև համայնքապետարանի, նախագծի հեղինակների, կապալառուի, բնապահպանական կառույցների ու մասնագետների պարզաբանումները։

    Քաղաքացիների համար սա պարզապես շինարարական աշխատանք չէ․ խոսքը Գյումրու կանաչ տարածքի և քաղաքի հանրային միջավայրի մասին է։

  • Իսկ թալանի մրցանա՞կը երբ կստանա. Նիկոլի 1 ամսվա աշխատավարձով ամեն ամիս կապրի 108 թոշակառու (video)

    Իսկ թալանի մրցանա՞կը երբ կստանա. Նիկոլի 1 ամսվա աշխատավարձով ամեն ամիս կապրի 108 թոշակառու (video)

  • «ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը





    Երևանում տեղի ունեցավ «ՀԵԼԻՔՍ» բժշկական Լաբորատոր համալիրի պաշտոնական բացման արարողությունը։

    «ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատորիան մուտք է գործել Հայաստանի շուկա՝ բացելով սեփական տեխնոլոգիական հարթակը և մեկնարկելով ֆրանշիզային մոդելով ախտորոշիչ կենտրոնների ցանցի, ինչպես նաև կորպորատիվ ուղղության զարգացումը։

    Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին «ՀԵԼԻՔՍ»-ի և «ՀԵԼԻՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի ղեկավարները, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործարար գործընկերներ և հրավիրված հյուրեր։

    Հայաստանի շուկա «ՀԵԼԻՔՍ»-ի մուտքով երկրի բնակիչներին հասանելի կլինեն միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացվող լաբորատոր ախտորոշման ծառայություններ։ «ՀԵԼԻՔՍ»-ը ԱՊՀ-ում առաջին և միակ լաբորատորիան է, որը ստացել է CAP-ի (The College of American Pathologists՝ Ամերիկյան ախտաբանների քոլեջ) որակի չափանիշներին համապատասխանության հավաստագիր։ Այն հաստատում է, որ ընկերության լաբորատոր հետազոտությունների որակի կառավարման համակարգը համապատասխանում է աշխարհի լավագույն լաբորատորիաների մակարդակին։

    Երևանում «ՀԵԼԻՔՍ»-ի տեխնոլոգիական հարթակի գործարկումը հնարավորություն կտա առավելագույնս կրճատել ամենատարածված և պահանջված հետազոտությունների արդյունքների ստացման ժամկետները։ Ընդհանուր առմամբ, ընկերության կատալոգում հասանելի կլինի ավելի քան 3600 հետազոտություն, այդ թվում՝ բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական թեստեր, ներառյալ ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները։

    «Հայաստանի շուկա մուտք գործելը «ՀԵԼԻՔՍ»-ի համար մեծ քայլ է դեպի միջազգային գործընկերություն և հանրապետությունում զարգացում, ինչպես նաև մեր առաքելության շարունակությունն է՝ որակյալ լաբորատոր ախտորոշումն իսկապես հասանելի դարձնել։ Մենք ցանկանում ենք, որ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ հեռավոր շրջաններում մարդիկ ստանան ժամանակակից միջազգային մակարդակի ծառայություններ։ Մեզ համար կարևոր է մեր կարողությունները ինտեգրել հանրապետության առողջապահական համակարգին և գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի ախտորոշումն ավելի հասանելի դառնա, իսկ առողջության կառավարումը՝ ավելի պարզ», – նշել է «ՀԵԼԻՔՍ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովիչ Անդրեյչուկը։

    Նախագծում «ՀԵԼԻՔՍ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 2,5 միլիարդ դրամ։ Նախագծի իրականացման շրջանակում կստեղծվի ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։

    Երևանում բացված լաբորատոր համալիրը զբաղեցնում է 850 քմ տարածք և համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների, այդ թվում՝ Roche Diagnostics-ի և Mindray-ի սարքավորումներով ու ռեագենտներով։ Համալիրը դարձել է ընկերության կառուցվածքում թվով իններորդը և ԱՊՀ երկրներում «ՀԵԼԻՔՍ»-ի երրորդ լաբորատոր համալիրը։

    Նոր համալիրի առանցքային տեխնոլոգիական առավելություններից է Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը, որը վերլուծիչ սարքերը միավորում է միասնական համակարգում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել լաբորատոր համալիրի բարձր թողունակությունը՝ օրական ավելի քան 20 000 հետազոտություն, նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը և ապահովել հետազոտությունների բարձր ճշգրտություն ու իրականացման կարճ ժամկետներ։

    «Համալիրի առանցքային առավելությունը կլինի Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը, որը վերլուծիչ սարքերը միավորում է միասնական համակարգում։ Հանրապետության համար այս նորարարական լուծումը հնարավորություն կտա ապահովել լաբորատոր համալիրի բարձր թողունակությունը՝ օրական ավելի քան 20 000 հետազոտություն, ինչպես նաև երաշխավորում է մարդկային գործոնի բացառում, անգերազանցելի ճշգրտություն և հետազոտությունների իրականացման նվազագույն ժամկետներ», – պատմել է «ՀԵԼԻՔՍ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դարյա Գորյակինան։

    Հայաստանում նախատեսվում է բացել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոն, որոնցից առաջինները կսկսեն գործել Երևանում։ Կենտրոններում հաճախորդները կկարողանան հանձնել անալիզներ, ստանալ բժիշկների խորհրդատվություն, ինչպես նաև անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։ Հետազոտությունների ամբողջական կատալոգը և պատվերի առցանց ձևակերպումը հասանելի են helixlab.am կայքում։

    Հետագայում ցանցի զգալի մասը կձևավորվի Հայաստանի մարզերում։ Դա հնարավորություն կտա էապես բարձրացնել ժամանակակից լաբորատոր ախտորոշման հասանելիությունը երկրի ողջ բնակչության, այդ թվում՝ հեռավոր շրջանների բնակիչների համար և, անկախ բնակության վայրից, տրամադրել միջազգային մակարդակի ծառայություններ։

    «Հայաստանի լաբորատոր ախտորոշման շուկան դինամիկ աճ է ցուցաբերում, և դա լավ հնարավորություններ է բացում մեր առջև։ Մեր նպատակն է ստեղծել «ՀԵԼԻՔՍ»-ի ախտորոշիչ կենտրոնների ցանց, որը երկրի ողջ բնակչությանը կապահովի ժամանակակից և հուսալի բժշկական ծառայություններով։ Մեր ծրագրերում է նաև կորպորատիվ վաճառքների ուղղության զարգացումը։ «ՀԵԼԻՔՍ»-ի հետ համագործակցությունը օրինաչափ և ռազմավարական նշանակություն ունեցող քայլ էր, քանի որ մենք լավ ծանոթ ենք ապրանքանիշի և ռուսաստանյան շուկայի բարձր չափանիշներին», – ընդգծել է «ՀԵԼԻՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի գլխավոր տնօրեն Սոննա Բաբայանը։

    Հայաստանի շուկա մուտք գործելու համար «ՀԵԼԻՔՍ»-ը պայմանագիր է կնքել գլխավոր ֆրանչայզի գործընկերոջ հետ։ Գործընկերը զարգացնելու է ախտորոշիչ կենտրոնների ցանցը, ինչպես նաև աշխատելու է կորպորատիվ շուկայում՝ համագործակցելով այլ բժշկական կենտրոնների հետ։

    Տեղեկանք ընկերության մասին․

    «ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատորիան Ռուսաստանում և ԱՊՀ-ում մասնավոր լաբորատոր ախտորոշման առաջատարներից մեկն է և շուկայում գործում է 1998 թվականից։ «ՀԵԼԻՔՍ» ապրանքանիշի ներքո Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում բացվել է ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն։

    Ընկերությունը հետազոտությունների իրականացման ոլորտում համագործակցում է ավելի քան 4000 մասնավոր և պետական բժշկական հաստատությունների հետ։ Ընկերության կառուցվածքում գործում է 9 տեխնոլոգիական հարթակ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում, Նովոսիբիրսկում, Մինսկում, Ալմաթիում և Երևանում։

    Ռուսաստանում սպառողների կողմից «ՀԵԼԻՔՍ»-ը ճանաչվել է «№ 1 ապրանքանիշ» ախտորոշիչ լաբորատորիաների շարքում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Միջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան



    Միջազգային





    2026 թվականի սեպտեմբերի 18-ին, ուրբաթ, ուշ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 19:32-ին (Ասիա/Կամչատկա GMT +12) Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, Շումշու կղզու մոտակայքում, տեղի է ունեցել միջին ուժգնությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը եղել է 47 կմ խորության վրա և չի զգացվել (կամ առնվազն չի հաղորդվել):

    Երկրաշարժի հավանական տեղի ունեցած ամենամոտ խոշոր քաղաքը Կասիվոբարան է՝ Ռուսաստանում գտնվող, 2400 բնակչություն ունեցող քաղաք, որը գտնվում է էպիկենտրոնից 80 կմ արևմուտք: Այնտեղի բնակիչները, հավանաբար, զգացել են ցնցումը՝ շատ թույլ ինտենսիվությամբ: 


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես. Վարուժան Գեղամյան

    Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

    «Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։

    Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։

    «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.

    Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,

    ՀՀ շարունակվող շրջափակում,

    ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլավների ստեղծում (Տավուշի ու Արարատի մարզերում),

    ՀՀ-ով անցնող թյուրքական միջանցք (փաթեթավորված TRIPP անվամբ),

    ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ,  և այդպես շարունակ։

    Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։

    Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյուն են։ Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է»։

  • ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը՝ ՔՊ խմբակցության և եվրոպացի դեսպանների հանդիպման առանցքում

    Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի գլխավորությամբ հանդիպել ենք ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։

     

    Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։