Blog

  • Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև





    Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն Պետական դումայի պատգամավորների ընտրություններին, դրանով իսկ կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-յան ալիքում։

    «Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրություններին, քվեարկությանը, դրանով իսկ մոտեցնում է մեր հաղթանակը մեր թշնամու նկատմամբ»,– ասել է Մեդվեդևը։

    Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել Պետական դումայի պատգամավորների ընտրություններին։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիները պետք է իրացնեն իրենց սահմանադրական իրավունքը և կշռադատված որոշում կայացնեն։ Պուտինը նշել էր, որ ընտրություններին մասնակցությունը Ռուսաստանի հաղթանակին ուղղված ընդհանուր ներդրում է։




    դիտվել է 123 անգամ

  • Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են

    Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի ենԵրևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Գնալով ավելի շատ փորձագետներ են համակարծիք, որ երկրում ի հայտ են գալիս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «ակտիվների վերաբաշխման» նշաններ»,- նշել է Գալուզինը։

    Նա նշել է, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն անարձագանք չի մնա ռուսական կողմից։

  • Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿ





    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների  իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։

    Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։

    Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։

    Ապրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։

    Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Մասնավորապես, պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել եմ նոր հաշվառված ընկերությունների միջոցով։ Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

    Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։

    Մասնավորապես, մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։

    Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։

    Այդ հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1 946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։ Տվյալ ընկերությունների գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

    Ներկայում միջոցառումները և վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է բարձրարժեք և արագ իրացվող ապրանքների շրջանառության ոլորտում ստվերային գործունեության բացահայտման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև այն դեպքերը, երբ հարկային պարտավորություններից խուսափելու և գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործվում են տարբեր անձանց անվամբ հաշվառված և միմյանց հաջորդող ընկերություններ։

    ՀՀ ՊԵԿ


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆ



    Հասարակություն





    Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

    Այսպիսով` քաղաքացիներն, առանց ԱԱՊ օղակ այցելելու, կարող են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ` կանխարգելելով գրիպով հիվանդացումը ու հնարավոր բարդությունները:

    Պատվաստումային շարժական կետերը գործելու են սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հասցեներում. Վերնիսաժում՝ նշված ժամանակահատվածի ողջ ընթացքում, իսկ Ազատության հրապարակի, Հանրապետության հրապարակի, Մերգելյան այգու (Կոմիտաս պողոտա 1), Գայի արձանի, Աջափնյակ թաղամասի Կայզեր սուպերմարկետի (Մարգարյան փողոց 23/6), Դավթաշեն թաղամասի Երևան Սիթի սուպերմարկետի (Տիգրան Պետրոսյան փողոց 25/5), Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային համալիրի և Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքներում՝ սահմանված ժամանակացույցով:

    Պատվաստումային շարժական կետերում կարող եք պատվաստվել ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսային վարակի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ:

    Պատվաստվե՛ք հիմա, օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Նիստերը վարեց Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

    Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։

    Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես եկան ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը և ի․գ․թ․ տիար Արա Զոհրաբյանը։

    Անդրադարձ կատարվեց Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվեցին խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։

    Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

    ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։

    Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։

    Ժողովականները քննարկեցին առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։

    Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և տիար Արա Զոհրաբյանը։

    Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ներկայացված առաջարկները և թելադրեց շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։

    Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

    Խորհուրդը կարևորեց նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։

    Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրեց համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։

    Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։

    Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

    Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

    Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

  • Մահափորձեր՝ տարբեր գործիչների դեմ․ Ադրբեջանի ՊԱԾ-ը հանցավոր…

    Մահափորձեր՝ տարբեր գործիչների դեմ․ Ադրբեջանի ՊԱԾ-ը հանցավոր…

  • Հորմուզի նեղուցը փաստացի շարունակում է փակ մնալ. Մակրոն |

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է հիմնականում փակ մնալ։

    «Հորմուզի նեղուցը հիմնականում շարունակում է փակ մնալ, և նեղուցը բացելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Փաստացի, տարանցման հետ կապված իրավիճակը մի քանի շաբաթ առաջվա համեմատ վատթարացել է»,- ասել է Մակրոնը։

    Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ՝ չնայած դրա կարգավորման շուրջ քննարկումներին։

  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ Նիկոլ Փաշինյան

    Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։

    Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։

    Մրցանակի շնորհման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Սերապ Գյուլերը, «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, հիմնադրամի հանձնաժողովի անդամ, Ալբերտ Օսվալդի դուստր Միխաելա Յեկել-Օսվալդը, որոնք իրենց ելույթներում անդրադարձել են ՀՀ վարչապետին խաղաղության մրցանակը հանձնելու որոշմանը, բարձր գնահատել նրա ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Ներկայացվել է նաև վարչապետ Փաշինյանի կենսագրությունը և գործունեությունը՝ որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, ՀՀ-ում Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդ և վարչապետ։

    Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով։

    Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․ 

    «Հարգելի՛ տիկին Սոմմեր,

    Հարգելի՛ պարոն Շթարցախեր,

    Հեսսենի Լանդթագի հարգարժա՛ն անդամներ,

    Տիկնա՛յք և պարոնա՛յք,

    Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

    Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։

    Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։

    2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

    Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։

    Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։

    Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

    Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

    Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։

    Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։

    Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը։

    Տիկնայք և պարոնայք,

    TRIPP նախագիծը՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ևս մեկ կարևոր արդյունք է։ Ներկայումս ընթանում են դրա իրականացմանն ուղղված ամենօրյա աշխատանքներ։

    Այս նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիներն Ադրբեջանի համար և հակառակը, թեև փաստացի՝ դեռևս 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին բաց է եղել Հայաստանի համար՝ Վրաստանի տարածքով, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրն արդեն իսկ սկսվել է։

    TRIPP նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքում երկաթուղու վերականգնում, ինչպես նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք կծառայեն ոչ միայն ներքին կամ տարածաշրջանային, այլև միջազգային և տարանցիկ նպատակների՝ բացելով նոր հնարավորություններ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով կապակցվածության համար։

    Այս նախագծի իրականացումը նաև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ փոխանակումներին և շփումներին։

    Նման փոխանակումները ոչ պակաս կարևոր են, քան ստորագրված և վավերացված փաստաթղթերը, կամ բարձր մակարդակի հանդիպումներն ու համաձայնագրերը։

    Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ունեն խաղաղ համակեցության դարավոր փորձ, որը գրեթե մոռացվել է հակամարտության 30+ տարիների ընթացքում։

    Եվ մեր խնդիրն իրականում անցյալը վերակենդանացնելը չէ, այլ այդ ավանդույթները միջպետական, բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջանի վերածելը՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։

    Տիկնայք և պարոնայք,

    Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն, անշուշտ, կատարյալ չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական, որոնք անհանգստացնում են մեր հասարակություններին։ Անհետ կորած անձինք, կալանավորվածները, ականազերծումը…սրանք այն հարցերն են, որոնց լուծումը կպահանջի հետագա ջանքեր և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։

    Եվ ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ կլուծենք այս բոլոր խնդիրները։

    Սիրելի՛ բարեկամներ,

    Այս մրցանակը ստանալն այստեղ՝ Հեսսենում, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ 1988 թվականին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից, Հեսսենը նրանց թվում էր, ովքեր օգնության հասան հայ ժողովրդին։ Հեսսենի աջակցությամբ կառուցվեցին տարբեր կառույցներ, այդ թվում՝ մանկապարտեզ և հիվանդանոց։ Այդ ժամանակ Հայաստանն ապրում էր իր ժամանակակից պատմության ամենամռայլ պահերից մեկը։ Եվ այդ ժամանակ Հեսսենի ժողովուրդը մեզ ցուցաբերեց առատաձեռն օգնություն։

    Պարոն Շթարցախեր, Դուք ինքներդ այցելեցիք Հայաստան այդ դժվարին տարիներին և ձեր աչքերով տեսաք այդ աղետի հետևանքները։

    Այսօր, տասնամյակներ անց, մենք կրկին հանդիպում ենք, բայց բոլորովին այլ հանգամանքներում։ Այն ժամանակ Հեսսենը ձեռք մեկնեց Հայաստանին ողբերգության պահին։ Այսօր Հեսսենը ձեռքը մեկնում է՝ ի նշան խաղաղության համար մեր ջանքերի ճանաչման։

    Այս գեղեցիկ Վիսբադեն քաղաքի հետ կա նաև ավելի անձնական կապ։ Շատ տարիներ առաջ, երբ ես գրում էի իմ «Երկրի մյուս կողմը» գիրքը, Վիսբադենն ​իմ երևակայական ճանապարհորդության կանգառներից մեկն էր, դիտարկված այն մարդու աչքերով, ով փորձում էր հասկանալ Հայաստանից այն կողմ գտնվող աշխարհը։

    Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ Վիսբադենում, ոչ թե որպես հեռավոր վայր պատկերացնող գրող, այլ որպես Հայաստանի վարչապետ, ով ստանում է խաղաղության մրցանակ։ Եվ գուցե սրանում կա ինչ-որ խորհրդանշական բան, հատկապես 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ֆոնին, քանի որ մենք խաղաղությունը դիտարկում ենք՝ որպես մեր ժողովրդավարական բարեփոխումները համախմբելու և ինստիտուցիոնալացնելու, ինչպես նաև մեր ժողովրդավարությունը կայուն ու անշրջելի դարձնելու ամենանպաստավոր միջավայրը։

    Այս համատեքստում, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը, Գերմանիային և մյուս անդամ պետություններին՝ մեր ժողովրդավարական դիմակայունությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար: Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այժմ գտնվում են պատմական ամենաբարձր կետում՝ ռազմավարական գործընկերության մեջ, և մենք դեռևս ուսումնասիրում ենք հետագա հնարավորությունները։

    Տիկնայք և պարոնայք,

    Հայաստանը խորապես երախտապարտ է մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են մեր տարածաշրջանում խաղաղությանը: Մենք այս մրցանակը համարում ենք այդ աջակցության արտահայտություններից մեկը։

    Օգտվելով առիթից՝ կցանկանայի ջերմորեն շնորհավորել Հեսսենի դաշնային երկրամասին՝ իր 80-ամյակի առիթով։ Հեսսենի վերակառուցումը պատերազմից հետո կարևոր դաս է մարդկության համար, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կրկին ոտքի կանգնել, գտնել առաջ շարժվելու ուժը և միասին աշխատել խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար։

    Շնորհակալություն»։

  • Հակոբ Սարգսյանի հուղարկավորության մանրամասները․ ով ինչ աջակցություն է տրամադրել ընտանիքին

    «Ամբիոն Նյուզ»-ը շարունակել է ճշտել 59-ամյա Հակոբ Սարգսյանի մահվան և հուղարկավորության հետ կապված մանրամասները։
    Մեր լրատվականը կապ է հաստատել Արմավիրի մարզի սոցիալական ծառայության պետ Նարինե Աստրյանի հետ։ Վերջինս նշել է, որ Հակոբ Սարգսյանի հուղարկավորության մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում և խորհուրդ է տվել հարցերի վերաբերյալ կապ հաստատել համապատասխան պատասխանատուների հետ։
    Այնուհետև «Ամբիոն Նյուզ»-ը կապ է հաստատել Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով կտրամադրվի 200 հազար դրամ աջակցություն, իսկ մնացած հանգամանքները պետք է ճշտել համայնքապետարանից։
    Մեր լրատվականը զրուցել է նաև Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Լիանա Հայրապետյանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ ընտանիքի խնդրանքով համայնքապետարանը տրամադրել է ընտանեկան գերեզմանատեղը։Ամբիոն նյուզը նաև պարզեց նաև , որ Հակոբ Սարգսյանի թաղման մյուս արարողակարգային հարցերի կազմակերպմամբ զբաղվել է «Եկեք օգնենք իրար» ֆեյսբուքյան խմբի ղեկավար Նարեկը։
    Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հակոբ Սարգսյանի հուղարկավորությունն է։
    «Ամբիոն Նյուզ»-ը շարունակում է հետևել ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակին և հետագայում ևս կներկայացնի նոր մանրամասներ՝ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա։                                                            Արփի Սիրադեղյան

  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ Կարապետյան

    2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ Կարապետյան