Blog

  • Մարդ պետք է այնքան միջազգային բարձր հեղինակություն ունենա, որ օդանավակայանում իրեն դիմավորի իր օդաչուն և բորտուղեկցորդուհին

    ԱԺ «Ուեղ Հայաստան» խմակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը գրում է․

    «Մարդ պետք է այնքան միջազգային բարձր հեղինակություն և հարգանք ունենա, որ օդանավակայանում իրեն դիմավորի իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»։

  • Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտակայքում։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։

     

    Դիրքերից մեկը տեղակայված է այն հատվածում, որը 1:100 000 մասշտաբի խորհրդային տեղագրական քարտեզով (տեղանքի վիճակը 1986 թ․ դրությամբ, 1990 թ․ հրատարակություն) պատկանում է Հայկական ԽՍՀ տարածքին։

     

     

  • ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին





    ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Սաուդյան Արաբիային հինգերորդ սերնդի 48 F-35 Lightning II կործանիչների և այլ ռազմական տեխնիկայի վաճառքի հնարավոր գործարքի հաստատման մասին՝ 24,3 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։

    Հաղորդագրության համաձայն՝ կործանիչներից բացի, գործարքը ներառում է նաև 49 Pratt & Whitney F135-PW-100 շարժիչների, ինչպես նաև կապի սարքավորումների, պահեստամասերի և այլ հարակից միջոցների մատակարարում։

    «Այս նախատեսվող գործարքը կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների և ազգային անվտանգության խնդիրների իրագործմանը՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առանցքային դաշնակցի անվտանգությունը, որը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման գործում», – նշել են Պետդեպարտամենտում։

     

     

    Գերատեսչությունում նաև հավելել են, որ կործանիչների վաճառքը «չի խախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը»։

    2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային շնորհել է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ։




    դիտվել է 47 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

    Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Աղաջանյանն անդրադարձել է պետական մարմիններում վարձատրության բարձրացմանը |

    Կառավարման համակարգը մշտապես բարձրակարգ մասնագետների կարիք է ունեցել, և այս խնդիրը սրվել է հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունը արմատապես փոխվել է, համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և նոր պայմաններում մոտիվացիոն համակարգերն ու շղթաները ամբողջությամբ փոխվել են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող որոշման նախագծին:

    Ըստ պատգամավորի՝ բարձրակարգ մասնագետները, որոնք գուցե հեղափոխությունից հետո մոտիվացված էին մտնելու պետական կառավարման համակարգ, նրանց համար պետական աշխատավարձը ոչ հետաքրքիր էր:

    «Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՏՏ ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը բավականին բարձր են:

    Ինչ վերաբերում է աշխատավարձից հետո պարգևավճար տրամադրելուն, Էդուարդ Աղաջանյանը նկատեց. «Վստահ չեմ, որ բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի: Ինչքանով տեղյակ եմ, խոսքն աշխատավարձերի բարձրացման մասին է»:

  • Արցախում սպանդի, հայաթափման օրն է․ վերադարձ լինելու է

    Արցախում սպանդի, հայաթափման օրն է․ վերադարձ լինելու է

  • Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, հայտնում Հակակոռուպցիոն կոմիտեից

    «Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտո
  • Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video)

    Փաշինյանը զանգել է իր ենթակային ու․․․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video)

  • Ռուսաստանում պետդումայի պատգամավորներ են ընտրում

    Ռուսաստանում պետդումայի պատգամավորներ են ընտրում

  • Ադրբեջանը փոխում է հռետորաբանությունը |

    Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

    Ադրբեջանը փոխում հռետորաբանությունը

    Ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ինչ-որ բան է փոխվել: Բաքուն վերջին շրջանում փոխել է հռետորաբանությունը և ծաղրական ու վիրավորական հայտարարություններ է թույլ տալիս մեր հասցեին:

    Կարծում եմ, որ կա երկու հիմնական պահ, որ նոր իրավիճակ է ստեղծել.

    ա/ Հայաստանը նախապես խոոստացել կամ հասկացնել է տվել, որ Սահմանադրությունից Անկախության Հռչակագրին հղումը հանվելու է, սակայն ընտրությունների արդյունքները թույլ չեն տալիս դա անել առնվազն արագացված եղանակով, ինչպես կուզենային Բաքվում.

    բ/ Ռուսաստանը չի հաշտվում ԹՐԻՓՓ-ի և մասնավորապես Հայաստան-Իրան սահմանում իր 200 տարվա ներկայության կորստի հետ, որով խափանվում կամ հետաձգվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի անխափան, անխոչընդոտ կապը:

    Այսօր, երբ Ադրբեջանը բացահայտ կերպով լարում է իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է առավել խոհեմ գտնվենք և չտրվենք հակառակորդի օրակարգին:

    Ինչ ՉՊԵՏՔ է անենք:

    ա/ Մեր իշխանությունները պետք է շարունակեն զուսպ լինել և չօգտագործեն բառապաշար, որոնք Ադրբեջանին հնարավորություն կտան էլ ավելի սրել իրավիճակը և դա անել արդեն գետնի վրա: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի բառապաշարը, կարծում եմ, ճիշտ ընտրված էր, ինչքան էլ մեր ընդդիմությունը քննադատեր նրան,

    բ/ Մեր ընդդիմությունը պետք է գիտակցի, որ վատից վատ էլ է լինում և թույլ չտա քայլեր, որոնք ներքաղաքական իմաստով դժվար դրության մեջ կդնեն մեր իշխանություններին, ինչպես նաև՝ Ադրբեջանի բերանին նոր լեզու կդնեն,

    գ/ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պետք է տարվեն լուրջ աշխատանքներ: Կովկասից ռուսների ոտքը կտրելու մանկամիտ պրոպագանդան չպետք է կուրացնի մեզ, ընդհանրապես պետք է լուրջ վերաբերվել Մոսկվայի կողմից հնչող սպառնալիքներին:

    Ես միշտ եմ պատմությունից զուգահեռներ բերում, ինչը հաճախ ճիշտ չի ընկալվում, բայց այսօր պիտի ևս մեկ ճակատագրական զուգահեռ բերեմ:

    1920 թվականին Հայաստանի օրվա իշխանությունը՝ ՀՅԴ Բյուրո-կառավարությունը վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան ամբողջովին կապել էր ԱՄՆ-ի ու եվրոպական դաշնակիցների հետ՝ անտեսելով Ռուսաստանն ու ռուսական վտանգը:

    Նույն ճակատագրական սխալը կրկնելու իրավունքը չունենք:

    Մենք չունենք այլ Ռուսաստան: Կա մեկ Ռուսաստան, որի հետ աշխատել է պետք:

    Թ. Հ.