Blog

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անձամբ խոչընդոտել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը․NBC News

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վճռորոշ դեր է խաղացել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի խափանման գործում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ Պակիստանում բանակցությունների ժամանակ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրին։

    «Ապրիլյան մարաթոնյան հանդիպման ընթացքում (Պակիստանում) ամերիկացի բանակցողները սկսեցին անհանգստանալ. թվում էր, թե իրանցիները փոխում էին հնարավոր համաձայնագրի պայմանները։ Այսպիսով, ընդմիջման ժամանակ նրանք զանգահարեցին Ռուբիոյին՝ հետագա քայլերի վերաբերյալ ուղղորդում ստանալու համար։ Ռուբիոն համաձայնեց, որ նրանք չեն կարող ընդունել Իրանի առաջարկը։ Համաձայնություն չի լինի», – հաղորդում է հեռուստաալիքը։

    Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Ռուբիոն միտումնավոր խուսափում է խաղաղության խորհրդակցությունների հանրային դեմքը լինելուց, Վենսին, ինչպես նաև հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին ուղևորություններ պատվիրակելուց:

    Այնուամենայնիվ, ըստ հեռուստաալիքի, հենց ամերիկյան դիվանագիտության ղեկավարն է հանդես գալիս որպես «մոխրագույն կարդինալ»՝ պահպանելով վետոյի իրավունքը կարևոր որոշումների վերաբերյալ փակ դռների հետևում:

  • ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ Նախարարության մասնագետները ուսանողներին ներկայացրել են ֆինանսների նախարարությունում աշխատանքի և պրակտիկայի հնարավորությունները, ինչպես նաև աշխատակիցների համար նախատեսված առավելությունները։

    Տոնավաճառի ընթացքում անցկացվել է տնտեսագիտական և ինտելեկտուալ հարցերից կազմված խաղ-քուիզ, իսկ ուսանողների ներկայացրած ինքնակենսագրականները հավաքվել են և կդիտարկվեն` նախարարությունում առկա թափուր հաստիքների համալրման նպատակով։

  • Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը





    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը;

    «Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։




    դիտվել է 297 անգամ

  • Երկու տարի՝ անտուն շների կողքին. Դավիթ Դավթյանի պատմությունը

    Դավիթ Դավթյանին հանդիպում ենք աշխատավայրում։ Նրան ընդառաջ բակով վազում են Գոնչոն եւ Ռայան՝ շները, որոնց Դավիթը պահում եւ խնամում է այստեղ՝ ծնվելու օրվանից։

     

    Այժմ՝ դերասան, նախկինում՝ Գեւորգյան ճեմարանի սանն արդեն երկու տարի զբաղվում է անտուն կենդանիներով: Արմավիրի մարզի համայնքներից մեկում՝ իր հողատարածքում հիմնած կացարանում այսօր արդեն 120 շուն կա: Այդ թիվն աճում է ամեն անգամ, երբ Դավիթը հանդիպում է հերթական շանը, որը լքված է, անօգնական կամ տուժել է մարդու դաժան վերաբերմունքից: 

    Դավիթ Դավթյանը՝ Գոնչի ու Ռայայի հետ Դավիթ Դավթյանը՝ Գոնչի ու Ռայայի հետ

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մինչ Գոնչոն ու Ռայան վայելում են իրենց կեսօրյա հանգիստը, Դավիթի հետ զրուցում ենք կենդանիների հանդեպ վերաբերմունքի, մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: 

     

    «Ինչո՞ւ Ռայա», – առաջինը հարցնում եմ մեզ ուշադիր լսող շան անվան մասին: «Չգիտեմ, երբ դեռ ձագ էր, աշխատավայրի պապիկներն են անվանել: Երեւի, երիտասարդ տարիների սիրո պատմություններից է», – ծիծաղում է Դավիթը: 

     

    «Նոր տարվա օրը շատ վտանգավոր ճանապարհի մոտ երկու ձագ նկատեցի»

     

    Ես Էջմիածին քաղաքին հարակից Արշալույս համայնքից եմ։ Անտուն շներին փորձում եմ օգնել արդեն երկու տարի: Հետաքրքիր է, որ այն փուլում, երբ սկսվեց այս ողջ ճանապարհը, անընդհատ մտածում էի շուն որդեգրելու մասին (ժպտում է – հեղ.): Ամեն ինչ աստիճանաբար եղավ: 

    Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մի անգամ Նոր տարվա օրը աշխատավայրիս մոտ՝ շատ ակտիվ ճանապարհի վրա, երկու փոքր ձագ նկատեցի: Շատ ցուրտ էր, տեղանքը՝ վտանգավոր: Վերցրեցի ու բերեցի աշխատավայրի բակ, որտեղ արդեն մեկ տարի ապրում էին Ռայան ու Գոնչը: 

    Աշխատանքից հետո ձագերին հետս տուն տարա, բայց որոշ ժամանակ անց նրանք հիվանդացան այդ տարիքում հաճախ հանդիպող հիվանդությամբ՝ էնտերիտով: Ձագերի կյանքի համար օրերով պայքարեցինք, բարեբախտաբար, փրկվեցին երկուսն էլ ու շարունակեցին ապրել իմ տան բակում: 

     

    Հետո աղբանոցում եւս հինգ ձագ գտա՝ նույն հիվանդությամբ: Երեքին, ցավոք, փրկել չհաջողվեց: Այսպես շղթայական հանդիպում էի նոր ձագերի, տերերի կողմից լքված կենդանիների, վնասվածքներ ունեցողների: Քայլ առ քայլ իմ խնամքի տակ եղած շների թիվը տասնյակների հասավ: 

     

    «Մեկ ամիս փորձել եմ շահել շան վստահությունը. այսօր ստացվեց»

     

    Բնականաբար, սա ենթադրում է մեծ պատասխանատվություն, խնամք, պահման պայմաններ: Հիմա ունեմ իմ կացարանը, որը հիմնել եմ հողատարածքիս վրա: Եթե անցյալ ձմեռն այստեղ անցկացրել ենք 15 շան հետ, այսօր նրանց թիվն արդեն 120 է եւ անընդհատ ավելանում է: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսօր առավոտյան էլ նոր շուն եմ տարել կացարան: Նկատել էի, որ չափազանց նիհար է եւ նույնքան վախեցած: Փորձում էի կերակրել, բայց անհնար էր, փախչում էր: Հետո քիչ-քիչ հեռվում ուտելիք էի թողնում, որ իմ հեռանալուց մոտենա, ուտի: Այսօր՝ մեկ ամիս փորձելուց հետո վստահեց ինձ, վերջապես մոտեցավ ու նրան կացարան տարա: 

     

    Այստեղի ամբողջ աշխատանքը կատարում եմ միայնակ: Ամեն առավոտ մոտ երեք ժամ ծախսում եմ կերակրման, խնամքի, շների հետ շփվելու վրա: Սկզբում, երբ նրանց թիվը 15-20 էր, ինքնուրույն էի հոգում նաեւ ամբողջ ծախսերը: Ինչ-որ պահի նույնիսկ մեքենաս եմ վաճառել այս նպատակով:

    Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այն ժամանակ դեռ չգիտեի, որ կան կենդանասերների խմբեր, որտեղ կարելի է միավորել ջանքերը: Այսօր սոցիալական հարթակներում ցանկացողները կարող են միանալ դրամահավաքներին՝ աջակցելով շներին: 

     

    «Շատ դժվար է գտնել մարդկանց, որոնց կվստահեմ իմ շներին»

     

    Կացարանից հետո շներին որդեգրման տալը բավականին բարդ ու պատասխանատու քայլ է։ Սկզբում մեկ-երկու ձագի վստահեցի այլ մարդկանց, բայց որոշ ժամանակ անց ինքս գնացի եւ հետ բերեցի։ Ցավոք, նրանց ընդհանրապես չէին խնամում: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հիմա կացարանիս շներին որդեգրման չեմ տալիս: Հետաքրքիր է, որ երբեմն ինձ հետ կապվում են մարդիկ 100+կմ հեռավորությունից եւ որդեգրելու համար ձագ խնդրում: Բացատրում եմ, որ հենց իրենց համայնքում, հնարավոր է՝ իրենց աչքի տակ բազմաթիվ անտուն ձագեր կան, որոնց կարող են հենց տեղում վերցնել: Ցավալի է, բայց փաստ: Նույնիսկ փորձում եմ խմբերից նրանց ուղարկել այդ շների լուսանկարները, բայց կտրուկ հրաժարվում են: Սա արդեն անվստահություն է առաջացնում, որովհետեւ որդեգրել ցանկացող, շներին իսկապես սիրող մարդը չէր անտեսի իր կողքին եղած կենդանիներին ու այդքան հեռու չէր փնտրի: Հիմա գործում եմ մի սկզբունքով՝ եթե փողոցից վերցնում եմ շանն ու տանում ինձ մոտ, նրա համար պատասխանատու եմ մինչեւ վերջ: Այդպես գոնե վստահ եմ, որ ապահով են, լավ սնվում են եւ նրանց ոչ ոք չի վնասի: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Դժվար է գտնել մարդկանց, ընտանիքների, որոնց հանգիստ խղճով շուն կտամ: Որդեգրման մեկ հաջող դեպք եմ ունեցել ընկերոջս կողմից, որին լիովին վստահում էի: Իհարկե, նկատել եմ, որ պատասխանատվությունից բացի, նաեւ շատ դժվար եմ բաժանվում շնից, որը գոնե երկու օր մնացել է ինձ մոտ (ժպտում է – հեղ.): 

     

    «Կան պատմություններ, որոնք մինչեւ հիմա ինձ հետ են»

     

    Իհարկե, այս ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք էմոցիոնալ շատ են ազդել: Այս պատմությունները մինչեւ հիմա հետս են: Առաջինը, որի մասին հիշեցի, իմ Լեդիին է: Նա գամփռ է: 

     

    Չափերով շատ խոշոր, բայց հյուծված այս շանը գտել եմ փողոցից։ Սարսափած այս ու այն կողմ էր վազում, երբ ինձ պատմեցին նրա մասին։ Դրսում ապրելու օրերին ինչ ասես տեսել էր՝ հարվածներ, ծեծ։ Ամեն մեկն իր տան մոտ նկատելիս «պարտք էր համարում» ծեծելով քշել տարածքից։ 

    Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Լեդիին փողոցից վերցրեցի, երբ պահելու բացարձակ ոչ մի տեղ չունեի։ Ժամանակավոր տեղեր էի գտնում, այնտեղ կապում, որ գոնե ապահով լինի, կարողանամ կերակրել, մինչեւ սկսվեց կացարանի ստեղծումը։ Հիմա Լեդին իրեն շատ լավ է զգում:

     

    Մի ձագ էլ ունեի, որը շատ էր սիրվել բոլորի կողմից, նրա նկարները հասել էին Իսպանիա, Արգենտինա: Գտել էի սարսափելի պայմաններում՝ առվի մոտ, պարկի մեջ։ Երեք ձագ էր, մեկն՝ արդեն մահացած, մյուս երկուսը՝ էնտերիտով վարակված։ Այս մեկին էլ փրկել չհաջողվեց։ Նրա աչքերը երբեք չեմ մոռանա ու հաճախ եմ ինքս ինձ մեղադրում, որ, գուցե, հնարավոր էր մի բան էլ անել։ Երրորդ ձագը, բարեբախտաբար, փրկվեց: Իմ Լուլին է (ժպտում է – հեղ.):

     

    «Ինչ լավ է՝ գոնե այսօր կուշտ կլինի»

     

    Ամեն օրս սկսվում է շների հետ: Այդ ընթացքում բոլորն իրենց ձեւով բարեւում, շնորհակալություն են հայտնում:

     

    Մի զգացողություն կա, երբ կերակրում եմ անծանոթ, պատահական հանդիպած շներին։ Ոնց որ ինքս ինձ այդ պահին ասեմ՝ «ինչ լավ է, գոնե այսօր կուշտ կլինի»։ 

    Դավիթ Դավթյանը Դավիթ Դավթյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ճիշտ է, հետո մտածում եմ՝ բա վա՞ղը, ու նորից միտքս չի հանդարտվում։ Միակ հույս տվողն այն է, որ վաղն էլ, գուցե, մեկ ուրիշը կկերակրի։ Չնայած՝ ես ապրում եմ սկզբունքով, որ հույսս միայն ես եմ: Հատկապես մեր համայնքում այս առումով միայնակ եմ:  

     

    «Կենդանուն պետք է օգնել, առնվազն՝ չվնասել»

     

    Հայաստանում անտուն կենդանիների հանդեպ վերաբերմունքը մարզերում եւ Երեւանում բավականին տարբեր է։ Մայրաքաղաքում իրավիճակը քիչ-քիչ, բայց փոխվում է, բարելավվում։ Մարզերում շատ ավելի վատ է:

     

    Իհարկե, կան կենդանասերներ, բացառություններ, բայց հատկապես տարիքով մարդկանց դեպքում շատ վատ վերաբերմունքի ականատես ենք լինում: Կարող են փողոցով անցնել ու պարզապես հանդարտ քնած շանը հենց այնպես հարվածել։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Դրականն այն է, որ նոր սերնդի մոտեցումը փոխվում է։ Ինքս էլ երեխաների հետ հաճախ եմ զրուցում, բացատրում, որ կենդանուն պետք է օգնել, առնվազն՝ չվնասել։ Մեծ փոփոխությունների համար ժամանակ է պետք:

     

    Երբ դաժանությունը անպատիժ է մնում 

     

    Ցավոք, կենդանիներին պաշտպանող օրենքները շարունակում են չգործել: Ինձ հետ դեպք է եղել, երբ մարդու կողմից չափազանց դաժան վերաբերմունքի հետեւանքով վնասված շանն ինքս եմ հասցրել կլինիկա, հարուցվել է գործ, որն առ այսօր ոչ մի տեղ չի հասել։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սա միայն մեր իմացած, աղմուկ բարձրացրած դեպքերն են։ Բայց մարզերում նման վերաբերմունքն ամենօրյա երեւույթ է, եւ այս բոլոր դեպքերի մասին ոչ ոք նույնիսկ չի իմանում։

     

    «Աստծուն իսկապես հավատացող մարդը չի կարող վնաս տալ կենդանուն»

     

    Միակ բանը, որ այսքան տեսածիցս հետո ուզում եմ ասել մարդկանց՝ մի քիչ բարի եղեք։ Բարության դրսեւորումը մարդկանց մոտ, կարծես, շատ միատիպ է դարձել։

     

    Խոսքս հայտնի արտահայտության մասին է, որը հաճախ կրկնում են՝ «էդ շների փոխարեն ավելի լավ է երեխեքին օգնեք»: Մարդկանց, երեխաներին իմ աջակցության մասին երբեք չեմ խոսում եւ չեմ էլ ուզում, բայց հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հենց այդ մարդը չի փորձում օգնել որեւէ մեկին, օրինակ՝ նույն երեխային: Սովորաբար մարդկանց այս տեսակն առհասարակ ոչինչ չի անում ոչ մի էակի համար, իսկ կենդանասեր մարդը գրեթե անհավանական է, որ անտարբեր կլինի մարդու ցավի հանդեպ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ամենամեծ երազանքս է, որ Հայաստանում կենդանիների հանդեպ վերաբերմունքը փոխվի։ Երբ նայում եմ այլ երկրներին, անկեղծ նախանձում եմ։ Ցավոք, մեզ մոտ հասարակության մեծ մասն ապրում է միայն սեփական շահով, երբ կարելի է սպանել շանը միայն նրա համար, որ, օրինակ, իրենց այգում մոտ հազար դրամի վնաս է հասցրել։ Իհարկե, կան նաեւ բազմաթիվ դրական օրինակներ, եւ սա է, որ գոնե քիչ, բայց հույս է տալիս։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Միշտ ասում եմ՝ Աստծուն իսկապես հավատացող մարդը չի կարող վնաս տալ կենդանուն: Կարող է չսիրել, չօգնել, բայց վնաս տալ՝ երբեք: Ուզում եմ, որ մի քիչ ավելի բարի ու իրապես քրիստոնյա լինենք՝ ոչ միայն խոսքով։

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

  • Երաժշտության և արվեստի յուրօրինակ երկխոսություն

    Կապանի արվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել յուրօրինակ համերգ, որտեղ երաժշտությունը համադրվել է գեղանկարչության և պոեզիայի հետ։ Վարպետ կատարողների և հանդիսատեսի հանդիպումը, ինչպես միշտ, շատ ջերմ անցավ: Մանրամասները` տեսանյութում:

  • Թուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթները



    Միջազգային





    Թուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության կողմից իրականացվող չվերթները՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանումից հետո։ Այս մասին հայտնում են ԻՀՊԿ-ի տելեգրամյան ալիքում։

    Mahan Air-ի Ստամբուլ և Անկարա չվերթները կդադարեցվեն սեպտեմբերի 21-ից սկսած, իսկ Մասկատ չվերթները չեղարկվել են սեպտեմբերի 17-ից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • «Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին լիարժեք ինտեգրմանը»․ Բունդեսթագի պատգամավոր

    Հայաստանը եվրոպական տնտեսական և առևտրային նորմերին իր օրենսդրությունն ու կարգավորումները համապատասխանեցնելու գործընթացում ավելի առաջ է գնացել, քան դա հաճախ ընկալվում է Գերմանիայում, Известия-ին հայտնել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոսդորֆը։

    «Գործընկերության համաձայնագիրը (CEPA) արդեն համապարփակ հիմք է ստեղծում այնպիսի ոլորտներում մերձեցման համար, ինչպիսիք են մրցակցությունը, պետական գնումները, արտադրանքի անվտանգությունը, մաքսային վարչարարությունը և իրավական որոշակիությունը»,- ասել է նա։

    Միևնույն ժամանակ, անիրատեսական կլիներ խոսել ինտեգրման լիարժեք պատրաստակամության մասին, նշել է Մոսդորֆը։

    «Հետագա համապատասխանեցում է անհրաժեշտ, մասնավորապես, օրենքների միասնական կիրառման, պետական կառավարման մարմինների և դատական համակարգի անկախ ու կանխատեսելի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև առևտրի տեխնիկական և սանիտարական չափանիշների պահպանման հարցերում։ Բացի այդ, պետք է հաշվի առնել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

    Ուստի, պատգամավորի համոզմամբ, մերձեցման գործընթացը պետք է լինի գործնական և փուլային։

  • Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին

    Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

     

    Նախարարությունը հորդորում է զերծ մնալ ավելորդ շահարկումներից:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

    Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։

  • 300 միլիոն դրամ. ո՞վ է վճարելու Աստղիկ Հակոբյանի իշխանության ձախողման համար |

    Հրապարակված տեղեկության համաձայն՝ համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը հայտնվել է ավելի քան 300 միլիոն դրամի տուգանքի և տույժի տակ այն պատճառով, որ կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, ինչից հետո առաջացել է ԱԱՀ վճարելու պարտավորություն, սակայն այն չի կատարվել։

    Ու հիմա Բերդում պետք է հնչի առաջին ու ամենապարզ հարցը՝ եթե համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը և նրա ղեկավարած համակարգը չգիտեին, թե ինչ է պահանջում օրենքը, ապա ինչպե՞ս են ղեկավարել մի ամբողջ համայնք։ Իսկ եթե գիտեին, ապա ինչո՞ւ օրենքի պահանջը չի կատարվել։

    ՏԻԿԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԴՈՒՔ ՉԳԻՏԵԻ՞Ք՝ ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՕՐԵՆՔԸ

    Եթե ձեր ենթակայությամբ գործող կառույցում չգիտեին հարկային պարտավորությունների մասին, ապա ո՞ւմ եք նշանակել այդ կառույցը ղեկավարելու և ֆինանսները տնօրինելու համար։ Եթե գիտեին և չեն գործել, ապա հարցն արդեն շատ ավելի ծանր է։ Իսկ եթե այս ամենի հետևանքով այսօր համայնքի գլխին կախվել է ավելի քան 300 միլիոն դրամի հաշիվ, ապա ո՞վ է դրա համար պատասխան տալու։

    Համայնքի ղեկավար լինելը միայն պաշտոն զբաղեցնել, միջոցառումներին մասնակցել կամ ժապավեն կտրել չէ։ Դա նշանակում է հասկանալ, թե ինչ է կատարվում համայնքի բյուջեի, գույքի, ՀՈԱԿ-ների, կոմունալ տնտեսության և հարկային պարտավորությունների հետ։ 300 միլիոն դրամը հնարավոր չէ ջնջել համայնքապետարանի հերթական գեղեցիկ հաղորդագրությամբ։

    Այս պատմությունը նաև կրկին առաջ է բերում Բերդում վաղուց հնչող քաղաքական հարցը՝ իրականում որքանո՞վ է Աստղիկ Հակոբյանն ինքնուրույն քաղաքական և կառավարչական դեմք։ Երբ համայնքի ղեկավարի օրոք նրա ենթակայության տակ գործող համակարգում հնարավոր է նման մասշտաբի ֆինանսական հետևանք, արդեն դժվար է ամեն ինչ ներկայացնել որպես շարքային տեխնիկական վրիպում։

    ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՂԵԿԱՎԱ՞Ր Է, ԹԵ՞ ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՄԱՃԻԿ

    Բերդում տարիներ շարունակ քննարկվում է Մանուչարյանների ընտանիքի և նախկին ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի քաղաքական ազդեցությունը։ Այդ ֆոնին հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ իրականում ո՞վ է որոշումներ կայացնում համայնքում և որքանո՞վ է համայնքի ղեկավարը քաղաքականապես ինքնուրույն։

    Եթե ղեկավարը նույնիսկ նման մասշտաբի ֆինանսական խնդիրը չի կարողանում կանխել, նրա կառավարչական կարողությունների հարցն այլևս անձնական վերաբերմունքի թեմա չէ։ Դա հանրային և քաղաքական պատասխանատվության խնդիր է։

    Բայց Բերդի իրական խնդիրը միայն Աստղիկ Հակոբյանը չէ։ Խնդիրը տարիներով վերարտադրվող համակարգն է։ Պաշտոնների անվանումները փոխվում են, կուսակցությունների ցուցանակները փոխվում են, բայց նույն շրջանակները շարունակում են հայտնվել իշխանության, համայնքային կառավարման և քաղաքական ազդեցության կենտրոններում։

    25 ՏԱՐԻ ՆՈՒՅՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԴԵՄՔԵՐԸ, ՄՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ

    Մանուչարյանների ընտանիքի քաղաքական ազդեցությունը Բերդում նոր երևույթ չէ։ Գագիկ Մելիքյանն էլ Հայաստանի քաղաքական դաշտի նորեկ չէ։ Այսօր արդեն հաջորդ սերունդն է մտնում քաղաքական և համայնքային կառավարման դաշտ։ Հարություն (Արթին) Մանուչարյանը քաղաքականության մեջ է, իսկ Կալին Մանուչարյանն արդեն աշխատում է Բերդի համայնքային համակարգում՝ սանմաքրման ոլորտում։

    Ու եթե վաղը Կալին Մանուչարյանին փորձեն ներկայացնել որպես Բերդի «նոր դեմք», ընտրողն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ի՞նչն է այստեղ նորը՝ տարի՞քը, անունը՞, թե՞ կառավարման համակարգը։

    Երիտասարդ լինելը դեռ քաղաքական նորություն չէ։ Նորությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը քաղաքականապես անկախ է հին համակարգից և կարողանում է բացատրել՝ ինչով է իր առաջարկած կառավարումը տարբերվելու նախորդից։

    ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԾԸ ՄԻ՛ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՈՐՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԽՐԱՆՔ

    Միաժամանակ պետք է վերջապես տարանջատել Բերդում կատարվող պետական ներդրումները տեղական իշխանության իրական աշխատանքի արդյունքներից։ Ճանապարհ է կառուցվում՝ պետք է հստակ ասել, թե ով է ֆինանսավորել։ Դպրոց է հիմնանորոգվում՝ պետք է նշել, թե որ ծրագրով։ Ենթակառուցվածք է կառուցվում՝ պետք է ասել, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել։

    Կառավարության ֆինանսավորմամբ կառուցված ճանապարհը Աստղիկ Հակոբյանի անձնական նվերը չէ Բերդին։ Պետական ծրագրով իրականացված աշխատանքը Մանուչարյանների նվերը չէ։ Հայաստանի Հանրապետության հարկատուների միջոցներով իրականացվող ծրագիրը Գագիկ Մելիքյանի բարեգործությունը չէ։

    Դրանք պետության միջոցներն են։

    Տեղական իշխանության աշխատանքը պետք է գնահատել նրանով, թե ինչ է արել հենց ինքը և, առավել ևս, ինչ վիճակում է պահել իրեն վստահված համայնքային տնտեսությունը։ Իսկ այստեղ մենք հասնում ենք ամենացավոտ հարցին՝ ինչպե՞ս է կառավարվել այդ տնտեսությունը, եթե այսօր խոսվում է ավելի քան 300 միլիոն դրամի տուգանքի և տույժի մասին։

    ԵՐԵՔ ՆՈՐ ՀՈԱԿ ՍՏԵՂԾԵԼԸ ՀԻՆ 300 ՄԻԼԻՈՆԸ ՉԻ ՋՆՋՈՒՄ

    Այժմ, երբ «Բերդի կոմունալ ծառայության» շուրջ առաջացել է այս հսկայական ֆինանսական խնդիրը, որոշվում է ստեղծել երեք առանձին կազմակերպություն՝ «Բերդի ջրամատակարարման ծառայություն», «Բերդի ճանապարհների սպասարկում եւ լուսավորում» և «Բերդի աղբահանություն եւ սանիտարական մաքրում»։

    Նախ պետք է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել նախկին կառույցի հետ։ Ինչ վիճակում են նրա գույքը, տեխնիկան և պարտավորությունները։ Ո՞վ է պատասխանատու եղել ֆինանսական կառավարման համար։ Ո՞վ է վերահսկել։ Ո՞վ է ստորագրել համապատասխան փաստաթղթերը։ Ե՞րբ է համայնքի ղեկավարությունը տեղեկացել խնդրի մասին և ինչո՞ւ այն ժամանակին չի կանխվել։

    Համայնքային տնտեսությունը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է մի կառույց հասցնել ծանր ֆինանսական վիճակի, հետո երեք նորը ստեղծել և շարունակել այնպես, կարծես նախորդ պատմությունը երբեք չի եղել։

    Ո՞Վ Է ՎՃԱՐԵԼՈՒ 300 ՄԻԼԻՈՆԸ

    Եվ այստեղ հասնում ենք ամբողջ պատմության ամենակարևոր հարցին։ Եթե հրապարակված տեղեկությունը ճիշտ է և խոսքը իսկապես ավելի քան 300 միլիոն դրամի մասին է, ապա ո՞վ է վճարելու այդ գումարը։

    Աստղիկ Հակոբյա՞նը։ Պատասխանատու պաշտոնյանե՞րը։ Այն քաղաքական շրջանակնե՞րը, որը տարիներ շարունակ ազդեցություն է ունեցել Բերդի կառավարման վրա։ Թե՞ վերջնական արդյունքում հաշիվը կրկին դրվելու է Բերդի շարքային բնակչի առաջ։

    Եթե գումարը վճարվելու է համայնքային բյուջեից, ապա յուրաքանչյուր դրամ, որը գնալու է այդ պարտավորությունը մարելուն, այլևս չի գնալու Բերդի ճանապարհներին, լուսավորությանը, աղբահանությանը, ջրամատակարարմանը, գյուղերին և մյուս համայնքային խնդիրներին։

    Այսինքն՝ հնարավոր կառավարչական ձախողման գինը վճարելու է քաղաքացին։

    Եվ այստեղ է այս պատմության ամբողջ քաղաքական էությունը՝ իշխանությունը մի խմբի ձեռքում է, իսկ սխալների հաշիվը ներկայացվում է ժողովրդին։

    2027-ԻՆ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄՆԱԼՈՒ Է ՄԵԿ ՊԱՐԶ ՀԱՐՑ

    Հաջորդ ընտրությունների ժամանակ կարելի է նորից խոսել նոր դեմքերի մասին։ Կարելի է նոր թեկնածու բերել, երիտասարդ մարդու ներկայացնել, փոխել կարգախոսները, պաստառները, կուսակցական ցուցանակներն ու նախընտրական խոստումները։

    Բայց Բերդի ընտրողը քվեախցիկ մտնելիս կարող է այդ ամբողջ աղմուկը մի կողմ դնել և ինքն իրեն տալ շատ ավելի պարզ հարց.

    այն, ինչ տեղի է ունեցել Բերդում վերջին 25 տարիներին, իրեն բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։

    Իսկ մինչ այդ գործող համայնքային իշխանությունը Բերդի բնակչին պարտք է ոչ թե հերթական քաղաքական բացատրությունը, այլ շատ կոնկրետ պատասխաններ։

    Ինչպե՞ս է առաջացել ավելի քան 300 միլիոն դրամի պարտավորությունը։ Ո՞վ է թույլ տվել, որ այն հասնի այդ չափին։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Եվ վերջապես՝ ո՞վ է վճարելու այդ 300 միլիոն դրամը։

  • ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Աժ նիստին

    ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Աժ նիստին