Blog

  • Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակnւմների. ԿԸՀ նախագահ

    Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր մայիսի 10-ից պարբերաբար ենթարկվել են կիբեռհարձակումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգի դեմ հարձակումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի համակարգի դեմ իրականացված կիբեռհարձակմանը։

    «Մոտավորապես, մայիսի 10-ից սկսած՝ Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբեռհարձակման են ենթարկվել։ Ես կիբեռանվտանգության մասնագետ չեմ։ Կա մասնագիտացված կառույց՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Մենք չենք ապահովում այդ անվտանգությունը, կա մասնագիտական կառույց, որն ապահովում է այն։ Ինձ՝ որպես ԿԸՀ նախագահի, ուղղակի զեկուցում են արդյունքների մասին»,- ասել է Հովակիմյանը։

    Պատասխանելով հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի դիմել համապատասխան մարմիններին՝ դեպքն ուսումնասիրելու համար, Հովակիմյանը նշել է, որ հանձնաժողովի համակարգի անվտանգությունն ի սկզբանե ապահովել է մասնագիտացված կառույցը։

    «Կիբեռհարձակումը հանցագործության մասին հաղորդում չէ։ Դա ուրիշ գործընթաց է, դրանով զբաղվում են համապատասխան կառույցները։ Այն, ինչ հրապարակել եմ, կարող եմ հրապարակել, իսկ մնացած մանրամասները չգիտեմ։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հետագայում որքան և ինչ մասով կհրապարակի, իրենց մասնագիտական որոշումն է»,- նշել է ԿԸՀ նախագահը։

    Նա չի մանրամասնել, թե որ երկրից կամ սերվերներից է իրականացվել հարձակումը՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունները գտնվում են մասնագիտացված կառույցի տիրապետման ներքո։ Հովակիմյանը նաև նշել է, որ չգիտի՝ կիբեռհարձակման փաստով քրեական վարույթ նախաձեռնելու օրենսդրական պարտադիր պահանջ կա, թե ոչ։

    ԿԸՀ նախագահի հավաստմամբ՝ նույնիսկ համակարգի նկատմամբ հաջողված հարձակումը չէր կարող փոխել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք հիմնված են տեղամասային ընտրական հանձնաժողովների թղթային արձանագրությունների վրա։

    «Մեր ընտրությունների արդյունքները թղթային են։ Բոլոր մասնակից կուսակցությունները, դիտորդները և լրագրողները կարող են ունենալ այդ արձանագրությունները։ Եթե հաջողվեր համակարգին վնաս հասցնել, պարզապես կդադարեր այն հրապարակումը, որը մենք իրականացնում էինք առցանց։ Այդ դեպքում արդյունքների առցանց հրապարակման դադարեցման մասին պնդումը կլիներ իրական, բայց դա չի եղել։ Արդյունքները թղթային են»,- ընդգծել է Հովակիմյանը։

  • Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցները․ գիշերային ժամերին կաշխատեն դեղին թարթման ռեժիմով

    Իրազեկում

    Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացուցային օբյեկտներ։

    Տեղեկացնենք, որ միայն գիշերային ժամերին՝ 01.00-ից մինչև առավոտյան 06.00, երթևեկության նվազ ինտենսիվությամբ պայմանավորված՝ նշված խաչմերուկում լուսացույցները կաշխատեն դեղին թարթման ռեժիմով։

    Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։

    Ճանապարհային դեպարտամենտ

  • Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ



    Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

    Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մասնակիցների հետ կիսվել է առաջնորդության և ձեռներեցության ոլորտում իր փորձով ու դիտարկումներով, ծանոթացել թիմերի առաջընթացին, քննարկել նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները և տվել գործնական խորհուրդներ՝ ելնելով յուրաքանչյուր թիմի ընթացիկ կարիքներից։

    Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող Ucom Fellowship ծրագիրն աջակցում է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին և ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են մշակում բնապահպանական խնդիրների լուծման համար։

    «Լավ գաղափարը կարևոր սկիզբ է, բայց այն իրական փոփոխություն է դառնում միայն այն ժամանակ, երբ գաղափարի հետևում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել և պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ տեխնոլոգիան կարող է ծառայել ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլև բնապահպանական խնդիրների լուծմանը», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ութամսյա ծրագրի ընթացքում Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցներին ուղեկցում է ինկուբացիոն ամբողջ գործընթացում՝ օգնելով ստուգել գաղափարների կենսունակությունը, ամրապնդել բիզնես մոդելները և մշակել նախատիպեր կամ նվազագույն կենսունակ արտադրանքներ (MVP)։

    Ծրագիրը ներառում է մասնակիցների կարիքներին համապատասխան դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն Իմփաքթ Հաբ Երևանի ձեռնարկատիրական համայնքին և աշխատանքային տարածքին։

    Ucom-ի մասնագետները ևս ներգրավված են ծրագրում որպես մենթորներ՝ մասնակիցներին փոխանցելով գործնական փորձ, մասնագիտական դիտարկումներ և ոլորտային գիտելիքներ։

    «Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը առավել կենսունակ լուծման վերածելու համար։ Իմփաքթ Հաբ Երևանում մեր դերն է ուղեկցել նրանց այդ ամբողջ ճանապարհին՝ սկզբնական ենթադրությունների ստուգումից և բիզնես մոդելի ամրապնդումից մինչև համապատասխան մենթորների ու փորձագետների հետ կապերի ստեղծում։ Ucom-ում նման հանդիպումները ևս մեկ կարևոր հնարավորություն են մասնակիցների համար՝ անմիջականորեն շփվելու փորձառու գործարար ղեկավարների հետ և ստանալու գործնական հետադարձ կապ», – ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։

    Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։

    Ucom-ի մասին

    Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության կոնվերգենտ  ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ իր բաժանորդներին ապահովելով արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններ։

    Ucom-ը ձևավորում է միասնական թվային էկոհամակարգ՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջատարության վրա։ 5G ցանցի զարգացումը, միջազգային տեխնոլոգիական համագործակցությունները և կայուն զարգացման ծրագրերը Ucom-ը դարձնում են ոչ միայն կապի օպերատոր, այլև երկրի թվային առաջընթացի առանցքային դերակատար։

    Impact Hub Yerevan-ի մասին

    Իմփաքթ Հաբ Երևանը հիմնադրվել է 2016 թվականին և ավելի քան 110 Իմփաքթ Հաբերից բաղկացած համաշխարհային ցանցի մաս է։ Այն աջակցում է ձեռներեցներին, նորարարներին և փոփոխություններ նախաձեռնող անհատներին՝ ինկուբացիոն ծրագրերի, կրթական հնարավորությունների, մասնագիտական ցանցերի և համագործակցային համայնքի միջոցով։

    Հիմնադրումից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանն իրականացրել է ավելի քան 40 ծրագիր և կազմակերպել ավելի քան 500 կրթական հանդիպում ու միջոցառում։ Համայնքն այսօր միավորում է ավելի քան 350 անդամի, որոնք Հայաստանում իրականացնում են ավելի քան 100 նախագիծ։




  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակըՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հա

    8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակըՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունըՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ Գևորգ ՊապոյանԳործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին

  • NBC․ Պենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի

    Պենտագոնը քննարկում է Եվրոպայից մոտ 25 հազար ամերիկացի զինծառայողի, ինչպես նաև մարտական ավիացիայի, նավերի և սպառազինության դուրսբերման տարբերակը։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնյաներին։

    «Պենտագոնը դիտարկում է Եվրոպայից ինքնաթիռների, նավերի, սպառազինության և տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորականների դուրսբերման արմատական ծրագիր։ Կրճատումը կարող է կազմել Եվրոպայում ԱՄՆ-ի բոլոր ուժերի մոտ մեկ երրորդը, կամ շուրջ 25 հազար մարդ», — գրում է հեռուստաալիքը։

    Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ դուրսբերման ծավալները կարող են հասնել Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտի կեսին՝ մինչև 80 հազար զինծառայողից 40 հազարը։ Հիմնական կրճատումները կարող են անդրադառնալ Գերմանիային, որտեղ գտնվում է մոտ 36 հազար ամերիկացի զինվորական, ինչպես նաև Իտալիային և Իսպանիային, որոնց իշխանությունները նախկինում հրաժարվել էին անվերապահորեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին։

    Կրճատումների հնարավոր սցենարները Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչը այս շաբաթ կներկայացնի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, իսկ վերջնական առաջարկությունները կներկայացվեն նոյեմբերի 6-ին, որից հետո ծրագիրը կհանձնվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։

  • Երրորդ Հանրապետության ծննդյան օրը կարող է վերածվել այն օրվա, երբ Նիկոլը կփորձի հայտարարել, որ այդ Հանրապետությունն այլևս մի ավարտված պատմությունն է. Արմեն Հովասափյան





    Արմեն Հովասափյանը գրում է. «Գուցե այս տարվա սեպտեմբերի 21-ի գլխավոր քաղաքական իմաստը պետք է փնտրել ոչ թե նրանում, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում տոնել, այլ նրանում, թե ինչ է նա պատրաստվում այդ օրը ազդարարել։

     Հանրապետության հրապարակում մեծ շուքով նշվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Առաջին հայացքից՝ հերթական պետական տոն։ Բայց եթե վերջին մեկ տարվա քաղաքական ընթացքը դիտարկենք մեկ ամբողջության մեջ, սեպտեմբերի 21-ը կարող է ունենալ բոլորովին այլ նշանակություն։

    Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Փաշինյանը քաղաքական օրակարգ նետեց «Իրական Հայաստանի» իր թեզը։ Դա պարզապես նոր ձևակերպում չէր․ դրանով նա փորձեց Հայաստանի պատմական ու ազգային պատկերացումը հակադրել իր սահմանած «իրական» Հայաստանին՝ Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերը ներկայացնելով որպես անցյալի բեռ, որից պետք է ազատվել։

    Մեկ տարի անց այդ գաղափարական թեզը կարծես ստացել է իր պետական շարունակությունը՝ «Չորրորդ Հանրապետություն»։

    Երրորդ Հանրապետությունը չի սկսվել միայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Այդ օրը դրա ամենակարևոր հանգրվաններից մեկն էր։ Հանրապետությունը ձևավորվեց մի ամբողջ քաղաքական գործընթացի արդյունքում՝ Անկախության հռչակագրից մինչև անկախության հանրաքվե, պետականության վերականգնում և սեփական պետական համակարգի կառուցում։ Եվ այդ գործընթացի հիմքում մեկ առանցքային գաղափար կար՝ Հայաստանը վերականգնում է իր ինքնիշխան պետականությունը և իր ապագան որոշում է ինքնուրույն։

    Հիմա իշխանությունը փորձում է այդ պատմական հիմքի հետ սահմանազատվել։ Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրության հիմքից դուրս բերելը, Սահմանադրությունն ամբողջությամբ վերաձևակերպելը և «Չորրորդ Հանրապետություն» հասկացությունը պետական նոր մեկնակետ դարձնելը պարզապես իրավական փոփոխությունների շարք չէ։ Սա Հայաստանի Հանրապետության պատմական ինքնության վերաձևակերպման փորձ է։
    Եվ հենց այստեղ սեպտեմբերի 21-ը ստանում է իր իրական քաղաքական նշանակությունը։

    Եթե Երրորդ Հանրապետության քաղաքական տրամաբանությունն ավարտված է, եթե նրա հիմնադիր փաստաթղթերից մեկը այլևս չպետք է լինի նոր Սահմանադրության գաղափարական հիմք, եթե արդեն հայտարարվում է «Չորրորդ Հանրապետություն», ապա ինչո՞ւ է նույն իշխանությունը այդքան մեծ շուքով տոնում Երրորդ Հանրապետության ծնունդը։

    Իհարկե, սեպտեմբերի 21-ը ոչ մի իշխանություն չի կարող իրենով վերացնել։ Դա պետական տոնից շատ ավելին է։ Դա հասարակության պատմական հիշողությունն է։ Այդ օրը կապված է անկախության հանրաքվեի, պետականության վերականգնման և մի ամբողջ սերնդի համար Հայաստանի անկախ պետության ծննդյան հետ։

    Հենց դրա համար էլ Փաշինյանին պետք չէ վերացնել սեպտեմբերի 21-ը։ Ավելի արդյունավետ է այն պահպանել, բայց փոխել դրա քաղաքական նշանակությունը։

    Պահպանել տոնը, պահպանել խորհրդանիշները, պահպանել Հանրապետության հրապարակը, պահպանել անկախության մասին խոսքը, բայց այդ ամենը լցնել արդեն նոր քաղաքական բովանդակությամբ։

    Եվ այդ դեպքում սեպտեմբերի 21-ը կարող է դառնալ ոչ միայն Երրորդ Հանրապետության 35-ամյակի նշման օր, այլև Չորրորդ Հանրապետության մեկնարկի խորհրդանշական օրը։ Նույն հրապարակը, դրոշը, անկախության օրը, բայց արդեն լրիվ այլ քաղաքական պատմությամբ։

    Սա է «Չորրորդ Հանրապետության» ֆեյք գաղափարի ամենակարևոր հանգույցը։ Այն պարտադիր չէ ներկայացնել որպես նոր պետության ստեղծում։ Այն կարող է ներկայացվել որպես «նույն ՀՀ նոր քաղաքական ինքնություն՝ նոր Սահմանադրությամբ, նոր պետական փիլիսոփայությամբ» և Հայաստանի անցյալի նկատմամբ նոր վերաբերմունքով։
    Ի դեպ՝ չեմ բացառվում նաև, որ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին հրապարակավ հայտարարի Չորրորդ Հանրապետության մեկնարկի մասին։ Ըստ էության՝ Երրորդ Հանրապետության 35-ամյակի պետական տոնակատարությունը կվերածվի այն հարթակի, որտեղ գործող իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը։

    Հենց այդտեղ է սեպտեմբերի 21-ի գլխավոր քաղաքական վտանգը․ Երրորդ Հանրապետության ծննդյան օրը կարող է վերածվել այն օրվա, երբ Նիկոլը կփորձի հայտարարել, որ այդ Հանրապետությունն այլևս մի ավարտված պատմությունն է, իսկ Հայաստանի նոր պատմությունը սկսվում է իրենից»։



    դիտվել է 54 անգամ

  • Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում

    Երեւան: Մեդիամաքս: Վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել է Ստամբուլում:

    Ստամբուլում լույս տեսնող Agos պարբերականը հայտնում է, որ Ռիչարդ Կիրակոսյանը հիվանդանոցում է նախորդ շաբաթվանից՝ ուղեղի արյունազեղում  ախտորոշմամբ:
    Հրապարակման մեջ ասված է, որ առաջիկա օրերին պարզ կդառնա, թե արդյոք արյունազեղումը մնայուն հետեւանքներ կունենա վերլուծաբանի առողջության վրա:

  • Իրավունք չունեմ խոսել… Ցտեսություն. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում հավաքվածներին

    Իրավունք չունեմ խոսել… Ցտեսություն. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում հավաքվածներին


    Մանրամասները՝ տեսանյութում






  • Orer.am | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին



    Տնտեսություն


    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.24 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:






  • Oragir.live | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին


    Տնտեսություն





    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.24 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ: