Blog

  • NYT-ը գրում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը Լսել Կիսվել

    ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման նոր մոտեցման շրջանակում դիտարկում է հակամարտության ավարտից առաջ Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

    «Սպիտակ տունը այժմ դիտարկում է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից առաջ Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը», – հայտնում է թերթը։

    NYT-ի աղբյուրի խոսքով՝ Մոսկվայի հետ նման հնարավոր բիզնես համաձայնագրերը ցույց կտան Վաշինգտոնի տրամադրվածության լրջությունը՝ երկու երկրների հարաբերությունները վերագործարկելու հարցում։

    Թե կոնկրետ ինչ գործարքների մասին կարող է խոսք լինել, հրապարակման մեջ չի հստակեցվում, սակայն ընդգծվում է, որ ամերիկյան վարչակազմի այս մոտեցումը հակադրվում է նախագահ Դոնալդ Թրամփի նախկին դիրքորոշմանը։

    Նախօրեին Թրամփը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում անցկացված հանրահավաքում, հավաստիացրել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի լուծման վրա, և հույս էր հայտնել, որ «այն շուտով կավարտվի»։

  • ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար





    ԱՄՆ իշխանությունները վիզաներ են տրամադրել իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, որպեսզի նրանք ներկա գտնվեն հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հաղորդում է NBC News-ը։

    Այնուամենայնիվ, իրանական պատվիրակության անդամների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կգործեն։




    դիտվել է 56 անգամ

  • Կյանքն ու կռիվը Սումատրայում, Սան Պաուլոյում եւ Պեչոլիում

    Ներկայացնում ենք 2026 թվականի սեպտեմբերի 14-ից 18-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
    Մոդելը ցուցադրում է SS27 բրենդի հավաքածուն Լոնդոնի նորաձեւության շաբաթվա շրջանակում։
    Սիդնեյի Բոնդի լողափում անցկացվել է ամենամյա «Քամիների փառատոնը»։
    «Presenze» ինստալյացիան Ֆոնտե Մացոլա ամֆիթատրոնում, Պեչոլի, Իտալիա։
    Ֆրանսիացի նկարիչ JR-ը Վատիկանի Առաքելական գրադարանի մոտ տեղադրված իր «DILUVIUM» ինստալյացիայի առջեւ։
    Բողոքի ակցիա Պրիշտինայում՝ Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին պատերազմական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչելուց հետո։
    Սան Պաուլոյի Ժարդին Պանտանալ թաղամասը հորդառատ անձրեւներից հետո։
    Անտառային հրդեհներ Ինդոնեզիա Հարավային Սումատրա նահանգում։
    Փերիս Հիլթոնը The Blonds-ի ցուցադրության ժամանակ՝ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակում։
    Հրդեհ Զապորոժյե քաղաքում՝ ռուսական հարվածներից հետո։
    Զույգը տանգո է պարում Հավանա պարարվեստի դպրոցներից մեկում։

  • Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը․ ArmLur

    Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։
    Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը։
  • Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն



    Հասարակություն


    Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

    Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են, և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:






  • Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան

    Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան

  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

    Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

  • ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄՐՑԱՇԱՐ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

    Հարգելի հետևորդներ, ս/թ սեպտեմբերի 23-ին և 24-ին, “Քաջարանի մարզահամալիր” ՀՈԱԿ-ում տեղի կունենա`  “Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշար”, որին կմասնակցեն պատանիներ 11 երկրներից`

    Հայաստան

    Վրաստան

    Իրան

    Քաթար

    Շվեդիա

    Հունաստան

    Գերմանիա

    Ղրղզստան

     Ուզբեկստան

     Լիտվա

     Ռուսաստան

     Այդ օրերին Քաջարանը կվերածվի մեծ սպորտային հրապարակի։

     Սիրով բոլորիդ հրավիրում ենք ներկա լինելու։

     

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ

    Վայրէջք կատարեցինք ոչ թե Վիսբադենում, այլ Ֆրանկֆուրտում։ Խառնել, ուրիշ օդանավ էի նստել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

    Վարչապետը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Թռչում ենք Վիսբադեն»։

    Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

  • Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ է շնորհվել |

    Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է շնորհվել Հեսսեյան խաղաղության մրցանակը։

    Նշենք, որ այս մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին Հեսսեն նահանգի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի և նրա հիմնադրած հիմնադրամի կողմից։ Առաջին անգամ այն շնորհվել է 1994-ին։ Այն շնորհվում է մարդկանց, որոնք նշանակալի ներդրում են ունեցել ժողովուրդների միջև փոխըմբռնման, խաղաղության և հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում։