Հայաստանն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի գործարկման վերաբերյալ:

Դրանում ասված է.
«ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։ Այս ձեւաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին եւ տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու եւ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության եւ առեւտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը։
Տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ՝ կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Տեխնիկական պլանավորման այս խմբերի ձեւավորումը կարեւոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման եւ իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։ 
Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *