Blog

  • «ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին

    Եվրոհանձնաժողովի՝ Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի ներդրման հստակ ժամկետները հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս Բրյուսելի՝ Հանրապետության «եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների անցողիկ բնույթը։ Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

    «Օրինակ՝ բոլորովին վերջերս Եվրոհանձնաժողովում, ըստ էության, ուղղակիորեն հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ մինչև 2029 թվականը վիզաների ազատականացման հասնելու վերաբերյալ։ Սա ընդգծում է «հրաշալի եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների անցողիկությունը»,- ասել է դիվանագետը։

    Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին նախևառաջ դիտարկում են սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։

  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

    Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, վարձակալած ավտոտնակում պատրաստում, շշալցնում և իրացնում է օղի ու կոնյակ։

     

    ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ օպերատիվ տեղեկության՝ 43-ամյա տղամարդը կեղծ ալկոհոլային խմիչքն իրացնում է 41-ամյա համաքաղաքացու միջոցով՝ նրա կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով։

     

    Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

     

    Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 10-ին կատարված զննությամբ Ավետիսյան փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է 7504 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք։

    Կատարվում է նախաքննություն։

     

    Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը:

     

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ։

  • Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը |

    Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի, ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին:

    ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի «Արարատ»-ի կազմում: ի ա1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր և երկրռաջնության ոսկե մեդալակիր է: Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով:

    «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել՝ 5 գնդակ: 1973 թվականին «Արարատ»-ը մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

  • Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

    ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը սեպտեմբերի 14-ի նիստում միաձայն որոշել է չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր նշանակել Արա Գագիկի Զոհրաբյանին։

    Այս մասին հայտնել է Արա Զոհրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության համար։

  • Վանաձորում հայտնաբերվել է 7504 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք․ ոստիկանությունը բացահայտել է ապօրինի արտադրության դեպք

    Բազումի բաժնի համայնքային ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

     

    Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, վարձակալած ավտոտնակում պատրաստում, շշալցնում և իրացնում է օղի ու կոնյակ։ Ըստ օպերատիվ տեղեկության՝ 43-ամյա տղամարդը կեղծ ալկոհոլային խմիչքն իրացնում է 41-ամյա համաքաղաքացու միջոցով՝ նրա կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով։

     

    Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

     

    Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 10-ին կատարված զննությամբ Ավետիսյան փողոցում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է 7504 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք։

    Կատարվում է նախաքննություն։

     

    Ապօրինի ձեռնարկատիրությունն ինքնին քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը:

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ։

  • Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ում

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հանդիսանալով Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր, այս անգամ Քաջարանի հանքում ընդունեց ակումբի ֆուտբո
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28»

    Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

  • Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ առաջիկա օրերին

    Սեպտեմբերի 15-19-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Քամին` արևմտյան` 2-5 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 18-19-ն ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

  • Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է. Մի «մորուքավոր», բայց դիպուկ անեկդոտ կա կենդանաբանություն առարկայից քննության չպատրաստված ուսանողի մասին, որ միայն ոջիլի մասին դասն է սովորել: Որ տոմսը քաշում է, ինչ կենդանու մասին հարցը լինում է, պտտում-պտտում, բերում է մորթու վրա, այնտեղից՝ ոջիլին, ու գնա՜ց… Դասախոսը միանգամից կռահում է, ձկների մասին է հարց տալիս: Սա թե՝ ձուկը ջրային կենդանի է, բայց եթե ապրեր ցամաքում, թեփուկների փոխարեն կունենար մորթի, իսկ մորթու մեջ կլինեին ոջիլներ…

    Հիմա փաշինյանենցն է: Ինչի մասին խոսեն-չխոսեն, որտեղ նստեն-ելնեն, տեղի-անտեղի անընդհատ նույն բանն են խոսում՝ «խաղաղություն, խաղաղությունը չվտանգել, խաղաղությունը փայփայել…»:

    Դեռ մի կողմ դնենք այն, որ միակողմանի խաղաղություն չի լինում: Մի կողմ դնենք նաև այն, որ խաղաղության լինել-չլինելը միայն սահմանում կրակոցներ չլինելու մասին չէ: Խաղաղությունը նաև այն է, որ դիմացինը, ում հետ, իբր, խաղաղություն եք կնքել (չնայած, նույնիսկ չեն կնքել), իր վերահսկողության տակ հայտնված քո ազգային, պատմական, մշակութային հուշարձանների, օբյեկտների դեմ ոտնձգություններ չանի: Մի բան, որ տեսնում ենք այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի կողմից՝ պետական ամենաբարձր մակարդակով: Այսինքն, Ադրբեջանում հակահայությունը պետական քաղաքականություն է: Այդպես եղել է, այդպես նաև հիմա է: Միառժամանակ սա էլ մի կողմ դնենք: Մի կողմ դնենք և այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ բերեցին, բացի այդ, իրենց վարած քաղաքականությունը հանգեցրեց նաև հետպատերազմական մի քանի մարտական բախման, որոնց հետևանքով Արցախը հայաթափված է, Կապանի, Վարդենիսի, Ջերմուկի գերիշխող սարերն ու դիրքերն էլ՝ թշնամական վերահսկողության տակ՝ որպես ռեալ սպառնալիք:

    Թեպետ, եթե նշված ու չնշված «մի կողմ դնենք»-ները ոչ էլ մի կողմ դնենք, ակնհայտ կդառնա, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա: Կա պահանջների լուռումունջ կատարում Հայաստանի իշխանությունների կողմից, կա Հայաստանի անդադար, սողացող մաշեցում և թշնամական սողացող էքսպանսիա: Ուզում ես՝ անունը «խաղաղություն» դիր, ուզում ես՝ «ինքնիշխանություն», ինչ ուզում ես դիր:

    Բայց:

    Հեծանվավազքի մրցում է: Մայրաքաղաքն ու հանրապետության մի մասում երթևեկությունը Սուրբ Խաչի տոնի օրով կաթվածահար էին արել: Սակայն դիտարկումն այլ բանի մասին է: Հեծանվասեր Նիկոլ Փաշինյանը ելնում է ու մրցույթի փակման արարողությանն այսպիսի բառեր է ասում. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»: Չենք կատակում, բառացի մեջբերում է…

    Լավ, էլի: Ի՞նչ կապ ունի խաղաղության հռետորաբանությունը հեծանվավազքի, վազքի, ֆուտբոլի կամ թեկուզ բռնցքամարտի մրցաշարի հետ: Ո՞ւմ են ինչի տեղ դնում:

    Լավ, կարո՞ղ է նախկինում Հայաստանում խոշոր մարզական կամ ոչ մարզական միջոցառումներ չեն եղել: Հեծանվավազքո՞վ է որոշվում խաղաղության լինել-չլինելը:

    Էհ, 2019-ին էլ Արցախում չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունն էր: Ո՞ւ…

    Արցախ ասացինք, հիշեցինք: Նույն 2019ին նույն Փաշինյանը Արցախում Համահայկական խաղերի բացումն էր անում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր է Վերածննդի հրապարակը: Ո՞ւր է Արցախը: Աշխարհագրորեն իրենց տեղերում են: Բայց… հայաթափված, թրքապղծված ու ապականված:

    Ու ընդհանրապես, Փաշինյանն ու, հասկանալի է, մնացյալ քպականները, ըստ նպատակահարմարության, մի բան բերաններն են գցում կամ մատի փաթաթան են անում, ու գնա՜ց. «Եթե ձուկն ապրեր ցամաքում»:

    Արարատի՞ն նայեցիր, ահա՜, դեմ եք խաղաղությանը, պատերազմ եք ուզո՜ւմ:

    Տիգրանաշե՞ն ասացիք, ահա՜, պատերա՜զմ եք ուզում: Բանա՞կն եք ուզում ուժեղացնել, ահա՜, ռևանշիստ եք: Ազգային հերոսների նկարնե՞ր եք փակցրել դասասենյակի պատին, էս պատերազմ եք ուզո՞ւմ…

    Հայերե՞ն եք խոսում, գրում, կարդում, դեմ եք խաղաղությանը:

    Եկեղեցուն եք պաշտպանո՞ւմ, ահա՜, պատերազմ եք ուզում:

    Արցախը տանք, որ հանգիստ ապրենք, Կիրանցի դիրքերը տանք, որ հանգիստ ապրենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ հանգիստ ապրենք: Արցախը բեռ էր: Վաղը կասեն՝ Հայաստանն էր բեռ…

    Լսեք, իսկ կլինի՞ պարզապես հանգիստ ապրենք, առանց ձեր իշխանության: Ապրում էինք, չէ՞: Ըստ որում՝ հաղթանակած ու արժանապատիվ: Ապում էինք Արցախում էլ: Ու Կապանն ու Ջերմուկն էլ սահմանամերձ քաղաքներ չէին: Սոթքի հանքն էլ թուրքը չէր շահագործում:

    Մի երկու բառ կամ ավելի ճիշտ՝ կարգախոս են վերցրել, «բոբոյացրել», ինչ լինում է, թե բա՝ «Ռուսաստանը…», «նախկիննե՜րը», «թալա՜նը…», «մաֆիա՜ն…»:

    Մանթրայի նման կրկնում են:

    Հա, ու «խաղաղությունը»: Ի՞նչ խաղաղություն: Թշնամին, ի դեմս Ադրբեջանի, խաղաղությո՞ւն է ուզում: Չէ՛: Թշնամին ուզում է, որ Հայաստան չլինի: Ու բաց հայտարարում է դրա մասին: Եթե չի էլ հայտարարում, իր ամեն ինչով դա է ցույց տալիս:

    Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», Արցախի բազմադարյա հանրահայտ հայկական վանական համալիրները պղծում է ու հռչակում ոչ հայկական, բացեիբաց ծաղրում ու ծանակում է հայերին, հայկական մշակույթը, պատմությունը, իրողությունները, ամեն ինչ: Մեզանից ժամանակին կրած պարտության բարդույթից դեռ ինքնահաստատվող թշնամին, որ զոհված զինվորների գլուխը կտրելով էլ չի հանդարտվում, որ Ջուղայի խաչքարերը խճաքարի վերածելով էլ չի հագենում…

    Գիտի, որ դիմացը հիմա մի իշխանություն է, որը ծպտուն չի հանելու, գլուխը կախ, վիզը ծուռ կմկմալու է խաղաղության մասին, ինչպես այն ծույլիկ ուսանողը՝ ոջիլի:

    Դա խաղաղություն չէ: Դա շարունակաբար նվաստացած, թշնամու առաջ բերանքսիվայր ընկած լինել է ու նրա ողորմածությանը հանձնվել է: Իրական խաղաղությունն արժանապատիվ է լինում: Էհ, թշնամին էլ տեսնում է, որ դիմացինը ինքնալեղաճաք վիճակում է, մտքովն ինչ անցնում է, պահանջում է: Ինչո՞ւ չպահանջի, եթե վազեվազ անում են: Մինսկի խումբը լուծարված համարեք: Եղավ, ոնց ասեք:

    Սահմանադրությունը մեր ասածով փոխեք: Եղավ, ոնց ասեք: Կաթողիկոսի ու Եկեղեցու վրա հարձակվեք: Եղավ, ոնց ասեք…

    Կարդացեք «Սասունցի Դավիթը»: Թումանյանի մշակմամբ:


  • Ստեղծվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության թվային շտեմարան

    Երեւան: Մեդիամաքս: Երեւանում ներկայացվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման եւ հանրայնացման նպատակով ստեղծված «Արցախյան մշակույթի թվային տուն»՝ artsakhian.org հարթակը։ 

     

    Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։

     

    «2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո խաթարվեց նաեւ մշակութային ժառանգության բնական փոխանցման շարունակականությունը։ Բարբառը, բանահյուսությունը, ծեսերն ու սովորույթները, երգն ու երաժշտությունը, ավանդական գիտելիքն ու առօրյա մշակույթի բազմաթիվ դրսեւորումներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են իրենց բնական միջավայրում, այսօր պահպանման եւ փաստագրման առանձնահատուկ կարիք ունեն»,- ասվում է «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնության հաղորդագրությունում։

     

    «Մեզ համար կարեւոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայանա իր ստեղծած մշակույթով։ Այս թվային տանը ամեն բան իրար հետ կապված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները, եւ այստեղ Արցախի մշակույթը ներկայացվում է ոչ թե որպես անցյալի փակված պատմություն, այլ որպես կենդանի մշակույթ», – նշել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

     

    «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի կառուցվածքը ձեւավորվել է՝ առաջնորդվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ոլորտներով։ Այն ներառում է Արցախի բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստները, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքն ու արհեստները։ Հարթակը նաեւ թվային շտեմարան է՝ գրադարանով, տեսադարանով, պատկերադարանով, ձայնադարանով եւ բառարանով։

     

    «Հատկապես այս վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը վարում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն՝ ջնջելով հայկական հետքը Արցախում, այս հարթակով մենք կարողանում ենք ներկայացնել մեր հայրենիքը, որպեսզի Արցախի մասին խոսքը, Արցախի մասին յուրաքանչյուր էջ բաց լինի բոլորիս համար, եւ այդ էջը երբեք չփակվի», – ասել է հարթակի ստեղծման գիտական թիմի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

     

    Նախաձեռնության հեղինակները կոչ են անում արցախցիներին, հետազոտողներին եւ անձնական արխիվներ ունեցող ընտանիքներին կիսվել իրենց մոտ պահպանվող լուսանկարներով, տեսանյութերով, ձայնագրություններով, պատմություններով եւ այլ նյութերով՝ նպաստելով Արցախի մշակութային հիշողության պահպանմանը։