Քննարկվել են մարզերում տնտեսական զարգացման հեռանկարները

Written by

in

Քննարկվել են մարզերում տնտեսական զարգացման հեռանկարները

Գյումրիում կայացած «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Մարզերի տնտեսական ներուժի իրացման պետական առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը։

Քննարկման առանցքում էին Գյումրու, Շիրակի մարզի և Հայաստանի մյուս մարզերի տնտեսական զարգացման հնարավորությունները, ներդրումների ներգրավումն ու գործարար ակտիվության խթանումը։

Նախարարն անդրադարձել է պետական բյուջեի առաջնահերթություններին, կապիտալ ներդրումների արդյունավետությանը և հարկային քաղաքականության հիմնական ուղղություններին՝ կարևորելով պետական ծախսերի դերը մարզերում տնտեսական ակտիվության, արտադրողականության և մասնավոր ներդրումների աճի ապահովման գործում։

Անդրադարձ է կատարվել նաև մարզերի տնտեսական ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճի հնարավորություններն ընդլայնելու հարցերին։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *