Blog

  • «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»





    «Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը մտերիմ շրջապատում հայտարարել է, որ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանին օգնել՝ մաքրել «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոռուպցիոներներից։

    Ասում են՝ վսահեցրել է, որ այդ գործում ինքը թիկունքին մեծ բանակ ունի, ու շուտով շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն»:




    դիտվել է 514 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարն այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում |

    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում։ Պպատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնել է Հայաստանի արտգործնախարարը։

    «Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է պայմանավորված», – ասել է Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։

    Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։

  • Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը, մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան

    Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը, մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

    ««Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

    Կուսակցության համար համայնքներում ներկայացվածությունը, համայնքների խնդիրներով զբաղվելը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։

    Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը և ձևավորված տեղական ընդդիմադիր իշխանությունների գործունեությանը, մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։

    Մենք վստահ ենք, որ նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքներն ամրապնդելու ենք՝ հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կատարած արդյունավետ աշխատանքը համայնքներում»,- նշել է նա։

  • ԿԴՀ-ում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3510-ի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը: Այս մասին հայտնել է Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարությունը։

    Նախորդ օրվա ընթացքում էբոլան խլել է 35 մարդու կյանք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3510-ի, նշել է նախարարությունը։ Էբոլայով  հիվանդացածների թիվը կազմում է 7258: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է 22-ով։ Մահացության ցուցանիշը կազմում է 48,4%։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 903 բուժառու՝ հիվանդության ախտանիշներով։ Էբոլայով ախտահարված անձանց հետ շփումների հսկման մակարդակը հասնում է 78,6%-ի։

    Էբոլայի բռնկումն ընդգրկել է երկրի 26 նահանգներից 7-ը։ Իտուրիի նահանգին, որը ներկայիս բռնկման էպիկենտրոնն է, բաժին է ընկնում տենդով հիվանդության հաստատված դեպքերի 78%-ը։ Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ում և Ուգանդայում։ Հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում սա արդեն դարձել է մահացության ցուցանիշով երկրորդ խոշորագույն բռնկումն Աֆրիկայում։

    Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։ Օգոստոսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է Ուգանդայում բռնկման ավարտը։ Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014–2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում։

    ԱՀԿ-ի տվյալներով՝ հիվանդացածների թիվն այն ժամանակ հասել է 28 600-ի, իսկ մահացածներինը գերազանցել է 11 000-ը։  Էբոլա վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից։ Էբոլա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է 1976 թվականին՝ ներկայիս ԿԴՀ-ի տարածքում։ ԿԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:

  • Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը





    Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Infiniti» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Mitsubishi» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։




    դիտվել է 42 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

  • Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում վիճակ լարվեց

    Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում վիճակ լարվեց

  • ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում

    Այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է նախատեսված։

    Նիստի հիմնական օրակարգային հարցերից մեկը Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի թեկնածուների վերջնական հաստատումն է։ Մասնավորապես, պետք է հստակեցվի, թե ովքեր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակները Գորիսում, Կապանում և Մեղրիում։

    Գորիսի դեպքում իշխանությունը որոշել է ընտրական ցուցակը գլխավորել գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի անունով, սակայն ՔՊ-ն նախատեսում է ունենալ նաև իր թեկնածուներին։ Կապանում, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Բաբայանը։

    Մեղրիի հարցում, սակայն, իրավիճակը շարունակում է քննարկումների առարկա մնալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը դիտարկում էր գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը, բայց նա այժմ կալանքի տակ է: Այժմ քննարկվել և որոշվել է նրան փոխարինել և ՔՊ-ի կողմից առաջադրել Սերգեյ Գրիգորյանին:

    Այսօր նախատեսված նիստում հենց այս երեք համայնքների թեկնածուների հարցը պետք է վերջնականապես հաստատվի։

    Օրակարգը, սակայն, միայն Սյունիքով չի սահմանափակվելու։ ՔՊ վարչությունում քննարկվելու է նաև Կոտայքի մարզպետի նշանակման հարցը, ինչպես նաև տարբեր համայնքներում թեկնածուների առաջադրման շուրջ առաջացած ներքին տարաձայնություններն ու դիմադրությունները։

    Այսպիսով, Փաշինյանի գլխավորությամբ սպասվող այսօրվա նիստը կարող է առանցքային լինել ինչպես Սյունիքի, այնպես էլ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ամբողջական իշխանական դասավորության համար։

     

  • Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյան |

    «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևման և անկախության համար։ Այն աղետներին, որոնք այս կուսակցությունն ու իր գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, երբեք չենք առերեսվել»:

    Այս մասին իր խոսքում ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

    Նրա ելույթի ընթացքում ստեղծվել է լարված իրավիճակ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքել են Արման Եղոյանին՝ նշելով, որ նրա խոսքը  «խայտառակություն» է։

    Արման Եղոյանը հայտարարել է, թե պետք է բոլորի միջից  դաշնակցականությունը վերացվի, արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից:

    «Աղետաբեր մի կուսակցություն է, որն ախտահարել է ամբողջ հայ քաղաքական միտքը, և դա շարունակաբար անում է մինչև հիմա»,- շեշտել է նա։

  • Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա

    Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Infiniti» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Mitsubishi» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

  • Գյումրու ավագանու նիստը՝ ՔՊ-ի ամբողջական կազմով

    Գյումրու ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կայացավ. ՔՊ-ն ամբողջ կազմով ներկա է