Blog

  • ՌԴ-ն Հայաստանից Գյումրիում ռուսական ռшզմաբազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացել

    ՌԴ-ն Հայաստանից Գյումրիում ռուսական ռшզմաբազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացելՌուսաստանը Հայաստանից Գյումրիում ռուսական ռազմական բազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այդ մասին «Известия»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

    «Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ մենք չենք ստացել։ Մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ասել է դիվանագետը։

    Գալուզինի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն Մոսկվան դրան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։

    «Շատերը լիովին արդարացիորեն տալիս են հարց. իսկ որն է այլընտրանքը։ Այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, այդպիսին չի նկատվում։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել այս դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորներին։ Թեկուզև Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության ուժով»,- նշել է ԱԳ փոխնախարարը։

    Ընդ որում՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում, հավելել է Գալուզինը։

    Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է զինվորականներին դուրս բերել Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի հենց Մոսկվան։

  • Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան



    Միջազգային


    Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:

    Օպերատիվ տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Գետնի վրա առկա են բազմաթիվ հետևանքներ, բռնկվել է մի քանի հրդեհ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում:

    «Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են 2 բազմաբնակարան և 3 մասնավոր տների, ուսումնական հաստատության, կոմերցիոն շենքի օդափոխության և լուսամուտների ապակիները, գազատար խողովակը (կենսապահովման գործառույթները չեն տուժել), գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստները, մթերային խանութը և Ozon-ի պահեստը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Սլյուսարը:

    Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը նույնպես հայտնել է տարածաշրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հերթական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականներն ու շարժական կրակային խմբերը ողջ գիշեր աշխատել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։

    «Այս պահին ընթանում է հարձակման հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրում։ Ամենակարևորը՝ զոհեր չկան։ Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում (կոտրվել են ապակիները)։ Աշխատում է օպերատիվ շտաբը»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է պաշտոնյան։






  • Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Երեկ ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրեց, թե կառավարության անդամի երդման նոր տեքստում կա՞ն «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները: Ու եթե չկան, ապա ինչո՞ւ չկան:

    Ինչպես նկատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, կառավարության անդամի երդման նախորդ տեքստում կային «հայրենիք», «ժողովուրդ», «ազգ» բառերը:

    Փաշինյանի իշխանության ներկայացուցչուհին, բնականաբար, հակադարձեց «կրուտիտով», թե նոր տեսքտում կա «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը:

    Իրականում դա կեղծ պնդում է: Դրանք տարբեր հասկացություններ են, հայության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, իսկ ՀՀ-ն այդ լեռնաշխարհի մի փոքր մասի վրա է ձևավորված: Այսինքն, պատմամշակութային, պատմա-աշխարհագրական իրողությունը չի համընկնում պատմաքաղաքական իրողությանը: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը չի ներառում ազգը. հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ: Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր նախարարուհին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, Իրանում և այլ երկրներում ապրող մեր ազգակիցներին հայ չեն համարո՞ւմ: Չնայած, ինչ ենք ասում, ամեն կերպ Սփյուռքին Հայաստանից հեռացնողից ուրիշ ինչ սպասել:

    Մի խոսքով, Փաշինյանի քպական իշխանությունը ինչ տեսնում է, իրական ինքնիշխանության, ազգային ինքնության հետ կապված ինչի հանդիպում է, մկրատն առած՝ խմբագրում ու կրճատում է: Ի՜նչ հայրենիքի հզորացում, ի՜նչ «համազգային նպատակներ», ի՜նչ հայրենիք կամ ազգ: Քպաբար. «Որտեղ փորդ կուշտ, այնտեղ էլ՝ հայրենիք»:

    Թեպետ: Ինչի՞ վրա ենք զարմանում: Իսկ ուրիշ ինչ կարելի էր սպասել մի իշխանությունից, մի քաղաքական միավորից, որ սարսափում է անգամ արտաբերել Արցախ բառը: Ինքը սարսափում է, հանրությանն էլ ահաբեկում, թե՝ տեսեք, հա՜, հանկարծ չհիշեք, թե չէ աղվեսը հեն է, կացինը սրած՝ կգա ու ծառը կկտրի:

    Մի իշխանություն, որը բացահայտ պատերազմ է մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հայտարարում է, որ իր երազանքը փաստորեն Մայր Աթոռը զավթելն է, որը բացահայտ պայքարում է ազգային ինքնության և պատմական հիշողության դեմ, ուրիշ ի՞նչ պիտի աներ:

    Եվ հետո, կառավարության անդամն ինչո՞ւ պիտի երդման մեջ գործածի «հայրենիք», «ազգ», «ժողովուրդ» բառերը: Դա ի՞նչ մի ավելորդ թիթիզություն է: Կառավարության անդամը պիտի երդվի. «Երդվում եմ՝ չունենալ կարծիք, երդվում եմ՝ անվերապահորեն կատարել իմ գերագույն կուռք Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները: Երդվում եմ՝ երբեք հանկարծ ու հանկարծ չհակաճառել նրան: Ու եթե խախտեմ այս երդումս, ապա թող վայրկենապես հետ պահանջվեն ինձ տրված բոլոր պարգևավճարներն ու պաշտոնավարման շրջանում դիզած ակտիվներս»:

    Այդպես գոնե մի քիչ ավելի ազնիվ կլինի…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի կրթական համակարգի շուրջ տարիներ շարունակ հնչող լավատեսական հայտարարությունների, բարեփոխումների մասին պաշտոնական հաղորդագրությունների, նոր ծրագրերի, ռազմավարությունների, վերապատրաստումների, թվայնացման նախագծերի և կրթության որակի բարձրացման վերաբերյալ բազմաթիվ խոստումների ֆոնին ունենք բոլորովին այլ իրավիճակ։ Առավելապես հակառակ վիճակ:

    Կրթության ոլորտի խնդիրները այլևս չեն կարող դիտարկվել միայն դպրոցների շենքերի, համակարգիչների, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման, նոր չափորոշիչների կամ կրթական ծրագրերի տեխնիկական կատարելագործման տեսանկյունից։ Կրթության վերջնական չափանիշը ոչ թե այն է, թե որքան նոր ծրագիր է ներդրվել, քանի դպրոց կամ դասարան է վերանորոգվել, քանի ռազմավարական փաստաթուղթ է ընդունվել, այլ այն, թե ինչ գիտելիք, մտածողություն և հիմնարար հմտություններ ունի դպրոցն ավարտող աշակերտը։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանի կրթական համակարգը բախվում է չափազանց լուրջ հարցի։ 2025 թվականին Հայաստանը առաջին անգամ մասնակցեց ՏՀԶԿ-ի PISA միջազգային գնահատման ծրագրին, իսկ արդյունքները հրապարակվեցին 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ PISA-ն չափում է ոչ միայն դպրոցական ծրագրի մեխանիկական յուրացումը, այլև 15-ամյա աշակերտների՝ արդեն այդ տարիքում տեքստը կարդալու և հասկանալու, գիտելիքը կիրառելու, մաթեմատիկորեն մտածելու, գիտական խնդիրներ լուծելու և նոր իրավիճակներում գիտելիքը գործնականորեն օգտագործելու կարողությունը։

    Հայաստանի մասնակցությունը կարելի է դիտարկել որպես հայկական կրթական համակարգի իրական կարողությունների արտաքին, համադրելի և բավական կոշտ աուդիտ, որի արդյունքը պետք է ստիպի ոչ միայն կրթության ոլորտի մասնագետներին, այլև պետական կառավարման ամբողջ համակարգին լրջորեն վերանայել այն թյուր պատկերացումը, թե վերջին տարիների բարեփոխումները արդեն իսկ հանգեցրել են կրթության որակի էական վերափոխման։

    ՏՀԶԿ-ի հրապարակած տվյալներով, Հայաստանի 15-ամյա աշակերտների միջին արդյունքները մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնական գիտություններից ցածր են ՏՀԶԿ միջինից։ Առանձնապես ծանր է ընթերցողական գրագիտության պատկերը, որովհետև ընթերցանությունը մնացած գրեթե բոլոր կրթական կարողությունների հիմքն է։ Եթե աշակերտը չի կարողանում հասկանալ միջին բարդության տեքստի հիմնական գաղափարը, տարբերակել փաստն ու մեկնաբանությունը, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, համադրել տարբեր հատվածներ, հասկանալ հեղինակի նպատակը կամ սեփական դատողությունը կառուցել ընթերցած նյութի հիման վրա, ապա խնդիրը չի սահմանափակվում «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկաների շրջանակով։ Այդպիսի աշակերտը դժվարություններ է ունենալու պատմություն սովորելիս, բնական գիտություններ հասկանալիս, իրավական կամ վարչական փաստաթուղթ կարդալիս, մաթեմատիկական խնդիր լուծելիս, համալսարանում գիտական գրականություն ուսումնասիրելիս, աշխատանքի շուկայում մասնագիտական տեղեկատվություն մշակելիս և, ի վերջո, քաղաքացիական կյանքում տեղեկացված որոշումներ կայացնելիս։

    PISA-ի ընթերցանության սահմանումը հենց այդ պատճառով շատ ավելի լայն է, քան ավանդական «կարդալ կարողանալը». այն վերաբերում է գրավոր տեքստը հասկանալու, օգտագործելու և դրա շուրջ քննադատաբար անդրադառնալու կարողությանը՝ անձնական նպատակներին հասնելու, գիտելիք զարգացնելու և հասարակական կյանքին մասնակցելու համար։ Ուստի, երբ խոսում ենք այն մասին, որ 15-ամյա երեխաների շուրջ 81 տոկոսը չի հասել ընթերցողական գրագիտության նվազագույն մակարդակին, պետք է գիտակցել, որ խոսքը ոչ թե պարզապես դպրոցում վատ գնահատական ստանալու մասին է, այլ մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամի մասին։

    Այս իրավիճակի ամենավտանգավոր կողմերից մեկն այն է, որ այն կարող է երկար ժամանակ չերևալ առօրյա կյանքում։ Դպրոցը կարող է շարունակել աշխատել, դասերը կարող են տեղի ունենալ, աշակերտները կարող են ստանալ գնահատականներ, ուսուցիչները՝ լրացնել մատյանները, դպրոցները՝ իրականացնել միջոցառումներ, նախարարությունը՝ ներկայացնել նոր նախաձեռնություններ, իսկ ծնողները՝ տեսնել, որ երեխան ֆիզիկապես հաճախում է դպրոց։ Սակայն կրթության համակարգի իրական արդյունքը բացահայտվում է այն ժամանակ, երբ երեխային տալիս են ոչ թե դասագրքի ծանոթ հարցը, այլ անծանոթ խնդիրը, պահանջում են կարդալ, հասկանալ, համադրել տեղեկատվությունը, եզրակացություն անել և կիրառել գիտելիքը։ Հենց այսպիսի իրավիճակներում է PISA-ն ստուգում համակարգը։ Եվ այստեղ Հայաստանի արդյունքը ցույց է տալիս, որ դպրոցական կրթության և իրական կարողությունների միջև գոյություն ունի խոր ճեղք։

    Հայաստանը պատմականորեն ունեցել է գրագիտության բարձր մակարդակի մասին ձևավորված ազգային ինքնաընկալում, որը առավելապես սուբյեկտիվ գնահատական չէ, այլ ունի լուրջ հենք։ Հայ ժողովրդի կրթական մշակույթը, գրքի և դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, գրական ժառանգությունը, կրթվածության սոցիալական արժեքը և բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը երկար ժամանակ ձևավորել են այն համոզմունքը, որ հայ հասարակությունը կրթության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի։

    Ու այդպես եղել է տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ: Սակայն XXI դարում միայն տառաճանաչ լինելը կամ դպրոց ավարտելը այլևս բավարար չէ գրագետ հասարակություն անվանվելու համար։ Ժամանակակից գրագիտությունը ներառում է տեղեկատվական, թվային, մեդիա, ֆինանսական, գիտական և քննադատական գրագիտության տարրեր։ Մարդը կարող է ազատ կարդալ նախադասությունը, բայց չկարողանալ հասկանալ դրա իմաստը, կարող է կարդալ հազարավոր սոցիալական ցանցերի գրառումներ, բայց չկարողանալ տարբերակել փաստը մանիպուլ յացիայից, կարող է օգտագործել որոնողական համակարգ, բայց չկարողանալ գնահատել աղբյուրի վստահելիությունը, կարող է ունենալ սմարթֆոն և ինտերնետ, բայց չունենալ տեղեկատվության վերլուծության իրական կարողություն։

    Հենց այս պատճառով էլ ընթերցողական գրագիտության նվազագույն մակարդակը պետք է դիտարկել նաև թվային դարաշրջանի համատեքստում։ Երբ տեղեկատվության ծավալը ամեն օր բազմապատկվում է, կրթության հիմնական խնդիրը այլևս միայն տեղեկություն փոխանցելը չէ։ Դպրոցը պետք է երեխային սովորեցնի տեղեկությունը գտնել, ստուգել, համադրել, գնահատել և կիրառել։

    Առանձին ուշադրության է արժանի գնահատման մշակույթը։ Կրթական համակարգը կարող է տարիներ շարունակ բարձր գնահատականներ տալ երեխաներին, մինչդեռ միջազգային ստանդարտով նրանց իրական կարողությունները ցածր լինեն։ Գնահատականը և կրթական արդյունքը նույն բանը չեն։ Եթե աշակերտը դպրոցում ստանում է 8 կամ 9, բայց չի կարողանում ինքնուրույն վերլուծել տեքստը կամ լուծել կիրառական խնդիր, ապա բարձր գնահատականը համակարգի հաջողության ապացույց չէ։ Այն կարող է պարզապես ցույց տալ, որ գնահատման ներքին մեխանիզմները բավարար խստությամբ չեն չափում այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են իրական կյանքում։ Սա նաև նշանակում է, որ դպրոցը պետք է աստիճանաբար հեռանա մեխանիկական հիշողության վրա հիմնված ուսուցման մոդելից։ Երեխան պետք է ոչ միայն իմանա, թե երբ է տեղի ունեցել որևէ պատմական իրադարձություն, այլև կարողանա բացատրել դրա պատճառներն ու հետևանքները, համադրել տարբեր աղբյուրներ և հիմնավորել սեփական եզրակացությունը։

    Արհեստական բանականության տարածման պայմաններում այս խնդիրը դառնում է ավելի կարևոր։ Եթե աշակերտը չունի ամուր ընթերցողական և քննադատական հիմք, ապա գեներատիվ արհեստական բանականությունը նրա համար կարող է դառնալ ոչ թե գիտելիքը խորացնող գործիք, այլ պատրաստի պատասխաններ արտադրող համակարգ, որի սխալներն ու մանիպուլ յացիաները նա ի վիճակի չի լինի ճանաչել։ Այսինքն, կրթական համակարգի թուլությունը ԱԲ-ի դարաշրջանում չի նվազեցնելու տեխնոլոգիական ռիսկերը, այլ կարող է բազմապատկել դրանք։

    Առանձնապես ցավալի է տարածաշրջանային համեմատության պատկերը։ Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանի, Թուրքիայի և նույնիսկ, որքան էլ զարմանալի է, Ադրբեջանի աշակերտներին։ Այս փաստը ունի ոչ միայն կրթական, այլև խորհրդանշական և աշխարհաքաղաքական իմաստ։ Տարիներ շարունակ մենք սովոր ենք եղել, որ աշխարհում մեզ ընկալում են որպես տարածաշրջանի ամենագրագիտ ժողովուրդներից մեկը, հպարտությամբ ենք հիշել մեր գրերի ստեղծման պատմությունը, մատենադարանները, միջնադարյան գրականությունը և հետխորհրդային շրջանի բարձր գրագիտության մակարդակը։ Իսկ այսօր պարզվում է, որ այդ պատմական ժառանգությունը այլևս չի երաշխավորում ներկայի որակը, և այն երկրները, որոնց հետ մենք գտնվում ենք բարդ հարաբերությունների մեջ, կրթական ասպարեզում արդեն առաջ են անցել մեզանից։ Հետխորհրդային երկրների շարքում էլ մենք միայն Ղրղզստանին ենք անցել, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը ներքին քաղաքականության ձախողման հետևանք է, քանի որ հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը գրագիտության մակարդակով միշտ շատ բարձր է եղել։

    Կարևոր է հասկանալ, որ այս արդյունքները մեկ օրում չեն ձևավորվել։ Դրանք երկարատև գործընթացների արդյունք են։ Ի նկատի ունենանք, որ վերջին տասնամյակներում Հայաստանում իրականացվել են բազմաթիվ կրթական բարեփոխումներ, ընդունվել են ռազմավարություններ, ծրագրեր, ստանդարտներ, բազմակի անգամ փոփոխվել են դասագրքերը, ներդրվել են նոր գնահատման համակարգեր, իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, շահագործվել են նոր դպրոցներ և գործարկվել տեխնոլոգիական նախագծեր։ Սակայն այս բոլոր գործընթացները, ինչպես ցույց են տալիս միջազգային գնահատումների արդյունքները, չեն հասցրել բուն էության փոփոխության։ Դա բացատրվում է նրանով, որ ոլորտի պատասխանատուները ավելի շատ զբաղված են եղել զարգացման իմիտացիա ցուցադրելով, քան որակական փոփոխություններ արձանագրելով։

    Իմիտացիոն բարեփոխումների էությունն այն է, որ փոխվում են ձևերը, տերմինաբանությունը, հաշվետվությունների ձևաչափերը և ներկայացումների սահիկաշարերը, բայց դասարանում, ուսուցչի և աշակերտի փոխհարաբերություններում, դասավանդման իրական մեթոդներում և գիտելիքի փոխանցման որակում չի փոխվում ոչինչ։ Պաշտոնյան կարող է տարեկան հաշվետվություն ներկայացնել իրականացված ծրագրերի, վերապատրաստված ուսուցիչների և դասագրքերի մասին, սակայն եթե 15-ամյա երեխան չի հասկանում կարդացած տեքստը, այդ բոլոր հաշվետվությունները զրոյական արժեք ունեն։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Ամերիկացի լրագրողը դատապարտել է Հաջիևի կազմակերպած «աղվանական» շոուն և միջազգային դիվանագետների մասն

    Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից օտարերկրյա դիվանագետների համար Արցախում կազմակերպված այցին և հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերին։

    Սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակված գրառումներում Սնելը նշել է, որ 58 երկրների տասնյակ դիվանագետներ համաձայնել են մասնակցել Հաջիևի կազմակերպած այցին դեպի Գանձասարի ու Դադիվանքի վանական համալիրներ, որտեղ հայկական սրբավայրերը ներկայացվել են որպես «աղվանական»։ Ըստ լրագրողի՝ դիվանագետների ներկայությամբ Հաջիևը ցուցադրել է դատարկ մակետի էջերը՝ փորձելով դա մատուցել որպես «ապացույց», թե իբր հայկական պատմությունը կեղծված է։

    Լինդսի Սնելը խստորեն քննադատել է ինչպես ադրբեջանական կողմի գործողությունները, այնպես էլ ներկա գտնվող դիվանագետների կեցվածքը, որոնք, տեսանյութի համաձայն, քծնանքով արձագանքել են այդ բեմականացմանը։

    «Ուրեմն տասնյակ օտարերկրյա դիվանագետներ համաձայնել են այցելել հայկական եկեղեցիներ, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես «աղվանական»՝ հայկական մշակույթը ջնջելու իրենց ընթացիկ ջանքերի շրջանակնե՞րում։ Սա բավականին մռայլ իրականություն է։

    Սա ուղղակի հակադիվանագիտական քայլ չէ, սա ամոթալի է։ Ադրբեջանի պնդումները վաղուց հերքված են։ Սա մշակութային ջնջում է։ Եվրոմիության պաշտոնյաները պետք է դատապարտեն նման փորձերը, այլ ոչ թե հայտնվեն հայկական վանքերից արված տեսանյութերում՝ Հիքմեթ Հաջիևի կողքին քծնալով», – ընդգծել է Լինդսի Սնելը։

    Ամերիկացի լրագրողը նաև արձագանքել է ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառմանը՝ շեշտելով, որ հայկական հուշարձանների «աղվանացման» ադրբեջանական թեզերն ունեն հստակ հերքումներ, և անթույլատրելի է մշակութային կեղծարարությունն ու ժառանգության յուրացումը ներկայացնել որպես սովորական «տարբերվող տեսակետներ»։

  • Ապամոնտաժվել է Սևանա լճի հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը

    Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

     

    Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:

  • «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն Ալիևն է»․ Մեսրոպ Մանուկյան |

    «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն և երջանիկն Ալիևն է, որովհետև ինքը երազում էր, որ Արցախի Հանրապետության բոլոր նախագահները լինեն կալանքի տակ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

    «Նիկոլ Փաշինյանը բոլորին ինչ-որ բաներ է խոսք տվել, խոսում ենք ԵՄ գնալու, Սահմանադրության փոփոխության մասին, եկեղեցու դեմ կռիվը։ Եվ իրենք իրեն իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած օջախ վերացնել կամ մի ձև այդ օջախներն այս փուլում ապաակտիվացնել։ Ստացվում է՝ պատվիրատուները բազմաթիվ են, կատարողը՝ ուղիղ իշխանությունն է և մի նպատակ ունի, որ իր իշխանությունը մեկ օր ավելի շատ պահի»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

  • Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները, մեր տեղեկություններով, Փաշինյանի հայրենի քաղաք Իջեւանում թեկնածու չեն կարողանում գտնել։

    Թեպետ Սամվել Կարապետյանը բավականին սիրված է իջեւանցիների շրջանում, նրա մայրն իջեւանցի է, եւ նա բազմաթիվ բարեգործություններ է արել այստեղ, սակայն այս տարածքում ընդդիմության հույսը Դաշնակցության վրա է:

    Մեր աղբյուրի խոսքով` ՀՅԴ-ն Իջեւանում այս տարիներին բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, այս պահին էլ ավագանու կազմում ընդդիմադիր միակ խմբակցությունը դաշնակցական բլոկն է, եւ ընդդիմությունը կարող է համախմբվել հենց դաշնակցական թեկնածուի շուրջ»:

  • ԴԱՀԿ ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան են ձերբակալվել․ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ambion.news- բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ ԴԱՀԿ ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել։Ambion.news-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և փողերի լվացման գործով։

  • Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան

    2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21.4 միլիարդ դոլար։ Արտահանման 35.3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, մինչդեռ ԵՄ-ի հետ տեսակարար կշիռը վերջին տասնամյակում զգալիորեն նվազել է՝ 28 տոկոսից հասնելով 7.9 տոկոսի։