Ունենք մի հանձնառություն՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված

Written by

in

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք, որովհետև պլանն այնպիսին է, որ ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացվի արդեն ստեղծված ընկերության միջոցներով»:

Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք որոշակի գումար նախատեսվում է 2027-ին ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ հայկական կողմն ունի մի հանձնառություն, որ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների համար հատկացված հողերը պետք է հանձնվեն մաքրված վիճակում։

«Քանի որ նախագիծ դեռ չկա, և հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեսք է ունենալու ճանապարհը, և թե կոնկրետ որ հողակտորներն են, որ պետք է գերակա շահ ճանաչվեն, մենք դրա համար էլ բյուջե չունենք նախատեսած։

Երբ այդ աշխատանքն արվի, այն ժամանակ մենք մեր միջոցներից կտրամադրենք այդ աշխատանքն անելու համար (գումար)»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքն այս պարագայում մեծ գումարի մասին չէ։

Այս համատեքստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ առաջիկայում հայկական կողմը կմեկնարկի որոշ ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *