Blog

  • Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ Սիսականի փողոց 2/1 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

    Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,03 հա մակերեսով, 563 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

    Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

    Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված 5234,48 քմ մակերեսով 10 հողատարածք: Դրանք են՝

    1.     0,03 հա մակերեսով հողատարածքը,

    2.    0,03 հա մակերեսով հողատարածքը,

    3.    0,05308 հա մակերեսով հողամասը,

    4.    0,0450 հա մակերեսով հողամասը,

    5.    0,05 հա մակերեսով հողամասը,

    6.   0,0451 հա մակերեսով հողամասը,

    7.    0,08 հա մակերեսով հողամասը,

    8.   0,02 հա մակերեսով հողամասը,

    9.   0,0402 հա մակերեսով հողամասը,

    10. 0,13 հա մակերեսով հողամասը:

    9 անձի տրամադրված 10 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին

    Ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է և խնամքը խաղաղության նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:

    «Այն, որ պարոն Հաջիևի այդ հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից, մի բան էլ անհիմն են, սրա մասին ասվել է, ասել է նաև ԱԺ նախագահը՝ ի պատասխան պատգամավորի հարցին»,- ասաց Ալեքսանյանը:

    Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ԱԺ-ն հայտարարության տեսքով չարձագանքեց Հաջիևի հայտարարություններին, Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ դիվանագիտական տարբեր մակարդակների հարց է:

    «Դուք ՀՀ-ն փորձում եք դիտարկել որպես ինչ-որ բազար: Կներե՛ք արտահայտությանս համար: Սա բազար չէ, սա պետություն է, և ՀՀ կառույցները՝ Ազգային ժողովը, Կառավարությունը և մնացած բոլորը, ռեզոլյուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի արտահայտության համար, որքան էլ դա անհիմն լինի»,- ասաց նա:

    Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները որակել էր անհիմն՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:

  • Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարին

    Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին: Այս մասին Ազատությանը հայտնել է նախարար Արարատ Միրզոյանը:

    «Հանդիպումը կլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա:

    Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չներկայացրեց:

  • Ավետիք Իսահակյանի Սոֆյայի շուշեցի արմատները․ Մուղդուսի Օհաննես ապերն ու Ղազանչեցոց եկեղեցու կառուցման պատմությունը

    Ավետիք Իսահակյանի թոռ՝ գրականագետ Ավիկ Իսահակյանի` «Սոֆյա՝ Ավետիքի բարի հրեշտակը» գրքում ուշագրավ տեղեկություններ կան 20-րդ դարասկզբին Շուշիում ապրող հայերի, նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կառուցման մասին։

    Վարպետի ապագա կինը՝ Սոֆյան, որ ծնվել էր Շուշիում, ուներ հինգ եղբայր՝ Սմբատը, Իոսիֆը, Պավելը, Իվանը, Գաբրիելը, և երկու քույր՝ Եվգենյան ու ամենակրտսերը՝ Փառանձեմը։ Բոլոր ութ զավակներն էլ ծնվել էին հայոց Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում, այն Շուշիում, որի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կառուցմանն իր ամենաակտիվ մասնակցությունն էր բերել Սոֆյայի հոր՝ Մանասի հայրը՝ Քոչիենց Մուղդուսի Օհաննես ապերը՝ ուղիղ շառավիղը ղարաբաղյան ամենահայտնի տոհմերից մեկի՝ Քոչիի (1682-1752) – Փիրիի (1725-1787) -Մայիլի (1753-1818) – Այրումի (1783-1872)։ Օհաննես ապերը Մուղդուսի կոչումը ստացել էր Շուշիից ոտքով Երուսաղեմ ուխտավորության գնալու առաքելությամբ։ Օհաննես ապոր անունը գրված է եղել որպես եկեղեցու հիմնադիր հինգ բարեգործներից մեկը՝ մայր գմբեթի վերին մասի շրջանակում։ Մուղդուսի Օհաննես ապերը ծնվել է Շուշիում 1812 թ. և կնքել իր մահկանացուն 1895 թ.։ Նա ամուսնացել է զանգեզուրյան նշանավոր իշխանաց տոհմի՝ Օրբելյանների շառավիղ Բեղումե Օրբելյանի հետ։ Ղարաբաղի և Զանգեզուրի այս երկու նշանավոր տոհմերի ներկայացուցիչներն ունեցել են հինգ որդի և երեք դուստր՝ բոլորն էլ ծնված Շուշիում։ Սոֆյայի հոր գերդաստանը հայտնի էր ողջ Ղարաբաղում։ Սոֆյայի պապը՝ Քոչիենց Մուղդուսի Հովհաննես ապերը, իր նպաստն է բերել նաև Շուշիում Կանացի գիմնազիայի և Կոնսերվատորիայի ստեղծմանը:

    Տիկնոջ՝ Բեղումեի հետ իրենց մասնաբաժինն են ունեցել Ալավերդու պղնձի հանքերում։ Հովհաննես ապերը երիտասարդ տարիքում մի խումբ երկրացիների հետ ոտքով ուխտի է գնացել Երուսաղեմ՝ Ավետյաց երկիր, և նրա ձեռքին Երուսաղեմի խաչն էր դաջված, և ստացել էր Մուղդուսի կոչում։ Հովհաննես ապերը հարգված մարդ էր ողջ Ղարաբաղում, անվանի առևտրական, նա եղել է Շուշիի այն բնակիչներից, որոնք 1860-1880-ական թվերին իրենց գումարներով կառուցեցին Շուշիի հրաշակերտ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Հովհաննես ապերը իր ավագ զավակին՝ Մանասին, ինչպես և բոլոր մյուս իր զավակներին ոտքի է կանգնեցրել և, շրջապատված բազում զավակներով, 1895թ.՝ 83 տարեկանում, կնքել իր մահկանացուն, և հողին հանձնվել Շուշիի հայոց գերեզմանոցում։

    Սոֆյայի հայրը՝ Մանասը, Հովհաննես ապեր Քոչարյանցի առաջնեկն էր, որ ծնվել էր Շուշիում 1848 թվին, հայրական գծով Ղարաբաղի մելիքներից Քոչիենց տոհմից էր, մայրական գծով՝ Սյունյաց իշխանաց Օրբելյանների տոհմից։ Մանասը Շուշիում ամուսնացել էր իր հոր մոտիկ ընկերներից մեկի` Մինաս Մամիկոնովի դստեր՝ Եվգենյայի (1861-1940) հետ, և ճիշտ իր հոր նման ունեցել հինգ որդի և երեք դուստր, ամենաավագը Սոֆյան էր՝ ծնված 1884 թ. փետրվարի 29-ին՝ ուրբաթ օրը (նահանջ տարի)։ Մանասը հորից ժառանգել էր մանուֆակտուրայի (կերպասեղենի) առևտրի գործը, ուներ մեծ խանութ Շուշիում և բանուկ առևտուր էր անում Եվրոպայի հետ, մասնավորապես Մարսելի նավահանգստով Բաթում էին բերում ապրանքները: Ծանրակշիռ, շատ գրագետ մարդ էր։ Առևտրական գործերը լավ էին գնում, ասում էին, որ առաջին մարդատար մեքենան Շուշիում Մանասն էր բերել Փարիզից՝ կարմիր գույնի ամերիկյան Ֆորդ։

  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադար

    Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին

  • Չինաստան-ԱՄՆ պայքարը արհեստական բանականության համար սրվում է

    Չինաստանը հակադարձել է ԱՄՆ արհեստական բանականության ոլորտի ղեկավարների կոչերին՝ տեխնոլոգիաների զարգացումը դանդաղեցնելու վերաբերյալ։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը հայտարարել է, որ «վախի սերմանումը, առճակատումը և մրցակցությունը» կարող են խաթարել արհեստական բանականության գլոբալ կառավարման գործընթացը։

    ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները, այդ թվում՝ Anthropic-ի Դարիո Ամոդեյը և OpenAI-ի Սեմ Ալթմանը, զգուշացրել են արագ զարգացող արհեստական բանականության հնարավոր վտանգների մասին։ Միևնույն ժամանակ, Ամոդեյը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է չափազանց դանդաղեցնի զարգացումը, քանի որ Չինաստանը կարող է առաջ անցնել։

    Չինաստանի պետական անվտանգության նախարար Չեն Իսինը հայտարարել է, որ արհեստական բանականությունը դարձել է խոշոր տերությունների ռազմավարական մրցակցության կարևոր ոլորտ։ Նա կոչ է արել արագ զարգացնել ոլորտի անվտանգության ռիսկերի կանխարգելման և վերահսկման համակարգերը։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս դեմ է արտահայտվել զարգացումը դանդաղեցնելու գաղափարին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի առաջատար դիրքը Չինաստանի նկատմամբ։ Փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանի առաջատար արհեստական բանականության մոդելները ներկայումս ԱՄՆ լավագույն մոդելներից մոտ 6-9 ամիս հետ են մնում, սակայն այդ տարբերությունը կարող է արագ կրճատվել։

  • Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն»





    Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

    Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդելել էր, թե Գանձասարը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցի, ավեիլն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:

    Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասաց. – «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»,- հավելեց նախարարը:

    Միրզոյանը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկման հետ, թե այդ քայլերը պատշաճ և բավարար չէին: Իսկ հարցին, թե կառուցողակա՞ն են Բաքվի գործողությունները, արտաքին գերատեսչության ղեկավարը հղում արեց Ազգային ժողովի նախագահի երեկվա մեկնաբանությանը. – «ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ… գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ»:

    «Նման բաները ջուր են լցում այդ ջրաղացին»,- ամփոփեց արտգործնախարարը:




    դիտվել է 280 անգամ

    Լրահոս


    ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել



    Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը



    Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը



    Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video)



    Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video)



    «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video)



    Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video)



    «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video)



    «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video)



    Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video)



    «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video)



    Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին



    «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video)



    Վայ, արա… Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video)



    Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա



    Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video)



    Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video)



    Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել



    Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video)



    Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video)



    Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն»



    Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց



    Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի



    «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է



    Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


    Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ

    Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

     

    Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:

  • Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

    Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստանում լրջագույն քննարկումների տեղիք տվեց միջազգային մի հետազոտություն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համաձայն), որի՝ մեր երկրում 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է վերջին հետազոտությունը։ Ըստ աղբյուրի՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան։ Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

    Իհարկե, Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ինչ-որ բացատրություն տվեց ձախողումների ու սովորական դարձած ոճով «ապացուցեց», որ ինքն այդքան էլ մեղավոր չէ, սակայն միջոցառումներից-միջոցառում շտապող նախարարը կարծես թե անհաղորդ է հայ դպրոցում արատավոր դարձած ու ուսուցիչների կողմից անդադար բարձրաձայնվող մի երևույթի մասին, երբ թվային հարթակներում հայ աշակերտներն այնքան են օգտագործել լատինական այբուբենը, որ ձեռագիր տեքստերում արդեն համատարած դրա հետևանքով առաջացող կոպտագույն ուղղագրական սխալներ են անում։

    «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մանկավարժները պնդում են, որ Ժաննա Անդրեասյանի գործունեության կամ անգործության հետևանքով արդեն վտանգված են հայկական տառերը, շատ երեխաներ սկսել են համարել, որ լատինական տառերով հեշտ է շփումը ու հայոց այբուբենը շատ բարդ է։

    Մեր այն հարցին՝ կա արդյոք նախարարությունից որոշակի ծրագիր, կամ դպրոցներին ուղղված մեթոդական ձեռնարկ կա՞, որ գոնե խոսեն աշակերտների հետ այս թեմայով, մեզ բացասական պատասխան տվեցին։

    Երևանի դպրոցներից մեկում հայոց լեզու դասավանդող մանկավարժներից մեկը մեզ ասաց, որ թղթի վրա գրված հասարակ գրառումներ արդեն կարելի է տեսնել լատինական տառերով, ինչը նախկինում չկար։

    Ստացվում է՝ ՔՊ-ական նախարարն իր անգործության հետևանքով մի օր էլ ստիպված է լինելու բացատրել, որ հայ երիտասարդությունը չի գրում մեսրոպատառ, կամ թերևս հեռու չէ այն օրը, որ սկսեն խոսել Մեսրոպ Մաշտոցի «նախկին» լինելու մասին։

    Հ․Գ․ աշխարհում շուրջ երկու տասնյակ այբուբեն կա, որից մեկը մերն է։

    Հ․Գ․ 2․ Պետական մարմիններն են բջջային օպերատորների միջոցով լատինատառ նամակներ տարածում՝ թքած ունենալով օրենսդրության վրա։

    Հ․Գ․ 3․ Վիճակը մոտ է օրհասականին, ինչի մասին կարող ենք դատել սոցցանցերից, և միակ մխիթարանքն առանձին կրթօջախներում այս հարցին խիստ հետևող մանկավարժական ու վարչական անձնակազմի առկայությունն է»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    argumenti.ru–ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել այլ երկրներում բնակվող էթնիկ հայերին քաղաքացիություն շնորհելու կարգը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնագրեր պետք է տրամադրվեն միայն երկրում մշտապես բնակվողներին՝ փաստացի զրկելով Սփյուռքի ներկայացուցիչներին այդ հնարավորությունից։


    Դժվար է պատկերացնել ժամանակակից Հայաստանն առանց Սփյուռքի հետ կապերի։ Բավական է նշել, որ եթե երկրի բնակչության թիվը կազմում է 3,1 միլիոն, ապա աշխարհում կա 10–12 միլիոն էթնիկ հայ, ինչը նշանակում է, որ Սփյուռքը երեքից չորս անգամ մեծ է երկրի ներսում ապրող բնակչությունից։ Երկար ժամանակ էթնիկ հայերի հետ սերտ կապերը հանրապետությունում համարվում էին հիմնարար արժեք, սակայն վերջին տարիներին քաղաքականությունը սկսել է փոխվել։ Սկզբում դա դրսևորվում էր առանձին անձանց նկատմամբ սահմանափակումներով, իսկ այս տարի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալ բռնկվեց. իշխանամետ գործիչները պնդում էին, թե Ռուսաստանն իբր էթնիկ հայերին ուղարկում է երկիր՝ հատուկ ընդդիմության օգտին քվեարկելու նպատակով։ Այս նոր քաղաքականության պատճառներն ակնհայտ են. Սփյուռքը մեծամասամբ դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի գործող ղեկավարությունն իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման վրա և, հետևաբար, նախընտրում է չշեշտադրել Ղարաբաղի կորուստը կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները։


    Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այս բարեփոխումը կխզի Հայաստանի կապերը Սփյուռքի հետ։ Փաշինյանը ո՛չ վերահսկում է Սփյուռքը, ո՛չ էլ զգալի ազդեցություն ունի այնտեղ, ուստի փորձում է այն մեկուսացնել Հայաստանի ներքին գործերից։ Այդպիսով, հանուն սրա նա հրաժարվում է Հայաստանի՝ որպես գլոբալ ազգային օջախի և յուրաքանչյուր հայի համար ապահով ապաստարանի հայեցակարգից։ Վերլուծաբանները ենթադրում են, որ ապագայում քաղաքացիություն կարող է շնորհվել հանրապետության տարածքում ծնվելու հիման վրա։ Նման քայլը թույլ կտա նաև խորհրդային տարիներին այնտեղ բնակված բազմաթիվ ադրբեջանցիների ստանալ անձնագրեր, ինչին ակտիվորեն ձգտում է նաև Ադրբեջան–Թուրքիա տանդեմը:

    Ըստ փորձագետների, Երևանը փորձում է թուլացնել երկրի կապերն արտերկրում բնակվող հայրենակիցների հետ, քանի որ երկար ժամանակ ազգային ինքնության երեք հենասյուներն էին Հայաստանը, Արցախը (Ղարաբաղը) և Սփյուռքը։ Տարածքային զիջումներն արդեն իսկ տեղի են ունեցել, և այժմ հերթը Սփյուռքինն է, որտեղ ազգային շահերն ու Ցեղասպանության հիշատակը դեռևս խորին հարգանքի են արժանանում։ Սակայն այդ կապերի խզման դեպքում անգամ պետության գոյությունը կհայտնվի կազմաքանդման վտանգի առջև։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում