Blog

  • Իրանի գործընկերները TRIPP-ի մասով մտահոգություն չունեն….

    Իրանի գործընկերները TRIPP-ի մասով մտահոգություն չունեն….

  • Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր

    Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

    Պատերազմից հետո շատ արցախցիներ վերադարձան տուն՝ հույս ունենալով, որ կկարողանան անվտանգ ապրել իրենց հայրենիքում։ Այնուհետև հաջորդեցին Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հանձնառությունների ամրագրմամբ, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական հարձակումը և Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։

    Վեց տարի անց դեռ հստակ պատասխան չի հնչել՝ ինչո՞ւ չկանխվեցին շրջափակումն ու հարձակումը, և ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում բռնի տեղահանման հետևանքները հաղթահարելու համար։ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը այս հարցերով դիմումներ է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։

    Պահանջում ենք, որ Արցախի ժողովրդի՝ հայրենիք կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու մյուս անձանց ազատ արձակումը և Արցախի հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր։ Ակնկալում ենք գրավոր պատասխաններ և հստակ քայլեր։

    Արցախի ժողովրդի ապագայի մասին որոշումները պետք է ընդունվեն նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։

    Արցախի Հանրապետության հանրային խորհուրդ
    9 նոյեմբերի 2026 թ.

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

  • Ալիևը «թոզ» է փչում աշխարհի աչքերին, ցավոք, այդ «կուտը»…

    Ալիևը «թոզ» է փչում աշխարհի աչքերին, ցավոք, այդ «կուտը»…

  • Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ Դերզյան



    Մոտ մեկ ամսից հանրության դատին կներկայացնեմ Երևան քաղաքում խցանումները հնարավորինս նվազեցնելու և քաղաքային կառավարման գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու առաջարկների փաթեթ։

     

    Ակնկալում եմ, որ Երևանում տրանսպորտային խնդիրներով, կայանատեղիների կազմակերպմամբ և ճանապարհային երթևեկությամբ հետաքրքրված քաղաքացիներն ու մասնագետները ակտիվորեն կներգրավվեն քննարկմանը և կկիսվեն իրենց դիտարկումներով ու առաջարկներով։

     

    Խնդրի կարգավորումը կամ գոնե մեղմացումը բխում է հասարակության տարբեր խմբերի շահերից՝ ուսումնական հաստատություններ և աշխատավայրեր հասնող քաղաքացիներից մինչև տաքսու վարորդներ, բիզնեսի ներկայացուցիչներ, առաքման ծառայություններ իրականացնողներ և բազմաթիվ այլ խմբեր։

    Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից ավագ գործընկերներիս և ոլորտային մասնագետների հետ։

     

    Վստահ եմ, որ Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ցանկացած լուրջ նախաձեռնություն պետք է հիմնված լինի մասնագիտական փորձի, տվյալների, միջազգային լավագույն փորձի և, ամենակարևորը, հենց երևանցիների կարծիքի վրա։


  • Գերեզմանը հայտնաբերել է թալանված

    Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։ Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։

    Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։

    Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

    Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով դեպքի վայրը զննելուց հետո մի դարակազմիկ, ավելի շատ սահմռկեցուցիչ առաջարկ է արել տուժածներին՝ ասելով. «Եթե գողի կամ գողերի տեղն իմանաք կամ բռնեք, խաբար արեք՝ գանք հետևներից»։ Նման անհեթեթ առաջարկ իրեն հարգող որևէ իրավապահ կառույցի աշխատակից չէր տա, այս դեպքում ՆԳՆ ոստիկանության նորանշանակ պետի տեղակալ Արսեն Ոսկանյանը պետք է հետևություններ անի ու ինչպես ժամանակին ասել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը նման ոստիկանին պետք է համազգեստի միջից դուրս հանել ու շպրտել։

    Իսկ նշված դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

    Արդյոք այս հերթական սրբապղծության դեպքը կբացահայտվի, թե ոչ, հայտնի չէ։

    դիտվել է 8 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

  • Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում – Սյունիք ՀԸ

    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոցիստեռնը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոցիստեռնը գլխիվայր մասամբ հայտնվել է դաշտում, և սկսվել է բենզինի արտահոսք։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

    Փրկարարները դադարեցրել են բենզինի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

  • ԿԸՀ-ն հավատարմագրել է Ազատ քվե դիտորդական առաքելությունը

    2026 թվականի նոյեմբերի 9-ին կայացած ԿԸՀ նիստում, դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելություն անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելությանը։

    ԿԸՀ-ն մեկ այլ որոշմամբ բաշխել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եվ քարտուղարի պաշտոնները՝ ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

  • «Վասալ Փաշինյանին Ալիևը նորից խայտառակել է» (video)

    «Վասալ Փաշինյանին Ալիևը նորից խայտառակել է» (video)

  • Հայաստանն առաջին մեդալն է ապահովել

    Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում։ Սուրեն Կատվալյանը 1/4 եզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիրին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:

    Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ 2-րդ ռաունդում մեր մարզիկի ուժգին հարվածից հետո եգիպտոսացի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ։

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

  • Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության

    Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին, ՍիվիլՆեթին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին:

    tert.am