«Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Աճել են Թուրքիայի արտահանման ծավալները դեպի 8 սահմանակից հարևան երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիայ, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան ու Հայաստան։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում վերոնշայլ երկրներ կատարված արտահանումներն աճել են 2.6-ով՝ 17 մլրդ 762 մլն 593.000-ից հասնելով 18 մլրդ 226 մլն 225.000 դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 463.6 մլն դոլարով։
Հարևան երկրներից ամենաշատ արտահանումը Թուրքաին կատարել է Իրաք (5 մլրդ 758 մլն 899.000 դոլար)։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 3 մլրդ 439 մլն 40.000 դոլար արտահանման ցուցանիշով։ Բուլղարիային հաջորդում են Հունաստանը՝ 2 մլրդ 293 մլն 38.000 դոլար, Վրաստանը՝ 1 մլրդ 949 մլն 857.000 դոլար, Սիրիան՝ 1 մլրդ 675 մլն 429.000 դոլար, Իրանը՝ 1 մլրդ 566 մլն 709.000 դոլար և Ադրբեջանը՝ 1 մլրդ 541 մլն 916. 000 դոլար ցուցանիշներով։
Նշենք, որ Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ։ Նախկինում նշվում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ուղիղ առևտուր չկա։ Այժմ պաշտոնապես տեղեկացվում է, որ 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիան Հայաստան է արտահանել 1 մլն 336.000 դոլարի ապրանք։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էթնիկ զտված Արցախում՝ մի խումբ դիվանագետների ներկայությամբ, Հիքմեթ Հաջիևի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված մշակութային ու կրոնական դիվերսիային իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։