Blog

  • Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ


    Հասարակություն





    Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

    Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա Տիգրան Ղ․-ն գիտակցության չգալով ժամեր անց մահացել է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն են «Nissan Tiida»-ի վարորդ, Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ․-ն, ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հրանտ Բ․-ն և Տիգրան Ղ․-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հրայր Ղ․-ն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին



    Միջազգային





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին։

    Նրա խոսքով՝ Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ Ռուսաստանն իր հերթին ստանձնել է նույն պարտավորությունը։

    «Ամբողջ աշխարհում դիզելային վառելիքի գնի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով»,-գրել է նա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևու

    Խոր ցաւով ու ընդվզումով դիտեցինք ընկերային ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները)։ Հայաստանի «բարեկամները» կը պարեն Շուշիի մէջ եւ «հիացումով» կը դիտեն ու կը լսեն՝ մեր սուրբերու աղօթքով, նահատակներու արիւնով ու ժողովուրդին ստեղծագործ ոգիով դարերու ընթացքին կանգնած մեր եկեղեցիները ու պատմա-մշակութային կոթողները որպէս Ալպանական կառոյցներ։ Պատմութեան ի՜նչ ահաւոր խեղաթիւրում մեր աչքերուն դիմաց…։

    Արդարեւ, ընդվզեցուցիչ երեւոյթ մը, որ հետեւանք է մեր անմիաբանութեան ու անհեռատես քաղաքականութեան։ Ցաւալի երեւոյթ մը, որ մեզ պէտք է մղէ ինքնագիտակցութեան եւ համախմբուելու մեր հայրենիքին ու ազգին գերագոյն ու ընդհանրական արժէքներուն, շահերուն ու իտէալներուն շուրջ։

    Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին…։

    ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

  • Փաստաբան և ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել․ պատճառը…

    Փաստաբան և ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել․ պատճառը…

  • Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում |

    «Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի, փոխանցում է Ermenihaber.am-ը։

    Աճել են Թուրքիայի արտահանման ծավալները դեպի 8 սահմանակից հարևան երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիայ, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան ու Հայաստան։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում վերոնշայլ երկրներ կատարված արտահանումներն աճել են 2.6-ով՝ 17 մլրդ 762 մլն 593.000-ից հասնելով 18 մլրդ 226 մլն 225.000 դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են՝ հասնելով 463.6 մլն դոլարով։

    Հարևան երկրներից ամենաշատ արտահանումը Թուրքաին կատարել է Իրաք (5 մլրդ 758 մլն 899.000 դոլար)։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 3 մլրդ 439 մլն 40.000 դոլար արտահանման ցուցանիշով։ Բուլղարիային հաջորդում են Հունաստանը՝  2 մլրդ 293 մլն 38.000 դոլար, Վրաստանը՝  1 մլրդ 949 մլն 857.000 դոլար, Սիրիան՝  1 մլրդ 675 մլն 429.000 դոլար, Իրանը՝ 1 մլրդ 566 մլն 709.000 դոլար և Ադրբեջանը՝ 1 մլրդ 541 մլն 916. 000 դոլար ցուցանիշներով։

    Նշենք, որ Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ։ Նախկինում նշվում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ուղիղ առևտուր չկա։ Այժմ պաշտոնապես տեղեկացվում է, որ 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիան Հայաստան է արտահանել 1 մլն 336.000 դոլարի ապրանք։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսում ՀՀ դեսպանը գիտե՞ք՝ ինչի է կանչվել խորհրդակցությունների. ինչքան պետք է, այնքան կտևեն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսում ՀՀ դեսպանը գիտե՞ք՝ ինչի է կանչվել խորհրդակցությունների. ինչքան պետք է, այնքան կտևեն

  • «Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էթնիկ զտված Արցախում՝ մի խումբ դիվանագետների ներկայությամբ, Հիքմեթ Հաջիևի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված մշակութային ու կրոնական դիվերսիային իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։

    Ասում են՝ խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Հետաքրքիր է՝ այդ «խնամքը» փակ դռների հետևում քննարկվո՞ւմ է ադրբեջանական կողմի հետ, որպեսզի նրանց հակահայ քաղաքականությունը նույնպես քննարկման առարկա դառնա և պարզվի, որ այն խաղաղության խնամքից չի բխում։

    Բաքվի բանտերում հայերի մաշկից քերում են դաջված խաչերը։ Սա՞ էլ է խաղաղության համատեքստից բխում։

    Ի վերջո, ո՞ւմ շահն է սպասարկում իշխանությունը։

    Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում։ Այդ դեպքում դրանք ընդամենը կոնսերվացվում են՝ ժամանակավորապես պահվում «պահոցում»»

  • Մենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ Նեթանյահու



    Մեր քաղաքականությունը հստակ է. մենք կշարունակենք ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները Լիբանանի «անվտանգ գոտում» և կշարունակենք վերացնել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


    «Ես մեր թշնամիներին ասում եմ. եթե դուք դեռ չեք սովորել ձեր դասը և որոշել եք կրկին հարձակվել մեզ վրա, կստանաք ավելի հզոր պատասխան։

    Մենք դեռ անելիքներ ունենք, և Աստծո օգնությամբ մենք այն կավարտենք»,-նշել է նա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան | Հայաստան

    ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

    Այցի ընթացքում Գրոնոն ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին, դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության համար կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին։

    Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանության գործում Հայաստանի օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը։

    Այցի շրջանակում Վահան Կոստանյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի շուրջ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու դրանց արդյունավետությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում։

    Հիշեցնենք, որ Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որ այցելել էր Գանձասար։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարակ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

  • ԵՄ դեսպանները չկարողացան համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը․ Politico

    Եվրոպական միության երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի մոտ 3 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգման շուրջ։ Պատժամիջոցների ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 14-ին այս մասին հաղորդել է Politico պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ-ում իրենց անանուն դիվանագիտական աղբյուրները։

    Աղբյուրների փոխանցմամբ՝ տարաձայնությունները ծագել են գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Սլովակիան պահանջել է նրանց հանել «սև ցուցակից», մինչդեռ ԵՄ անդամ երկրների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ առաջարկին՝ պատճառաբանելով Ռուսաստանի կողմից «հիբրիդային պատերազմի աճող սպառնալիքը»։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան առաջարկել է փոխզիջումային լուծում գտնել և ցուցակից հանել միայն Ուսմանովին։

    Վեճի առարկա է դարձել նաև պատժամիջոցների երկարաձգման ժամկետը։ Սովորաբար դրանք երկարաձգվում են 6 ամսով, սակայն առաջարկ է եղել այսուհետ դրանք երկարաձգել 12 ամսով։ Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սլովակիան դեմ է արտահայտվել այս փոփոխությանը։