Blog

  • Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

    Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստանում լրջագույն քննարկումների տեղիք տվեց միջազգային մի հետազոտություն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համաձայն), որի՝ մեր երկրում 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է վերջին հետազոտությունը։ Ըստ աղբյուրի՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան։ Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

    Իհարկե, Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ինչ-որ բացատրություն տվեց ձախողումների ու սովորական դարձած ոճով «ապացուցեց», որ ինքն այդքան էլ մեղավոր չէ, սակայն միջոցառումներից-միջոցառում շտապող նախարարը կարծես թե անհաղորդ է հայ դպրոցում արատավոր դարձած ու ուսուցիչների կողմից անդադար բարձրաձայնվող մի երևույթի մասին, երբ թվային հարթակներում հայ աշակերտներն այնքան են օգտագործել լատինական այբուբենը, որ ձեռագիր տեքստերում արդեն համատարած դրա հետևանքով առաջացող կոպտագույն ուղղագրական սխալներ են անում։

    «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մանկավարժները պնդում են, որ Ժաննա Անդրեասյանի գործունեության կամ անգործության հետևանքով արդեն վտանգված են հայկական տառերը, շատ երեխաներ սկսել են համարել, որ լատինական տառերով հեշտ է շփումը ու հայոց այբուբենը շատ բարդ է։

    Մեր այն հարցին՝ կա արդյոք նախարարությունից որոշակի ծրագիր, կամ դպրոցներին ուղղված մեթոդական ձեռնարկ կա՞, որ գոնե խոսեն աշակերտների հետ այս թեմայով, մեզ բացասական պատասխան տվեցին։

    Երևանի դպրոցներից մեկում հայոց լեզու դասավանդող մանկավարժներից մեկը մեզ ասաց, որ թղթի վրա գրված հասարակ գրառումներ արդեն կարելի է տեսնել լատինական տառերով, ինչը նախկինում չկար։

    Ստացվում է՝ ՔՊ-ական նախարարն իր անգործության հետևանքով մի օր էլ ստիպված է լինելու բացատրել, որ հայ երիտասարդությունը չի գրում մեսրոպատառ, կամ թերևս հեռու չէ այն օրը, որ սկսեն խոսել Մեսրոպ Մաշտոցի «նախկին» լինելու մասին։

    Հ․Գ․ աշխարհում շուրջ երկու տասնյակ այբուբեն կա, որից մեկը մերն է։

    Հ․Գ․ 2․ Պետական մարմիններն են բջջային օպերատորների միջոցով լատինատառ նամակներ տարածում՝ թքած ունենալով օրենսդրության վրա։

    Հ․Գ․ 3․ Վիճակը մոտ է օրհասականին, ինչի մասին կարող ենք դատել սոցցանցերից, և միակ մխիթարանքն առանձին կրթօջախներում այս հարցին խիստ հետևող մանկավարժական ու վարչական անձնակազմի առկայությունն է»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    argumenti.ru–ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել այլ երկրներում բնակվող էթնիկ հայերին քաղաքացիություն շնորհելու կարգը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնագրեր պետք է տրամադրվեն միայն երկրում մշտապես բնակվողներին՝ փաստացի զրկելով Սփյուռքի ներկայացուցիչներին այդ հնարավորությունից։


    Դժվար է պատկերացնել ժամանակակից Հայաստանն առանց Սփյուռքի հետ կապերի։ Բավական է նշել, որ եթե երկրի բնակչության թիվը կազմում է 3,1 միլիոն, ապա աշխարհում կա 10–12 միլիոն էթնիկ հայ, ինչը նշանակում է, որ Սփյուռքը երեքից չորս անգամ մեծ է երկրի ներսում ապրող բնակչությունից։ Երկար ժամանակ էթնիկ հայերի հետ սերտ կապերը հանրապետությունում համարվում էին հիմնարար արժեք, սակայն վերջին տարիներին քաղաքականությունը սկսել է փոխվել։ Սկզբում դա դրսևորվում էր առանձին անձանց նկատմամբ սահմանափակումներով, իսկ այս տարի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալ բռնկվեց. իշխանամետ գործիչները պնդում էին, թե Ռուսաստանն իբր էթնիկ հայերին ուղարկում է երկիր՝ հատուկ ընդդիմության օգտին քվեարկելու նպատակով։ Այս նոր քաղաքականության պատճառներն ակնհայտ են. Սփյուռքը մեծամասամբ դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի գործող ղեկավարությունն իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման վրա և, հետևաբար, նախընտրում է չշեշտադրել Ղարաբաղի կորուստը կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները։


    Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այս բարեփոխումը կխզի Հայաստանի կապերը Սփյուռքի հետ։ Փաշինյանը ո՛չ վերահսկում է Սփյուռքը, ո՛չ էլ զգալի ազդեցություն ունի այնտեղ, ուստի փորձում է այն մեկուսացնել Հայաստանի ներքին գործերից։ Այդպիսով, հանուն սրա նա հրաժարվում է Հայաստանի՝ որպես գլոբալ ազգային օջախի և յուրաքանչյուր հայի համար ապահով ապաստարանի հայեցակարգից։ Վերլուծաբանները ենթադրում են, որ ապագայում քաղաքացիություն կարող է շնորհվել հանրապետության տարածքում ծնվելու հիման վրա։ Նման քայլը թույլ կտա նաև խորհրդային տարիներին այնտեղ բնակված բազմաթիվ ադրբեջանցիների ստանալ անձնագրեր, ինչին ակտիվորեն ձգտում է նաև Ադրբեջան–Թուրքիա տանդեմը:

    Ըստ փորձագետների, Երևանը փորձում է թուլացնել երկրի կապերն արտերկրում բնակվող հայրենակիցների հետ, քանի որ երկար ժամանակ ազգային ինքնության երեք հենասյուներն էին Հայաստանը, Արցախը (Ղարաբաղը) և Սփյուռքը։ Տարածքային զիջումներն արդեն իսկ տեղի են ունեցել, և այժմ հերթը Սփյուռքինն է, որտեղ ազգային շահերն ու Ցեղասպանության հիշատակը դեռևս խորին հարգանքի են արժանանում։ Սակայն այդ կապերի խզման դեպքում անգամ պետության գոյությունը կհայտնվի կազմաքանդման վտանգի առջև։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քա

    Մեծածավալ հակամարտությունների ռիսկերը, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար, աճում են․ «Национальная оборона» ամսագրի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ Նրա խոսքով՝ աշխարհում ռազմական և քաղաքական անորոշությունն աճում է, և երկրների ու տարածաշրջանների ռազմականացման մակարդակը բարձրանում է։

    «Հաշվի առնելով ժամանակակից բանակներում բարդ և մահացու զենքի մեծ քանակը, զինված հակամարտությունները մեծ հավանականություն ունեն աղետալի հետևանքների հանգեցնելու ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրների, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Մասադիկովը։

     

  • Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը

    Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

     

    «ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է:

     

    Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

     

    Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

     

    Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:

     

    Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

     

    Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

    Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն մինչև խնդրի կարգավորումը գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

  • ՌԴ-ն ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը. Լավրով |

    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի և ասելիք ունի։

    «Ռուսաստանը պատրաստ է ողջամիտ փոխզիջումներ փնտրել, սակայն թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն հայտնվի իր սահմաններին»,- ասել է Սերգեյ Լավրովը։

    Ըստ Լավրովի՝ ՌԴ-ն ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը. «Մենք ցանկանում ենք ավարտել այս հակամարտությունը և բարձր ենք գնահատում մեր բարեկամների ցանկությունը՝ աջակցելու այդ գործընթացին»։

  • Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան

    Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերը: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությանը:

    Իսկանդարյանը մասնավորապես գրել էր՝ Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ՝ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որի հետ կապված Նարեկ Կարապետյանը նշեց, որ կհանդիպեն և կքննարկեն դրա առանցքային հարցերը:

    «Ինչ վերաբերում է ձևաչափին, ամենակարևորն արցախահայության իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք, մարդկանց տնավորման հարցն է, այսինքն՝ արցախահայերն այս պահին ունեն խնդիր, տների գները բարձրացել են, մարդիկ այդ տրված վճարներով չեն կարողանում տուն գնել: Շրջաններում վերաբնակեցված, ապաստան գտած արցախցիների մոտ կա գործազրկություն:

    Պետք է կարողանանք այնպիսի ծրագրեր առաջարկել, որ նախ համակարգվածություն լինի, այսինքն՝ իրար հետ շփում լինի:

    Ես պատկերացնում եմ, որ արցախահայերը պետք է ունենան մեկ մեծ կազմակերպություն, որը կպահի նաև մշակութային առումով: Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ, նոր սերունդը կօգտագործեն լեզուն: Իհարկե, գերնպատակն անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք այստեղ պետք է ունենանք մշակույթային կենտրոն, պետք է ունենանք կազմակերպություն, իրար հետ կապը պետք է պահեն արցախահայերը»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

  • Երիկամների «լուռ» վնասումը կանխելու կարևոր թեմա․ կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանի զեկույցը՝ սեպտեմբերի 26-ին

    Բազմադեղորայքային բուժման պայմաններում դեղերի ճիշտ ընտրությունն ու համակցումը կարևոր նշանակություն ունեն հիվանդի անվտանգության համար։ Դեղերի անցանկալի փոխազդեցությունները, ոչ ճիշտ դեղաչափերը և որոշ դեղամիջոցների երկարատև կամ ոչ նպատակային կիրառումը կարող են վնասել երիկամների աշխատանքը։

    Այս կարևոր թեմային կանդրադառնա կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանը՝ «Երիկամները՝ բազմամասնագիտական բժշկության խաչմերուկում» գիտաժողովի շրջանակում։

    Նրա զեկույցի թեման է՝ «Դեղորայքային կասկադը․ ինչպե՞ս խուսափել երիկամների լուռ վնասումից»։

    Մասնագետը կներկայացնի, թե ինչպես կարելի է ժամանակին նկատել դեղորայքային ռիսկերը, կանխել անցանկալի փոխազդեցություններն ու նվազեցնել երիկամների դեղորայքային վնասման հավանականությունը։

    📅 Սեպտեմբերի 26, 2026 թ.

    📍 «Իբիս Երևան Կենտրոն»

    ✅ Մասնակցությունն անվճար է

    💫 Մասնակիցներին կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ

    📝 Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20։

    📌 Զեկույց, որը հատկապես կարևոր է բազմադեղորայքային բուժում իրականացնող բժիշկների և բուժաշխատողների համար։

    🔗 Գրանցման հղումը՝ Գրանցվել գիտաժողովին⁠�

    #ՀայկականՆեֆրոլոգիականԱսոցիացիա #Նեֆրոլոգիա #ԵրիկամներիԱռողջություն #ԿլինիկականԴեղագիտություն #ԲազմամասնագիտականԲժշկություն #ՇՄԶ

  • Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը



    Բանկային ոլորտը շարունակում է արագ փոխվել՝ ձևավորելով նոր կանոններ և սպասումներ։ Թվայնացումը, մրցակցության աճը և հաճախորդների վարքագծի փոփոխությունն ստիպում են ֆինանսական կառույցներին վերանայել իրենց մոտեցումները և կառուցել ավելի ճկուն ու երկարաժամկետ ռազմավարություններ։ Այս համատեքստում Ֆասթ Բանկը հանդես է գալիս որպես ակտիվ և դինամիկ խաղացող՝ կենտրոնանալով ոչ միայն աճի, այլ նաև արժեք ստեղծող լուծումների վրա։ Այսօր զրուցելու ենք Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանի հետ։

    -Տիկի՛ն Տեր-Հովսեփյան, ինչպիսի՞ զարգացման փուլում է այսօր գտնվում Ֆասթ Բանկը, և որո՞նք են ձեր հիմնական ռազմավարական ուղղությունները։

    -Առաջին հերթին կուզենայի նշել, որ Ֆասթ Բանկում մենք ռազմավարությունը կառուցում ենք հիմնարար և արժեք ստեղծող գաղափարների վրա։ Այսօր Ֆասթ Բանկը գտնվում է զարգացման կարևոր փուլերից մեկում և մեր առաջադեմ աճի, մասշտաբավորման քաղաքականության ռազմավարությանը զուգահեռ մեզ համար այս փուլում էական կարևորություն ունի զարգացման որակական հեռանկարը։ Ուստի, մեր մոտակա տարիների ռազմավարության հիմքում առկա են 4 այդպես կոչված հենասյուներ, ուղենիշեր, որոնց վրա կառուցվում է ամբողջ ռազմավարությունը։ Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցի, դա մասշտաբավորման և արագ աճի քաղաքականությունն է՝ նոր շուկաների, նոր սեգմենտների ներգրավումը։ Երկրորդ կարևորագույն կետերից մեկը հաճախորդի ամբողջական, լավագույն կենսափորձի ապահովումն է, սպասարկման որակի գերազանցությունը։ Հաջորդիվ, ընդհանուր արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները թ՛ե բիզնես արդյունավետության, թե՛ գործառնական արդյունավետության։ 

    Եվ վերջինը, ոչ պակաս կարևոր, դա կորպորատիվ կառավարման, կորպորատիվ մշակույթի  և ընդհանուր առմամբ որակի նոր նշաձողի ապահովումն է։  Եվ ինձ համար շատ կարևոր է այն փաստը, որ նշված բոլոր գաղափարները ծառայում են ամեն օր հաճախորդի ևս մեկ քայլ ավելի բարեկեցիկ և լավ ծառայություններ մատուցելու նպատակին։ 

    – Ի՞նչ սկզբունքներով է Ֆասթ Բանկը ձևավորում հաճախորդների սպասարկման մշակույթը։ 

    -Մեզ համար սպասարկման որակը միայն չափանիշ չէ, այլ ըստ էության աշխատանքային մշակույթ։ Մենք հավատում ենք, որ հաճախորդի կենսափորձը, այն փորձառությունը, որը վերջինս ստանում է Բանկի հետ շփվելիս, այն տպավորությունը, այն էմոցիան․․․ դրանք են հենց հիմնական մրցակցային առավելություններն այսօր, քանզի պրոդուկտներով և ծառայություններով այժմ մրցելը բավարար չէ։ Եվ հավատացնում ենք և հավատում ենք այն մտքին, որ հենց այդ էմոցիան, տպավորությունը, որը կստեղծի հաճախորդը  մեզ հետ առնչվելիս ցանկացած ուղիով թե՛ մասնաճյուղերում, թե՛ հեռահար պրոցեսներում առնչվելիս տարբեր գործիքակազմերի հետ, դա է, որ կստիպի իրեն հետագայում նորից և նորից վերադառնալ մեզ մոտ։

    -Ինչպե՞ս է Ֆասթ Բանկի զարգացման ռազմավարությունն արտացոլվում մարքեթինգային մոտեցումների և բրենդի զարգացման մեջ։

    -Մենք ձգտում ենք չլինել միջինացած լավը, այլ՝ լինել լավագույնը և տարբերվել, երբեմն լինել համարձակ, տարբերվող։ Եվ ամենակարևոր սկզբունքներից է մեր մարքեթինգային ռազմավարության` լինել մարդկանց մոտ, մարդկանց համար  հասկանալի և պարզ։ 

    Մեր բրենդի տարբերակիչ սկզբունքն է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Մենք հավատում ենք, որ հասարակության կյանքը, հասարակության բարօրության ամրապնդումն ու զարգացումը նպաստում են նաև բրենդի ճիշտ և ավելի դրական ընկալմանը, ուստի մեծ քանակով նախաձեռնություններ ունենք այդ ուղղությամբ, ինչպես օրինակ  կրթական, սպորտի և մշակութային ոլորտներում։ Անհրաժեշտ է նշել, որ անցյալ տարի 600 միլիոն դրամի նախաձեռնություններ են իրականացվել հենց այս ուղղությամբ։  

    -Տիկի՛ն Տեր-Հովսեփյան, ինչպե՞ս է Ֆասթ Բանկում գաղափարը վերածվում  իրական նախագծի և ինչպե՞ս եք ապահովում դրանց արդյունավետ իրագործումը։

    -Այսօր շատերիս մոտ շատ կառույցներում են ծնվում մտքեր, գաղափարներ, որոնք պակաս կարևոր չեն և կարող են դառնալ մեծ փոփոխությունների աղբյուրներ։ Բայց այդ մտքերից ոչ բոլորն են հաջողության հասնում  հենց այն հանգամանքից ելնելով, որ իրագործման բարդ ճանապարհին կորում է հիմնական գաղափարը  և արդյունքն իր վերջնական ավարտին չի հասնում։ Շատ կարևոր է բացի ունենալուց  համապատասխան ներուժը, տեխնիկական հնարավորությունները և կադրային ռեսուրսը, համակարգը, կառույցը գործի փոխընկալման պայմաններում։ Այսինքն՝ օրինակ IT գործընկերներն ավելի լավ ընկալեն և հասկանան ինչ է ուզում բիզնեսը, և հակառակը՝ բիզնես գործընկերները կարողանան պատկերացնել, թե տվյալ նախագծի և ցանկության ներքո ինչ աշխատանք, ինչ տեխնիկական  լուծումներ են պահանջվում։ Եվ հավատացնում եմ այդ ընկալման, այդ սիներգիայի արդյունքում նախագծերն իհարկե հասնում են հաջողության։

    Եվ ամփոփելով, կարծում եմ, որ ցանկացած նախագիծ՝ փոքր, թե մեգանախագիծ կառույցի համար սկսելիս պետք է հստակ հիմնական հարցերի պատասխաններն ունենալ՝ ինչ ենք անում, ինչի համար ենք դա անում, ինչպես ենք դա անում և երբ ենք ունենալու արդյունքը։ 

    -Ինչպիսի՞ն է այսօր ամենամեծ մարտահրավերը զարգացման տեսանկյունից։

    -Այսօր ժամանակին համընթաց քայլելը բավարար չէ, ցավոք, և պետք է ժամանակից, համապատասխան տենդենցներից առաջ լինել։ Բոլորն արագ են, կա մրցակցություն ակտիվ, մասնավորապես բանկային համակարգում, և հետևաբար արագությունը մտքի և նախագծի իրականացման այն հիմնական մարտահրավերն է, որը բերում է հաջողության։ Մյուս մարտահրավերը, որը ես կուզենայի առանձնացնել, վերջին ժամանակներում բավական կարևոր է, դա ավելի գլոբալ է, ընդհանրական է, դա ապատեղեկատվությունն է, քանի որ ինֆորմացիայի աղբյուրները բազմազան են, ինֆորմացիայի տեսակներն ու ճշմարտությունը բազում է, և երբեմն թե՛ ընկերության ներսում, թե՛ գլոբալ շատ կարևոր է հասկանալ ընդհանուր ընկալում կա՞ որոշ հարցի շուրջ, թե՞ կան տարբեր ընկալումներ։

    -Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ձևավորում արդյունավետ առաջնորդին, և արդյո՞ք սեռն այստեղ որևէ կապ ունի։

    -Առհասարակ, կարծում եմ՝ առաջնորդությունը, ըստ էության սեռով չի որոշվում, այլ որոշվում է գիտելիքներով, ունակություններով և ամենակարևորն այն արդյունքով, ինչ տվյալ աշխատակիցը, տվյալ ղեկավարը կարողանում է տալ ընկերությանը։ Սակայն, միևնույն ժամանակ, լինելով կին, ով ունի երկու փոքրիկ մանկահասակ երեխաներ, շատ լավ պատկերացնում և հասկանում եմ, թե երբեմն ինչքան բարդ է լինում համատեղել առօրյա հոգսերը և աշխատանքում գերազանցությունը, և արդյունքում իմ անձնական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ կանայք շատ հաճախ, կամ գրեթե միշտ կարողանում են զարգացնել մի ունակություն, մի հմտություն, որի արդյունքում կարողանում են միաժամանակ մի քանի ուղղությամբ  աշխատել, մտածել, որն այս դեպքում կարող եմ ասել, որ կանանց տալիս է առավելություն։ Եվ անպայման կուզեմ նշել, որ շատ կարևոր է նաև այս հարցում այն կառույցը, այն մշակույթը, որտեղ աշխատակիցն աշխատում է, և հավատացնում եմ, որ Ֆասթ Բանկն այն միջավայրն ունի զարգանալու․․․ այստեղ կարևորում են գիտելիքը և տրված արդյունքը։ 

    Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


  • Հայտարարություն․ Տեղական Ինքնակառավարման խաթարումը՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով

    «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միա…
  • Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզերում առաջիկայում իրավապահ համակարգի կողմից նոր գործողություններ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները մարզերում արդեն իսկ սկսել են ակտիվորեն հավաքագրել և ստուգել օպերատիվ տեղեկությունները, իսկ որոշ ուղղություններով գործընթացները կարող են վերածվել քրեական վարույթների և ձերբակալությունների։

    Մեր տեղեկություններով՝ իրավապահների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի գործոնով՝ այդ թվում՝ մարզերում ստացված օպերատիվ տվյալներով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։

    Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին մի շարք մարզերում և համայնքներում նախատեսված են համայնքապետի ընտրություններ, և հենց այդ ընտրական գործընթացին ընդառաջ իրավապահների գործողությունները կարող են նոր թափ ստանալ։

    Արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները, ցույց են տալիս, որ գործընթացը միայն նախնական փուլում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենով, սակայն, իրավապահների ակտիվությունը չի ավարտվելու, և առաջիկայում այլ մարզերում ևս կարող են նոր գործողություններ լինել։

    Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրական պայքարը կարող է առավել թեժանալ։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իրավապահների կողմից տարբեր համայնքներում տեղի ունենան ստուգումներ, խուզարկություններ, բերման ենթարկելու և այլ գործողություններ։

    Թե հատկապես որ համայնքներում և ինչ դրվագներով են իրավապահները պատրաստվում գործողություններ իրականացնել, այս պահին հստակ չէ։ Սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ իրավապահ համակարգի ակտիվությունը կարող է դառնալ ընտրական գործընթացի կարևորագույն ուղեկիցը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։