Blog

  • Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video)

    Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video)

  • Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

    Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցերը։

    Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։

  • Սեպտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Սեպտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00–13:00 Կողբացի փողոց 67 շենք, Մաշտոցի պողոտա 38, 40, 40Ա շենքեր,

    11:00–14:00 Սարի Թաղ 2–6-րդ փողոցներ մասնակի, Նորագյուղ թաղամաս 166–396 առանձնատներ,

    13:00–16:00 Գրիգոր Լուսավորիչ փողոց 17 շենք, Մաշտոցի պողոտա 2, 4 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–16:30 Ազատության պողոտա 24–244 շենքեր և 24 առանձնատուն, Հ. Ներսիսյան փողոց 1 շենք,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–17:00 Ուլնեցի փողոց 32/22–58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթ փողոց 14/21–14/22 շենքեր,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Բուժաշխատողների փողոց մասնակի, Դավիթ Բեկի թաղամաս 111/20 առանձնատներ, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ մասնակի, Նորք թաղամասի առանձնատներ մասնակի, Նորք 17-րդ փողոց մասնակի, Նորք 17-րդ փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Շոպրոնի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Դավիթ Բեկի փողոցին հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Նորք 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ մասնակի, Դավիթ Բեկի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Նազարբեկյան փողոց 19/9, 18/8, 19/23, 19 առանձնատներ, Աշտարակի խճուղի 7/4 հասցե, Գևորգ Չաուշի փողոց 14/1 հասցե,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00–15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 2Ա, 2Բ, 3Ա, 4Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Անդրանիկի փողոց 64, 88, 94, 96, 98, 100, 102, 104 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Ծերենցի փողոց 7, 8, 10, 7Ա շենքեր, 5-րդ, 3-րդ, 2-րդ նրբանցքների 6-րդ հասցե, Սեբաստիայի փողոց 82, 62, 79, 80, 141, 141/3, 141/5, 141/2, 141/1 հասցեներ, Մելիքյան փողոց 3, 5/1, Մալաթիա փողոցի 2, 4, 6, 86 շենքեր, Ծերենցի, Ա. Մանուկյան, Սեբաստիայի փողոցներ մասնակի, թիվ 112 դպրոց, Մալաթիա թաղամաս,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Արարատյան փողոց 90 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    11:00–14:00 Էրեբունի փողոց 25, 27, 28, 30, 32, 34 շենքեր, Նոր Արեշ 28, 29, 30, 31, 34, 36-րդ փողոցների առանձնատներ, Նոր Արեշ 11-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00–14:00 Նուբարաշենի 4-րդ փողոց, Ե3, Ե7 թաղամասեր, Զ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–15:00 Արաքս, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ և Ջրարբի գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–14:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,

    11:00–14:00 Արարատ քաղաք՝ Մովսես Գորգեսյան, Շահումյան, Կոմիտասի, Կոլխոզնիկների, Պուշկինի, Մուրացանի, Սերոբ Աղբյուրի, Սալակիթ, Խանջյան, Ղուկասյան, Տպագրիչների, Երկաթուղայինների, Աբովյան, Սուրբ Ամենափրկիչ, Գրիբոյեդովի, Ցեմենտագործների, Կասյան փողոցներ մասնակի, Եղեգնավան գյուղ մասնակի,

    11:00–15:00 Այնթափ, Նոր Խարբերդ և Վերին Արտաշատ գյուղեր մասնակի,

    12:00–13:00 Նոր Կյուրին, Հովտաշատ, Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Քարագլուխ գյուղ մասնակի,

    11:00–14:00 Սերս գյուղ,

    11:00–16:00 Մալիշկա գյուղ,

    Կոտայքի մարզ՝

    11:00–13:00 Հրազդան համայնք, Սոլակ գյուղ մասնակի, դպրոց, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Կապուտան, Հատիս, Ջրաբեր, Զովաշեն գյուղեր,

    11:00–16:30 Զովունի գյուղ մասնակի, 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 41-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Ձորաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–13:00 Ճամբարակ համայնք՝ Այգուտ գյուղի 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակի Աշոտ Հարությունյան ԱՁ-ն, Հացառատի թիվ 8 դպրոց, Գանձակի ջրմուղ, Հացառատի մանկապարտեզ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատի «գլանոց» կոչվող տարածք,

    11:00–15:00 Ծովինար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Վարդենիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Վարդենիկ գյուղ՝ 9-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 36-րդ փողոցն ամբողջությամբ, 11-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Օրջոնիկիձեի փողոց մասնակի,

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–14:00 Սևքար գյուղ, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ գյուղ,

    11:00–17:00 Աշոցք համայնք՝ Բավրա, Սարագյուղ գյուղեր, Բավրայի մաքսակետ,

    Սյունիքի մարզ՝

    10:00–12:00 Կաղնուտ, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղեր,

    10:30–13:00 Խոզնավար գյուղ,

    11:00–12:30 Բարձրավան գյուղ,

    14:00–16:30 Վահատուր գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    Լոռու մարզ՝

    11:00–15:00 Սպիտակ քաղաք՝ Տեր-Սիմոնյան փողոց, Արջհովիտ, Նոր Խաչակապ գյուղեր, «Ռոքեդ գազ» ՍՊԸ, «Բեսթ գազ» ՍՊԸ,

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում Է



    Սպորտ


    ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները։

    Հայաստանը 2026 թվականին FIBA EuroBasket մրցաշարերում ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։ Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։

    2026 թվականին ՖԻԲԱ-ի տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։

    Հիշեցնենք նաև, որ 2026 թվականին մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունն ընդունել էր Հայաստանը, և հենց Հայաստանի Մ16 հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է


    Տնտեսություն





    Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ապրանքների գծով կազմել է 17,915.6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 8.3%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

    Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունից արտահանումը կազմել է 5,422.6 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 22.1%-ով), իսկ ներմուծումը՝ 12,493.0 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 3.3%-ով)։

    2026 թվականի հունվար-օգոստոսին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 7,070.5 միլիոն ԱՄՆ դոլար։

    Aliq.ge


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը



    Տնտեսություն





    2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21.4 միլիարդ դոլար։ Արտահանման 35.3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, մինչդեռ ԵՄ-ի հետ տեսակարար կշիռը վերջին տասնամյակում զգալիորեն նվազել է՝ 28 տոկոսից հասնելով 7.9 տոկոսի։ 

    Այս թվերի համատեքստում կարևոր է խոսել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության, դրա տնտեսական և անվտանգային հնարավոր հետևանքների մասին։ 

    Ինչո՞ւ ենք խոցելի վիճակից ելքեր փնտրելու փոխարեն գնում նոր ռիսկերի, և ո՞րն է դրա գինը Հայաստանի ու ՀՀ քաղաքացու համար։ 

    Այս և այլ հարցերի մասին՝ տեսանյութում։ 




  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

    Գանձասարում ինչ դատարկ էջեր էր դիվանագետներին ցուցադրում Հաջիևը. այս հարցին գիտական փաստերով են արձագանքում Մատենադարանից: 1216-38 թվականներին է կառուցվել Գանձասարը, որը եղել է հայության հոգևոր-մշակութային, գրչության կենտրոնը: Ղարաբաղից մեզ են հասել միջնադարյան մոտ 450 ձեռագրեր: Գանձասարի պատմությանը վերաբերող բացառիկ պատմագիտական նշանակության փաստաթղթերը հիմնականում պահվում են Մատենդարանում, վանական համալիրում ներկայացված են եղել բացառապես կրկնօրինակները: Մասնագետները մանրամասնում են՝ 1232 թվականի ձեռագիրը 14-րդ դարի սկզբին տեղափոխվել է Ղարաբաղ և Գանձասարում ցուցադրվողը, և Հաջիևի ձեռքում հայտնվածը` նկարազարդված Թարգմանչաց ավետարանի մի էջի մանրանկարի կրկնօրինակն էր: Տնօրեն Խզմալյանը Բաքվում հավատարմագրված դիվանագետներին կոչ է անում այցելել Երևան, նշում` Մատենադարանում պահպանվող հայկական գրավոր ժառանգության համաշխարհային նշանակությունը ճանաչել է ամբողջ աշխարհը:

    Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:

    https://www.youtube.com/watch?v=ZbftX3KYi2E

  • Իրանը հերքել է Քոլանգ լեռան մոտ միջուկային նախագծի հետ…

    Իրանը հերքել է Քոլանգ լեռան մոտ միջուկային նախագծի հետ…

  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

    Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ԵԱՏՄ-ի ու դրա անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում:

    Բանակցային գործընթացը տևել է 3,5 տարի 5 փուլով: 2026 թվականի մայիսի 20-ին ԵԱՏՀ խորհուրդն ընդունել է համաձայնագրի իրականացման միջոցառումների ծրագիրը:

    «Համաձայնագրով Ինդոնեզիան ԵԱՏՄ ապրանքների համար արտոնյալ հասանելիություն է ապահովում շուրջ 90 տոկոսի նկատմամբ, եթե նայենք անվանացանկի տեսանկյունից, և շուրջ 94 տոկոսի շուրջ, եթե նայենք առևտրի ծածկույթի տեսանկյունից:  

    ԵԱՏՄ երկրներն Ինդոնեզիային հասանելիություն են ապահովում անվանացանկի տեսանկյունից 90 տոկոսով, իսկ առևտրի [տեսանկյունից]՝ շուրջ 95 տոկոսի նկատմամբ»,- ասաց նա:

    Հայաստանի կողմից հաստատված են հետևյալ գյուղատնտեսական ապրանքները՝ հանքային ջրեր, որոնց մասով մաքսատուրքը կնվազեցվի 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, որոնց մասով 20 տոկոսից կնվազի մինչև 0 տոկոսի, մրգային հյութեր՝ 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, ինչպես նաև ջեմեր՝ 5 տոկոսից մինչև 0 տոկոսի:

    «Ֆիքսվել է նաև արդյունաբերական ապրանքների մասին արտադրանքի ցանկը: Պղնձի արտադրանքի մաքսատուրքը կնվազի 5 տոկոսից մինչև 0 տոկոսի, դեղամիջոցների և ոսկերչական իրերի մաքսատուրքը 5 տոկոսից և 15 տոկոսից կնվազեցվի մինչև 0 տոկոսի՝ փուլային:

    Այսպիսով՝ համաձայնագրի շրջանակում հայկական արտադրանքի համար ձևավորվում են ավելի բարենպաստ պայմաններ Ինդոնեզիայի շուկա մուտք գործելու համար, որը 290 մլն բնակչություն ունեցող շուկա է, իսկ ավելի լայն իմաստով՝ Հարավարևելյան Ասիայի շուկաներ»,- ասաց նախարարի տեղակալը:

    Նախարարի տեղակալը նկատեց՝ Հայաստանի արտահանումն Ինդոնեզիա փոքր է, բայց մաքսատուրքի նվազում ունեցող ապրանքների մասով արտահանման պոտենցիալը 450 մլն դոլար է:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ին հարցեր կան, որոնք պետք է պարզվեն. եթե ՀԱՊԿ-ին այլընտրանք ունեք, ասեք. Կարապետյանը՝ ՔՊ-ին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ին հարցեր կան, որոնք պետք է պարզվեն. եթե ՀԱՊԿ-ին այլընտրանք ունեք, ասեք. Կարապետյանը՝ ՔՊ-ին